5-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

 

2021-2022 ուսումնական տարի

Մայիսի 31-հունիսի 3

Ճամբարային ընթերցանությունից  ընտրի՛ր մեկը կամ երկուսը, կարդա՛ ապա բլոգումդ ներկայացրո՛ւ մի քանի նախադաությամբ:


Մայիսի 27

Հիշեցում. Մինչև  մայիսի 29-ը բլոգումդ  ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ  «Ուսումնական 3-րդ շրջան»-ը:

Մայիսի 24

Ինքնաստուգում 

Մայիսի 20

Ծանոթացի՛ր «Ուսումնական 3-րդ շրջան»-ի.   ամփոփիչ նախագծին: Մինչև  մայիսի 27-ը բլոգումդ  ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ  3-րդ ուսումնական շրջանը:

Լրացուցիչ առաջադրանք

Ընթերցանության նյութ. շարունակում ենք կարդալ Ռասպե «Բարոն Մյունհաուզենի արկածները», ընտրիր 1-2 հատված, կարդա, սովորիր պատմել, ներկայացրու տեսանյութով կամ ռադիոնյութով։

Մայիսի 19

Ռասպե «Բարոն Մյունհաուզենի արկածները»․ ընտրի՛ր 1-2 հատված, կարդա՛, հատվածից դո՛ւրս գրիր թվականները, որոշի՛ր տեսակը:

Մայիսի 18

Կարդում ենք արևմտահայերեն,     Տրամաբանական խաղեր

Մայիսի 16

Մայիսի 13

  • Մինչև  մայիսի 16-ը իրականացրո՛ւ «Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծը: Հղումն ինձ ուղարկի՛ր:
  • Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ: 

Մայիսի 12

Մայրենիի ֆլեշմոբի 6-րդ և 9-րդ առաջադրանքները տեղադրի՛ր բլոգումդ, ապա գրի՛ր պատասխանները:

Մայիսի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասնակցի՛ր:

Մայիսի 6

  • Կարդա՛-ծանոթացի՛ր, ապա իրականացրո՛ւ «Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծը մինչև մայիսի 15-ը:
  • Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները,  բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։

Մայիսի 5

Ինքնաստուգում դասարանում

Մայիսի 4

Կարդում ենք արևմտահայերեն

Մայիսի 3

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 224, 225,  226 վարժությունները:

Մայիսի 2

Ապրիլի 28

  1.  Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող  բոլոր առաջադրանքները:

Ապրիլի 27

Արևմտահայերեն` Կարդում ենք արևմտահայերեն,   առաջադրանքներ

Կարդա՛ արևմտահայերեն տեքստը՝  Գարնան հրաւէրը, կատարի՛ր առաջադրանքները, խաղա՛ խաղերը: Տեղադրի՛ր  բլոգումդ:

Ապրիլի 26

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։
  3. Վերնագրի՛ր երրորդ մասը:
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:

Ապրիլի 25

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երկրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երկրորդ մասի)։
  3. Վերնագրի՛ր երկրորդ մասը:
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:

Ապրիլի 22

  1. Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
  2.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  3. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
  4. Վերնագրի՛ր առաջին մասը:
  5. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ:

Ապրիլի 21

Դասարանական ինքնաստուգումն ավարտի՛ր:

Ապրիլի 20

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Մեզանից միլիոն տարի անց…
  • Ինչ կլինի, եթե…
  • Ինչ կուզեմ ստեղծել…
  • Այլ վերնագիր(ի՛նքդ մտածիր)

Ապրիլի 19

Ապրիլի 15

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Ապրիլի 13-14

Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին։

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր։

Ապրիլի 12

Դասարանում՝   Ինքնաստուգում

Ապրիլի 11

Ապրիլի 8

  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 176, 177, 179,180  վարժությունները:
  • Անպայման կատարի՛ր այս առաջադրանքները. Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:

Ապրիլի 7

  • Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքի տակ գտնվող 3-րդ առաջադրանքը նորից նայի՛ր, պատրաստվի՛ր դատին․ դասարանը վերածում ենք դատարանի։
  • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:

Ապրիլի 5

Ապրիլի 4

Կարդա՛ Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Կատարի՛ր առաջադրանքները։

Ապրիլի 1

Մի գարնան առավոտ …       

  • Շարունակի՛ր:
  • Երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Պատրաստվիր տեղեկությունդ ներկայացնել ընկերներիդ: Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին:

Մարտի 28

«Ուսումնական գարուն» նախագիծն ավարտի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ;

Մարտի 17

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին, իրականացրո՛ւ այն՝ անպայման տեղադրելով բլոգումդ: 

Բլոգումդ լրացրո՛ւ  նաև շաբաթվա բացթողածդ առաջադրանքները։

Մարտի 16

Մարտի 15

Հ. Թումանյանի  «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։ Բլոգոււմդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ 

Պատմվածքից դո՛ւրս գրիր 10 գոյական,  5 ածական, 5 բայ։

Մարտի 11

  1. Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին:
  2. Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  3. Բացատրի՛ր բանաստեղծության  վերնագիրը, պատկերներն ըստ  բանաստեղծական տների:
  4. Ինչպե՞ս կբնութագրես ժայռին:

Մարտի 10

  • Պատմի՛ր Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը (դասարանում բեմադրելու ենք):
  • Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը։

Մարտի 7

  • Պատմի՚ր «Անբախտ վաճառականները»  բալլադը (դասարանում բեմադրելու ենք):
  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը։

  • Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:

Մարտի 4

  • Կարդա՛ «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ: 
  • Էպոսից առանձնացված հատվածները անգի’ր սովորիր: Ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին:

Մարտի 3

Մարտի 1

  1. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
  • Գիտե՞ք, որ գարուն է  արդեն․․․
  • Գարնանամուտ
  • Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․
  • այլ ․․․(ի՛նքդ վերնագիր մտածիր)

Փետրվարի 28

Վաղը գարնան առաջին օրն է․․․ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր։

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Փետրվարի 25

Փետրվարի 24

1.Ծանոթացի՛ր ընկերներիդ  թումանյանական ընտանեկան ֆլեշմոբի աշխատանքներին, ընտրի՛ր  քեզ դուր եկած աշխատանքներից 1-2-ը, ընտրությունդ բլոգումդ հիմնավորի՛ր:

2.Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր)  Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞քոր գարունէարդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց: 

Փետրվարի 22

  • Կարդա՛ «Արծիվն ու կաղնին»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:

Փետրվարի 21  

  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 129-133 վարժությունները:
  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Փետրվարի 18

 Թումանյանական ֆլեշմոբ

Սիրելի՛ սովորող, վաղը՝ փետրվարի 19-ին, Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է։  Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 17

Փետրվարի 15

  • Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:
  • Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:
  • Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։

Փետրվարի 14

Կարդա՛ Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը: Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Հսկան» բալլադի բառարան

Փետրվարի 11

Փետրվարի 10

  1. Մասնակցի՛ր մայրենիի փետրվարյան ֆլեշմոբին:
  2. Անգի՛ր սովորիր(վերհիշի՛ր-կրկնի՛ր) Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
  3. Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  4. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

Փետրվարի 9

Տերյանական ընտանեկան ֆլեշմոբ

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է:  «Տերյանական օրեր» շարքից  ընտրի՛ր  մեկ- երկու բանաստեղծություն, կարդա՛, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Ընտանիքիդ անդամներին նույնպես խնդրիր մասնակցել ֆլեշմոբին՝ կարդալով Տերյան:

Փետրվարի 8

Անգի՛ր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը: Ավարտի՛ր  փետրվարի 7-ի առաջադրանքներում կիսատ թողածները: 

Փետրվարի 7

  • Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
  • Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
  5. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:

Բ)Իլիկդ խոսում է անուշ:

ԳԴրախտ է նորից իմ հոգում:

Փետրվարի 3

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):
  • Կրկնի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

Փետրվարի 2

  • Անգի՛ր սովորիր   Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

Փետրվարի 1

  • Կարդա՛  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  .ն:  Տանձերը, ախր, միշտ այդպես  .ն,   ոչ  ոքի  ոչինչ  չ.ն  ասում, բայց իրենց համար հասնում  .ն,  և մի գեղեցիկ  օր  .լ  տեսնում  .ս, որ  ար.են  հասել  .ն,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդու.ք  չ.մ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ  .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  .գտվեմ իմ ձայնի՞ց»:

Հունվարի 31

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  .րսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկ.,   .րբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  .ինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, .րոնց վրա մակաղած հոտերի նման մեղմ.րեն հանգչում էին .սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ .ղնիկ էր̀  խ.րունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում .ին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  .լ  չ.ր փախչում,  չ.ր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել .ր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում .ր պարտեզում, նրանց հետ ճաշում .ր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ .ր զարմացնում: Եղնիկը թ.և այնպես ընտելացել .ր մեզ, սովորել .ր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  .ր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում .ր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում .ր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   .րբեմն ուժեղանում .ր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում .ր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  .րբ պատահում .ր  բարձրանում .ի պատշգամբը, ինձ բավական միջոց չ.ր նկատում և .րբ հանկարծ ուշքի .ր գալիս, նետի պես ծլկվում .ր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
  3. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ-

վերջալույս-

աշնանային-

խորասույզ-

անտառ-

Դեկտեմբերի 21

Սիրելի՛ 5-րդցի, մինչև հունվարի 10-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ»  նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:

2022 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:

Դեկտեմբերի 16

Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն  մայրենի առարկայից» :

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2021» նախագծիդ հղումը:
  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2021» նախագծիդ հղումը:
  • Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը
  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Դեկտեմբերի 15

Դեկտեմբերի 13

1. Անգիր սովորիր Զահրատի «Կաղանդ Պապային մօրուքը» բանաստեղծությունը:

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞

Բառերը կարդա՛  այսպես.

Ալիւր-ալյուր

կը շինուի— կշինվի

2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:

Դեկտեմբերի 10

Ինքնաստուգում

Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ. աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը(3 միավոր):

 Նրա տունը մի խեղճ  խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից թմի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվարթ մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:

2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր) (3 միավոր): Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր

արևամուտ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ

լուսավոր- լույս(արմատ)+ ավոր(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

դուռ- պարզ բառ

 կապիկ- պարզ բառ

 անուշիկ- անուշ(արմատ)+իկ(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

 քաղաքապետ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ ուրախություն- ուրախ(արմատ) +ություն(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

,  հայրենագիտություն-հայրեն(իք) (արմատ) + ա(հոդակապ)+ գիտ(արմատ)+ ություն(ածանց)- բաղադրյալ բառ, բարդ ածանցավոր

 ծիրանենի- ծիրան(արմատ)+ենի(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

 ձմեռ- պարզ բառ

3.Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր(2 միավոր):

Լուն ուղտ շինել-փոքր բանը մեծ պատմություն շինել

 գլխի ընկնել-կռահել

 ականջ դնել-լսել

 անուշ անել-ուտել

 բաժին հանել-հատկացնել

սիրտը դող ընկնել-վախենալ

4. Տրված նույնանուններից (համանուններից) յուրաքանչյուրով կազմի՛ր երկուական նախադասություն (այնպես, որ նախադասություններում դրանք տարբեր իմաստներ ունենան) : 2 միավոր 

Բութ(մատ)-բութ(ոչ սուր, չկտրող),

Կետ(ջրային հսկա կենդանի)-կետ (մի կետ, նշան)

Մարտ(կռիվ)-մարտ(ամիս)

 անտառ(սաղարթախիտ վայր)-անտառ(առանց տառ)

հոր(փոս)-հոր(հայր-հոր)

  • Կարգի՛ բեր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
  • Եթե ինքնաստուգումը չես ավարտել, մինչև ուրբաթ օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր:
  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

    Անուշապուր

    Կաղանդ Պապա մը գար
    Նվերներ բերեր
    Տար տար չհատներ:

    Ծառ մը բարձրանար
    Թիզ թիզ -օրեօր-
    Երկինք չհասներ

    Ինչ որ կյանք կըսենք
    Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
    Կեր կեր- չհատներ:

    1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:
    2. Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Դեկտեմբերի 8

Այսօր  մայրենիի ֆլեշմոբն է։ Անպայման մասննակցի՛ր։

Դեկտեմբերի 6

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 90, 91, 92  վարժությունները:

Դեկտեմբերի 3

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:

Դեկտեմբերի 2

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Հրաշքի սպասումով
  • Փաթիլը
  • Ինչ կլիներ, եթե…
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Նոյեմբերի 30

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 82, 83, 85, 86 վարժությունները։

Նոյեմբերի 29

  1.  Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»   առակից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

Օրինակ՝ աղավնիպարզ բառ,

          անպատճառբաղադրյալ (ածանցավոր) բառ

Նոյեմբերի 26

Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 77, 78, 79, 80, 81  վարժությունները:

Նոյեմբերի 23

Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»  առակը:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Նոյեմբերի 22

  1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

աուղիղ իմաստով,

բորպես դարձվածք

Գլուխ տալ, աչքը մտնել, ձեռք ձեռքի տալ, (ինչ-որ բանի) տակ մտնել:

2․  Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանից առանձնացրո՛ւ, դո՛ւրս գրիր 10 դարձվածք, բացատրի՛ր։

Նոյեմբերի 19

Ավարտի՛ր-ամփոփի՛ր շաբաթվա կիսատ թողած աշխատանքներդ: 

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 68, 69, 70, 72  վարժությունները:

Նոյեմբերի 18

Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛:

Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր Ավ. Իսահակյանի առակներից մեկը, տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ ներկայացրո՛ւ նաև, թե ինչի մասին է առակը և ինչ սովորեցրեց քեզ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:

Նոյեմբերի 16

Բլոգումդ ներկայացրո՛ւ  թե ինչն է քեզ համար ամենաթանկ բանը: Վերնագրի՛ր  այսպես.«Ինձ  համար ամենաթանկ բանը»:

Նոյեմբերի 15

  •  Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը «հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր: 
  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:

Նոյեմբերի 12

1.Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին:

2.Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Նոյեմբերի 11

  1. Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2. Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները:
  3.  «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» :  Բացատրի՛ր այս նախադասությունը:
  4. Առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են):
  5.  Գտի՛ր ստեղծագործության  բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):
  6. Դալկահար, թանկագին, անպատճառ, խնդագին, լուսեղեն, նազելի  բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:

Նոյեմբերի 9

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 58, 59, 60  վարժությունները:

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  4. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
  5. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Նոյեմբերի 8

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 54, 55, 56, 57  վարժությունները:

Նոյեմբերի 4

Տեսադասերի ժամանակացույց՝

  • 5-1 դասարան — ժամը՝ 12:00-12:45 — Առցանց միացման հղումը՝
  • 5-2 դասարան — ժամը՝ 13:00-13:45- Առցանց միացման հղումը՝

    5-2 դաս․

    Տեսադասի ընթացքում՝

  1. Ստեղծագործական աշխատանքների ներկայացում
  1. Հաջորդ շաբաթվա առաջադրանքներ՝ Հայոց լեզու 5 գրքից

Նոյեմբերի 1

Տեսադասերի ժամանակացույց՝

  • 5-1 դասարան — ժամը՝ 12:00-12:45 — Առցանց միացման հղումը՝
  • 5-2 դասարան — ժամը՝ 13:00-13:45- Առցանց միացման հղումը՝

    5-2 դաս․

    Տեսադասի ընթացքում՝

  • Հոկտեմբերի 21-ին իրականացրած ինքնաստուգման արդյունքները
  • «Ուսումնական աշուն» նախագիծը
  • Հաջորդ տեսադասի (նոյեմբերի 4) առաջադրանքները 
 

Հոկտեմբերի 22

Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն 2021» նախագիծը:

Հոկտեմբերի 21

 Ինքնաստուգում 

Ինքնաստուգման արդյունքների աղյուսակ

աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայի՛ր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատի՛ր քո գրածի հետ և գտի՛ր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար նշի՛ր քո սյունակը, աշխատանքդ պատճենի՛ր, ապա տեղադրի՛ր word ֆայլում։

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: 
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
 — Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ: 
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .
 — Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
 Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

2․ Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։  
 Ուղևոր, ճանապարհ, ոստ, անպտուղ, ախր, շնորհակալություն
3․Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ 
ճանապարհ-8 տառ, 7 հնչյուն
ուղևոր- 5 տառ, 6 հնչյուն
ոստ-3 տառ, 4 հնչյուն
սոսի-4 տառ, 4 հնչյուն 

4․Ուղևոր բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր: Ողկույզ բառի հնչյուններն են ու, ղ, է, վ, օ, ր
5 Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները՝

 ուղևոր- որևէ փոխադրամիջոցով ճամփորդություն կատարող մարդ,
 անօգուտ- առանց օգուտ, օգուտ չբերող,
 ոստ- բարակ չյուղ, շիվ
 ապերախտ- անշնորհակալ
 գլուխ տալ- խոնարհվել, բարևել

 շունչը փչել- մեռնել

Հոկտեմբերի 19

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-

որպեսզի-

եռանդ-

թևեր-

ճանապարհ-

Հոկտեմբերի 15

  1. Հանգստյան օրերին կարդա՛  Լեզվաբանական ամսագրի 21-րդ համարը, առանձնացրո՛ւ հետաքրքիր նյութերը, տեղադրի՛ր բլոգումդ, ապա մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո։
  2. Շաբաթվա կիսատ թողած աշտատանքներդ ավարտի՛ր:

Հոկտեմբերի 14

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոկտեմբերի 13

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան անպայման մասնակցի՛ր:

Հոկտեմբերի 12

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  47, 50, 51 վարժությունները:

Հոկտեմբերի 11

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  40, 41, 42, 43, 44 վարժությունները:

Հոկտեմբերի 7, 8

  1.  Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը  անգի՛ր սովորիր (կեսը կամ ամբողջությամբ):
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  4. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

Հոկտեմբերի 6

Կարդա՛ Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոկտեմբերի 5

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված վերնագրերից մեկով՝

  • Աշունն ու Կոմիտասը…
  • Իմ Կոմիտասը
  • Աշուն (կարող ես վերնագիրը փոփոխել)

Հոկտեմբերի 4

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 33,34,36, 37,39 վարժությունները:

Հոկտեմբերի 34,36

  1.  Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի տակ գտնվող
  2. առաջադրանքները կատարի՛ր, պատմվածքը պատմել սովորի՛ր։
  3. Կազմի՛ր 5 հարց պատմվածքի վերաբերյալ։
  4. .(Լրացուցիչ առաջադրանք)

    Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

    Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

    Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3

Սեպտեմբերի 30

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի երկրորդ մասը։ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սեպտեմբերի 29

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի առաջին մասը։ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2.(Լրացուցիչ առաջադրանք)

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3

Սեպտեմբերի 28

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 21,23,24 վարժությունները:

Գրի՛ր, թե տրված բառերում քանի՛ հնչյուն և քանի՛ տառ կա։

Սեղան, երազ, որս, արև, հարևան, Երևան, ոսկոր, ոսկեզօծ

Սեպտեմբերի 27

1, Պատմի՛ր դեպի Կոշ իրականացրած ճամփորդության մասին։ Պատումիդ կցի՛ր նկարներ, տեղադրի՛ր բլոգումդ։

2.(Լրացուցիչ առաջադրանք)

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3

Սեպտեմբերի 24

Վաղը  ճամփորդում ենք․ գնում ենք Կոշ։ Կարդա՛, համացանցից տեղեկություններ հավաքի՛ր Կոշ գյուղի, Աղջկա բերդի, գյուղի սրբավայրերի մասին, Ագարակի բրոնզեդարյան հնատեղիի մասին։ Տեղադրի՛ր բլոգումդ։

Սեպտեմբերի 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Սեպտեմբերի 17

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

բ) հետո:

4.Բնութագրի՛ր հորը:

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Սեպտեմբերի 16

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի առաջին մասը։ Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սեպտեմբերի 15

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 13, 14,15, 16, 17, 18 վարժությունները:

Սեպտեմբերի 14

  • Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Սեպտեմբերի 13

Կարդա՛  Մ. Գալշոյանի «Սպասում»: Պատմվածքից դո՛ւրս գրիր  անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեպտեմբերի 10

  1. Համացանցից դո՛ւրս գրիր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ  Կոմիտասի մասին, տեղադրի՛ր բլոգումդ (եթե դեռ բլոգ չունես, պահպանի՛ր համակարգչիդ մեջ): Դասարանում յուրաքանչյուրը կպատմի-կներկայացնի իր գտած հետաքրքիր տեղեկությունը Կոմիտասի մասին:

Սեպտեմբերի 9

  1. Ովքեր չեն մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, այսօր անպայման մասնակցում են։ Վաղը դասարանում քննարկելու ենք ֆլեշմոբը։
  2. Հիշեցում․ Մինչև սեպտեմբերի 10-ը բլոգումդ ներկայացրո՛ւ ամփոփումդ հետևյալ վերնագրով՝  «Իմ ուսումնական ամառը», որը պետք է ունենա 2 կետ՝
  • «Իմ ամառային հանգիստը»
  • «Ի՞նչ եմ ընթերցել»:

Սեպտեմբերի 8

Այսօր մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբն է։ Երեկոյան ժամը 19։00-19։30 առաջադրանքները կուղարկվեն  ձեր էլեկտրոնային հասցեներին։

Սեպտեմբերի 7

  1.  Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 7,8,9,10 վարժությունները:
  2. Մինչև սեպտեմբերի 10-ը բլոգումդ ներկայացրո՛ւ՝ 
  3. «Իմ ամառային հանգիստը»

    «Ի՞նչ եմ ընթերցել»:

Սեպտեմբերի 6

  1. Հայոց լեզու 5″  գիրքը ներբեռնի՛ր համակարգչիդ մեջ: Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  1,2,3,4,5,6 վարժությունները:
  2. Մինչև սեպտեմբերի 10-ը բլոգումդ ներկայացրո՛ւ՝ 

«Իմ ամառային հանգիստը»

«Ի՞նչ եմ ընթերցել»:

Սեպտեմբերի 2

Սեպտեմբերի 2-ից 5-ը  իրականացրո՛ւ «Գիտելիքի ֆլեշմոբ» նախագիծը:

———————————————————————————————————————————

 

2020-2021 ուսումնական տարի

Մայիսի 25

Բլոգումդ ամփոփի՛ր 3-րդ ուսումնական շրջանը  (մինչև մայիսի 30-ը)Ж

Մայիսի 24

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխար.ի ամենաբարի մար.ն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քա.ցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվա.ը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղ.այրության մասին:
Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մար.ը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առ.ևի թաթերի վրա ու կարծես քարացան:

  1. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
  2. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
  3. Վերնագրի՛ր տեքստը:
  4. Կազմի՛ր նոր բառերաշխարհ,ճանապարհ բառերով:
  5. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
  6. Համառոտի՛ր նախադասությունը՝
    Նա իր սրինգիքաղցր մեղեդիներով մխիթարում էրվշտացածներին:
  7. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերովմար.ը տուն էր վերադառնումանտառիմիջով:

  1. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:
  2. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Մայիսի 21

Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ: Կարգի՛ բեր բլոգդ:

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Առավոտ» վերնագրով: 

Մայիսի 20

  • Տրված թվականները գրի՛ր բառերով՝ 239, 57, 778, 889, 4443: 
    Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 238, 239, 240, 243, 244 վարժությունները։

Մայիսի 18

Մայիսի 17

Մայիսի 14

Իրականացրո՛ւ  «Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծը: Տեղադրի՛ր բլոգումդ:

Մայիսի 12

Այսօր մայրենիի ֆլեշմմոբն է։  Անպայման մասնակցի՛ր։

Մայիսի 11

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Մայիսի 10

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր։ Պատրաստվիր դատին։

Մայիսի 7

Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ, ամփոփի՛ր բլոգումդ (հատկապես մայիսի 6-ի առաջադրանքները)։

Մայիսի 6

Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները,  բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։

Մայիսի 5

  • Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր կենսագրական  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Պատրաստվիր տեղեկությունդ ներկայացնել ընկերներիդ:
  • Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին:

Մայիսի 3

Ապրիլի 30

  1.  Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող  բոլոր առաջադրանքները:

Ապրիլի 28

  1.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը։

Ապրիլի 27

Գրի՛ր գարնանային ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Հազարան  հավքը Հյուսիսի կրթական պարտեզում
  • Հազարան հավքը Սարալանջում
  • Ես հեքիաթային աշխարհում
  • Այլ վերնագիր․․․

Ապրիլի 26

  • Ապրիլի 22-ի առաջադրանքը կատարի՛ր, ուղարկի՛ր (եթե դեռ չես կատարել)։
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 209, 210,211, 212, 213, 214, 215 վարժությունները։

Ապրիլի 22

«Հազարան հավք«-ը կարդալուց-ավարտելուց հետո բլոգումդ տեսանյութով, ռադիոնյութով կամ պատումով ներկայացրո՛ւ, անդրադառնալով  հետևյալ կետերին`

  • Ի՞նչ տվեց-սովորեցրեց քեզ այս հեքիաթը։
  • Ո՞ր  հատվածը կառանձնացնեիր, ինչո՞ւ։
  • Ո՞ր կերպարը հավանեցիր, ինչո՞ւ։
  • Աշխարհներից որո՞ւմ  կցանկանայիր հայտնվել։ 
  • Հազարան հավքը Հյուսիսի կրթական պարտեզում
  • Հազարան հավքը Սարալանջում
  • Հազարան հավքը որտեղո՞վ կցանկանայիր թռչեր-անցներ, ծաղկեցներ։

Ռադիոնյութդ, տեսանյութդ կամ պատումդ տեղադրի՛ր բլոգումդ մինչև ապրիլի 25-ը։

Ապրիլի 21

Ապրիլի 20

  • «ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելը անգի՛ր սովորիր, կատարի՛ր առաջադրանքները։
  • Կարդա՛ «Հազարան հավք»-ի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հատվածները՝ ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ,  ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ԵՎ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ, ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Ապրիլի 19

«ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ» առասպելը կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները։ Փորձիր անգիր սովորել։

Ապրիլի 16

  • Ավարտի՛ր ինքնաստուգումը։
  • Կարդա՛ «Հազարան հավք»-ի 8-րդ,9-րդ, 10-րդ հատվածները՝ ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ։  Կատարի՛ր  առաջադրանքները։

Ապրիլի 15

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 7-րդ հատվածը՝ ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ:  Կատարի՛ր  առաջադրանքները։

Ապրիլի 14

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

Ապրիլի 13

Ապրիլի 9

  • Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։
  •  Նորից շատ լավ կրկնի՛ր, սովորի՛ր, ամրապնդի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
  • Կարդա՛ «Հազարան հավք»-ի 5-ին և 6-րդ հատվածները՝ ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ,  ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ։ Կատարի՛ր հատվածների տակ գտնվող առաջադրանքները։
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր193, 194,195 վարժությունները:

Ապրիլի 8

  • Շատ լավ կրկնի՛ր, սովորի՛ր, ամրապնդի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
  • Լրացրո՛ւ նախորդ օրվա բացթողումներդ։
  • Կարդա՛ «Հազարան հավք»-ի 3-ին և 4-րդ հատվածները՝ ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ,  ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ։ Կատարի՛ր հատվածներիի տակ գտնվող առաջադրանքները։

Ապրիլի 7

  • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:

Ապրիլի 6

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 1-ին և 2-րդ հատվածները՝ Արան թագավորն ու Անմահական այգին,  ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ։ Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գտնվող առաջադրանքները։

Ապրիլի 5

Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքի տակ գտնվող 3-րդ առաջադրանքը նորից նայի՛ր, պատրաստվի՛ր դատին․ դասարանը վերածում ենք դատարանի։

Ապրիլի 2

Կարդա՛ Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Կատարի՛ր առաջադրանքները։

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 186, 187, 188, 189,190 վարժությունները:

Ապրիլի 1

Այսօր հումորի և երգիծանքի միջազգային օրն է։ Առաջարկում եմ ընտրել որևէ հումորային  դերասան, կերպար, ֆիլմ, մուլտֆիլմ կամ հաղորդում, բլոգում պատմել ընտրության մասին, հիմնավորել ընտրությունը։ Եթե ընտրում եք դերասան, կերպար, ապա առանձնացնում եք  հետաքրքիր փաստեր, տեղեկություններ տվյալ անձի կամ հերոսի մասին։ Եթե ընտրում եք ֆիլմ, մուլտֆիլմ կամ հաղորդում, ապա ներկայացնում եք, թե հումորի միջոցով ինչ է սովորեցնում ձեզ այդ ֆիլմը, մուլտֆիլմը կամ հաղորդումը։   

Մարտի 30

  • Կարդա՛ «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ: Գոյական, ածական,  բայ խոսքի մասերին ծանոթացի՛ր -վերհիշի՛ր  այստեղ:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյականներ։

Մարտի 29

Մինչև մարտի 31-ը՝ չորեքաբթի օրը, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 182, 183, 184 վարժությունները:

Մարտի 19

Իրականացրո՛ւ «Ուսումնական գարուն» նախագիծը: Եթե ունես նախընտրած գիրք (որը չկա իմ առաջարկած ցանկում), կարող ես դա կարդալ:

Մարտի 18

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին և մինչև վաղը ներկայացրո՛ւ՝ ինչ գիրք ես կարդալու գարնանային արձակուրդներին։

Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողածդ առաջադրանքները։

Մարտի 17

Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
  • Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ: Գոյական, ածական,  բայ խոսքի մասերին ծանոթացի՛ր -վերհիշի՛ր  այստեղ:

Մարտի 16

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր176, 177,178, 179,180, 181 վարժությունները:

Մարտի 12

Մասնակցի՛ր «Չարենցյան ֆլեշմոբին:

Մարտի 11

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 159,160, 161,162, 163, 164,165 վարժությունները:

Մարտի 10

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է։ Անպայման մասնակցի՛ր։

Մարտի 9

Ե. Չարենցի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր  համացանցից, տեսանյութով կամ ռադիոնյութով պատմի՛ր-ներկայացրո’ւ (կարող են պատմել-ներկայացնել, ընթերցել նաև ծնողները):Դուրս գրածդ տեղեկությունը սովորի՛ր, որպեսզի  դասարանում ներկայացնես ընկերներիդ։

Կրկնի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանստեղծությունը։

ԵսիմանուշՀայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Մարտի 5

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղայինաստղ+ային, ածանցավոր բառ):
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Մարտի 4

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 149,150, 151,152, 153, 154 վարժությունները:

Մարտի 3

Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:

Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:

Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):

Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:

Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:

Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։

 Մարտի 2   

Կարդա՛ Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը: Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Հսկան» բալլադի բառարան:

Փետրվարի 26

  1. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
  • Գիտե՞ք, որ գարուն է  արդեն․․․
  • Գարնանամուտ
  • Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․
  • այլ ․․․(ի՛նքդ վերնագիր մտածիր)

2․ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Փետրվարի 25

Փետրվարի 24

Անգիր սովորիր Վահան  Տերյանի «Հայտնություն» բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծությունը։

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Փետրվարի 23

Փետրվարի 22

Հորինի՛ր մի սուտ պատմություն: Պատմությունդ վերնագրի՛ր, նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 18

Թումանյանական ֆլեշմոբ

Սիրելի՛ սովորող, վաղը՝ փետրվարի 19-ին, Հովհաննեես Թումանյանի ծննդյան օրն է։  Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 17

  1. Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

2. Կետերը  փոխարինի´ր  դ, տ կամ  թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Ար.են, հաղոր.ել, արևմու.ք, զվար., սաղար.ախիտ, բր.ոտ,  ժողովուր.,   հեր., օրիոր., ըն.ունակ, հանգստու.յուն,  ար.աքին,  չորրոր.,  մար.կային.  անդա.ար,  փար.ամ:

    • Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):
    • Արևմու.ք, սաղար.ախիտ, բր.ոտ, զվար.  բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր:

Փետրվարի 16

  •  Հ. Թումանյանի «Երկ սև ամպ»  բանաստեղծությունը անգի՛ր սովորիր:

  •   Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Փետրվարի 15

  1. Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 136,137  վարժությունները:

Փետրվարի 12

  1. Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  4. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:
  5. Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 132,133,134,135  վարժությունները:

Փետրվարի 11

Հայոց լեզու 5 գրքից 118, 119, 120, 121, 122, 123, 124, 125, 126, 127  վարժությունները կատարի՛ր բանավոր (սովորի՛ր վարժությունների բառերի ճիշտ գրությունը), 128, 129, 130, 131 վարժությունները կատարի՛ր գրավոր:

Փետրվարի 10

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, անպայման մասկանցի՛ր:

Փետրվարի 9

Տերյանական ֆլեշմոբ

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է: Անգի՛ր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը: «Տերյանական օրեր» շարքից  ընտրի՛ր ևս մեկ- երկու բանաստեղծություն, կարդա՛, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Ընտանիքիդ անդամներին նույնպես խնդրիր մասնակցել ֆլեշմոբին՝ կարդալով Տերյան:

Փետրվարի 8

Պատմի՛ր  Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
  5. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:

Բ)Իլիկդ խոսում է անուշ:

ԳԴրախտ է նորից իմ հոգում:

Փետրվարի 5

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):

Փետրվարի 4

  • Անգիր սովորի՛ր (կրկնի՛ր)  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի ան.ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  .ն:  Տանձերը, ախր, միշտ այդպես  .ն,   ոչ  ոքի  ոչինչ  չ.ն  ասում, բայց իրենց համար հասնում  .ն,  և մի գեղեցիկ  օր  .լ  տեսնում  .ս, որ  ար.են  հասել  .ն,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդու.ք  չ.մ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդու.ք բերեմ ու մի հատ  .լ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  .գտվեմ իմ ձայնի՞ց»:

Փետրվարի 3

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  .րսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկ.,   .րբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  .ինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, .րոնց վրա մակաղած հոտերի նման մեղմ.րեն հանգչում էին .սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ .ղնիկ էր̀  խ.րունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում .ին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  .լ  չ.ր փախչում,  չ.ր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել .ր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում .ր պարտեզում, նրանց հետ ճաշում .ր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ .ր զարմացնում: Եղնիկը թ.և այնպես ընտելացել .ր մեզ, սովորել .ր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  .ր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում .ր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում .ր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   .րբեմն ուժեղանում .ր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում .ր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  .րբ պատահում .ր  բարձրանում .ի պատշգամբը, ինձ բավական միջոց չ.ր նկատում և .րբ հանկարծ ուշքի .ր գալիս, նետի պես ծլկվում .ր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
  3. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ-

վերջալույս-

աշնանային-

խորասույզ-

անտառ-

Դեկտեմբերի 23

Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ  գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Մինչև ուրբաթ  ներկայացրո՛ւ գրքիդ անունը:

Դեկտեմբերի 22

Կարդա՛ Պաուլո Կոելիոյի «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» ստեղծագործությունը:  Անծանոթ բառերը բացատրի՛ր:  Բլոգումդ գրի՛ր ստեղծագործության վերլուծությունը:

Դեկտեմբերի 15

Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն» :

Ամեն առարկայից պատմիր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2020» նախագծիդ հղումը:
  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2020» նախագծիդ հղումը:
  • Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը (սեբաստացիական հանելուկներ, «Պատմում, ստեղծագործում, ներկայացնում-ներկայանում ենք…»)
  • Գրաբարի օրեր
  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Դեկտեմբերի 14

  • Պատմի՛ր  Լևոն Շահնուրի  «Փաթիլը» պատմվածքը: Պատրա՛ստ եղիր դասարանում պատմվածքի քննարկմանը:

Դեկտեմբերի 11

  • Կարդա՛ Լևոն Շահնուրի  «Փաթիլը» պատմվածքը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:
  • Գրի՛ր  պատմվածքի վերլուծությունը:
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր  դարձվածքները:
  • Դուրս գրի՛ր նաև բարդ, ածանցավոր 5-ական բառ:

Դեկտեմբերի 9

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

Դեկտեմբերի  8

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 99, 100, 101, 102, 103, 104, 105 վարժությունները:

Դեկտեմբերի  7

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ-

ճամփորդ-

հրճվանք-

խավար-

անգութ-

ամուր-

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ-

խեղճ-

վերելք-

անվախ-

խավար-

խրճիթ-

Դեկտեմբերի 4

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ և ածանցավոր ) բառեր:

Դեկտեմբերի 3

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 92,  93, 94, 96, 97,  98  վարժությունները:

Դեկտեմբերի 1

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Հրաշքի սպասումով
  • Փաթիլը
  • Ինչ կլիներ, եթե…
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Նոյեմբերի 30

Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»  առակը:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Նոյեմբերի 27

  1. Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր Ավ. Իսահակյանի առակներից մեկը, տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ ներկայացրո՛ւ նաև, թե ինչի մասին է առակը և ինչ սովորեցրեց քեզ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:
  2. Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:  Վերհիշելուց-կրկնելուց հետո կարդացածդ առակներից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

Օրինակ՝ աղավնիպարզ բառ,

          անպատճառբաղադրյալ (ածանցավոր) բառ

Նոյեմբերի 26

Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛:

Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր Ավ. Իսահակյանի առակներից մեկը, տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ ներկայացրո՛ւ նաև, թե ինչի մասին է առակը և ինչ սովորեցրեց քեզ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:

Նոյեմբերի 25

Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը »հեքիաթի միջից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5  ածանցավոր բառեր: Դուրս  գրածդ բառերը խմբավորի՛ր այսպես.

 Պարզ                         Բաղադրյալ

երկիր                            թագավոր

Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:

Նոյեմբերի 24

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 81, 82, 83, 85, 86  վարժությունները:

Նոյեմբերի 23

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

  1. Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2. Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները:
  3.  «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» :  Բացատրի՛ր այս նախադասությունը:
  4. Առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են):
  5.  Գտի՛ր ստեղծագործության  բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):
  6. Դալկահար, թանկագին, անպատճառ, խնդագին, լուսեղեն, նազելի  բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:
  7. Անպայման մասնակցի՛ր այս նախագծերին(եթե դեռ չես մասնակցել)՝

Նոյեմբերի 20

Նոյեմբերի 19

  1. Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 77,78,79,80  վարժությունները:
  2. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  3.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  4. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  5. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
  6. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Նոյեմբերի 18

Բլոգումդ ներկայացրո՛ւ  թե ինչն է քեզ համար ամենաթանկ բանը: Վերնագրի՛ր  այսպես.«Ինձ  համար ամենաթանկ բանը»:

Նոյեմբերի 17

  1. Բնութագրի՛ր Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթի թագավորին:
  2. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  3. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

  4. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

աուղիղ իմաստով,

բորպես դարձվածք

Գլուխ տալ, աչքը մտնել, ձեռք ձեռքի տալ, (ինչ-որ բանի) տակ մտնել:

 
Նոյեմբերի 16

Բլոգումդ հեքիաթը համառոտ պատմի՛ր (գրավոր՝ 5-7 նախադասությամբ):

Նոյեմբերի 13

  1. Բլոգումդ լրացրո՛ւ շաբաթվա բացթողումները:
  2. Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  3. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
  4. Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:

Նոյեմբերի 12

Եթե  չես մասնակցել մայրենիի ֆլեշմոբին, ապա  անպայման այսօր մասնակցի՛ր:

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 72,73,74,75,76  վարժությունները:

Նոյեմբերի 11

  • Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր (ժամը 19:15 կուղարկեմ առաջադրանքները):
  • Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ժայռից մասուր է կաթում…» բանաստեղծությունը (վաղն անգիր եմ հարցնելու):

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Նոյեմբերի 9

Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը կրկնի՛ր (վաղն անգիր հարցնելու եմ):

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Նոյեմբերի 2-8

Իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն» նախագիծը:

Հոկտեմբերի 29

Տեսադասեր՝

  • 5-1 դասարան՝  հոկտ. 29` ժամը 12:00
  • 5-2 դասարան՝  հոկտ. 29` ժամը 13:00

Կարդա՛,  վերլուծի՛ր Համո Սահյանի  «Ժայռից մասուր է կաթում…» բանաստեղծությունը:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    2. Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
    3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
    4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

5. Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Անտառում
  • Աշուն օր
  • Աշնան մշուշում
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Հոկտեմբերի 26

Տեսադասեր՝

  • 5-1 դասարան՝  հոկտ. 26` ժամը 12:00
  • 5-2 դասարան՝  հոկտ. 26` ժամը 13:00

Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:
  4. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

Հոկտեմբերի 22

Տեսադասեր՝

  • 5-1 դասարան՝  հոկտ. 22` ժամը 12:00
  • 5-2 դասարան՝  հոկտ. 22` ժամը 13:00

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 59, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69,70  վարժությունները: Տեղադրի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի 19

Տեսադասեր՝

  • 5-1 դասարան՝  հոկտ. 19` ժամը 12:00
  • 5-2 դասարան՝  հոկտ. 19` ժամը 13:00

Ընթերցանության, քննարկման նյութ՝ Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» , առաջադրանքներ 

Հոկտեմբերի 14

Հոկտեմբերի 13

  1. Դասարանում սկսած «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով» ստեղծագործական աշխատանքդ շարունակի՛ր:
  2. Կատարի՛ր գրաբարյան առաջադրանքը: Տեղադրի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի 12

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց» առակը:

Հարցեր և առաջադրանքներ

  •  Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
  • Բնութագրի՚ր կույրին:
  • Նոր վերնագիր մտածի՛ր:

2.  (Լրացուցիչ առաջադրանք. կարող եք կատարել մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 17-ը)

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Հոկտեմբերի 9

  1. Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

 2. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ:

  3. (Լրացուցիչ առաջադրանք)

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Հոկտեմբերի 7

Հոկտեմբերի 5

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-

որպեսզի-

եռանդ-

թևեր-

ճանապարհ-

Հոկտեմբերի 2

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 27, 28, 29, 33, 34, 35,36,37,38 վարժությունները:

Սեպտեմբերի 30

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով վերնագրերից մեկը՝

  • Աշուն  գիշեր
  • Աշնան մի իրիկուն…

Կարող ես ունկնդրել Վահան Արծրունու կատարմամբ Կոմիտասի  «Աշուն գիշեր» -ը   և ստեղծագործել:

Սեպտեմբերի 29

Կարդա՛- վերհիշի՛ր Կոմիտասի  «Աշուն գիշեր» բանաստեղծությունը: Կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները: Տեղադրի՛ր բլոգումդ:

Սեպտեմբերի 28

 1. Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը  արձակի վերածի՛ր (գրավոր պատմի՛ր), տեղադրի՛ր բլոգումդ: Բացատրի՛ր  վերնագիրը: Բանաստեղծական տողերում փորձիր գտնել Կոմիտասին, նրա ապրած կյանքը:

Սեպտեմբերի 25

 1. Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը փորձիր անգիր սովորել (առավոտյան ընդհանուր պարապմունքներին սովորել ենք միասին):

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

6. Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  6,7,8,9,10  վարժությունները:

 

Սեպտեմբերի 24

1.Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  1,2,3,4,5 վարժությունները:

Սեպտեմբերի 23

  • Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Սեպտեմբերի 18

  1. «Հայոց լեզու 5″  գիրքը ներբեռնի՛ր համակարգչիդ մեջ:
  2. Համացանցից դո՛ւրս գրիր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ  Կոմիտասի մասին, տեղադրի՛ր բլոգումդ (եթե դեռ բլոգ չունես, պահպանի՛ր համակարգչիդ մեջ): Դասարանում յուրաքանչյուրը կպատմի-կներկայացնի իր գտած հետաքրքիր տեղեկությունը Կոմիտասի մասին:
  3. Կարդա՛  Մ. Գալշոյանի «Սպասում»: Պատմվածքից դո՛ւրս գրիր  անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
 
Մայիսի 11-15
 
 
 
Ապրիլի 27-30
 
 
Տեսադասերի օրերն ու ժամերը՝
 
  •     Ապրիլի 27՝ ժամը 11:00-11:45
  •     Ապրիլի 29` ժամը 11:00-11:45
 
 
Ապրիլի 20-24
 
 
 
 
Վաղը՝ ապրիլի 20-ին,  ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝
 
5-րդ դասարան՝ ժամը  11:00-11:40
 
 
Մինչ  մեր հանդիպումը ծանոթանում եք «Գնում եմ Մայր դպրոց» նախագծին:
 
Ապրիլի 13-17
 

 
 
 
 
Չորեքշաբթի օր՝ ապրիլի 15-ին,  ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝
 
5-րդ դասարան՝ ժամը  11:00-11:45
 
 
Մինչ  մեր հանդիպումընախագծից կատարում եք գործնական քերականության (Հայոց լեզու 5 ) գրքի 176-183 վարժությունները:
 
 
 
 
 
Ապրիլի 6-12
 
 
 
Չորեքշաբթի օր՝ ապրիլի 8-ին,  ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝
 
5-րդ դասարան՝ ժամը  11:00-11:45
 
Մինչ  մեր հանդիպումընախագծից  կարդում  եք  Ղ. Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը,  կատարում առաջադրանքները: Միասին կքննարկենք պատմվածքը: 
 
 
 
 

Մարտի 30-ապրիլի 3

Հեռավար ուսուցման նախագիծ

Ապրիլի 1-ին՝ չորեքշաբթիօրը, ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝

5-րդ դասարան՝ ժամը  11:00-11:45
 
Մինչ  մեր հանդիպումընախագծից  կարդում  եք  Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը,  կատարում առաջադրանքները: Միասին կքննարկենք պատմվածքը: 

Մարտի 23-27

Սիրելի՛ 5-րդցի.

Ահա մարտի 23 — 27-ի «Ուսումնական գարուն» նախագիծը:

Նախագծի առաջադրանքները մաս-մաս ուղարկել պետք չէ, ընդամենը այսօր-վաղն ինձ գրե՛ք՝ ի՞նչ եք ընտրել նախագծի ընթերցողական հատվածից կարդալու  համար: Նախագծի առաջադրանքները ամբողջական կատարելուց հետո նոր ուղարկե՛ք ինձ հղումը:

Առողջ, ընթերցողական հետաքրքիր շաբաթ բոլորիս …

Մարտի 16-20

Սիրելի՛ 5-րդցի.

Ահա մարտի 16-20-ի հեռավար-առցանց ուսուցման առաջադրանքների փաթեթը:

Առաջադրանքները կատարի՛ր մաս-մաս, ամեն օր  ուղարկի՛ր ինձ  օրվա կատարածդ աշխատանքի  հղումը: Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքելու-ամփոփելու եմ աշխատանքները, գրանցեմ էլեկտրոնային մատյանում:

Առողջ, ստեղծագործ շաբաթ բոլորիս…

Մարտի 12

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Եթե կարողանայի փոխել…» վերնագրով:

Վաղը Ե. Չարենցի ծննդյան օրն է: Պատմի՛ր Չարենցի մասին, ի՞նչ ես հասցրել ուսումնասիրել-իմանալ նրա կյանքի մասին հեռավար ուսուցման ընթացքում(բանավոր):

Կրկնի՛ր Ե. Չարենցի «Գիտեք, որ գարուն է արդեն» և «Հայրենիքում» բանաստեղծությունները:

Մարտի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

Մարտի 10

    1. Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝  առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:
    2. Գրքի (Հայոց լեզու 5)  վարժությունները՝ 149-160, գրի՛ր, ավելացրո՛ւ  նաև 161,162, 163 վարժությունները:
  1. Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր «Տորք Անգեղ» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրու հերթականությանը:

Մարտի 9

  1. Բլոգումդ ավարտի՛ր-ամփոփի՛ր մարտի 2-6-ի՝  առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքները:
  2. Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր Տորք Անգեղի բոլոր հատվածները (երեքշաբթի օրվանից սկսվում են ներկայացման փորձերը):

Փետրվարի 28

  • Շատ լավ կրկնի՛ր-անգի՛ր սովորիր Տորք Անգեղի բոլոր հատվածները (երկուշաբթի օրվանից սկսվում են ներկայացման փորձերը):
  • Անգի՛ր սովորիր Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Փետրվարի 26

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Տորքն ու հսկան» վերնագրով:

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 145, 146, 147  վարժությունները:

Փետրվարի 25

Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:

Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:

Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ 3-5 նախադասությամբ):

Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:

Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 24

Կարդա՛ Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը: Բալլադից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով այսպես. «Հսկան» բալլադի բառարան:

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 145, 146, 147  վարժությունները (հինգշաբթի օրվա համար):

Փետրվարի 21

  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  138, 139, 142, 143, 144  վարժությունները:
  • Անգի՛ր սովորիր Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի նշված հատվածները:

***

– Նրա անունն է Հայկանուշ Սիրուն».
Ինքը մի չքնաղ և չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնված չէ այնքան գեղեցիկ.
Նա աննման է , չափազանց սիրուն,
Դեռ չի լրացել տասնևութ գարուն:

***
Ասում են՝ շուտով նրա մոտ կգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան.
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան:

***
Հուզվեցավ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիվն անգամ նկատեց,
Որ կույր գուսանի երգած աժդահան
Պետք է որ լինի այս պանդուխտ հսկան:
– Երանի՜ նրան, – ասաց պատանին, –
Ով Հայկանուշին կառնե ամուսին.

***

Տորքն ինչպես սոխակ երգում է պես-պես.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պես.
«Այո», «ոչ», «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մտքով:
Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝
Իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին.

Փետրվարի 20

Պատմի՛ր Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:

Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի գրած առաջին ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Փետրվարի 19

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):

Փետրվարի 18

  • Անգիր սովորի՛ր (կրկնի՛ր)  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

Փետրվարի 14

  • Կարդա՛-ավարտի՛ր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմը (ամբողջությամբ):
  • 3-5 նախադասությամբ բլոգումդ պատմի՛ր Երգ Երրորդը:
  • Կրկնի՛ր «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից հանձնարարված վերջին հատվածները:

Փետրվարի 13

  • Անգի՛ր սովորիր պոեմից առանձնացված հատվածները.
  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների բաժանի՛ր:
  • Հատվածից գտի՛ր  և դո՛ւրս գրիր  ի՞նչ (գոյական),  ինչպիսի՞ (ածական), ի՞նչ է անում, ի՞նչ եմ անում, ի՞նչ անես (բայ) հարցերին պատասխանող բառեր:

-Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:

– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:

 ***

ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան:

Փետրվարի 12

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

Փետրվարի 11

  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  134, 135, 136  վարժությունները:
  • Կատարի՛ր փետրվարի 10-ի՝ կիսատ թողած աշխատանքները: Շատ լավ սովորի՛ր — կրկնի՛ր պոեմից անգիր  հանձնարարված հատվածները:

Փետրվարի 10

  • Նկարի՛ր  Տորք Անգեղին:
  • Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր պոեմից քեզ դուր եկած հատվածները (կարող ես ընտանեկան ընթերցում կազմակերպել, ձայնագրել կամ տեսագրել),  Տորք Անգեղի՝  քո նկարած նկարով տեղադրի՛ր  բլոգումդ (այս  առաջադրանքը կարող ես կատարել-ներկայացնել 2-3 օրվա  ընթացքում՝ մինչև հինգշաբթի:
  • Շարունակիր անգիր  սովորել Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից  հատվածներ:

Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:

  • Բացատրի՛ր իսպառ, նորմեկանց, պատվասիրել, ահեղ, անգութ, որմնադիր բառերը:

Փետրվարի 7

  • Շարունակիր կարդալ «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմը ( Երգ երկրորդը ամբողջությամբ):
  • Բլոգումդ նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին:
  • 3-5 նախադասությամբ բլոգումդ պատմի՛ր Երգ Երկրորդը:

Փետրվարի 6

  • Շարունակիր կարդալ «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմը ( Երգ առաջինը ամբողջությամբ):
  • Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի  նշված հատվածները շատ լավ անգի՛ր սովորիր (փետրվարի 5-ի  նշված հատվածները):

Փետրվարի 5

  • Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի նշված հատվածներն անգի՛ր սովորիր, կատարի՛ր առաջադրանքները:

Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

***

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…

***

Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…

Առաջադրանքներ 

  1. Բացատրի՛ր դյուցազնական, ճաճանչավորված, կռներ, զարհուրել  բառերը:

2. Գրի՛ր աժդահա, ահարկու, բլուր, կապույտ, հեզ բառերի հոմանիշները:

3. Հատվածներից դուրս գրի՛ր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞) :

Փետրվարի 4 

Հունվարի 31

Առաջադրանքներ հայոց լեզվից

  1. Տրված բառազույգերիարմատներըտեղափոխելով՝բաղադրյալնորբառերստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն,
գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

  2.  Տրվածբառերրբաղադրիչներիբաժանի՛ր: Արմատներնի՞նչմասնիկովենկապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր, գեղանկար, շրջագգեստ, սիրահոժար, դեղնակտուց, հոդակապ:

    3. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

    4. Անջատգրվողբարդբառերի (հարադրությունների) իմաստներնարտահայտի՛րհոմանիշբառերով:

Պար գալ, զրույց անել, խաղ անել, թույլ տալ:

 5. Կետերըփոխարինի´րբ, պկամփ տառերով ( բ-պ-փ — ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Նուր., սր.ել, դար.ին, խա.ել, թ.րտալ, եր.ներանգ, եր.եք, համ.ուրել, փր.րել, հինգշա.թի, ճամ.որդ, դար.աս, ճանա.արհ, աղ.անոց, ի.րև, եղ.այր:

    6. Կետերըփոխարինի´րգ, կկամ քտառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Թար.մանել, հա.ուստ, կար., պար.ևատրել, եր.իչ, o.ուտ, անեծ., սայթա.ել, զոր., վար.աբեկել, գր.ել, ձա.ուկ:

Հունվարի 24

Գրի՛ր վարժությունները:

Հունվարի 22

Կարդա՛ և սովորիր պատմե՛լ՝

Դեկտեմբերի 20 

Սիրելի՛ 5-րդցի, մինչև հունվարի 8-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ»  նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:

2020 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:

Դեկտեմբերի 18

Լրացրո՛ւ ուսումնական առաջին շրջանի ամփոփման (սեպտեմբերից դեկտեմբեր) ձևաթուղթը (մինչև դեկտեմբերի 20-ը):

Դեկտեմբերի 16

1. Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ  գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Վաղը դասարանում  ներկայացրո՛ւ գրքիդ անունը:

2. Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» և «Կաղանդի գիշեր»  բանաստեղծությունները շատ լավ անգիր սովորիր:

Դեկտեմբերի 13

1.Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում) «Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:

Կաղանդի գիշեր (կրճատած)

Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…

Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

Լոյսեր-լույսեր

յոյսեր— հույսեր

բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)

գոյն-գոյն — գույն-գույն

2. Անգիր սովորիր նաև Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը:

Դեկտեմբերի 12

Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորիր: Կատարի՛ր առաջադրանքները:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

Հաւատքը-հավատք

աղուոր-աղվոր

կը բաւէ-կբավե

հոգւոյս-հոգվույս

լրիւ-լրիվ

Առաջադրանքներ

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր բարեմաղթանքը:
  • Ամանորյա բարեմաղթանքներ գտի՛ր համացանցից, մի քանիսն էլ դո՛ւ հորինիր:

Դեկտեմբերի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում: Անպայման մասնակցի՛ր:

Դեկտեմբերի 10

Անգի՛ր սովորիր (վերհիշի՛ր-կրկնի՛ր) Զահրատի «Կաղանդ Պապային մօրուքը» և «Անուշապուր» բանաստեղծությունները:

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞

Բառերը կարդա՛  այսպես.

Ալիւր-ալյուր

կը շինուի— կշինվի

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:

3. Գրի՛ր բարձրանալ, հատնել, ճերմակ, բերել, գալ, քանդել  բառերի հականիշները:

Դեկտեմբերի 9

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Հրաշքի սպասումով
  • Փաթիլը
  • Ինչ կլիներ, եթե…
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Դեկտեմբերի 6

Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր Ավ. Իսահակյանի առակներից մեկը, տեսանյութումդ կամ ռադիոնյութումդ ներկայացրո՛ւ նաև, թե ինչի մասին է առակը և ինչ սովորեցրեց քեզ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:

Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:

Վերհիշելուց-կրկնելուց հետո ընտրածդ առակից դո՛ւրս գրիր պարզ  և բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

Օրինակ՝ աղավնիպարզ բառ,

          անպատճառբաղադրյալ (ածանցավոր) բառ

Դեկտեմբերի 5

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  79, 80, 81 վարժությունները:

Դեկտեմբերի 4

Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը, կարդա՛:

Գրի՛ր  ընտրածդ-կարդացածդ առակի իմաստը, հիմնական ասելիքը:

Դեկտեմբերի 3

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ-

ճամփորդ-

հրճվանք-

խավար-

անգութ-

ամուր-

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ-

խեղճ-

վերելք-

անվախ-

խավար-

խրճիթ-

Նոյեմբերի 29

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բարդ և ածանցավոր  բառեր:

Նոյեմբերի 28

Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛րդրանք գործածելով՝

աուղիղ իմաստով,

բորպես դարձվածք

Գլուխ տալ, աչքը մտնել, ձեռք ձեռքի տալ, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Նոյեմբերի 27

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  73,74,75 վարժությունները:

Նոյեմբերի 26

Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»  առակը:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

Նոյեմբերի 25

  1. Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը «հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր:
  2. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:
  3. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  4. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Նոյեմբերի 22

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը «հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  73,74,75 վարժությունները (հինգշաբթի օրվա համար):
  •  

Նոյեմբերի 20

Բլոգումդ ներկայացրո՛ւ  թե ինչն է քեզ համար ամենաթանկ բանը: Վերնագրի՛ր  այսպես.«Ինձ  համար ամենաթանկ բանը»

Լրացուցիչ կարևոր առաջադրանք

Սիրելի՛ 5-րդցի, պատրաստի՛ր տեսանյութ կամ բլոգումդ ներկայացրո՛ւ պատում, որտեղ որպես ականատես և մասնակից պատմի՛ր վերջին շրջանում Հյուսիսային դպրոցի և  թիվ 93 մանկապարտեզի միջև տեղի ունեցած ընդհարումների, առաջացած խնդիրների մասին: Արտահայտի՛ր կարծիքդ այս ամենի վերաբերյալ, խոսի՛ր նաև՝ ինչպես ես վերաբերվում ցանկապատերին, արդյո՞ք անհրաժեշտ են դրանք մեր բնակավայրերին: Վերնագրի՛ր  այսպես՝ «Առանց ցանկապատերի»: Անպայման կապի՛ր Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» ստեղծագործության հետ, որի գաղափարը, հիմնական ասելիքը հենց ազատությունն է, կարող ես նաև հատվածներ ընթերցել ստեղծագործությունից: Տեսանյութումդ կարող են իրենց խոսքով,ասելիքով ներկայանալ նաև ծնողներդ: Ներկայացրո՛ւ մինչև ուրբաթ՝ նոյեմբերի 22-ը` ժամը 23:00-ն: Անհամբեր կսպասեմ տեսանյութիդ կամ պատումիդ:

Նոյեմբերի 19

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքիցթանկբանը» առակը:
  •  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  • Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
  • Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Նոյեմբերի 18

  1. Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
  • Անտառում
  • Աշուն օր
  • Աշնան մշուշում
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

2. Կարդա՛ կրթահամալիրի տնօրենի «Մի բաց նամակ ամենքին» հրապարակումը: Պատրաստվի՛ր դասարանում բանավոր քննարկման:

Նոյեմբերի 15

  • Բլոգումդ պատմի՛ր դեպի Կոնդ իրականացրած ճամփորդության մասին:
  • Կրկնի՛ր Համո Սահյանի «Անտառում»բանաստեղծությունը ( ովքեր անգիր չեն ասել, երկուշաբթի կպատասխանեն )
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  69, 70, 71 վարժությունները:
  •  

Նոյեմբերի 13

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում, artschool. am-ում, կուղարկվեն ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:

Սիրելի՛ 5-րդցիներ, չմոռանաք նաև վաղվա  դեպի Կոնդ ճամփորդության մասին:

Նոյեմբերի 12

Համո Սահյանի «Անտառում»բանաստեղծությունը շատ լավ անգիր սովորի՛ր:

Կոնդի մասին տեղեկություններ  դո՛ւրս գրիր և սովորի՛ր (Հինգշաբթի օրը 14:30-16:40 լինելու ենք Կոնդում, շրջելու ենք Երևանի  ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի փողոցներով, հարցազրույցներ ենք վերցնելու անցորդներից, բնակիչներից, ժամը16:00 էլ մասնակցելու ենք ուսումնական ժամերգության Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ճամփորդության նախագիծն առավել մանրամասն կուղարկվի ձեր էլ. հասցեներին) :

Նոյեմբերի 11

Համո Սահյանի «Անտառում»բանաստեղծությունն անգիր սովորի՛ր:

Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

Նոյեմբերի 8

Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել Համո Սահյանի «Անտառում»բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը:

Նոյեմբերի 7

  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  64, 65, 67 վարժությունները:
  • Գտի՛ր և գրի՛ր ևս 3 նույնանուն կամ համանուն:

Նոյեմբերի 4

«Իմ ուսումնական աշունը»  վերնագրով  բլոգումդ  ամփոփի՛ր աշնանային արձակուրդների առաջադրանքները  (ամփոփելու համար ունես ժամանակ մինչև չորեքշաբթի, ժամը՝ 21:00-ն):

Հոկտեմբերի  25

Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ   «Ուսումնական աշուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ: Կսպասեմ բլոգիդ հղումին:

Հոկտեմբերի  24

Բլոգումդ պատմի՛ր քո սիրելի կենդանու մասին:

Ծանոթացի՛ր  «Ուսումնական աշուն» նախագծին: Բլոգումդ գրի՛ր-ներկայացրո՛ւ, թե ինչ գիրք ես կարդալու աշնանային արձակուրդների ընթացքում, ինչպես ես անցկացնելու աշնանային արձակուրդներդ:

Հոկտեմբերի  22

  • Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը նորից շատ ուշադիր կարդա՛: Պատրաստ եղիր դասարանում պատմվածքի քննարկմանը:
  • Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  •  Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Հոկտեմբերի  21

Կարդա՛ Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոկտեմբերի  18

Անգիր սովորի՛ր Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակի մյուս հատվածները՝

— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Հոկտեմբերի  17

Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել

***

Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:

— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:

Հոկտեմբերի  16

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

Հոկտեմբերի 15

Հոկտեմբերի 14

Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:

— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում

Հոկտեմբերի 11

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…

Հոկտեմբերի 10

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  50, 53, 54 վարժությունները:

Հոկտեմբերի 8

Հորինի՛ր առակ, հեքիաթ կամ պատմություն «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով» վերնագրով:

Հոկտեմբերի 7

Կարդա՛ Վ. Սարոյանի «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց» առակը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
  2. Բնութագրի՚ր կույրին:
  3. Նոր վերնագիր մտածի՛ր:

Հոկտեմբերի 4

Դիտի՛ր «Մատիլդա» ֆիլմը

Առաջադրանքներ

  1. Գրավոր պատմի՛ր ֆիլմը ( 7-8 նախադասությամբ):
  2. Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:
  3. Համեմատի՛ր դպրոցի տնօրենին քո դպրոցի տնօրենի հետ:
  4. Համեմատի՛ր Մատիլդայի ուսուցչին քո ուսուցչի հետ:

Հոկտեմբերի 3

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  39, 40, 43 վարժությունները:

Հոկտեմբերի 2

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  33, 34, 35, 37, 38 վարժությունները:

Հոկտեմբերի 1

  • Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդելդարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Սեպտեմբերի 30

Բլոգումդ պատմի՛ր  դեպի Ղառղառավանք իրականացրած ճամփորդության մասին:

Կարդա՛  Մ. Գալշոյանի «Սպասում»-ը:

Սեպտեմբերի 25

Կրկնի՛ր Կոմիտասի «Ճանապարհ», «Աշուն օր», «Աշուն գիշեր» բանաստեղծությունները:

Վաղը սեպտեմբերի 26-ն է՝ Կոմիտասի ծննդյան օրը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես շնորհավորել Կոմիտասի ծննդյան օրը, ընթերցել, երգել Կոմիտաս ընտանիքիդ անդամների հետ միասին:

Սեպտեմբերի 24

  1. Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

2. Բանաստեղծության մեջ ի՞նչն է շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը,  թե՞ շարժումը:

3.Ուրբաթ օրը պատրաստվում ենք իրականացնել ճամփորդություն դեպի Ղառղառավանք: Բլոգումդ դո՛ւրս գրիր տեղեկություններ Ղառղառավանքի մասին: Պատմի՛ր ընկերներիդ:

Սեպտեմբերի 23

  • Ստեփան Զորյանի»Մի գիշեր անտառում» պատմվածքը պատմի՛ր:
  • Կարդա՛- վերհիշի՛ր Կոմիտասի  «Աշուն գիշեր» բանաստեղծությունը: Կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Սեպտեմբերի 20

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-

որպեսզի-

եռանդ-

թևեր-

ճանապարհ-

Սեպտեմբերի 19

Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեպտեմբերի 18

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  19, 20, 21, 23 վարժությունները:

Սեպտեմբերի 17

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր  12, 13, 14, 15 վարժությունները:

Սեպտեմբերի 16

Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:

Սեպտեմբերի 13

1. Գտի՛ր թաքնված բառերը՝  սեեչղատայբնու, ճեայբմենփյուրայբ, լյունեչռա  :

Երկու նմանատիպ գլուխկոտրուկ էլ դո՛ւ հորինիր:

2. Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր կանաչով գրված բառերը, ապա գրի՛ր այդ բառերի հոմանիշները, իսկ կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

3.Բանաստեղծությունը արձակի վերածի՛ր (գրավոր պատմի՛ր):

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Սեպտեմբերի 12

1.Հայոց լեզու 5 գիրքը ներբեռնի՛ր համակարգչիդ մեջ: Գրի՛ր  1,2,3,4,5 վարժությունները:

2.Կարդա՛-վերհիշի՛ր (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

3. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեպտեմբերի 11

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան բոլորս մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբին: Ժամը 19:00-19:15-ի  սահմաններում ֆլեշմոբի առաջադրանքները կուղարկեմ ձեր էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցե՛ք:

Սեպտեմբերի 10

1.Կարդա՛ , ապա անգիր սովորի՛ր  Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները:

4. Հականիշ զույգերով նկարագրի՛ր, բնութագրի՛ր, թե ինչպիսին  կարող են լինել ճանապարհները: Օրինակ՝ լայն-նեղ, իրական-երևակայական...

5. Բացատրի՛ր լայն սիրտ արտահայտությունը:

Սեպտեմբերի 9

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Ճանապարհ» վերնագրով:

Սեպտեմբերի 4

Սիրելի՛ 5-րդցի.

1.Ներկայացրո՛ւ  ամառային արձակուրդների ընթացքում կարդացածդ գիրքը, քեզ դուր եկած հատվածը պատմի՛ր, գովազդի՛ր գիրքը, առանձնացրո՛ւ հերոսներին, պատմի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այդ գիրքը(այս ամենը պետք է նեկայացնել բանավոր, դասարանում): Ովքեր ամռանը չեն կարդացել, իրենք այսօր հնարավորություն ունեն ամառային ընթերցանության ցանկից որևէ ստեղծագործություն ընտրելու կամ այլ գիրք վերցնելու և  հենց այսօր սկսելու:

2. Շարունակի՛ր ամփոփել բլոգումդ «Իմ ուսումնական ամառը» նախագիծը: Հիշեցնեմ, որ նախագիծն ամփոփելու համար ունես ժամանակ մինչև սեպտեմբերի 6-ը:

Սեպտեմբերի 2  (2019-2020 ուստարի)

  • Սիրելի՛ հինգերորդցի,  բլոգումդ պատմի՛ր՝ ինչպե՞ս ես անցկացրել գիտելիքի օրը, ի՞նչ գիրք ես նվիրել մեր ընթերցասրահին:
  • Եվս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը»վերնագրով:

Մայիսի 24

Ամփոփիչ աշխատանք դասարանում

1.Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխար.ի ամենաբարի մար.ն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղիցգյուղ, քաղաքից քաղաք: Նաիր սրինգի քա.ցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվա.ը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղ.այրության մասին:
Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մար.ը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առ.ևի թաթերի վրա ու կարծես քարացան:

  1. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
  2. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
  3. Վերնագրի՛ր տեքստը:
  4. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:
  5. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
  6. Համառոտի՛ր նախադասությունը՝
    Նաիրսրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էրվշտացածներին:
  7. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մայիսի 22

Առաջադրանքներ դասարանում և տանը

Թեստ 2

Ջանի Ռոդարի. Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

— Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը:

_____________________

_____________________

_____________________

_____________________

2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

______________________                             ___________________

______________________                             ___________________

______________________                             ___________________

______________________                             ____________________

3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         ______________

բ/ սիրուն                ______________

գ/ բղավել               ______________

դ/ դաշտ                 ______________

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ բարի – ածական

բ/ տանձ – գոյական

գ/ ծագեց -թվական

դ/  կճմթել – բայ

7. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

8. Որոշի՛ր տրված նախադասության տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ), գտի՛ր ենթական ու ստորոգյալը:

Բնակիչները բաժանվել էին երկու մասի:

 9. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը
10. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

_______________________________________________________________________

Մայիսի 21

Առաջադրանքներ դասարանում և տանը

Թեստ 3
Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ______________________________

______________________________

______________________________

______________________________

2. Ի՞նչ է նշանակում երևակայելբառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ գեղեցիկ               ___________________
բ/ շատ                      ___________________
գ/կախարդական    ___________________

դ/ մեծ                     _____________________

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

5.Դուրս գրիր տրված նախադասությունների գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

Նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ կբացականչեն- բայ

դ/ հարյուր հազար- թվական

   7. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

_________________                    __________________

_________________                    __________________

_________________                     __________________

_________________                    __________________

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
9. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

Մայիսի 17

Թեստ 4-ը տեղադրի՛ր բլոգումդ, ապա բոլոր կետերը լրացրո՛ւ:

Մայիսի 16

  • Կարդա՛-վերհիշի՛ր Ղազարոս Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը: Պատրաստվի՛ր դատին: Վաղը դասարանը վերածում ենք դատարանի:
  • Գրի՛ր տրված նախադասությունները՝ որոշելով տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ): Գտի՛ր  տրված նախադասությունների գլխավոր անդամները, ներկի՛ր (ենթական՝ կարմիր գույնով, ստորոգյալը՝  կապույտ)
  1. Որդին շատ հմուտ գործակատար է դառնում:
  2. Ժամանակ է անցնում:
  3. Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տուն:
  4. Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ:
  5. Դահիճները տանում են:
  6. Գալիս է գործակատարը։:
  • Տրված նախադասությունները համառոտի՛ր:

Երկրորդ անգամ է հարցնում թագավորը վաճառականին:

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը:

Մայիսի 10.  ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ

Սիրելի՛ 5-րդցի, մինչև կիրակի՝ ժամը 18:00, բլոգումդ պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ-իրականացրո՛ւ «Գնում եմ Մայր դպրոց»նախագիծը:

Ուշադիր կարդա՛ նախագիծը: Պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ ստեղծելիս՝ անդրադարձի՛ր հետևյալ կետերին՝

  • Մայր դպրոցն ու ես
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Մայիսի 7

  • Կարդա՛-պատմի՛ր Ղազարոս Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը:
  • Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
  • Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր

ա) վաճառականին,

բ) գործակատարին:

Մայիսի 6

  • Կարդա՛ Ղազարոս Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը:
  •  «Առավոտը» վերնագրով ստեղծագործական աշխատանքդ տեխնոլոգիայի դասաժամին նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:

Մայիսի 3

  • Հորինի՛ր մի սիրուն հեքիաթ կամ պատմություն «Առավոտը» վերնագրով:
  • Դասարանական աշխատանքի օրինակով հոլովվի՛ր դասարան, ընկեր, սեղաններ, համակարգիչ բառերը:

Մայիսի 2

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 197, 198, 199, 200  վարժությունները:

Ապրիլի 30

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 190, 191,192, 193, 194 վարժությունները:

Ապրիլի 29  

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 185, 186,187 188 վարժությունները:

Ապրիլի 23

«Ես աշխատում եմ բլոգով, նախագծերով».  այս վերնագրով բլոգումդ պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի ձևով ներկայացրո՛ւ, թե՝

  • Ինչպե՞ս ես աշխատում բլոգով, ի՞նչ նշանակություն ունի բլոգը քեզ համար, և այն ի՞նչ հնարավորություններ է քեզ տալիս:
  • Ո՞րն է բլոգիդ ամենասիրելի անկյունը, բաժինը:
  • Ի՞նչ  ուսումնական նախագծերի ես մասնակցել և մասնակցում, ո՞րն  ես ամենից շատ հավանում, ինչո՞ւ:
  • Պատումիդ հետ անպայման տեղադրի՛ր ներկայացրածդ-նախընտրածդ նախագծերի հղումները:
  • Պատումդ, ռադիոնյութդ կամ տեսանյութդ ձևավորի՛ր  լուսանկարներով:

Ապրիլի 22

  • Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 180, 181,182 183 վարժությունները:

Ապրիլի 19

  • Նորից ու նորից կրկնի՛ր «Թմկաբերդի առումը» ներկայացման հատվածները, երգերը, ուշադրություն դարձրո՛ւ հերթականությանը, ձայնագրությունների տեղերին:
  • Կրկնիր Հ. Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը:
  • Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև (առաջադրանքը մեդիաուրբաթի փորձերի պատճառով չհասցրեցինք դասարանում  իրականացնել, դրա համար էլ առաջարկում եմ հորինել տանը):

Ապրիլի 17

  • Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 176, 177, 179 վարժությունները:
  • Անգի՛ր սովորիր Համո Սահյանի այս բանաստեղծությունը՝

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
3. Բանաստեղծությունը վերնագրի՛ր:
4. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև ( այս առաջադրանքը հինգշաբթի  օրը կկատարենք դասարանում):

Ապրիլի 15

Ապրիլի 12

  • Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
  • Շատ լավ կրկնի՛ր Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախորդ հատվածները: Երկուշաբթի օրվանից կսկսենք «Թմկաբերդի առումը» ներկայացման փորձերը:
  • Անգի՛ր սովորիր այս վերջին  հատվածները՝

Միասին

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոնԹըմկա տիրուհուն.

ՏղաներՊատասխան տո՜ւր ինձմատնիչսևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն

ԱղջիկներՔաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեքխաբեբա

Միասին

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Ապրիլի 11

Սիրելի՛ սովորող, կրկին հիշեցնում եմ  ապրիլի 26-ի մեր մեդիաուրբաթի մասին, որին  ներկայանալու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմով:

Շատ լավ կրկնի՛ր նախորդ երկու հատվածները:

Անգի՛ր սովորիր այս երեք նոր հատվածները՝

***

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլըանմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին
Թե չըլինին
Կինն ու գինին:

***

 Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

***

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտիփառքիոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….

Ապրիլի 10

Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նշված հատվածը անգի՛ր սովորիր, կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենագոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

Ապրիլի 9

  • Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 165,166, 167 վարժությունները:

Ապրիլի 8

  • Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 162,163 վարժությունները:
  • Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի «Նախերգանքը» շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր:

Ապրիլի 5

Սիրելի՛ սովորող, ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 26-ին մեր մեդիաուրբաթն է լինելու: 4-5-րդ դասարանցիների հետ միասին ներկայացնելու ենք Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը: Այսօր դուք ծանոթացաք պոեմի բովանդակությանը: Սկսում ենք անգիր  սովորել հատվածներ պոեմից: Ահա առաջին հատվածը շաբաթ-կիրակի օրվա համար (սովորիր անգի՛ր, կապույտով նշված բառերն ու արտահայտությունները բացատրի՛ր)՝

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

Ապրիլի 4

  • Այսօր հայ գրող, մանկավարժ Ղ. Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր կենսագրական  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Պատրաստվիր տեղեկությունդ ներկայացնել ընկերներիդ:
  • Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին:

Ապրիլի 2

Մինչև չորեքշաբթի, ժամը՝  22:00, բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը:

Ապրիլի 1

Հորինի՛ր սուտ պատմություն կամ պատմություններ այս վերնագրերից  մեկով՝

  • Ով այնպիսի սուտ ասի…
  • Իմ սուտը
  • Այլ վերնագիր…

Մարտի 22

Գարնանային արձակուրդների առաջադրանքները տե՛ս  «Ուսումնական գարուն» նախագծում:

Մարտի 21

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 158, 159,160 վարժությունները: Վաղը միասին կքննարկենք, կստուգենք նախորդ վարժությունները:

Մարտի 20

Ծանոթացի՛ր  «Ուսումնական գարուն»  նախագծին՝ գարնանային արձակուրդների առաջադրանքներին: (Վաղը՝  մարտի 21-ին՝ մարմնամարզությունից  առաջ կամ հետո, գրադարանից վերցրո՛ւ կա՛մ իմ առաջարկած գիրքը, կա՛մ  էլ քո ընտրությամբ այն  գիրքը, որը ցանկանում ես կարդալ գարնանային արձակուրդների ընթացքում: )

Մարտի 19

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 149-157 վարժությունները:

Մարտի 18

  • Նորից կարդա՛, ապա բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր Հ. Թումանյանի «Արծիվն ու կաղնին» բալլադը:
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:Գոյական, ածական, բայխոսքի մասերին ծանոթացի՛ր -վերհիհիշի՛ր  այստեղ:
  • Բալլադը նկարի՛ր:

Մարտի 15

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արծիվն ու կաղնին» բալլադը:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:Գոյական, ածական, բայխոսքի մասերին ծանոթացի՛ր -վերհիհիշի՛ր  այստեղ:
  • Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 149-157 վարժությունները (մինչև մարտի 20-ը):

Մարտի 14

  • Ե. Չարենցի ռուբայաթներից ընտրի՛ր 2-ը, անգիր սովորի՛ր, գրի՛ր ընտրածդ ռուբայաթների վերլուծությունը, ձայնագրվի՛ր:
  • Մինչև ուրբաթ գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 136-147 վարժությունները:

Մարտի 13

Ե. Չարենցի ռուբայաթներից ընտրի՛ր 2-ը, անգիր սովորի՛ր, գրի՛ր ընտրածդ ռուբայաթների վերլուծությունը, ձայնագրվի՛ր:

Լրացուցիչ աշխատանք

Ե. Չարենցի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր  համացանցից, տեսանյութով կամ ռադիոնյութով պատմի՛ր-ներկայացրո’ւ (կարող են պատմել-ներկայացնել, ընթերցել նաև ծնողները):

Մարտի 11

1.Մինչև ուրբաթ գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 136-147 վարժությունները:

2. Կրկնի՛ր Չարենցի այս երեք բանաստեղծությունները  (Նրանք, ովքեր շարքի բանաստեղծությունները չգիտեն կամ 1-2-ը գիտեն, թող ընտրեն շարքից ևս մեկը և անգիր սովորեն:)՝ 

Ես իմ անուշ Հայաստանի…

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ինչքանաշխարհըսիրեսուաշխարհովհիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մարտի 7

Մարտի 7-ին տիարի հետ հանդիպում ունեցանք: Ամեն ինչ շա՜տ լավ անցավ: Կեցցե՛ք:

Ձեր բլոգներում պատմե՛ք տիարի հետ հանդիպման մասին, պատումին կցե՛ք նաև նկարներ հանդիպումից: Տիար Բլեյանը սպասում է ձեր պատումներին:

Մարտի 6

Սիրելի՛ 5-րդցի, վաղը տիար Բլեյանի հետ հանդիպման օրն է: Հանդիպումը կսկսվի ժամը 14:00, կավարտվի ժամը 15:00:

1Շատ լավ կրկնի՛ր-սովորի՛ր  այս բանաստեղծությունները, որոնք տիար Բլեյանի հետ ընթերցելու ենք:

2. Տիար Բլեյանի  1583, 1588, 1589-րդ գրերը նորից կարդա՛տիարին ուղղված հարցերդ կրկնի՛ր:

Մարտի 5

1.Սիրելի՛ սովորող, շատ լավ կրկնի՛ր-սովորի՛ր  այս բանաստեղծությունները, որոնք տիար Բլեյանի հետ ընթերցելու ենք:

2.Տիարին ուղղված հարցերդ կրկնի՛ր, գրից հատվածները վերհիշի՛ր (հիշեցնում եմ, որ 5-րդ դասարանը պատրաստվում  է տիար Բլեյանի հետ հանդիպման):

Մարտի 4

1.Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը սովորի՛ր անգիր: Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

2. Սիրելի՛ սովորող, հիշեցնում եմ, որ մարտի 7-ին հանդիպում է լինելու տիար Բլեյանի հետ:  

Կրկին կարդա՛ տիար Բլեյանի 1583, 1588, 1589-րդգրերը: Այս գրերից ընտրի’ր պատառիկներ (կտորներ, մասեր), ապա հարց կամ հարցեր մտածիր ընտրածդ պատառիկների շուրջ: Տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով կարդա՛-ներկայացրո՛ւ ընտրածդ պատառիկը,որից հետո ուղղի՛ր հարցդ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:

Մարտի 1

1. Դասարանում սկսած ստեղծագործական աշխատանքդ ավարտիր՝

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Դռնե՛րը բացեք, գարո՛ւն է եկել» վերնագրով: (Կարող ես նաև այլ վերնագիր մտածել գարնան թեմայով:)

2. Սիրելի՛ սովորող, հիշեցնում եմ, որ մարտի 7-ին հանդիպում է լինելու տիար Բլեյանի հետ:  

Հանգստյան օրերին կարդա՛ տիար Բլեյանի 1583, 1588, 1589-րդգրերը: Այս գրերից ընտրի’ր պատառիկներ (կտորներ, մասեր), ապա հարց կամ հարցեր մտածիր ընտրածդ պատառիկների շուրջ: Տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով կարդա՛-ներկայացրո՛ւ ընտրածդ պատառիկը,որից հետո ուղղի՛ր հարցդ: Տեղադրի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:

Փետրվարի 28

1.Նորից կարդա՛ տիար Բլեյանի՝ դասարանում այսօր քննարկած  այս (1583-րդ) գիրը: Գրի՛ր հարցեր տիար Բլեյանին և Ալիբաբա ընկերության հիմնադրին:

2. Կարդա՛-վերհիշի՛ր Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

3. Սովորի՛ր-կրկնի՛ր Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞քոր գարունէարդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Փետրվարի 27

1.Գրանցվի’ր Soundcloud.com-ում:

2.Հ. Թումանյանի «Հսկան» բալլադից ընտրիր քեզ դուր եկած հատվածը (կամ ամբողջությամբ) , ձայնագրվիր, տեղադրիր soundcloud.com-ում, ապա բլոգումդ:

3.Բալլադը նկարի՛ր, ապա արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ): Առաջադրանքը ոչ բոլորն էին արել:

4.Կարդա՛ տիար Բլեյանի  այս գիրը: Բանավոր ներկայացրո՛ւ, թե ինչ հասկացար:

Փետրվարի 26

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 129, 130, 131, 132, 133, 134, 135 վարժությունները:

Փետրվարի 25

Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:

Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:

Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):

Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:

Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 22

Կարդա՛ Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը: Անծանոթ բառերը բացատրի՛ր (երկուշաբթի օրվա համար):

Գրքից (Հայոց լեզու 5) գրի՛ր 129, 130, 131, 132, 133, 134, 135 վարժությունները (չորեքշաբթի օրվա համար):

Փետրվարի 21

Առաջադրանքներ դասարանում և տանը

Հ.Թումանյանի  Ինքնակենսագրության քննարկում, ամփոփում բլոգներում՝ ի՞նչ իմացանք Թումանյանի մասին:

Գրի՛ր  «Նամակ Հովհաննես Թումանյանին»:

Փետրվարի 20

Առաջադրանքներ դասարանում և տանը (փետրվարի 20-ի համար)

Ինքնուրույն աշխատանք

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  .րսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկ.,   .րբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  .ինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, .րոնց վրա մակաղած հոտերի նման մեղմ.րեն հանգչում էին .սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ .ղնիկ էր̀  խ.րունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում .ին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  .լ  չ.ր փախչում,  չ.ր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել .ր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում .ր պարտեզում, նրանց հետ ճաշում .ր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ .ր զարմացնում: Եղնիկը թ.և այնպես ընտելացել .ր մեզ, սովորել .ր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  .ր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում .ր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում .ր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   .րբեմն ուժեղանում .ր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում .ր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  .րբ պատահում .ր  բարձրանում .ի պատշգամբը, ինձ բավական միջոց չ.ր նկատում և .րբ հանկարծ ուշքի .ր գալիս, նետի պես ծլկվում .ր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1. ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
  3. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ-

վերջալույս-

աշնանային-

խորասույզ-

անտառ-

Փետրվարի 19

Սիրելի՛ 5-րդցի, դիտի՛ր «Իմ նվերը Թումանյանին. իր տվածն եմ տալիս իրեն…»  ընտանեկան  նախագծի արդյունքները, հավանածդ նյութերի տակ՝  «Թողնել մեկնաբանություն» բաժնում, գրի՛ր կարծիքդ: Քո բլոգում էլ առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նյութերը, պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Փետրվարի 18

Առաջադրանքներ դասարանում և տանը

Փետրվարի 15

Փետրվարի 14

Առաջադրանքներ դասարանում և տանը

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմիր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):

Փետրվարի 13

  •  Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը արձակ, գրավոր պատմի՛ր, նկարի՛ր ապա ձայնագրի՛ր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանի՛ր:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  • Աշխատանքներդ տեղադրի՛ր բլոգումդ:
  • Առաջադրանքներ դասարանում և տանը (Մտի՛ր  այս հղումով, ուշադիր կարդա՛, սովորի՛ր, ապա կատարի՛ր առաջադրանքները:)

1. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

2.Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

3.Կետերի փոխարեն  է, օ, ե, ո  տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջ.րեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ու ան.ացել էր: Թվում էր, թե բացի  .ձերից ոչ մի կ.նդանի արարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախ.րոք պատրաստվել .ինք: Կես.րվա  տ.թին մնում .ինք մեր զով սենյակում,  .րեկոն անցկացնում .ինք  բաց.թյա տաղավարում:

Փետրվարի 12

  •  Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»  բանաստեղծությունն անգիր սովորի՛ր:
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Փետրվարի 11

  1. Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  4. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը: