2021-2022 ուսումնական տարի
Հունիսի 6
Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։
Հունիսի 3
Մինչև կիրակի երեկոյան ժամը 22:00-ն բլոգների «Մայրենիի ստուգատես» բաժնում պետք է տեղադրված լինեն ստուգատեսի 1-ին փուլի 2-րդ և 3-րդ կետերը:
4-րդ կետը կատարելու ենք երկուշաբթի օրը՝ դասարանում:
Մայիսի 31-հունիսի 2
Մայրենիի ստուգատես 2022 -ի առաջին փուլի 2-րդ կետի առաջադրանքն իրականացրո՛ւ մինչև հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամը 10:00-ն:
Ահա առաջադրանքը՝
Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).
- կարդա´ բարձրաձայն,
- պատմի՛ր կարդացածդ նյութը,
- ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։
Մայիսի 27
Հիշեցում. Մինչև մայիսի 29-ը բլոգումդ ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ «Ուսումնական 3-րդ շրջան»-ը:
Մայիսի 24
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
- Եթե կարողանայի թռչել…
- Եթե կախարդական փայտիկ ունենայի…
- Սա իմ մոլորակն է…
- Մի՛ աղտոտիր
- Այլ վերնագիր (ի՛նքդ մտածիր)
Մայիսի 23
Ծանոթացի՛ր «Ուսումնական 3-րդ շրջան»-ի. ամփոփիչ նախագծին: Մինչև մայիսի 29-ը բլոգումդ ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ 3-րդ ուսումնական շրջանը:
Մայիսի 20
Թեստային աշխատանքը հրապարակի՛ր բլոգումդ:
Եթե Բջնի իրականացրած ճամփորդության պատումը բլոգումդ դեռ չես պատմել, ապա պատմի՛ր:
Լրացուցիչ առաջադրանք
Ընթերցանության նյութ. շարունակում ենք կարդալ Ռասպե «Բարոն Մյունհաուզենի արկածները», ընտրիր 1-2 հատված, կարդա, սովորիր պատմել, ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։
Մայիսի 19-20
Կամակոր թագավորը
Թեստային աշխատանքը տեղադրի՛ր բլոգումդ և բացի՛ր նոր բաժին «Մայրենիի ստուգատես» անունով: Այս թեստային աշխատանքը նշի՛ր «Մայրենիի ստուգատես» բաժնում:
Մայիսի 18
Բլոգումդ պատմի՛ր դեպի Բջնի իրականացրած ճամփորդության մասին: Պատումիդ կցի՛ր նկարներ:
Մայիսի 16
Բջնիի մասին հետաքրքիր տեղեկություններ դուրս բեր համացանցից, տեղադրիր բլոգումդ:
Վաղը ճամփորդում ենք ԲՋՆԻ:
Մայիսի 13
Ընթերցանության նյութ․ Ռասպե «Բարոն Մյունհաուզենի արկածները»․ ընտրի՛ր 1-2 հատված, կարդա՛, սովորիր պատմել։
Մայիսի 12
Թեստային աշխատանքը տեղադրի՛ր բլոգումդ և կատարի՛ր (դասարանում):
Մայիսի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասնակցի՛ր:
Մայիսի 6
Ջաննի Ռոդարիի հեքիաթների շարքից ընտրի՛ր երկուսը (որը չես կարդացել ), կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ: Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։Կարդացածդ հեքիաթներից դո՛ւրս գրիր պարզ, բարդ, ածանցավոր բառեր (որքան կարող ես):
Մայիսի 5-6
- Կատարի՛ր Անտուան դը Սենտ Է
- քզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված 3-րդ հատվածի թեստային առաջադրանքները (դասարանում):
Մայիսի 2
- Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված 3-րդ հատվածը ( թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում):
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք դասարանում կուղղես դասընկերներիդ:
Ապրիլի 29
- Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)— թեստային աշխատանքն ավարտի՛ր:
- Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր երկու պարզ, երկու բարդ և երկու ածանցավոր բառեր։
Ապրիլի 27
Արևմտահայերեն` Կարդում ենք արևմտահայերեն, առաջադրանքներ
Կարդա՛ արևմտահայերեն տեքստը՝ Գարնան հրաւէրը, կատարի՛ր առաջադրանքները, խաղա՛ խաղերը: Տեղադրի՛ր բլոգումդ:
Ապրիլի 26
Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները։
Ապրիլի 25
- Անտուան դը Սենտ Էքզյուպերիի«Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը պատմե՛լ սովորիր ( թեստային առաջադրանքները չկատարես, ինչպես պայմանավորվել ենք):
Ապրիլի 22
- Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի«Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը ( թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում):
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք դասարանում կուղղես դասընկերներիդ:
- Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
Ապրիլի 19
Թեստային աշխատանք դասարանում և տանը.
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Ապրիլի 15
1․ Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
2․ Լրացուցիչ առաջադրանք( ոչ պարտադիր, ցանկությամբ)
Մասնակցի՛ր «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ։
Ապրիլի 13-14
Մասնակցի՛ր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին։
Դասարանում՝ Ինքնաստուգում
Ապրիլի 11
Առաջադրանք դասարանում և տանը
ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:
— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:
-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:
Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:
Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։
Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման
- Կազմի՛ր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։
- Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 8
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ մասերը, այդ մասերից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 5
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները
Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
_____________________
_____________________
_____________________
_____________________
- Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
______________________ ___________________

______________________ ____________________
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան ______________
բ/ սիրուն ______________
գ/ բղավել ______________
դ/ դաշտ ______________
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան
բ/ ճյուղ
գ/ ծառ
դ/ամուսին
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական
դ/ միտք – գոյական
7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
________________________________________________________________________

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը
9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
_______________________________________________________________________
______________________________________________________________________
10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Ապրիլի 4
Ջաննի Ռոդարիի հեքիաթների շարքից ընտրի՛ր մեկը կամ երկուսը, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ: Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Ապրիլի 1
Հորինի՛ր մի սուտ պատմություն կամ հեքիաթ այս վերնագրերից մեկով՝
- Ով այնպիսի սուտ ասի…
- Իմ սուտը
- Ստերի աշխարհում
- Այլ վերնագիր…
Պատմությունդ կամ հեքիաթդ նկարի՛ր:
Մարտի 28
«Ուսումնական գարուն» նախագիծն ավարտի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ;
Մարտի 17
Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին, իրականացրո՛ւ այն՝ անպայման տեղադրելով բլոգումդ:
Բլոգումդ լրացրո՛ւ նաև շաբաթվա բաց թողածդ առաջադրանքները։
Մարտի 15
Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։ Բլոգոււմդ պատմի՛ր, թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։
Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին, պատմի՛ր։
Մարտի 11
- Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին:Դասարանական աշխատանքն ավարտի՛ր(գիրք-տետրի առաջադրանքները):
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:
Մարտի 10

- Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
- Նկարի՛ր բանաստեղծությունը։
Մարտի 7
- Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի 8 մասերը պատմե’լ սովորիր։
- Բնութագրի’ր, նկարագրի’ր Սասունցի Դավթին։
- Գտի’ր և դո’ւրս գրիր այն հատվածմները, որտեղ երևում է ՝
ա) Դավթի ուժը
բ) Դավթի միամտությունը(ծռությունը), բարությունը։
Մարտի 4
- Շարունակիր կարդալ Հ. Թումանյանի մշակմամբ «Սասունցի Դավիթ» պոեմը (5-րդ.6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը):
- Շարունակիր բլոգումդ ստեղծել «Սասունցի Դավիթը» պոեմի բառարանը:
- Էպոսից առանձնացված հատվածները անգիր սովորիր: Ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին:
Մարտի 1
- Բլոգումդ գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով (կարող ես նաև նկարել գարունը և կցել ստեղծագործական աշխատանքիդ)՝
- Բարև՜, գարո՜ւն
- Գիտեք, որ գարուն է արդեն
- Գարնան հեքիաթ
- Այլ…
Փետրվարի 28
Վաղը գարնան առաջին օրն է․․․ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր։
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Փետրվարի 25
- Թեստ 2-ն ավարտի՛ր:
- Կարդա՛ Հ. Թումանյանի մշակմամբ «Սասունցի Դավիթ» պոեմը (1-ին, 2-րդ. 3-րդ, 4-րդ մասերը):
- Կարդացածդ հատվածներից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բլոգումդ ստեղծի՛ր «Սասունցի Դավիթը» պոեմի բառարանը:
Փետրվարի 24
- Ծանոթացի՛ր ընկերներիդ թումանյանական ընտանեկան ֆլեշմոբի աշխատանքներին, ընտրի՛ր քեզ դուր եկած աշխատանքներից 1-2-ը, ընտրությունդ հիմնավորի՛ր:
2.Սովորի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Փետրվարի 22
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
- Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Փետրվարի 21
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
- Վաղը դասարանում աշխատելու ենք գիրք-տետրով (էջ 23-ից)։
Փետրվարի 18
Թումանյանական ֆլեշմոբ
Սիրելի՛ սովորող, վաղը՝ փետրվարի 19-ին, Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է։ Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 15
- Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
- Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
- Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
- Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
- Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:
Մր.յուն, աշխար., հանկար., համ. ուրել, զար.նել:
Փետրվարի 14
- Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2-3 անգամ): Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Փետրվարի 11
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։
Փետրվարի 10
Մասնակցի՛ր մայրենիի ֆետրվարյան ֆլեշմոբին:
Փետրվարի 8
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
- Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:
Փետրվարի 7
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:
Փետրվարի 4
- Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Դասարանական աշխատանքդ ավարտի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
Փետրվարի 1
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
Հունվարի 31
Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել .ն: Տանձերը, ախր, միշտ այդպես .ն, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում .ն, և մի գեղեցիկ օր .լ տեսնում ես՝ ար.են հասել .ն, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
Հարցեր և առաջադրանքներ
- Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը:
- Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները:
- Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Դեկտեմբերի 21
Սիրելի՛ 4-րդցի, մինչև հունվարի 10-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:
2022 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:
Դեկտեմբերի 16
Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝
«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն մայրենի առարկայից» :
Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):
Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝
- Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
- Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2021» նախագծիդ հղումը:
- Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
- Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2021» նախագծիդ հղումը:
- Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
- Կոմիտասյան նախագծերին քո մասնակցությունը:
- Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:
Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 19-րդ, 20-րդ, 21-րդ էջերի առաջադրանքները։
Դեկտեմբերի 13
1. Անգիր սովորիր Զահրատի «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունը:
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման,
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞
Բառերը կարդա՛ այսպես.
Ալիւր-ալյուր
կը շինուի— կշինվի
2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:
Դեկտեմբերի 10
Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը(3 միավոր):
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: 2. Բաժանի՛ր բաղադրիչների (մասերի) հետևյալ բառերը (3 միավոր): Օրինակ՝
պարզ—դաս
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)
անուշ—պարզ
կապիկ—պարզ
ջրաղաց—բարդ՝ ջուր/արմատ/+աղաց/արմատ/,
խեղճ—պարզ,
դուռ—պարզ,
հեքիաթ—պարզ,
օրացույց—օր/արմատ/+ա/հոդակապ/+ցույց/արմատ/,
գառնուկ—գառ/արմատ/+ուկ/ածանց/,
ընկերություն—ընկեր/արմատ/+ություն/ածանց/,
փոքրիկ—փոքր/արմատ/ + իկ / ածանց/
մեղմ—հանդարտ, հանգիստ,մարմանդ,
մտմտալ—մտածել, խորհել, մտորել,
շքեղ—պերճ, փառահեղ,շլացուցիչ,
չքանալ—անհետանալ, անէանալ,կորչել,
խնջույք —խրախճանք, կերուխում,քեֆ,
վերջալույս—մայրամուտ,մթնշաղ, իրիկնամուտ
4.Գրի՛ր տրված բառերի հականիշները (2 միավոր):
Կրակ—հուր, հրդեհ, բոց,
շավիղ—ճանապարհ,ուղի,արահետ,
շնորհալի—տաղանդավոր, մեծաշնորհ,շնորհաշատ,
գոհ—բավական, հավան, գոհունակ, շնորհակալ բաց—փակ,
գոհ—դժգոհ,
գեղեցիկ—տգեղ,
մեծանալ—փոքրանալ,
ուրախանալ—տխրել,
շնորհալի—ապաշնորհ,
տխուր—ուրախ,
հեռու—մոտ,
խրճիթ —դղյակ,
բարի—չար։
- Կարգի՛ բեր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
- Եթե ինքնաստուգումը չես ավարտել, մինչև ուրբաթ օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր:
- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներԻնչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Դեկտեմբերի 8
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Անպայման մասննակցի՛ր։
Դեկտեմբերի 7
- Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
- Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
- Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը» և «Եղնիկը» պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
Դեկտեմբերի 6
- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
- Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
- Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 17-րդ էջի առաջադրանքները:
Դեկտեմբերի 3
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
- Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Դեկտեմբերի 2
Հորինի՛ր մի սիրուն ձմեռային հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր, վերնագրի՛ր , տեղադրի՛ր բլոգումդ:
Նոյեմբերի 30
- Շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Գրի՛ր 5 պարզ, 5 բարդ, 5 ածանցավոր և 3 բարդ ածանցավոր բառեր:
Նոյեմբերի 29
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
1.Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Թար.մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ
2.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ. ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, ար.աքին, չորրոր., մար.կային. փար.ամ:
3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:
Նոյեմբերի 26
1.Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Բառերի շարքից ընտրի՛ր մի քանիսը և փոքրիկ պատմություն հորինի՛ր:
Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, խա.կանք, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
Նոյեմբերի 23
1․ Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմից այս հատվածը շատ լավ անգի՛ր սովորիր՝
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով Վեր եք կացել դուք մեզ վըրա,Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, — Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման. Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի, Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։2․ Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 14-րդ էջի առաջադրանքները:
Նոյեմբերի 22
- Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
- Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել
Նոյեմբերի 19
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 18
Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 11-րդ և 12-րդ էջերի առաջադրանքները:
Նոյեմբերի 16
Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 10-րդ էջի առաջադրանքները:
Նոյեմբերի 15
- Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք): Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:
- Հեքիաթի 2-րդ մասից գտի՛ր և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
Նոյեմբերի 12
1.Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին:
2.Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
3. Համեմատի՛ր նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
Թագավոր պատգամավորներ
- խելացի անխելք
Նոյեմբերի 10
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
- 2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
Նոյեմբերի 9
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
- 1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:
Նոյեմբերի 8
Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 6-րդ և 7-րդ էջերի առաջադրանքները:
Նոյեմբերի 4
- ստեղծագործական աշխատանքներ
- հաջորդ դասի առաջադրանքները՝ աշխատանք գիրք-տետրից
Նոյեմբերի 1
- հոկտեմբերի 21-ին իրականացրած ինքնաստուգման արդյունքները
- «Ուսումնական աշուն» նախագիծը
- հաջորդ տեսադասի (նոյեմբերի 4) առաջադրանքները
Հոկտեմբերի 22
Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն 2021» նախագիծը:
Հոկտեմբերի 21
Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։
1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
2. Գրի՛ր հոմանիշները՝ իմաստով մոտ բառերը։
Ճանապարհ-ճամփա, արահետ, կածան, ուղի
առավոտ- լուսաբաց, արևածագ, արշալույս, այգ
հողմ-մրրիկ, փոթորիկ, ուժեղ քամի
թագավոր- արքա, կայսր, տիրակալ
3. Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում:
ելակ-4 տառ, 5 հնչյուն
որսորդ-6 տառ, 7 հնչյուն
օղակ—4 տառ, 4 հնչյուն
տերև—4 տառ, 5 հնչյուն
ամենաերկար-10 տառ, 11 հնչյուն
4․ «Մայրամուտ» բառի տառերով կազմի՛ր բառեր, որքան կարող ես։ Միավորը որոշի՛ր ըստ քո կազմած բառերի քանակի։
մայր, մուտ, մատ, այտ, ամ և այլն։
Հոկտեմբերի 19
Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում
Հոկտեմբերի 15
- Հանգստյան օրերին կարդա՛ Լեզվաբանական ամսագրի 21-րդ համարը, առանձնացրո՛ւ հետաքրքիր նյութերը, տեղադրի՛ր բլոգումդ, ապա մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո։
- Շաբաթվա կիսատ թողած աշտատանքներդ ավարտի՛ր:
Հոկտեմբերի 13
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան անպայման մասնակցի՛ր:
Հոկտեմբերի 12
Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Առաջադրանքներ
- Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզ.ծվել, տեր., .սկի, ծ.վ, բ.ց
Հոկտեմբերի 11
1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
2.Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
Հոկտեմբերի 7, 8
Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:
Հոկտեմբերի 6
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 5
«Աշուն գիշեր» վերնագրով հեքիաթ կամ պատմություն հորինի՛ր: Կարող ես վերնագիրը փոփոխել:
Հոկտեմբերի 4
Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 1
1.Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները սովորի՛ր։
3.(Լրացուցիչ առաջադրանք)
Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3
Սեպտեմբերի 30
1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:
3. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:
Սեպտեմբերի 29
1.Պատմի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:
3.(Լրացուցիչ առաջադրանք)
Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3
Սեպտեմբերի 27
1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

Սեպտեմբերի 24
1.Սովորի´ր վարժ կարդալ «Աշուն օր» բանաստեղծությունը (քո ցանկությամբ 1-2 տուն կարող ես անգիր սովորել):
2.Կարմիրով, կապույտով, կանաչով գրված բառերի բացատրություննները, հոմանիշները սովորի´ր:
3.Ընտրի՛ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Սեպտեմբերի 22
1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորիր։
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
Սեպտեմբերի 17
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։
- Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
- Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
- Ի՞նչ էր մտածում Ջիմը՝
ա) մինչ դպրոց գնալը,
բ) հետո:
4.Բնութագրի՛ր հորը:
5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:
7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
- Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:
Սեպտեմբերի 16
- Դասարանական հետևյալ աշխատանքն ավարտի՛ր՝
Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել):
2. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի առաջին մասը։ Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սեպտեմբերի 14
1.Բանաստեղծությունը անգի՛ր սովորիր:
2. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր։
Սեպտեմբերի 13
1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:
Սեպտեմբերի 10
Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը կարդալուց հետո բլոգումդ կատարի՛ր կետևյալ առաջադրանքները՝
- դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը․
- նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մանչուկին և Կառլսոնին․
- պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել․
- ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին։
Սեպտեմբերի 9
Ովքեր չեն մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, այսօր անպայման մասնակցում են։ Վաղը դասարանում քննարկելու ենք ֆլեշմոբը։
Սեպտեմբերի 8
Այսօր Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբն է։ Երեկոյան ժամը 19։00-19։30 առաջադրանքները կուղարկվեն ձեր էլեկտրոնային հասցեներին։
Սեպտեմբերի 7
Շարունակիր կարդալ Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը (3-րդ, 4-րդ էջեր):
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սեպտեմբերի 6
Կարդա՛ Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը(1-2 էջ):
Կարդացածդ հատվածի համար 5 հա՛րց մտածիր, որ դասարանում ընկերներիդ հարցնես:
Սեպտեմբերի 1
Սեպտեմբերի 1-ից 5-ը իրականացրո՛ւ «Գիտելիքի ֆլեշմոբ» նախագիծը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————-
Մայիսի 31
Բլոգումդ ամփոփի՛ր 3-րդ ուսումնական շրջանը (մինչև հունիսի 4-ը):
Մայիսի 25
Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Առավոտը» վերնագրով։
Մայիսի 21
Թեստ 9-ը ավարտի՛ր:
Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ, կարգի՛ բեր բլոգդ:
Մայիսի 18
Առաջադրանքներ դասարանում և տանը
- Բառերից անջատի´ր նախածանցները:
Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:
- Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:
Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:
3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝լուսամուտ- լուս-լույս
Լուսամուտ, այգեպան, սիրահար, առվակ, գոտեպնդել, մթնել, հուսահատություն, ընկուզենի, գրող, Էջմիածին:
- Առանձնացրո´ւ գոյականները:
Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:
- Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի
- Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
- Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Թախտ, զմրուխտ, նախշուն, ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք, վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:
Մայիսի 14
Թեստ 8-ը տեղադրի՛ր բլոգումդ, ավարտի՛ր:
Մայիսի 12
Այսօր մայրենիի ֆլեշմմոբն է։ Անպայման մասնակցի՛ր։
Մայիսի 11
- Ի՞նչ ընդհանրություն կա Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի և «Ծնունդ Վահագնի» առասպելի միջև։ Գտի՛ր և գրի՛ր։
- Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորն ուներ մինուճար որդի։ Գտի՛ր այս նախադասությունների ենթական և ստորոգյալը:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք ունեցող երկու նախադասություն։
- Հեքիաթից դո՛ւրս գրիր երկու պարզ, երկու բարդ և երկու ածանցավոր բառեր։
Մայիսի 10
- Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը:
- Թեստ 5-ը ավարտի՛ր։
Մայիսի 7
- Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, առաջադրանքներն ավարտի՛ր։
- Շաբաթվա կիսատ թողած աշխատանքներն ավարտի՛ր։
Մայիսի 3
Նորից կարդա Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Դերերով պատմել սովորիր:
Ապրիլի 30
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Ապրիլի 28
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ մասը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 27
Հորինի՛ր գարնանային հեքիաթ։ Հեքիաթդ վերնագրի՛ր և նկարի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։
Ապրիլի 26
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 21
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ մասերը, այդ մասերից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 20
- «ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելն անգի՛ր սովորիր, կատարի՛ր առաջադրանքները։
- «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» թեստային առաջադրանքներն ավարտի՛ր։
Ապրիլի 19
«ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելը կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները։ Փորձիր անգիր սովորել։
Ապրիլի 14
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Ապրիլի 13
Կատարի՛ր «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» թեստային առաջադրանքները։
Ապրիլի 9
- Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածի թեստային առաջադրանքները կատարի՛ր-ավարտի՛ր (որը կդժվարանաս, բաց թող)։
- Շատ լավ կրկնի՛ր, սովորի՛ր, ամրապնդի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Ապրիլի 7
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ մոլորակը» վերնագրով։
Ապրիլի 6
- Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը: Հատվածն առաջադրանքներով տեղադրի՛ր բլոգումդ (թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում)։
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք դասի ընթացքում կուղղես դասընկերներիդ:
- Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ։
Ապրիլի 5
Շարունակիր մասնակցել «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Կարդա՛ Հ. Թումանյան. «Զատկի առիթով» պատմվածքը։ Պատմի՛ր, թե ինչ հասկացար։
Ապրիլի 1
Ծանոթացի՛ր «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Մինչև ապրիլի 6-ն իրականացրո՛ւ այն։
Մարտի 30
Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»պատմվածքը։ Կատարի՛ր առաջադրանքները։ Անպայման տեղադրի՛ր բլոգումդ։
Մարտի 29
Մինչև մարտի 31-ը՝ չորեքաբթի օրը, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:
Թեստ 3-ը տեղադրի՛ր բլոգումդ, առաջադրանքները կատարի՛ր (որը կդժվարանաս, բաց թող, դասարանում կկատարենք):
Մարտի 19
Իրականացրո՛ւ «Ուսումնական գարուն» նախագիծը: Եթե ունես նախընտրած գիրք (որը չկա իմ առաջարկած ցանկում), կարող ես դա կարդալ:
Մարտի 18
Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին և մինչև վաղը ներկայացրո՛ւ՝ ինչ գիրք ես կարդալու գարնանային արձակուրդներին։
Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողածդ առաջադրանքները։
Մարտի 17
- Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
- Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
- Առակից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞)։
Մարտի 16
- Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր
- Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած):
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:
Մր.յուն, աշխար., հանկար., համ. ուրել, զար.նել:
Մարտի 12
Մասնակցի՛ր «Չարենցյան ֆլեշմոբին:
Մարտի 11
Առաջադարանքներ դասարանում և տանը (Տեղադրի՛ր բլոգումդ, լրացրո՛ւ մինչև մարտի 15-ը։)
Թեստ 3
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները
Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
_____________________
_____________________
_____________________
_____________________
- Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
______________________ ___________________
______________________ ___________________
______________________ ___________________
______________________ ____________________
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան ______________
բ/ սիրուն ______________
գ/ բղավել ______________
դ/ դաշտ ______________
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան
բ/ ճյուղ
գ/ ծառ
դ/ամուսին
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական
դ/ միտք – գոյական
- Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:
___________________ __________________
___________________ __________________
___________________ __________________
___________________ __________________
- Որ՞ն է տրված նախադասության ենթական.
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:
_________________
- Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
_________________________________________________________________________

- Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
- Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
________________________________________________________________________
________________________________________________________________________
- Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը
- Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

- Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Անպայման մասնակցի՛ր։
|Մարտի 5
Թեստ 2-ը տեղադրի՛ր բլոգումդ, կատարի՛ր թեստի առաջադրանքները։
Անգի՛ր սովորիր Ե․ Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը։
Մարի 4
Թեստ 2
Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————
—————————————————
—————————————————
—————————————————
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ ————————————————
բ/լուռ ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————
- Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին ————————————————
գ/կողը հաստ ————————————————
դ/ճաշը եփել ————————————————
ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
- Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
———————————————
——————————————
——————————————
——————————————
- Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/զակազ————————
բ/մալինա ————————
գ/կենգուրու ———————
դ/ստարտ————————
- Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
————————————————
————————————————
————————————————
————————————————
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական - Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— - Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
———————————————————————————————————————————————————————————————————————————————— - Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— - Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
- Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Մարտի 3
Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։
Մարտի 1
Հորինի՛ր գարնանային մի սիրուն հեքիաթ:Հեքիաթդ վերնագրի՛ր, ապա նկարի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 26
- Ավարտի՛ր թեստ 1-ի առաջադրանքները։ Տեղադրի՛ր բլոգումդ։
- Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Փետրվարի 24
Շարունակիր կարդալ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթն ամբողջությամբ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Փետրվարի 23
Կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա, Բ, Գ հատվածները։ Հատվածներից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Փետրվարի 22
Հորինի՛ր մի սուտ պատմություն: Պատմությունդ վերնագրի՛ր, նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 18
Թումանյանական ֆլեշմոբ
Սիրելի՛ սովորող, վաղը՝ փետրվարի 19-ին, Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է։ Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 17
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
- Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Փետրվարի 16
- Հ. Թումանյանի «Երկ սև ամպ» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Փետրվարի 12
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 10
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասկանցի՛ր:
- Քո ցանկությամբ ընտրի՛ր Հ. Թումանյանի երկու հեքիաթ, ստեղծիր «Թումանյանի հեքիաթների բառարան»(բլոգումդ վերնագրի՛ր այսպես)՝ դուրս գրելով բարբառային բառերը, օնլայն բառարաններից էլ՝ դրանց բացատրությունները: Օրինակ՝ ջաղաց- ջրաղաց, զուռնա-երաժշտական գործիք, չուստ-հողաթափ …
Չմոռանաս վերջում նշել, թե որ բառարաններից ես օգտվել:
Փետրվարի 9
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորի՛ց կարդա, դերերով պատմե՛լ սովորիր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:
Փետրվարի 8
- Կրի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:
Փետրվարի 5
- Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 3
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել .ն: Տանձերը, ախր, միշտ այդպես .ն, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում .ն, և մի գեղեցիկ օր .լ տեսնում ես՝ ար.են հասել .ն, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
Դեկտեմբերի 23
Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Մինչև ուրբաթ ներկայացրո՛ւ գրքիդ անունը:
Դեկտեմբերի 15
Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝
«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն» :
Ամեն առարկայից պատմիր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):
Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝
- Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
- Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2020» նախագծիդ հղումը:
- Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
- Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2020» նախագծիդ հղումը:
- Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
- «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը (սեբաստացիական հանելուկներ, «Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք…»)
- Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:
Դեկտեմբերի 14
Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):
Օրինակ՝
գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր
ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ
Արևային, վերջալույս, առավոտ, ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:
Դեկտեմբերի 11
- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև, ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:
Օրինակ՝
պարզ-դաս
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)
Դեկտեմբերի 9
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Դեկտեմբերի 7
- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
- Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
- Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
Դեկտեմբերի 4
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
- Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Դեկտեմբերի 2
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
- Բարև, ձմեռ…
- Փաթիլը
- Ինչ կլիներ, եթե…
- Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)
Նոյեմբերի 30
- Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքին նոր ավարտ մտածի՛ր կամ շարունակի՛ր:
- Պատմվածքը շատ լավ պատմե՛լ սովորիր, հոմանիշներն ու հականիշները նույնպես շատ լավ սովորի՛ր:
Նոյեմբերի 26
- Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
- Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել
Նոյեմբերի 25
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 23
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
1. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
2. Համեմատի՛ր նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
Թագավորպատգամավորներ
- խելացի անխելք
3. Հեքիաթի 2-րդ մասից գտի՛ր և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
4.Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես հեքիաթում: Փորձիր գտնել այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները:
Սուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, ճամ.ա, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, խա.կանք, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
5.Անպայման մասնակցի՛ր այս նախագծերին(եթե դեռ չես մասնակցել)՝
- Կրթահամալիրի տոնին ընդառաջ. Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք… (Նախագիծն իրականացնում եք մինչև նոյեմբերի 25-ը:)
- Սեբաստացիական հանելուկներ: Գուշակի՛ր: (Նախագիծն իրականացնում եք մինչև նոյեմբերի 23-ը: )
Նոյեմբերի 20

- «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթից դո՛ւրս գրիր և բլոգումդ տեղադրի՛ր այն հատվածները, որտեղ հեքիաթի հերոսները հանելուկներով են խոսում:
- Մի քանի հանելուկ էլ դո՛ւ հորինիր:
Նոյեմբերի 17
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
- 2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
Նոյեմբերի 13
- Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողումները:
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
- 1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:
Նոյեմբերի 12
Եթե չես մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, ապա անպայման այսօր մասնակցի՛ր:
1. Գրի´ր բառամիջումէ ունեցող 5 բառ (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Օրինակ՝ ամենաէժան, …
2.Գրի´ր բառամիջումօ ունեցող5բառ (օ-ո-ի ուղղագրությունը տե՛սայստեղ) :
Օրինակ՝ անօգնական, …
3. Գրածդ բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր (5-7 նախադասությամբ):
Նոյեմբերի 11
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր (ժամը 19:15 կուղարկեմ առաջադրանքները):
- Կրկնի՛ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Նոյեմբերի 9
Կրկնի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Նոյեմբերի 2-8
Իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն» նախագիծը:
Հոկտեմբերի 29
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 29` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 29` ժամը 11:00
Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:
Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում:
Հոկտեմբերի 26
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 26` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 26` ժամը 11:00
Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
- Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 22
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 22` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 22` ժամը 11:00
Կատարի՛ր առաջադրանքները:
1.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:
Օրինակ՝
Երևան — 5 տառ, 7 հնչյուն:
Արև, ոզնի, ոհմակ, հրեղեն, երախտամոռ, տերև, հարևան, եղանակ, սեղան, երազ:
2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:
Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ
Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային
(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),
մատակարարել (5), ազատասեր (4):
3. Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի
բաժանված) բառերը:
Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:
Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:
Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր:
4. Նախորդ վարժության Ա և Բ շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային պատմություն հորինի՛ր:
Հոկտեմբերի 19
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 19` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 19` ժամը 11:00
Ընթերցանության, քննարկման նյութ՝ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ», առաջադրանքներ
Հոկտեմբերի 14
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երկրորդ մասը:
Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 12
- Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի առաջին մասը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- (Լրացուցիչ առաջադրանք. կարող եք կատարել մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ը)Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Հոկտեմբերի 9
- Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:
3. (Լրացուցիչ առաջադրանք)
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Հոկտեմբերի 7
- Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Հոկտեմբերի 5
1.Պատմի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 2
1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
Սեպտեմբերի 29
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Սեպտեմբերի 28
Կոմիտասի «Աշուն օր» բանաստեծության կեսը (3 բանաստեղծական տները) անգի՛ր սովորիր: Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:
Սեպտեմբերի 25
1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Սեպտեմբերի 23
Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով:
Սեպտեմբերի 18
1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեղծությունը սովորիր անգիր:
- Կարդա՛ «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված մյուս հատվածը:
- Կատարի՛ր թեստային առաջադրանքները:
- Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի«Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը:
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք տեսադասի ընթացքում կուղղես դասընկերներիդ:
- Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
Ապրիլի 6-12
Մարտի 30-ապրիլի 3
Մարտի 31-ին՝ երեքշաբթիօրը,ունենք տեսադաս Microsoft Teams հարթակում՝
Մարտի 23-27
Սիրելի՛ 4-րդցի.
Ահա մարտի 23 — 27-ի «Ուսումնական գարուն» նախագիծը:
Նախագծի առաջադրանքները մաս-մաս ուղարկել պետք չէ, ընդամենը այսօր-վաղն ինձ գրե՛ք՝ ի՞նչ եք ընտրել նախագծի ընթերցողական հատվածից կարդալու համար: Նախագծի առաջադրանքները ամբողջական կատարելուց հետո նոր ուղարկե՛ք ինձ հղումը:
Առողջ, ընթերցողական հետաքրքիր շաբաթ բոլորիս …
Մարտի 16-20
Սիրելի՛ 4-րդցի.
Ահա մարտի 16-20-ի հեռավար-առցանց ուսուցման առաջադրանքների փաթեթը:
Առաջադրանքները կատարի՛ր մաս-մաս, ամեն օր ուղարկի՛ր ինձ օրվա կատարածդ աշխատանքի հղումը: Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքելու-ամփոփելու եմ աշխատանքները, գրանցեմ էլեկտրոնային մատյանում:
Առողջ, ստեղծագործ շաբաթ բոլորիս…
Մարտի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Մարտի 10
- Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝ առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:
- Վաղը կշարունակենք աշխատել թեստ 3-ի վրա:
- Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր «Տորք Անգեղ» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրու հերթականությանը:
Մարտի 9

- Թեստ 2-ն ամփոփի՛ր բլոգումդ:
- Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր Տորք Անգեղի բոլոր հատվածները (երկուշաբթի օրվանից սկսվում են ներկայացման փորձերը):
- Բլոգումդ գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով(Կարող ես նաև նկարել գարունը և կցել ստեղծագործական աշխատանքիդ)՝
- Բարև՜, գարո՜ւն
- Գիտեք, որ գարուն է արդեն
- Գարնան հեքիաթ
- Այլ…
3.Անգիր սովորիր Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն...» բանաստեղծությունը:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Փետրվարի 26
Թեսթ 2-ի տեքստը՝ Ավ. Իսահակյանի «Եղնիկը», նորից կարդա՛, վերհիշի՛ր: Լրացրո՛ւ թեսթ 2-ի 10, 11, 12, 13,14, 15 կետերը:
Փետրվարի 25
Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր: Դասարանում հեքիաթը բեմադրելու-խաղալու ենք: Պատրաստվի՛ր: Եթե ունես կերպարներին համապատասխան հագուստ, աքսեսուարներ, կարող ես հետդ բերել:
Փետրվարի 24
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:
Փետրվարի 21
- Թեստ 1—ն ամփոփի՛ր բլոգումդ: Բլոգումդ տեղադրի՛ր թեստ 2-ը: Կարդա՛- վերհիշի՛ր քեզ ծանոթ տեքստը:
- Անգի՛ր սովորիր Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի նշված հատվածները:
***
– Նրա անունն է Հայկանուշ Սիրուն».
Ինքը մի չքնաղ և չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնված չէ այնքան գեղեցիկ.
Նա աննման է , չափազանց սիրուն,
Դեռ չի լրացել տասնևութ գարուն:
***
Ասում են՝ շուտով նրա մոտ կգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան.
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան:
***
Հուզվեցավ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիվն անգամ նկատեց,
Որ կույր գուսանի երգած աժդահան
Պետք է որ լինի այս պանդուխտ հսկան:
– Երանի՜ նրան, – ասաց պատանին, –
Ով Հայկանուշին կառնե ամուսին.
***
Տորքն ինչպես սոխակ երգում է պես-պես.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պես.
«Այո», «ոչ», «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մտքով:
Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝
Իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին.
Լրացուցիչ աշխատանք
Հիշեցում. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Փետրվարի 19
- Շատ լավ սովորի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Վաղն անպայման ունեցի՛ր համակարգիչ, քանի որ ավարտելու ենք թեստ 1-ը:
- Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Նախագծի իրականացման համար ունեք 4 օր ժամանակ (մինչև փետրվարի 23-ը):
Փետրվարի 18
- Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 14
- Թեստ 1-ը տեղադրի՛ր բլոգումդ: Կարդա՛ թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը (3-4 անգամ): Սովորիր պատմել: Լրացրո՛ւ մինչև 6-րդ կետը: Մնացած կետերը կլրացնենք դասարանում: Անպայման բե՛ր համակարգիչ:
- Կրկնի՛ր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից հանձնարարված վերջին հատվածները:
Փետրվարի 12
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
- Անգի՛ր սովորիր պոեմից առանձնացված հատվածները.
-Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:
– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:
***
ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան:
Փետրվարի 11
- Պոեմից առանձնացված այս հատվածը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների բաժանի՛ր:
- Հատվածից գտի՛ր և դո՛ւրս գրիրի՞նչ (գոյական), ինչպիսի՞ (ածական), ի՞նչ է անում, ի՞նչ եմ անում, ի՞նչ անես (բայ) հարցերին պատասխանող բառեր:
-Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:
– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:
***
ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան:
Փետրվարի 10
Շատ լավ կրկնի՛ր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից անգիր սովորած հատվածները (5 հատվածները): Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր նշված հատվածները, Տորք Անգեղի՝ քո նկարած նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 7
- Paint-ով նկարի՛ր Տորք Անգեղին (քո պատկերացմամբ), ապա նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրան: Ե՛վ նկարը, և՛ բնութագիրն ու նկարագիրը տեղադրիր բլոգումդ:
- Շարունակիր անգիր սովորել Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից հատվածներ:
Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:
***
Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:
- Բացատրի՛ր իսպառ, նորմեկանց, պատվասիրել, ահեղ, անգութ, որմնադիր բառերը:
Փետրվարի 5
- Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի նշված հատվածներն անգի՛ր սովորիր:
Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
***
Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…
***
Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…
Փետրվարի 4
- Նորից կարդա՛, վերհիշի՛ր, պատմի՛ր Տորք Անգեղի առասպելը:
- Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից կարդա՛ նշված հատվածները, կատարի՛ր առաջադրանքները:
Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
***
Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…
***
Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…
Առաջադրանքներ
- Բացատրի՛ր դյուցազնական, ճաճանչավորված, կռներ, զարհուրել բառերը:
2. Գրի՛ր աժդահա, ահարկու, բլուր, կապույտ, հեզ բառերի հոմանիշները:
3. Հատվածներից դուրս գրի՛ր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞) :
Հունվարի 22
1.Գրի՛ր վարժությունները:
2. Կարդա՛ և սովորիր պատմե՛լ՝
Դեկտեմբերի 20
Սիրելի՛ 4-րդցի, մինչև հունվարի 8-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:
2020 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:
Դեկտեմբերի 18
Լրացրո՛ւ ուսումնական առաջին շրջանի ամփոփման (սեպտեմբերից դեկտեմբեր) ձևաթուղթը (մինչև դեկտեմբերի 20-ը):
Դեկտեմբերի 16
1. Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Վաղը դասարանում ներկայացրո՛ւ գրքիդ անունը:
2. Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը անգիր սովորիր:
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
Դեկտեմբերի 13
1.Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում) «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:
Կաղանդի գիշեր
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Դեղինով նշված բառերը կարդա այսպես.
Լոյսեր-լույսեր
յոյսեր— հույսեր
բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)
գոյն-գոյն — գույն-գույն
2.Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորիր: Կատարի՛ր առաջադրանքները:
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
Դեղինով նշված բառերը կարդա այսպես.
յետոյ— հետո
վրայ-վրա
հաւատքը-հավատք
աղուոր-աղվոր
կը բաւէ-կբավե
հոգւոյս-հոգվույս
լրիւ-լրիվ
Առաջադրանքներ
- Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր բարեմաղթանքը:
- Ամանորյա բարեմաղթանքներ գտի՛ր համացանցից, մի քանիսն էլ դո՛ւ հորինիր:
Դեկտեմբերի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում: Անպայման մասնակցի՛ր:
Դեկտեմբերի 10
Հորինի՛ր մի սիրուն ձմեռային հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր, վերնագրի՛ր , տեղադրի՛ր բլոգումդ:
Դեկտեմբերի 9
1. Անգիր սովորիր Զահրատի «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունը:
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման,
Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞
Բառերը կարդա՛ այսպես.
Ալիւր-ալյուր
կը շինուի— կշինվի
2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:
3. Գրի՛ր բարձրանալ, հատնել, ճերմակ, բերել, գալ, քանդել բառերի հականիշները:
Դեկտեմբերի 6
Անգիր սովորիր Զահրատի «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Դեկտեմբերի 5
Դասարանական աշխատանք
1.Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով (ղ -խ —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Անծանոթ բառերն առանձնացրու, բառարանով բացատրի՛ր:
Զմրու.տ, նա.շուն, կ.տար, նա.կին, բա.տ, ո.կույզ, ճե.ք, կո.պեք, գա.տնիք, սանդու.ք, ճե.քել, խա.տել, վա.կոտ, տա.տակ, ե.բայր, խրո.տ, թու.թ, խե.դել, ծա.սել, կմա.ք, ա.բյուր, պ.տոր, դժո.ք, դրա.տ, զմրու.տյա, անվա.ճան, մ.կտալ, թա.տ, ա.տոտել:
2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ)
Հեքիաթ, զմրուխտյա, աննկատ, վերջալույս, մանկություն, հարցուփորձ, խրճիթ
Դեկտեմբերի 4
- Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
- Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
- Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը» և «Եղնիկը» պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
Դեկտեմբերի 3
- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
- Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
- Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
Դեկտեմբերի 2
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
- Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Նոյեմբերի 29
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Սովորեցի՞ր, կեցցե՛ս: Իսկ հիմա գրի՛ր 5 պարզ, 5 բարդ, 5 ածանցավոր և 3 բարդ ածանցավոր բառեր:
- Պատմի՛ր Ավ. Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը, եղնիկին նկարագրի՛ր:
Նոյեմբերի 28
Դասարանական աշխատանք
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ անտուն- ան(ածանց) + տուն(արմատ),
ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)
Բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ :
Սաղարթախիտ, եղնիկ, վարդագույն, լեռնային, քաջություն, սար, անթարթ, դասընկեր
2.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:
- Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:
Նոյեմբերի 27
- Պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
- Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել
Նոյեմբերի 25
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 22
- Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք): Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում: Մի քանի հանելուկ էլ դու հորինի՛ր:
- Հեքիաթը շարունակի՛ր:
- Հիշեցում լրացուցիչ առաջադրանքի մասին
Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ներկայացրո՛ւ-անգիր արտասանի՛ր Համո Սահյանի աշնանային երկու բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ»: Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր աշնանային մի սիրուն այգի, բակ: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ: Տեսանյութը ներկայացնելու համար ունես ժամանակ մինչև նոյեմբերի 24-ը:
Նոյեմբերի 21
Առաջադրանքներ դասարանում կատարելու համար
1.Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Թար.մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ
2.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ. ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, ար.աքին, չորրոր., մար.կային. փար.ամ:
3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:
Նոյեմբերի 20
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
- 2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
- Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
Լրացուցիչ առաջադրանք
Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ներկայացրո՛ւ-անգիր արտասանի՛ր Համո Սահյանի աշնանային երկու բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ»: Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր աշնանային մի սիրուն այգի, բակ: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ: Տեսանյութը ներկայացնելու համար ունես ժամանակ մինչև նոյեմբերի 24-ը:
Նոյեմբերի 19
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
- 1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Նոյեմբերի 18
Նորից կարդա՛, կրկնի՛ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները:
Առաջադրանքներ
Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
Մշուշներիշղարշի տակ…
Ամպը լեզուն կուլ է տվել…
Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում:
4. Բլոգումդ պատմի՛ր և նկարի՛ր բանաստեղծությունը:
- Նոյեմբերի 14-ի դասարանական աշխատանքն ավարտի՛ր տանը:
- Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Առաջադրանքներ դասարանում և տանը
1. Գրի´ր բառամիջում է ունեցող 5 բառ (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :
Օրինակ՝ ամենաէժան, …
2.Գրի´ր բառամիջում օ ունեցող 5 բառ (օ-ո-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :
Օրինակ՝ անօգնական, …
3. Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Բառերի շարքից ընտրի՛ր 5-ը և կազմի՛ր նախադասություններ:
Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, խա.կանք, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
Նոյեմբերի 13
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում, artschool. am-ում, կուղարկվեն ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:
Նոյեմբերի 12
- Հորինի՛ր մի սիրուն աշնանային հեքիաթ: Վերնագիրը ի՛նքդ մտածիր, կարևորը հեքիաթդ աշնան հետ կապ ունենա:
- Նկարի՛ր քո հորինած հեքիաթը, տեղադրի՛ր բլոգումդ հեքիաթիդ հետ:
Ուշադրություն դարձրո՛ւ հեքիաթ բառի գրությանը:
Նոյեմբերի 8
- Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
- Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
- Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:
Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ
5.Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:
Նոյեմբերի 7
Առաջադրանքներ դասարանում և տանը
Գրի՛ր վարժությունները:
1.Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):
Օրինակ՝
ասեղ (4) — ա, ս, ե, ղ:
Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):
2.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:
Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:
Ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր:
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
3. Իսկ հիմա ինքդ գրի՛ր բառեր(5-6 բառ), որոնք ավելի շատ հնչյուններ ունեն, քան տառեր :
Նոյեմբերի 4
«Իմ ուսումնական աշունը» վերնագրով բլոգումդ ամփոփի՛ր աշնանային արձակուրդների առաջադրանքները (ամփոփելու համար ունես ժամանակ մինչև չորեքշաբթի, ժամը՝ 21:00-ն):
Հոկտեմբերի 25
Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ:
Կսպասեմ բլոգիդ հղումին:
Հոկտեմբերի 23
- Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երրորդ մասը (մինչև վերջ):
- Երրորդ հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
- Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
Հոկտեմբերի 22
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երկրորդ մասը:
Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 21
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի առաջին մասը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 18
Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի մյուս հատվածները՝
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել
***
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
***
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:
Հոկտեմբերի 16
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Հոկտեմբերի 15
- Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի հետևյալ հատվածը (մեդիաուրբաթ-համերգի համար)՝
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում:
Հոկտեմբերի 14
- Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
- Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
- Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
- Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
- Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:
Մր.յուն, աշխար., հանկար., համ. ուրել, զար.նել:
Հոկտեմբերի 11
- Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (3-4 անգամ): Անծանոթ բառերը բացատրի՛ր:
- Առակից անգիր սովորի՛ր հետևյալ հատվածը՝
Գիժ մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Հոկտեմբերի 9
- Կարդա՛ Վ. Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 8
- Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը դերերով պատմի՛ր-ներկայացրո՛ւ (կարող ես նաև ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացնել և տեղադրել բլոգումդ):
- Կատարի՛ր առաջադրանքները:
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ապա կարմիրով ներկի՛ր:
Ար.նանալ, կեն.անի, փա.չել, ա.յուծ, թա.նվել:
- Հայերենի օնլայն բառարանում գտի՛ր և գրի՛ր մեծամիտ, ահարկու, ողորմելի բառերի հոմանիշները:
- Գրի՛ր երեկո, հիմար, սոված, փոքր, սկսել բառերի հականիշները:
- Առակի միջից գտի՛ր մռնչոց բառի հականիշը:
Հոկտեմբերի 7
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 4
Գրի՛ր նամակ ընկերոջդ, ծնողիդ, բարեկամիդ….(ում կուզես): Նամակիդ կցի՛ր նաև այն մարդու նկարը, ում այն ուղղված է: Գրածդ նամակը տեղադրի՛ր բլոգումդ:
Գրի’ր վարժությունները:
1. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:
Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ
Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային
(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),
մատակարարել (5), ազատասեր (4):
2. Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի
բաժանված) բառերը:
Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:
Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:
Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր, սե-վա-նալ:
3. Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն և —երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:
Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:
Հոկտեմբերի 2
- Կարդա՛ Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին (4-5 անգամ): Մի այդպիսի նամակ էլ դո՛ւ մտածիր (բանավոր. նամակ ընկերոջդ, բարեկամիդ, ծնողիդ…)
- Ուշադրություն դարձրո՛ւ նամակի ձևին, սկզբին և ավարտին:
- Բացատրի՛ր նորանեն, պիծի, լիբրետոն, բոլ բառերը:
Հոկտեմբերի 1
Առաջադրանք դասարանում և տանը
Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Աշուն գիշեր» վերնագրով:
Ստեղծագործական աշխատանքդ գրելու ընթացքում ականջակալներով լսի՛ր (քո ցանկությամբ) այս երաժշտությունը:
Սեպտեմբերի 30
Սեպտեմբերի 26-ի առաջադրանքները թողնում եմ նույնը, քանի որ դասարանի մեծ մասն անպատրաստ էր ներկայացել:
Վաղն ունեցեք ականջակալներ:
Սեպտեմբերի 26 (Առաջադրանքները երկուշաբթի օրվա համար են. կատարի՛ր հանգստյան օրերին)
1.Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
2.Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:
3. Ուշադիր կարդա՛:
Հայերենի հնչյունները
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե—յէ, ո—վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):
Իսկ հիմա գրի՛ր վարժությունները:
- Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում: Ա և Բ շարքերը ի՛նքդ շարունակիր:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ, . . . . . .
Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք, . . . . . . . .
- Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:
Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:
Բ. Նաև, թեև, և:
Լրացուցիչ առաջադրանք
Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է՝ 150-ամյակը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես շնորհավորել Կոմիտասի ծննդյան օրը, ընթերցել, երգել Կոմիտաս ընտանիքիդ անդամների հետ միասին:
Աշխատաքնիդ հղումը տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:
Սեպտեմբերի 24
1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3.Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4.Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:
Սեպտեմբերի 23
1.Պատմի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:
Սեպտեմբերի 20
1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
Սեպտեմբերի 18
Առաջադրանքներ դասարանում և տանը
1.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:
2.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:
Օրինակ՝
որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:
3.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:
Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:
4.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:
Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:
Սեպտեմբերի 17
Գրի՛ր վարժությունները:
1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:
Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:
2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:
3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:
Կրկնի՛ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Սեպտեմբերի 16
Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:
Սեպտեմբերի 13
1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Սեպտեմբերի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան բոլորս մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբին: Ժամը 19:00-19:15-ի սահմաններում ֆլեշմոբի առաջադրանքները կուղարկեմ ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:
Սեպտեմբերի 10
Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել):
Սեպտեմբերի 9
1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:
Սեպտեմբերի 4
Սիրելի՛ 4-րդցի.
- Կարդա՛, վերհիշի՛ր ամառային արձակուրդների ընթացքում հանձնարարված Աստրիդ Լինդգրենի ՛՛Երեք վիպակ Մանչուկի ևԿառլսոնի մասին՛՛ գրքից հատվածը:
Բանավոր պատասխանի՛ր հարցերին՝
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
- Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
- Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
2. Շարունակի՛ր ամփոփել բլոգումդ «Իմ ուսումնական ամառը» նախագիծը: Հիշեցնեմ, որ նախագիծն ամփոփելու համար ունես ժամանակ մինչև սեպտեմբերի 6-ը:
Սեպտեմբերի 2
- Սիրելի՛ չորրորդցի, բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին:
- Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը» վերնագրով:
Մայիսի 24
Ամփոփիչ աշխատանք դասարանում
Ջանի Ռոդարի
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցվածէին առանցսուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————
—————————————————
—————————————————
—————————————————
2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի
դ/ծաղկի խանութ
3. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
——————————————
————————————————
————————————————
4.Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
————————————— ——————————— —————————
—————————————
5. Ո՞րն է տրված նախադասության ենթական :
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
6.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
7.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
8. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր
9. Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:
Մայիսի 22
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
Թեսթ 10
Էքզյուպերի. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_____________________________
_____________________________
_____________________________
_____________________________
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող
3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/վտանգավոր ____________
բ/չարություն ______________
գ/թույլ ________________
դ/ տգեղ _______________
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ
5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ծաղիկ ____________
բ/իշխան ____________
գ/քամի _____________
դ/փուշ ______________
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/մորեգույն-ածական
բ/ծաղիկ-գոյական
գ/հինգ -թվական
դ/ոսկեգանգուր-գոյական
7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
___________________ ________________________

____________________ ________________________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա ________________
ստորոգյալ ________________
9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
——————————————————————————————————————————————————————————————————————
10. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:
11.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
_____________________________________________________________________
12.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
——————————————————————————————————————————
Մայիսի 17
- Ուշադրություն. Ովքեր մայիսի 16-ի առաջադրանքները չէին կատարել, այսօր մինչև 20:00-ն կատարում են, տեղադրում բլոգներում:
- Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը պատմել սովորիր (դասարանում դերերով պատմելու-խաղալու ենք):
- Շաբաթ-կիրակի օրերին ներբեռնի՛ր թեստ 9-ը, կարդա՛ տեքստը, կատարի՛ր 11-15 առաջադրանքները:
Մայիսի 16
- Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը պատմել սովորի՛ր (դասարանում դերերով պատմելու-խաղալու ենք):
Կատարի՛ր առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ:
- Գրի՛ր ուռկան, ապարանք, ընծա, բղուղ, երդիկ բառերի հոմանիշները:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գտի՛ր այս նախադասության ենթական և ստորոգյալը:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Մայիսի 8
- Կարդա՛ (3-4 անգամ) Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 2-րդ, 3-րդ մասերը:
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Մայիսի 7
- Թեստ 7-ն ավարտի՛ր:
- Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջին մասը: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Մայիսի 6
Թեստ 7-ի տեքստը պատմի՛ր, Փոքրիկ իշխանին հարցեր ուղղի՛ր (3-4 հարց բլոգումդ գրի՛ր):
Մայիսի 3
Թեստ 7-ը տեղադրի՛ր բլոգումդ, ապա տեքստը վարժ կարդա՛լ սովորիր (5-6 անգամ կարդա՛): Կատարի՛ր թեստ 7-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները:
Մայիսի 2
- Թեստ 6-ը դասարանում ավարտեցինք: Եվս մեկ անգամ ստուգի՛ր: Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց թեստ 6-ի տեքստի վերաբերյալ, որոնք վաղը օրը կուղղես դասընկերներիդ: Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
- Թեստ 7-ը տեղադրի՛ր բլոգումդ: Կաշխատենք դասարանում: Թեստը ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիրդ:
Ապրիլի 30
- Թեստ 6-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը նորից կարդա՛, պատմի՛ր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
2. Մնացած առաջադրանքները կավարտենք դասարանում: Իսկ դու գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց տեքստի վերաբերյալ, որոնք հինգշաբթի օրը կուղղես դասընկերներիդ:
3. Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
Ապրիլի 29
Թեստ 6-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
Ապրիլի 23
«Ես աշխատում եմ բլոգով, նախագծերով«. ծանոթացի՛ր նախագծին, ապա նույն վերնագրով բլոգումդ պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացրո՛ւ, թե՝
- Ինչպե՞ս ես աշխատում բլոգով, ի՞նչ նշանակություն ունի բլոգը քեզ համար, և այն ի՞նչ հնարավորություններ է քեզ տալիս:
- Ո՞րն է բլոգիդ ամենասիրելի անկյունը, բաժինը:
- Ի՞նչ ուսումնական նախագծերի ես մասնակցել և մասնակցում, ո՞րն ես ամենից շատ հավանում, ինչո՞ւ:
- Պատումիդ հետ անպայման տեղադրի՛ր ներկայացրածդ-նախընտրածդ նախագծերի հղումները:
- Պատումդ, ռադիոնյութդ կամ տեսանյութդ ձևավորի՛ր լուսանկարներով:
Ապրիլի 22
- Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
Ապրիլի 19
- Թեստ 4 -ն ամբողջությամբ ավարտի՛ր:
- Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, 3-4 անգամ կարդա՛ տեքստը:
- Նորից ու նորից կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրո՛ւ հերթականությանը, ձայնագրությունների տեղերին:
Ապրիլի 17
- Թեստ 4 -ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը կարդա՛, փորձիր պատմել: Թեստ 4-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
Ապրիլի 15
- Շատ լավ կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները:
- Թեստ 3-ն ամբողջությամբ ավարտի՛ր:
- Թեստ 4 -ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը կարդա՛: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
Ապրիլի 12
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
- Շատ լավ կրկնի՛ր Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախորդ հատվածները: Երկուշաբթի օրվանից կսկսենք «Թմկաբերդի առումը» ներկայացման փորձերը:
- Անգի՛ր սովորիր այս վերջին հատվածները՝
Միասին
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոնԹըմկա տիրուհուն.
Տղաներ— Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչսևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
Աղջիկներ— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեքխաբեբա…
Միասին
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։
Ապրիլի 11
Սիրելի՛ սովորող, կրկին հիշեցնում եմ ապրիլի 26-ի մեր մեդիաուրբաթի մասին, որին ներկայանալու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմով:
Շատ լավ կրկնի՛ր նախորդ երկու հատվածները:
Անգի՛ր սովորիր այս երեք նոր հատվածները՝
***
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:
***
Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:
***
Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….
Ապրիլի 10
Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նշված հատվածը անգի՛ր սովորիր, կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:
— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:
Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:
Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:
Ապրիլի 8
- Թեստ 3-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը նորից կարդա՛, առաջադրանք 1-ը, 2-ը, 3-ը կատարի՛ր: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
- Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի «Նախերգանքը» շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր:
Ապրիլի 5
Սիրելի՛ սովորող, ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 26-ին մեր մեդիաուրբաթն է լինելու: 4-5-րդ դասարանցիների հետ միասին ներկայացնելու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը: Այսօր դուք ծանոթացաք պոեմի բովոնդակությանը: Սկսում ենք անգիր սովորել հատվածներ պոեմից: Ահա առաջին հատվածը շաբաթ-կիրակի օրվա համար (սովորիր անգի՛ր, կապույտով նշված բառերն ու արտահայտությունները բացատրի՛ր)՝
Թմկաբերդի առումը
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:
Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:
Ապրիլի 4
Կարդա թեստ 3-ի տեքստը կարդա՛, առաջադրանք 1-ը և 2-ը կատարի՛ր: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
Ապրիլի 2
Մինչև չորեքշաբթի, ժամը՝ 22:00, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:
Ապրիլի 1
Հորինի՛ր սուտ պատմություն կամ պատմություններ այս վերնագրերից մեկով՝
- Ով այնպիսի սուտ ասի…
- Իմ սուտը
- Այլ վերնագիր…
Մարտի 22
Գարնանային արձակուրդների առաջադրանքները տե՛ս «Ուսումնական գարուն» նախագծում:
Մարտի 21
Թեսթ 2-ի տեքստից դո՛ւրս գրիր 5 գայական, 5 ածական, 5 բայ:
Մարտի 20
- Թեսթ 2-ը լրացրո՛ւ, բացի 7, 8, 9 կետերից: Այս երեք կետերը կանենք դասարանում:
2. Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին՝ գարնանային արձակուրդների առաջադրանքներին: (Վաղը՝ մարտի 21-ին՝ մարմնամարզությունից առաջ կամ հետո, գրադարանից վերցրո՛ւ այն գիրքը, որը ցանկանում ես կարդալ գարնանային արձակուրդների ընթացքում: )
Մարտի 19
Թեսթ 2-ի տեքստը՝ Ավ. Իսահակյանի եղնիկը, կարդա՛, վերհիշի՛ր: Լրացրո՛ւ թեսթ 2-ի 10, 11, 12 կետերը:
Մարտի 18
Թեսթ 1—ն ավարտի՛ր-ամփոփի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ: Ներբեռնի՛ր թեսթ 2-ը: Կաշխատենք դասարանում:
Մարտի 15
Թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը, սովորիր պատմել:
Կատարի՛ր թեսթ 1-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները:
Մարտի 14
Առաջադրանքներ դասարանում և տանը. թեսթ 1
Տանը միայն կարդա՛ թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը (3-4 անգամ): Առաջադրանքները կշարունակենք դասարանում: Անպայման բե՛ր համակարգիչ, ներբեռնած ունեցի՛ր թեստը:
Մարտի 13
Աշխատանք դասարանում և տանը
- Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ աշխարհը» վերնագրով:
- Paint-ով նկարի՛ր քո աշխարհը: Կցի՛ր ստեղծագործական աշխատանքիդ:
Մարտի 11
Անգիր սովորիր Ե. Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը:
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ
1. Կանաչով ներկած բառերի հոմանիշները գրի՛ր:
2. Կապույտով ներկած պարզ բառերը դարձրո՛ւ բարդ:
Մարտի 7
Մարտի 6-ի առաջադրանքներն ավարտի՛ր:
Մարտի 6
Առաջադրանքներ դասարանում և տանը
1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:
Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ:
2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:
Հարավ, ավտո, ասֆալտ:
3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք)
… անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
… տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)
4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
…երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
… շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:
Խոսքս մի՛ կտրիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:
7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել .ն: Տանձերը, ախր, միշտ այդպես .ն, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում .ն, և մի գեղեցիկ օր .լ տեսնում ես՝ ար.են հասել .ն, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
Մարտի 5
- Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգիր սովորիր:
- Հայաստանում ի՞նչ ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր գիտես: Թվարկի՛ր: Օգտվի՛ր համացանցից:
- Բանաստեղծության մեջ Եղիշե Չարենցը երկինքը համեմատում է մանկական պարզ, զուլալ աչքերի հետ: Իսկ դու երկնքին նայելիս ի՞նչ ես տեսնում, պատկերացնում: Ինչի՞ հետ կհամեմատես երկինքը:
Մարտի 4
Աշխատանք դասարանում և տանը
1.Ստեղծագործական աշխատանքների խմբագրում, ներկայացում
2.Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
Մարտի 1
1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Բարև՛, գարո՛ւն» վերնագրով:
2. Ստեղծագործական աշխատանքդ նկարի՛ր:
3. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
2.Կրկնի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Փետրվարի 28
1. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր: Անծանոթ բառերը բացատրի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
2.Սովորի՛ր-կրկնի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Փետրվարի 27
Առաջադրանքներ դասարանում և տանը:
1.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով (ձ—ծ—ց—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:
2.Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով (ղ—խ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Խրո.տ, թու.թ, խե.դել, ծա.սել, կմա.ք, ա.բյուր, պ.տոր, դժո.ք, դրա.տ, զմրու.տյա, ե.բայր, անվա.ճան, ո.կույզ, մ.կտալ, տա.տակ, թա.տ, ա.տոտել:
3. Գտի՛ր տրված բառերի արմատներն ու ածանցները:
Արևամուտ, ընկերություն, տուն, անսիրտ, տգետ, մեղմորեն, հացթուխ, դասարան, դժգոհ, բարի, բարեսիրտ:
4.Տրված բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր կամ կազմի՛ր նախադասություններ:
Զմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեք
Փետրվարի 26
Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորից կարդա՛ մինչև վերջ: Փորձիր դերերով պատմել: Հինգշաբթի օրը դասարանում հեքիաթը բեմադրելու-խաղալու ենք: Պատրաստվի՛ր:
Փետրվարի 25
Դասարանում՝
- «Մայրենիից գիտելիքների ստուգման նախապատրաստական փուլ» նախագծի ամփոփումը սովորողների բլոգներում:
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 1-ին և 2-րդ մասերի ընթերցում, քննարկում, հեքիաթի բառարանի ստեղծում (շարութնակություն)
Տանը՝
Ընթերցարան 4 գրքից (կամ էլեկտրոնային տարբերակով) կարդա՛ Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը մինչև վերջ: Վերջին հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)
Փետրվարի 22
1.Դասարանում մուտքագրածդ տեքստը ստուգի՛ր՝ համեմատելով այս տեքստի հետ`
Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն:Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:
2.Այս տեքստը դի՛ր քո մուտքագրածի տակ, ստուգի՛ր, սխալներդ ուղղի՛ր, ուղղածդ գունավորի՛ր:
3. Կատարի՛ր առաջադրանքները:
- Բարեկամ, արծաթագույն, պինգվին բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:
- Բառարանի օգնությամբ գրի՛ր կապույտ բառի հոմանիշները:
- Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր չոր, թշնամի բառերի հականիշները:
4.Ընթերցարան 4 գրքից (կամ էլեկտրոնային տարբերակով) Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 7-րդ և 8-րդ(էջի կեսը) էջէրը շարունակիր շատ լավ կարդալ սովորել: Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)
Փետրվարի 21
Առաջադրանքներ դասարանում և տանը
Վաղն անպայման ունեցիր ականջակալ, համակարգիչ:
- Ընթերցարան 4 գրքից (կամ էլեկտրոնային տարբերակով) Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 5-րդ և 6-րդ էջէրը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)
Փետրվարի 20
Առաջադրանքներ դասարանում և տանը
1.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ, ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, հանգստու.յուն, ար.աքին, չորրոր., մար.կային. անդա.ար, փար.ամ:
- Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):
- Արևմու.ք, սաղար.ախիտ, բր.ոտ, զվար. բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր:
2. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով (ջ-ճ-չ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, քա., խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, ճ.ալ, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:
- Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Համերգ » բանաստեղծության մեջ: Դո’ւրս գրիր այդ բառերը, հանի՛ր այդ բառերի վերջավորությունները, արմատներով էլ նոր բառեր կազմի՛ր:
- Վայրէ.ք, նկարի., վեր. բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:
Փետրվարի 19
Սիրելի՛ 4-րդցի, դիտի՛ր «Իմ նվերը Թումանյանին. իր տվածն եմ տալիս իրեն…» ընտանեկան նախագծի արդյունքները, հավանածդ նյութերի տակ՝ «Թողնել մեկնաբանություն» բաժնում, գրի՛ր կարծիքդ: Քո բլոգում էլ առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նյութերը, պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Փետրվարի 18
- «Թումանյան 150» նախագծի ստեղծագործությունները շատ լավ կարդալ սովորիր (շարքից որ ստեղծագործություններն էլ անգիր գիտես, կրկնիր), վաղը այս շարքը բերանացի ասելու ենք Թումանյանի թանգարանի դիմաց:
- «Իմ նվերը Թումանյանին… Իր տվածն եմ տալիս իրեն» նախագիծն իրականացնելու համար ունես ժամանակ մինչև փետրվարի 18-ը, ժամը՝ 22:00-ն:
Փետրվարի 15
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
- Հանգստյան օրերին շատ լավ կրկնի՛ր-սովորի՛ր «Իմ երգը», «Պատրանք«, «Երկու սև ամպ«, «Համերգ»բանաստեղծությունները:
- Ուշադիր կարդա՛ դասարանում այսօր ներկայացրածս ընտանեկան նախագիծը՝ «Իմ նվերը Թումանյանին… Իր տվածն եմ տալիս իրեն»: Այս նախագիծն իրականացնելու համար ունես ժամանակ մինչև փետրվարի 18-ը, ժամը՝ 22:00-ն:
Փետրվարի 14
Առաջադրանքներ դասարանում և տանը
1. Գրի´ր բառամիջում է ունեցող 5 բառ (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :
Օրինակ՝ վայրէջք, ամենաէժան…
2. Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, խա.կանք, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
- Բառերի շարքում կա մի բառ, որի հոմանիշը Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկի վերնագիրն է: Գտի՛ր, փորձիր գտնել այդ բառի արմատը, ապա այդ արմատով նոր բառեր կազմի՛ր:
- Այս շարքից քո ցանկությամբ երեք բառ ընտրի՛ր և կազմի՛ր նախադասություններ:
- Ճամփորդ, աղբանոց, նուրբ բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր. այսպես՝ ճամփա+ որդ
3. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Թար.մանել, հա.ուստ, կար., պար.և, եր., o.ուտ, եր.յուղ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ:
- Այս շարքում կա երեք բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Իմ երգը » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, դրանցով նոր բառեր կազմի՛ր:
- Ձա.ուկ, եր.իչ բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:
Փետրվարի 13
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգիր սովորիր:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
- Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր
- Աշխատանքներդ տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 12
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր բառամիջում օ ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ՝ անօդ, ամենօրյա…
Փետրվարի 11
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:
4-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ
2020-2021 ուսումնական տարի
Մայիսի 21
Թեստ 9-ը ավարտի՛ր:
Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ, կարգի՛ բեր բլոգդ:
Մայիսի 18
Առաջադրանքներ դասարանում և տանը
- Բառերից անջատի´ր նախածանցները:
Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:
- Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:
Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:
3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝ լուսամուտ- լուս-լույս
Լուսամուտ, այգեպան, սիրահար, առվակ, գոտեպնդել, մթնել, հուսահատություն, ընկուզենի, գրող, Էջմիածին:
- Առանձնացրո´ւ գոյականները:
Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:
- Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի
- Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)- Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Թախտ, զմրուխտ, նախշուն, ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք, վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:
Մայիսի 14
Թեստ 8-ը տեղադրի՛ր բլոգումդ, ավարտի՛ր:
Մայիսի 12
Այսօր մայրենիի ֆլեշմմոբն է։ Անպայման մասնակցի՛ր։
Մայիսի 11
- Ի՞նչ ընդհանրություն կա Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի և «Ծնունդ Վահագնի» առասպելի միջև։ Գտի՛ր և գրի՛ր։
- Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորն ուներ մինուճար որդի։ Գտի՛ր այս նախադասությունների ենթական և ստորոգյալը:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք ունեցող երկու նախադասություն։
- Հեքիաթից դո՛ւրս գրիր երկու պարզ, երկու բարդ և երկու ածանցավոր բառեր։
Մայիսի 10
- Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը:
- Թեստ 5-ը ավարտի՛ր։
Մայիսի 7
- Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, առաջադրանքներն ավարտի՛ր։
- Շաբաթվա կիսատ թողած աշխատանքներն ավարտի՛ր։
Մայիսի 3
Նորից կարդա Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Դերերով պատմել սովորիր:
Ապրիլի 30
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Ապրիլի 28
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ մասը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 27
Հորինի՛ր գարնանային հեքիաթ։ Հեքիաթդ վերնագրի՛ր և նկարի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։
Ապրիլի 26
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 21
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ մասերը, այդ մասերից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
Ապրիլի 20
- «ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելն անգի՛ր սովորիր, կատարի՛ր առաջադրանքները։
- «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» թեստային առաջադրանքներն ավարտի՛ր։
Ապրիլի 19
«ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելը կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները։ Փորձիր անգիր սովորել։
Ապրիլի 14
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Ապրիլի 13
Կատարի՛ր «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» թեստային առաջադրանքները։
Ապրիլի 9
- Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածի թեստային առաջադրանքները կատարի՛ր-ավարտի՛ր (որը կդժվարանաս, բաց թող)։
- Շատ լավ կրկնի՛ր, սովորի՛ր, ամրապնդի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Ապրիլի 7
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ մոլորակը» վերնագրով։
Ապրիլի 6
- Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը: Հատվածն առաջադրանքներով տեղադրի՛ր բլոգումդ (թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում)։
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք դասի ընթացքում կուղղես դասընկերներիդ:
- Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ։
Ապրիլի 5
Շարունակիր մասնակցել «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Կարդա՛ Հ. Թումանյան. «Զատկի առիթով» պատմվածքը։ Պատմի՛ր, թե ինչ հասկացար։
Ապրիլի 1
Ծանոթացի՛ր «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Մինչև ապրիլի 6-ն իրականացրո՛ւ այն։
Մարտի 30
Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»պատմվածքը։ Կատարի՛ր առաջադրանքները։ Անպայման տեղադրի՛ր բլոգումդ։
Մարտի 29
Մինչև մարտի 31-ը՝ չորեքաբթի օրը, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:
Թեստ 3-ը տեղադրի՛ր բլոգումդ, առաջադրանքները կատարի՛ր (որը կդժվարանաս, բաց թող, դասարանում կկատարենք):
Մարտի 19
Իրականացրո՛ւ «Ուսումնական գարուն» նախագիծը: Եթե ունես նախընտրած գիրք (որը չկա իմ առաջարկած ցանկում), կարող ես դա կարդալ:
Մարտի 18
Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին և մինչև վաղը ներկայացրո՛ւ՝ ինչ գիրք ես կարդալու գարնանային արձակուրդներին։
Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողածդ առաջադրանքները։
Մարտի 17
- Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
- Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
- Առակից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞)։
Մարտի 16
- Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր
- Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած):
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:
Մր.յուն, աշխար., հանկար., համ. ուրել, զար.նել:
Մարտի 12
Մասնակցի՛ր «Չարենցյան ֆլեշմոբին:
Մարտի 11
Առաջադարանքներ դասարանում և տանը (Տեղադրի՛ր բլոգումդ, լրացրո՛ւ մինչև մարտի 15-ը։)
Թեստ 3
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածներըՄի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
_____________________
_____________________
_____________________
_____________________
- Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
______________________ ___________________
______________________ ___________________
______________________ ___________________
______________________ ____________________
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան ______________
բ/ սիրուն ______________
գ/ բղավել ______________
դ/ դաշտ ______________
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան
բ/ ճյուղգ/ ծառ
դ/ամուսին
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական
դ/ միտք – գոյական
- Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:
___________________ __________________
___________________ __________________
___________________ __________________
___________________ __________________
- Որ՞ն է տրված նախադասության ենթական.
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:
_________________
- Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
- Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
- Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
________________________________________________________________________
________________________________________________________________________
- Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը
- Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
- Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
________________________________________________________________________
________________________________________________________________________
- Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Մարտի 10
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Անպայման մասնակցի՛ր։
|Մարտի 5
Թեստ 2-ը տեղադրի՛ր բլոգումդ, կատարի՛ր թեստի առաջադրանքները։
Անգի՛ր սովորիր Ե․ Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը։
Մարի 4
Թեստ 2
Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————
—————————————————
——————————————————————————————————
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ ————————————————
բ/լուռ ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————- Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին ————————————————
գ/կողը հաստ ————————————————
դ/ճաշը եփել ————————————————ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել- Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
———————————————
——————————————
————————————————————————————
- Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/զակազ————————
բ/մալինա ————————գ/կենգուրու ———————
դ/ստարտ————————
- Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
————————————————
————————————————
————————————————
————————————————
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական - Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— - Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
———————————————————————————————————————————————————————————————————————————————— - Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— - Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
- Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————Մարտի 3
Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞)։
Մարտի 1
Հորինի՛ր գարնանային մի սիրուն հեքիաթ:Հեքիաթդ վերնագրի՛ր, ապա նկարի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 26
- Ավարտի՛ր թեստ 1-ի առաջադրանքները։ Տեղադրի՛ր բլոգումդ։
- Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…Փետրվարի 24
Շարունակիր կարդալ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթն ամբողջությամբ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Փետրվարի 23
Կարդա՛ Հ․ Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա, Բ, Գ հատվածները։ Հատվածներից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Փետրվարի 22
Հորինի՛ր մի սուտ պատմություն: Պատմությունդ վերնագրի՛ր, նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 18
Թումանյանական ֆլեշմոբ
Սիրելի՛ սովորող, վաղը՝ փետրվարի 19-ին, Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է։ Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 17
- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
- Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Փետրվարի 16
- Հ. Թումանյանի «Երկ սև ամպ» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Փետրվարի 12
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 10
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասկանցի՛ր:
- Քո ցանկությամբ ընտրի՛ր Հ. Թումանյանի երկու հեքիաթ, ստեղծիր «Թումանյանի հեքիաթների բառարան»(բլոգումդ վերնագրի՛ր այսպես)՝ դուրս գրելով բարբառային բառերը, օնլայն բառարաններից էլ՝ դրանց բացատրությունները: Օրինակ՝ ջաղաց- ջրաղաց, զուռնա-երաժշտական գործիք, չուստ-հողաթափ …
Չմոռանաս վերջում նշել, թե որ բառարաններից ես օգտվել:
Փետրվարի 9
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորի՛ց կարդա, դերերով պատմե՛լ սովորիր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:
Փետրվարի 8
- Կրի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:
Փետրվարի 5
- Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 3
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել .ն: Տանձերը, ախր, միշտ այդպես .ն, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում .ն, և մի գեղեցիկ օր .լ տեսնում ես՝ ար.են հասել .ն, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
Դեկտեմբերի 23
Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Մինչև ուրբաթ ներկայացրո՛ւ գրքիդ անունը:
Դեկտեմբերի 15
Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝
«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն» :
Ամեն առարկայից պատմիր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):
Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝
- Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
- Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2020» նախագծիդ հղումը:
- Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
- Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2020» նախագծիդ հղումը:
- Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
- Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
- «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը (սեբաստացիական հանելուկներ, «Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք…»)
- Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:
Դեկտեմբերի 14
Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):
Օրինակ՝
գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր
ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ
Արևային, վերջալույս, առավոտ, ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:
Դեկտեմբերի 11
- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներԻնչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև, ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:
Օրինակ՝
պարզ-դաս
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)
Դեկտեմբերի 9
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Դեկտեմբերի 7
- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
- Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
- Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
Դեկտեմբերի 4
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
- Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Դեկտեմբերի 2
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
- Բարև, ձմեռ…
- Փաթիլը
- Ինչ կլիներ, եթե…
- Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)
Նոյեմբերի 30
- Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքին նոր ավարտ մտածի՛ր կամ շարունակի՛ր:
- Պատմվածքը շատ լավ պատմե՛լ սովորիր, հոմանիշներն ու հականիշները նույնպես շատ լավ սովորի՛ր:
Նոյեմբերի 26
- Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
- Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել
Նոյեմբերի 25
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 23
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
1. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
2. Համեմատի՛ր նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
Թագավորպատգամավորներ
- խելացի անխելք
3. Հեքիաթի 2-րդ մասից գտի՛ր և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
4.Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես հեքիաթում: Փորձիր գտնել այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները:
Սուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, ճամ.ա, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, խա.կանք, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
5.Անպայման մասնակցի՛ր այս նախագծերին(եթե դեռ չես մասնակցել)՝
- Կրթահամալիրի տոնին ընդառաջ. Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք… (Նախագիծն իրականացնում եք մինչև նոյեմբերի 25-ը:)
- Սեբաստացիական հանելուկներ: Գուշակի՛ր: (Նախագիծն իրականացնում եք մինչև նոյեմբերի 23-ը: )
Նոյեմբերի 20
- Կրթահամալիրի տոնին ընդառաջ. Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք… (Նախագիծն իրականացնում եք մինչև նոյեմբերի 25-ը:)
- Սեբաստացիական հանելուկներ: Գուշակի՛ր: (Նախագիծն իրականացնում եք մինչև նոյեմբերի 23-ը: )
Նոյեմբերի 19
- «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթից դո՛ւրս գրիր և բլոգումդ տեղադրի՛ր այն հատվածները, որտեղ հեքիաթի հերոսները հանելուկներով են խոսում:
- Մի քանի հանելուկ էլ դո՛ւ հորինիր:
Նոյեմբերի 17
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
- 2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
Նոյեմբերի 13
- Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողումները:
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
- 1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:
Նոյեմբերի 12
Եթե չես մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, ապա անպայման այսօր մասնակցի՛ր:
1. Գրի´ր բառամիջումէ ունեցող 5 բառ (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Օրինակ՝ ամենաէժան, …
2.Գրի´ր բառամիջումօ ունեցող5բառ (օ-ո-ի ուղղագրությունը տե՛սայստեղ) :
Օրինակ՝ անօգնական, …
3. Գրածդ բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր (5-7 նախադասությամբ):
Նոյեմբերի 11
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր (ժամը 19:15 կուղարկեմ առաջադրանքները):
- Կրկնի՛ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Նոյեմբերի 9
Կրկնի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Նոյեմբերի 2-8
Իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն» նախագիծը:
Հոկտեմբերի 29
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 29` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 29` ժամը 11:00
Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:
Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում:
Հոկտեմբերի 26
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 26` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 26` ժամը 11:00
Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
- Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 22
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 22` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 22` ժամը 11:00
Կատարի՛ր առաջադրանքները:
1.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:
Օրինակ՝
Երևան — 5 տառ, 7 հնչյուն:
Արև, ոզնի, ոհմակ, հրեղեն, երախտամոռ, տերև, հարևան, եղանակ, սեղան, երազ:
2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:
Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ
Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային
(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),
մատակարարել (5), ազատասեր (4):
3. Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի
բաժանված) բառերը:
Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:
Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:
Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր:
4. Նախորդ վարժության Ա և Բ շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային պատմություն հորինի՛ր:
Հոկտեմբերի 19
Տեսադասեր՝
- 4-1 դասարան՝ հոկտ. 19` ժամը 10:00
- 4-2 դասարան՝ հոկտ. 19` ժամը 11:00
Ընթերցանության, քննարկման նյութ՝ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ», առաջադրանքներ
Հոկտեմբերի 14
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երկրորդ մասը:
Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 12
- Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի առաջին մասը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- (Լրացուցիչ առաջադրանք. կարող եք կատարել մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ը)Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Հոկտեմբերի 9
- Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։2. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:
3. (Լրացուցիչ առաջադրանք)
Պատրաստի՛ր մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:
Հոկտեմբերի 7
- Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Հոկտեմբերի 5
1.Պատմի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 2
1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
Սեպտեմբերի 29
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Սեպտեմբերի 28
Կոմիտասի «Աշուն օր» բանաստեծության կեսը (3 բանաստեղծական տները) անգի՛ր սովորիր: Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:
Սեպտեմբերի 25
1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Սեպտեմբերի 23
Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով:
Սեպտեմբերի 18
1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեղծությունը սովորիր անգիր:
Մայիսի 11-15Ապրիլի 27-30Շաբաթվա տեսադասերի օրերն ու ժամերը՝Ապրիլի 28՝4-1 դասարան՝ ժամը 11:00-11:454-2 դասարան՝ ժամը 13:00-13:45Ապրիլի 30՝4-1 դասարան՝ ժամը 11:00-11:454-2 դասարան՝ ժամը 13:00-13:45Ապրիլի 20-24Երեքշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, ունենք տեսադաս Microsoft Teams հարթակում՝4-1 դասարան՝ ժամը 11:00-11:454-2 դասարան՝ ժամը 13:00-13:45Երեքշաբթի օրվա համար՝- Կարդա՛ «Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված մյուս հատվածը:
- Կատարի՛ր թեստային առաջադրանքները:
Ապրիլի 13-17Երեքշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, ունենք տեսադաս Microsoft Teams հարթակում՝4-1 դասարան՝ ժամը 11:00-11:454-2 դասարան՝ ժամը 13:00-13:45Երեքշաբթի օրվա համար՝- Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի«Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը:
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք տեսադասի ընթացքում կուղղես դասընկերներիդ:
- Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
Ուշադրություն. —«Փոքրիկ իշխանը» տեքստի տակի առաջադրանքները մեր հաջորդ տեսադասի համար են` հինգշաբթի օրվա: Երեքշաբթի օրվա համար կատարում եք միայն վերևում նշված կետերը:Ապրիլի 6-12
Երեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, ունենք տեսադաս Microsoft Teams հարթակում՝4-1 դասարան՝ ժամը 11:00-11:454-2 դասարան՝ ժամը 12:00-12:45Մինչ մեր հանդիպումընախագծից կարդում եք Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, այդ մասերից դուրս գրում անծանոթ բառերը, բանավոր կատարում բոլոր կետերը, բացի 2-րդ կետից (2-րդ կետը մյուս՝ հինգշաբթի օրվա տեսադասի համար է):Մարտի 30-ապրիլի 3
Մարտի 31-ին՝ երեքշաբթիօրը,ունենք տեսադաս Microsoft Teams հարթակում՝
4-1 դասարան՝ ժամը 11:00-11:454-2 դասարան՝ ժամը 12:00-12:45Մինչ մեր հանդիպումընախագծից կարդում ու բանավոր կատարում եք միայն սա՝ Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա (թեստային առաջադրանքներ):Մարտի 23-27
Սիրելի՛ 4-րդցի.
Ահա մարտի 23 — 27-ի «Ուսումնական գարուն» նախագիծը:
Նախագծի առաջադրանքները մաս-մաս ուղարկել պետք չէ, ընդամենը այսօր-վաղն ինձ գրե՛ք՝ ի՞նչ եք ընտրել նախագծի ընթերցողական հատվածից կարդալու համար: Նախագծի առաջադրանքները ամբողջական կատարելուց հետո նոր ուղարկե՛ք ինձ հղումը:
Առողջ, ընթերցողական հետաքրքիր շաբաթ բոլորիս …
Մարտի 16-20
Սիրելի՛ 4-րդցի.
Ահա մարտի 16-20-ի հեռավար-առցանց ուսուցման առաջադրանքների փաթեթը:
Առաջադրանքները կատարի՛ր մաս-մաս, ամեն օր ուղարկի՛ր ինձ օրվա կատարածդ աշխատանքի հղումը: Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքելու-ամփոփելու եմ աշխատանքները, գրանցեմ էլեկտրոնային մատյանում:
Առողջ, ստեղծագործ շաբաթ բոլորիս…
Մարտի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Մարտի 10
- Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝ առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:
- Վաղը կշարունակենք աշխատել թեստ 3-ի վրա:
- Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր «Տորք Անգեղ» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրու հերթականությանը:
Մարտի 9
- Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝ առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:
- Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր «Տորք Անգեղ» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրու հերթականությանը:
Փետրվարի 28
- Թեստ 2-ն ամփոփի՛ր բլոգումդ:
- Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր Տորք Անգեղի բոլոր հատվածները (երկուշաբթի օրվանից սկսվում են ներկայացման փորձերը):
- Բլոգումդ գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով(Կարող ես նաև նկարել գարունը և կցել ստեղծագործական աշխատանքիդ)՝
- Բարև՜, գարո՜ւն
- Գիտեք, որ գարուն է արդեն
- Գարնան հեքիաթ
- Այլ…
3.Անգիր սովորիր Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն...» բանաստեղծությունը:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։Փետրվարի 26
Թեսթ 2-ի տեքստը՝ Ավ. Իսահակյանի «Եղնիկը», նորից կարդա՛, վերհիշի՛ր: Լրացրո՛ւ թեսթ 2-ի 10, 11, 12, 13,14, 15 կետերը:
Փետրվարի 25
Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր: Դասարանում հեքիաթը բեմադրելու-խաղալու ենք: Պատրաստվի՛ր: Եթե ունես կերպարներին համապատասխան հագուստ, աքսեսուարներ, կարող ես հետդ բերել:
Փետրվարի 24
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան:
Փետրվարի 21
- Թեստ 1—ն ամփոփի՛ր բլոգումդ: Բլոգումդ տեղադրի՛ր թեստ 2-ը: Կարդա՛- վերհիշի՛ր քեզ ծանոթ տեքստը:
- Անգի՛ր սովորիր Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի նշված հատվածները:
***
– Նրա անունն է Հայկանուշ Սիրուն».
Ինքը մի չքնաղ և չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնված չէ այնքան գեղեցիկ.
Նա աննման է , չափազանց սիրուն,
Դեռ չի լրացել տասնևութ գարուն:***
Ասում են՝ շուտով նրա մոտ կգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան.
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան:***
Հուզվեցավ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիվն անգամ նկատեց,
Որ կույր գուսանի երգած աժդահան
Պետք է որ լինի այս պանդուխտ հսկան:
– Երանի՜ նրան, – ասաց պատանին, –
Ով Հայկանուշին կառնե ամուսին.***
Տորքն ինչպես սոխակ երգում է պես-պես.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պես.
«Այո», «ոչ», «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մտքով:
Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝
Իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին.Լրացուցիչ աշխատանք
Հիշեցում. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Փետրվարի 19
- Շատ լավ սովորի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Վաղն անպայման ունեցի՛ր համակարգիչ, քանի որ ավարտելու ենք թեստ 1-ը:
- Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:
Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝
1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը, երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
Նախագծի իրականացման համար ունեք 4 օր ժամանակ (մինչև փետրվարի 23-ը):
Փետրվարի 18
- Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար. :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
Փետրվարի 14
- Թեստ 1-ը տեղադրի՛ր բլոգումդ: Կարդա՛ թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը (3-4 անգամ): Սովորիր պատմել: Լրացրո՛ւ մինչև 6-րդ կետը: Մնացած կետերը կլրացնենք դասարանում: Անպայման բե՛ր համակարգիչ:
- Կրկնի՛ր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից հանձնարարված վերջին հատվածները:
Փետրվարի 12
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
- Անգի՛ր սովորիր պոեմից առանձնացված հատվածները.
-Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:***
ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան:Փետրվարի 11
- Պոեմից առանձնացված այս հատվածը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների բաժանի՛ր:
- Հատվածից գտի՛ր և դո՛ւրս գրիրի՞նչ (գոյական), ինչպիսի՞ (ածական), ի՞նչ է անում, ի՞նչ եմ անում, ի՞նչ անես (բայ) հարցերին պատասխանող բառեր:
-Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:***
ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան:Փետրվարի 10
Շատ լավ կրկնի՛ր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից անգիր սովորած հատվածները (5 հատվածները): Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր նշված հատվածները, Տորք Անգեղի՝ քո նկարած նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Փետրվարի 7
- Paint-ով նկարի՛ր Տորք Անգեղին (քո պատկերացմամբ), ապա նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրան: Ե՛վ նկարը, և՛ բնութագիրն ու նկարագիրը տեղադրիր բլոգումդ:
- Շարունակիր անգիր սովորել Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից հատվածներ:
Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:***
Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:- Բացատրի՛ր իսպառ, նորմեկանց, պատվասիրել, ահեղ, անգութ, որմնադիր բառերը:
Փետրվարի 5
- Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի նշված հատվածներն անգի՛ր սովորիր:
Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:***
Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…***
Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…Փետրվարի 4
- Նորից կարդա՛, վերհիշի՛ր, պատմի՛ր Տորք Անգեղի առասպելը:
- Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից կարդա՛ նշված հատվածները, կատարի՛ր առաջադրանքները:
Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:***
Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…***
Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…Առաջադրանքներ
- Բացատրի՛ր դյուցազնական, ճաճանչավորված, կռներ, զարհուրել բառերը:
2. Գրի՛ր աժդահա, ահարկու, բլուր, կապույտ, հեզ բառերի հոմանիշները:
3. Հատվածներից դուրս գրի՛ր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞) :
Հունվարի 22
1.Գրի՛ր վարժությունները:
2. Կարդա՛ և սովորիր պատմե՛լ՝
Դեկտեմբերի 20
Սիրելի՛ 4-րդցի, մինչև հունվարի 8-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:
2020 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:
Դեկտեմբերի 18
Լրացրո՛ւ ուսումնական առաջին շրջանի ամփոփման (սեպտեմբերից դեկտեմբեր) ձևաթուղթը (մինչև դեկտեմբերի 20-ը):
Դեկտեմբերի 16
1. Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Վաղը դասարանում ներկայացրո՛ւ գրքիդ անունը:
2. Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը անգիր սովորիր:
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայԿաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերուԿաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն էԿաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէԲարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
Դեկտեմբերի 13
1.Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում) «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:
Կաղանդի գիշեր
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…Դեղինով նշված բառերը կարդա այսպես.
Լոյսեր-լույսեր
յոյսեր— հույսեր
բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)
գոյն-գոյն — գույն-գույն
2.Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորիր: Կատարի՛ր առաջադրանքները:
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայԿաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերուԿաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն էԿաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէԲարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
Դեղինով նշված բառերը կարդա այսպես.
յետոյ— հետո
վրայ-վրա
հաւատքը-հավատք
աղուոր-աղվոր
կը բաւէ-կբավե
հոգւոյս-հոգվույս
լրիւ-լրիվ
Առաջադրանքներ
- Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր բարեմաղթանքը:
- Ամանորյա բարեմաղթանքներ գտի՛ր համացանցից, մի քանիսն էլ դո՛ւ հորինիր:
Դեկտեմբերի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում: Անպայման մասնակցի՛ր:
Դեկտեմբերի 10
Հորինի՛ր մի սիրուն ձմեռային հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր, վերնագրի՛ր , տեղադրի՛ր բլոգումդ:
Դեկտեմբերի 9
1. Անգիր սովորիր Զահրատի «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունը:
Կաղանդ Պապային մօրուքը
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման,Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞Բառերը կարդա՛ այսպես.
Ալիւր-ալյուր
կը շինուի— կշինվի
2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:
3. Գրի՛ր բարձրանալ, հատնել, ճերմակ, բերել, գալ, քանդել բառերի հականիշները:
Դեկտեմբերի 6
Անգիր սովորիր Զահրատի «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներԾառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներԻնչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Դեկտեմբերի 5
Դասարանական աշխատանք
1.Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով (ղ -խ —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Անծանոթ բառերն առանձնացրու, բառարանով բացատրի՛ր:
Զմրու.տ, նա.շուն, կ.տար, նա.կին, բա.տ, ո.կույզ, ճե.ք, կո.պեք, գա.տնիք, սանդու.ք, ճե.քել, խա.տել, վա.կոտ, տա.տակ, ե.բայր, խրո.տ, թու.թ, խե.դել, ծա.սել, կմա.ք, ա.բյուր, պ.տոր, դժո.ք, դրա.տ, զմրու.տյա, անվա.ճան, մ.կտալ, թա.տ, ա.տոտել:2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ)
Հեքիաթ, զմրուխտյա, աննկատ, վերջալույս, մանկություն, հարցուփորձ, խրճիթ
Դեկտեմբերի 4
- Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
- Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
- Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը» և «Եղնիկը» պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
Դեկտեմբերի 3
- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
- Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
- Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր բառերի հականիշները:
Դեկտեմբերի 2
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
- Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Նոյեմբերի 29
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Սովորեցի՞ր, կեցցե՛ս: Իսկ հիմա գրի՛ր 5 պարզ, 5 բարդ, 5 ածանցավոր և 3 բարդ ածանցավոր բառեր:
- Պատմի՛ր Ավ. Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը, եղնիկին նկարագրի՛ր:
Նոյեմբերի 28
Դասարանական աշխատանք
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Ուշադրություն դարձրո՛ւ օրինակին՝ անտուն- ան(ածանց) + տուն(արմատ),
ընկերասեր – ընկեր(արմատ) + ա(հոդակապ) + սեր(արմատ)
Բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ :
Սաղարթախիտ, եղնիկ, վարդագույն, լեռնային, քաջություն, սար, անթարթ, դասընկեր
2.Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:
Վեր., ող., նկարի., չղ.իկ, վայրէ.ք, հա.ոց, խո.ընդոտ, թռ.ուն, թր.ել, թռ.ել, մի.և, մին.և, ամբող., առա.ին, աղ.ամուղ.:
- Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:
Նոյեմբերի 27
- Պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
- Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել
Նոյեմբերի 25
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 22
- Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք): Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում: Մի քանի հանելուկ էլ դու հորինի՛ր:
- Հեքիաթը շարունակի՛ր:
- Հիշեցում լրացուցիչ առաջադրանքի մասին
Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ներկայացրո՛ւ-անգիր արտասանի՛ր Համո Սահյանի աշնանային երկու բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ»: Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր աշնանային մի սիրուն այգի, բակ: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ: Տեսանյութը ներկայացնելու համար ունես ժամանակ մինչև նոյեմբերի 24-ը:
Նոյեմբերի 21
Առաջադրանքներ դասարանում կատարելու համար
1.Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Թար.մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ
2.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:
Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ. ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, ար.աքին, չորրոր., մար.կային. փար.ամ:
3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:
Նոյեմբերի 20
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
- 2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
- Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
Լրացուցիչ առաջադրանք
Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ներկայացրո՛ւ-անգիր արտասանի՛ր Համո Սահյանի աշնանային երկու բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ»: Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր աշնանային մի սիրուն այգի, բակ: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ: Տեսանյութը ներկայացնելու համար ունես ժամանակ մինչև նոյեմբերի 24-ը:
Նոյեմբերի 19
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
- 1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Նոյեմբերի 18
Նորից կարդա՛, կրկնի՛ր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները:
Առաջադրանքներ
Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
Մշուշներիշղարշի տակ…
Ամպը լեզուն կուլ է տվել…
Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
բ) ի՞նչ ձայներ ես լսում:
4. Բլոգումդ պատմի՛ր և նկարի՛ր բանաստեղծությունը:
Նոյեմբերի 15- Նոյեմբերի 14-ի դասարանական աշխատանքն ավարտի՛ր տանը:
- Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
Առաջադրանքներ դասարանում և տանը
1. Գրի´ր բառամիջում է ունեցող 5 բառ (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :
Օրինակ՝ ամենաէժան, …
2.Գրի´ր բառամիջում օ ունեցող 5 բառ (օ-ո-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :
Օրինակ՝ անօգնական, …
3. Կետերը փոխարինի´ր բ, պ կամ փ տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Բառերի շարքից ընտրի՛ր 5-ը և կազմի՛ր նախադասություններ:
Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, խա.կանք, աղ.անոց, ի.րև, եղ.այր:
Նոյեմբերի 13
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում, artschool. am-ում, կուղարկվեն ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:
Նոյեմբերի 12
- Հորինի՛ր մի սիրուն աշնանային հեքիաթ: Վերնագիրը ի՛նքդ մտածիր, կարևորը հեքիաթդ աշնան հետ կապ ունենա:
- Նկարի՛ր քո հորինած հեքիաթը, տեղադրի՛ր բլոգումդ հեքիաթիդ հետ:
Ուշադրություն դարձրո՛ւ հեքիաթ բառի գրությանը:
Նոյեմբերի 8
- Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
- Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
- Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:
Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ
5.Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:
Նոյեմբերի 7
Առաջադրանքներ դասարանում և տանը
Գրի՛ր վարժությունները:
1.Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):
Օրինակ՝
ասեղ (4) — ա, ս, ե, ղ:
Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):
2.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:
Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:
Ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր:
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
3. Իսկ հիմա ինքդ գրի՛ր բառեր(5-6 բառ), որոնք ավելի շատ հնչյուններ ունեն, քան տառեր :
Նոյեմբերի 4
«Իմ ուսումնական աշունը» վերնագրով բլոգումդ ամփոփի՛ր աշնանային արձակուրդների առաջադրանքները (ամփոփելու համար ունես ժամանակ մինչև չորեքշաբթի, ժամը՝ 21:00-ն):
Հոկտեմբերի 25
Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ:
Կսպասեմ բլոգիդ հղումին:
Հոկտեմբերի 23
- Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երրորդ մասը (մինչև վերջ):
- Երրորդ հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
- Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
Հոկտեմբերի 22
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երկրորդ մասը:
Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 21
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի առաջին մասը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Հոկտեմբերի 18
Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի մյուս հատվածները՝
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել***
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:***
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:Հոկտեմբերի 16
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Հոկտեմբերի 15
- Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի հետևյալ հատվածը (մեդիաուրբաթ-համերգի համար)՝
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում:Հոկտեմբերի 14
- Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
- Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
- Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
- Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:
- Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:
Մր.յուն, աշխար., հանկար., համ. ուրել, զար.նել:
Հոկտեմբերի 11
- Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (3-4 անգամ): Անծանոթ բառերը բացատրի՛ր:
- Առակից անգիր սովորի՛ր հետևյալ հատվածը՝
Գիժ մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…Հոկտեմբերի 9
- Կարդա՛ Վ. Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 8
- Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը դերերով պատմի՛ր-ներկայացրո՛ւ (կարող ես նաև ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացնել և տեղադրել բլոգումդ):
- Կատարի՛ր առաջադրանքները:
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ապա կարմիրով ներկի՛ր:
Ար.նանալ, կեն.անի, փա.չել, ա.յուծ, թա.նվել:
- Հայերենի օնլայն բառարանում գտի՛ր և գրի՛ր մեծամիտ, ահարկու, ողորմելի բառերի հոմանիշները:
- Գրի՛ր երեկո, հիմար, սոված, փոքր, սկսել բառերի հականիշները:
- Առակի միջից գտի՛ր մռնչոց բառի հականիշը:
Հոկտեմբերի 7
- Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
- Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
- Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
- Paint ծրագրով նկարի՛ր առակը:
- Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Հոկտեմբերի 4
Գրի՛ր նամակ ընկերոջդ, ծնողիդ, բարեկամիդ….(ում կուզես): Նամակիդ կցի՛ր նաև այն մարդու նկարը, ում այն ուղղված է: Գրածդ նամակը տեղադրի՛ր բլոգումդ:
Գրի’ր վարժությունները:
1. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:
Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ
Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային
(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),
մատակարարել (5), ազատասեր (4):
2. Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի
բաժանված) բառերը:
Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:
Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:
Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր, սե-վա-նալ:
3. Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն և —երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:
Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:
Հոկտեմբերի 2
- Կարդա՛ Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին (4-5 անգամ): Մի այդպիսի նամակ էլ դո՛ւ մտածիր (բանավոր. նամակ ընկերոջդ, բարեկամիդ, ծնողիդ…)
- Ուշադրություն դարձրո՛ւ նամակի ձևին, սկզբին և ավարտին:
- Բացատրի՛ր նորանեն, պիծի, լիբրետոն, բոլ բառերը:
Հոկտեմբերի 1
Առաջադրանք դասարանում և տանը
Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Աշուն գիշեր» վերնագրով:
Ստեղծագործական աշխատանքդ գրելու ընթացքում ականջակալներով լսի՛ր (քո ցանկությամբ) այս երաժշտությունը:
Սեպտեմբերի 30
Սեպտեմբերի 26-ի առաջադրանքները թողնում եմ նույնը, քանի որ դասարանի մեծ մասն անպատրաստ էր ներկայացել:
Վաղն ունեցեք ականջակալներ:
Սեպտեմբերի 26 (Առաջադրանքները երկուշաբթի օրվա համար են. կատարի՛ր հանգստյան օրերին)
1.Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
2.Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ:
3. Ուշադիր կարդա՛:
Հայերենի հնչյունները
Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում է: Տառը հնչյունի նշանն է:
Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:
Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):
Է և ե տառերը է հնչյունի նշաններն են:
Օ և ո տառերը օ հնչյունի նշաններն են:
Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե—յէ, ո—վօ):
Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ յէվ):
Իսկ հիմա գրի՛ր վարժությունները:
- Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում: Ա և Բ շարքերը ի՛նքդ շարունակիր:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ, . . . . . .
Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք, . . . . . . . .
- Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:
Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:
Բ. Նաև, թեև, և:
Լրացուցիչ առաջադրանք
Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է՝ 150-ամյակը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ կարող ես շնորհավորել Կոմիտասի ծննդյան օրը, ընթերցել, երգել Կոմիտաս ընտանիքիդ անդամների հետ միասին:
Աշխատաքնիդ հղումը տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:
Սեպտեմբերի 24
1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3.Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4.Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:
Սեպտեմբերի 23
1.Պատմի՛ր Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:
Սեպտեմբերի 20
1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
Սեպտեմբերի 18
Առաջադրանքներ դասարանում և տանը
1.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:
2.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:
Օրինակ՝
որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:
3.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:
Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:
4.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:
Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:
Սեպտեմբերի 17
Գրի՛ր վարժությունները:
1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:
Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:
2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:
3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:
Կրկնի՛ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Սեպտեմբերի 16
Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:
Սեպտեմբերի 13
1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Սեպտեմբերի 11
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան բոլորս մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբին: Ժամը 19:00-19:15-ի սահմաններում ֆլեշմոբի առաջադրանքները կուղարկեմ ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:
Սեպտեմբերի 10
Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել):
Սեպտեմբերի 9
1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:
Սեպտեմբերի 4
Սիրելի՛ 4-րդցի.
- Կարդա՛, վերհիշի՛ր ամառային արձակուրդների ընթացքում հանձնարարված Աստրիդ Լինդգրենի ՛՛Երեք վիպակ Մանչուկի ևԿառլսոնի մասին՛՛ գրքից հատվածը:
Բանավոր պատասխանի՛ր հարցերին՝
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
- Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
- Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
2. Շարունակի՛ր ամփոփել բլոգումդ «Իմ ուսումնական ամառը» նախագիծը: Հիշեցնեմ, որ նախագիծն ամփոփելու համար ունես ժամանակ մինչև սեպտեմբերի 6-ը:
Սեպտեմբերի 2
- Սիրելի՛ չորրորդցի, բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին:
- Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը» վերնագրով:
Մայիսի 24
Ամփոփիչ աշխատանք դասարանում
Ջանի Ռոդարի
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկաՋովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցվածէին առանցսուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
——————————————————————————————————
——————————————————————————————————
2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոցբ/արտ
գ/զբոսայգի
դ/ծաղկի խանութ
3. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
——————————————
————————————————
————————————————4.Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
————————————— ——————————— —————————
—————————————
5. Ո՞րն է տրված նախադասության ենթական :
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————6.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————7.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————8. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր
9. Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:Մայիսի 22
Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար
Թեսթ 10
Էքզյուպերի. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
__________________________________________________________
_____________________________
_____________________________
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող
3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/վտանգավոր ____________
բ/չարություն ______________
գ/թույլ ________________
դ/ տգեղ _______________
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ
5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ծաղիկ ____________
բ/իշխան ____________
գ/քամի _____________
դ/փուշ ______________
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/մորեգույն-ածական
բ/ծաղիկ-գոյական
գ/հինգ -թվական
դ/ոսկեգանգուր-գոյական
7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
___________________ ________________________
___________________ ________________________
___________________ ________________________
____________________ ________________________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա ________________
ստորոգյալ ________________
9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
——————————————————————————————————————————————————————————————————————
10. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:
11.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
_____________________________________________________________________
12.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
——————————————————————————————————————————
Մայիսի 17
- Ուշադրություն. Ովքեր մայիսի 16-ի առաջադրանքները չէին կատարել, այսօր մինչև 20:00-ն կատարում են, տեղադրում բլոգներում:
- Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը պատմել սովորիր (դասարանում դերերով պատմելու-խաղալու ենք):
- Շաբաթ-կիրակի օրերին ներբեռնի՛ր թեստ 9-ը, կարդա՛ տեքստը, կատարի՛ր 11-15 առաջադրանքները:
Մայիսի 16
- Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը պատմել սովորի՛ր (դասարանում դերերով պատմելու-խաղալու ենք):
Կատարի՛ր առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ:
- Գրի՛ր ուռկան, ապարանք, ընծա, բղուղ, երդիկ բառերի հոմանիշները:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գտի՛ր այս նախադասության ենթական և ստորոգյալը:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Մայիսի 8
- Կարդա՛ (3-4 անգամ) Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 2-րդ, 3-րդ մասերը:
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
Մայիսի 7
- Թեստ 7-ն ավարտի՛ր:
- Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջին մասը: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Մայիսի 6
Թեստ 7-ի տեքստը պատմի՛ր, Փոքրիկ իշխանին հարցեր ուղղի՛ր (3-4 հարց բլոգումդ գրի՛ր):
Մայիսի 3
Թեստ 7-ը տեղադրի՛ր բլոգումդ, ապա տեքստը վարժ կարդա՛լ սովորիր (5-6 անգամ կարդա՛): Կատարի՛ր թեստ 7-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները:
Մայիսի 2
- Թեստ 6-ը դասարանում ավարտեցինք: Եվս մեկ անգամ ստուգի՛ր: Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց թեստ 6-ի տեքստի վերաբերյալ, որոնք վաղը օրը կուղղես դասընկերներիդ: Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
- Թեստ 7-ը տեղադրի՛ր բլոգումդ: Կաշխատենք դասարանում: Թեստը ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիրդ:
Ապրիլի 30
- Թեստ 6-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը նորից կարդա՛, պատմի՛ր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
2. Մնացած առաջադրանքները կավարտենք դասարանում: Իսկ դու գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց տեքստի վերաբերյալ, որոնք հինգշաբթի օրը կուղղես դասընկերներիդ:
3. Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
Ապրիլի 29
Թեստ 6-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
Ապրիլի 23
«Ես աշխատում եմ բլոգով, նախագծերով«. ծանոթացի՛ր նախագծին, ապա նույն վերնագրով բլոգումդ պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացրո՛ւ, թե՝
- Ինչպե՞ս ես աշխատում բլոգով, ի՞նչ նշանակություն ունի բլոգը քեզ համար, և այն ի՞նչ հնարավորություններ է քեզ տալիս:
- Ո՞րն է բլոգիդ ամենասիրելի անկյունը, բաժինը:
- Ի՞նչ ուսումնական նախագծերի ես մասնակցել և մասնակցում, ո՞րն ես ամենից շատ հավանում, ինչո՞ւ:
- Պատումիդ հետ անպայման տեղադրի՛ր ներկայացրածդ-նախընտրածդ նախագծերի հղումները:
- Պատումդ, ռադիոնյութդ կամ տեսանյութդ ձևավորի՛ր լուսանկարներով:
Ապրիլի 22
- Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը պատմե՛լ սովորիր, 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
Ապրիլի 19
- Թեստ 4 -ն ամբողջությամբ ավարտի՛ր:
- Թեստ 5-ը տեղադրի՛ր բլոգումդ, 3-4 անգամ կարդա՛ տեքստը:
- Նորից ու նորից կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրո՛ւ հերթականությանը, ձայնագրությունների տեղերին:
Ապրիլի 17
- Թեստ 4 -ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը կարդա՛, փորձիր պատմել: Թեստ 4-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները կատարի՛ր:
Ապրիլի 15
- Շատ լավ կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները:
- Թեստ 3-ն ամբողջությամբ ավարտի՛ր:
- Թեստ 4 -ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը կարդա՛: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
Ապրիլի 12
- Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
- Շատ լավ կրկնի՛ր Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախորդ հատվածները: Երկուշաբթի օրվանից կսկսենք «Թմկաբերդի առումը» ներկայացման փորձերը:
- Անգի՛ր սովորիր այս վերջին հատվածները՝
Միասին
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոնԹըմկա տիրուհուն.Տղաներ— Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչսևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…Աղջիկներ— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեքխաբեբա…Միասին
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։Ապրիլի 11
Սիրելի՛ սովորող, կրկին հիշեցնում եմ ապրիլի 26-ի մեր մեդիաուրբաթի մասին, որին ներկայանալու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմով:
Շատ լավ կրկնի՛ր նախորդ երկու հատվածները:
Անգի՛ր սովորիր այս երեք նոր հատվածները՝
***
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:***
Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:***
Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….Ապրիլի 10
Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նշված հատվածը անգի՛ր սովորիր, կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:Ապրիլի 8
- Թեստ 3-ը տեղադրի՛ր բլոգումդ, տեքստը նորից կարդա՛, առաջադրանք 1-ը, 2-ը, 3-ը կատարի՛ր: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
- Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի «Նախերգանքը» շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր:
Ապրիլի 5
Սիրելի՛ սովորող, ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 26-ին մեր մեդիաուրբաթն է լինելու: 4-5-րդ դասարանցիների հետ միասին ներկայացնելու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը: Այսօր դուք ծանոթացաք պոեմի բովոնդակությանը: Սկսում ենք անգիր սովորել հատվածներ պոեմից: Ահա առաջին հատվածը շաբաթ-կիրակի օրվա համար (սովորիր անգի՛ր, կապույտով նշված բառերն ու արտահայտությունները բացատրի՛ր)՝
Թմկաբերդի առումը
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:Ապրիլի 4
Կարդա թեստ 3-ի տեքստը կարդա՛, առաջադրանք 1-ը և 2-ը կատարի՛ր: Թեստն ուղարկել եմ նաև էլեկտրոնային հասցեիդ:
Ապրիլի 2
Մինչև չորեքշաբթի, ժամը՝ 22:00, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:
Ապրիլի 1
Հորինի՛ր սուտ պատմություն կամ պատմություններ այս վերնագրերից մեկով՝
- Ով այնպիսի սուտ ասի…
- Իմ սուտը
- Այլ վերնագիր…
Մարտի 22
Գարնանային արձակուրդների առաջադրանքները տե՛ս «Ուսումնական գարուն» նախագծում:
Մարտի 21
Թեսթ 2-ի տեքստից դո՛ւրս գրիր 5 գայական, 5 ածական, 5 բայ:
Մարտի 20
- Թեսթ 2-ը լրացրո՛ւ, բացի 7, 8, 9 կետերից: Այս երեք կետերը կանենք դասարանում:
2. Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին՝ գարնանային արձակուրդների առաջադրանքներին: (Վաղը՝ մարտի 21-ին՝ մարմնամարզությունից առաջ կամ հետո, գրադարանից վերցրո՛ւ այն գիրքը, որը ցանկանում ես կարդալ գարնանային արձակուրդների ընթացքում: )
Մարտի 19
Թեսթ 2-ի տեքստը՝ Ավ. Իսահակյանի եղնիկը, կարդա՛, վերհիշի՛ր: Լրացրո՛ւ թեսթ 2-ի 10, 11, 12 կետերը:
Մարտի 18
Թեսթ 1—ն ավարտի՛ր-ամփոփի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ: Ներբեռնի՛ր թեսթ 2-ը: Կաշխատենք դասարանում:
Մարտի 15
Թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը, սովորիր պատմել:
Կատարի՛ր թեսթ 1-ի 11, 12, 13, 14, 15 առաջադրանքները:
Մարտի 14
Առաջադրանքներ դասարանում և տանը. թեսթ 1
Տանը միայն կարդա՛ թեսթ 1-ի տեքստը՝ Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»-ը (3-4 անգամ): Առաջադրանքները կշարունակենք դասարանում: Անպայման բե՛ր համակարգիչ, ներբեռնած ունեցի՛ր թեստը:
Մարտի 13
Աշխատանք դասարանում և տանը
- Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ աշխարհը» վերնագրով:
- Paint-ով նկարի՛ր քո աշխարհը: Կցի՛ր ստեղծագործական աշխատանքիդ:
Մարտի 11
Անգիր սովորիր Ե. Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը:
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ
1. Կանաչով ներկած բառերի հոմանիշները գրի՛ր:
2. Կապույտով ներկած պարզ բառերը դարձրո՛ւ բարդ:
Մարտի 7
Մարտի 6-ի առաջադրանքներն ավարտի՛ր:
Մարտի 6
Առաջադրանքներ դասարանում և տանը
1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:
Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ:
2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:
Հարավ, ավտո, ասֆալտ:
3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք)
… անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
… տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
…երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
… շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:
Խոսքս մի՛ կտրիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել .ն: Տանձերը, ախր, միշտ այդպես .ն, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում .ն, և մի գեղեցիկ օր .լ տեսնում ես՝ ար.են հասել .ն, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդու.ք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե .գտվեմ իմ ձայնի՞ց»:
Մարտի 5
- Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգիր սովորիր:
- Հայաստանում ի՞նչ ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր գիտես: Թվարկի՛ր: Օգտվի՛ր համացանցից:
- Բանաստեղծության մեջ Եղիշե Չարենցը երկինքը համեմատում է մանկական պարզ, զուլալ աչքերի հետ: Իսկ դու երկնքին նայելիս ի՞նչ ես տեսնում, պատկերացնում: Ինչի՞ հետ կհամեմատես երկինքը:
Մարտի 4
Աշխատանք դասարանում և տանը
1.Ստեղծագործական աշխատանքների խմբագրում, ներկայացում
2.Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
- Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
Մարտի 1
1.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Բարև՛, գարո՛ւն» վերնագրով:
2. Ստեղծագործական աշխատանքդ նկարի՛ր:
3. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…2.Կրկնի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:Փետրվարի 28
1. Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր: Անծանոթ բառերը բացատրի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…2.Սովորի՛ր-կրկնի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Բոլորը թափվել են փողոց:Փետրվարի 27
Առաջադրանքներ դասարանում և տանը:
1.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով (ձ—ծ—ց—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Փոր., հար.ում, բար.ունք, ուր., լացակումա., ընթեր.ել, քաղ.րություն, լռակյա., հանդիպակա., լվա.ք, գնա.ք, նստվա.ք, նրբան.ք:
2.Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով (ղ—խ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Խրո.տ, թու.թ, խե.դել, ծա.սել, կմա.ք, ա.բյուր, պ.տոր, դժո.ք, դրա.տ, զմրու.տյա, ե.բայր, անվա.ճան, ո.կույզ, մ.կտալ, տա.տակ, թա.տ, ա.տոտել:3. Գտի՛ր տրված բառերի արմատներն ու ածանցները:
Արևամուտ, ընկերություն, տուն, անսիրտ, տգետ, մեղմորեն, հացթուխ, դասարան, դժգոհ, բարի, բարեսիրտ:4.Տրված բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր կամ կազմի՛ր նախադասություններ:
Զմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեքՓետրվարի 26
Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորից կարդա՛ մինչև վերջ: Փորձիր դերերով պատմել: Հինգշաբթի օրը դասարանում հեքիաթը բեմադրելու-խաղալու ենք: Պատրաստվի՛ր:
Փետրվարի 25
Դասարանում՝
- «Մայրենիից գիտելիքների ստուգման նախապատրաստական փուլ» նախագծի ամփոփումը սովորողների բլոգներում:
- Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 1-ին և 2-րդ մասերի ընթերցում, քննարկում, հեքիաթի բառարանի ստեղծում (շարութնակություն)
Տանը՝
Ընթերցարան 4 գրքից (կամ էլեկտրոնային տարբերակով) կարդա՛ Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը մինչև վերջ: Վերջին հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)
Փետրվարի 22
1.Դասարանում մուտքագրածդ տեքստը ստուգի՛ր՝ համեմատելով այս տեքստի հետ`
Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն:Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:
2.Այս տեքստը դի՛ր քո մուտքագրածի տակ, ստուգի՛ր, սխալներդ ուղղի՛ր, ուղղածդ գունավորի՛ր:
3. Կատարի՛ր առաջադրանքները:
- Բարեկամ, արծաթագույն, պինգվին բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:
- Բառարանի օգնությամբ գրի՛ր կապույտ բառի հոմանիշները:
- Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր չոր, թշնամի բառերի հականիշները:
4.Ընթերցարան 4 գրքից (կամ էլեկտրոնային տարբերակով) Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 7-րդ և 8-րդ(էջի կեսը) էջէրը շարունակիր շատ լավ կարդալ սովորել: Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)
Փետրվարի 21
Առաջադրանքներ դասարանում և տանը
Վաղն անպայման ունեցիր ականջակալ, համակարգիչ:
- Ընթերցարան 4 գրքից (կամ էլեկտրոնային տարբերակով) Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթի 5-րդ և 6-րդ էջէրը շատ լավ կարդալ սովորի՛ր:
- Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր: (Հիշեցնում եմ, որ ընթերցարանի հետևի մասում նույնպես կա բառարան:)
Փետրվարի 20
Առաջադրանքներ դասարանում և տանը
1.Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ, ժողովուր., հեր., օրիոր., ըն.ունակ, հանգստու.յուն, ար.աքին, չորրոր., մար.կային. անդա.ար, փար.ամ:- Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):