7-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Մայիսի 11-15
Ապրիլի 27-30
 
Տեսադասերի օրերն ու ժամերը՝
  • Ապրիլի 27՝ ժամը 13:00-14:00  -Հայոց լեզու
  • Ապրիլի 30` ժամը 14:30-15:30  -Գրականություն
Ապրիլի 20-24
Ապրիլի 13-17
Երեքաբթի օրը՝ ապրիլի 14-ին, ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝
7-6 դասարան՝ ժամը 16:00-17:00  -Գրականություն
Երեքշաբթի օրվա տեսադասի համար.
 

Ուսումնասիրում եք…

  • Ի՞նչ է բանահյուսությունը: Բացատրի՛ր:
  • Բանահյուսական ի՞նչ ժանրեր գիտես:
  • Բանահյուսական ի՞նչ ստեղծագործություններ ենք մենք անցել:
  • Ի՞նչ է բարբառը:
Ուսումնասիրությունը հրապարակում եք բլոգներում:
  • «Հրեղեն ձին» բանահյուսական ժողովածուից  կարդացեք ևս 1-2 բարբառային հեքիաթ:Տեսադասի ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր կարդացած հեքիաթները, կխոսի իր իրականացրած ուսումնասիրության մասին:
Ապրիլի 6-12
Երկուշաբթի և ուրբաթ օրը՝ ապրիլի 6-ին և 10-ին, ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝
7-6 դասարան՝ ժամը 16:00-17:00  — Հայոց լեզու և գրականություն
Առաջին տեսադասի ընթացքում քննարկելու-խմբագրելու ենք հաշվետվությունները:
Երկրորդ՝ ուրբաթ օրվա տեսադասի համար՝
  •  կարդացե՛ք «Հրեղեն ձին» բանահյուսական ժողովածուից   բարբառային հեքիաթները(3-5 հեքիաթ), կատարե՛ք մնացած առաջադրանքները:
  • Չորեքշաբթի հայերենի ֆլեշմոբն է, անպայման մասնակցե՛ք: Միասին կքննարկենք նաև ֆլեշմոբը:
  • Մասնակցե՛ք նաև զատկական ընտանեկան նախագծին

Մարտի 30-ապրիլի 12

Հեռավար ուսուցման նախագիծ

Մարտի 31-ին՝ երեքշաբթի օրը, ունենք տեսադաս  Microsoft Teams հարթակում՝
7-6 դասարան՝ ժամը 13:00-14:00  — Հայոց լեզու
 
Մինչ  մեր հանդիպումը կարդացե՛ք-ուսումնասիրե՛ք «Դերանուն» խոսքի մասն այստեղ:
Ապա Գործնական քերականության գրքից (Հայոց լեզու  7) կատարե՛ք վարժությունները (որքան կհասցնեք):

 

Մարտի 23-27

Սիրելի՛  7-րդցի.

Ահա մարտի 23 — 27-ի «Ուսումնական գարուն» նախագիծը:

Նախագծի առաջադրանքները մաս-մաս ուղարկել պետք չէ, ընդամենը այսօր-վաղն ինձ գրե՛ք՝ ի՞նչ եք ընտրել նախագծի ընթերցողական հատվածից կարդալու  համար: Նախագծի առաջադրանքները ամբողջական կատարելուց հետո նոր ուղարկե՛ք ինձ հղումը:

Առողջ, ընթերցողական հետաքրքիր շաբաթ բոլորիս …

Մարտի 16-20

Սիրելի՛  7-րդցի.

Ահա մարտի 16-20-ի հեռավար-առցանց ուսուցման առաջադրանքների փաթեթը:

Առաջադրանքները կատարի՛ր մաս-մաս, ամեն օր  ուղարկի՛ր ինձ  օրվա կատարածդ աշխատանքի  հղումը: Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքելու-ամփոփելու եմ աշխատանքները:

Առողջ, ստեղծագործ շաբաթ բոլորիս…

Մարտի 12

Մարտի 13-ին ծնվել է Եղիշե Չարենցը:

Ստեղծի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ, «Իմ Չարենցը» խորագրով, որտեղ կարող ես ներկայացնել-ընթերցել Չարենցի բանաստեղծությունները,  պոեմները, ռուբայաթները, կենսագրական հետաքրքիր տեղեկություններ  և այլն…(կարող ես կազմակերպել ընտանեկան ընթերցում): Ընտրի՛ր այնպիսի ստեղծագործութուններ, որոնց դեռևս ծանոթ չես:

Մարտի 11 

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

Մարտի 2-6

  1. Նախորդ շաբաթվա կիսատ թողած աշխատանքներդ ավարտի՛ր- ամփոփի՛ր բլոգումդ:
  2. Շաբաթվա ընթերցանության նյութերը՝

Պոեմները կարդալուց հետո բլոգում ներկայացնել հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով, վերլուծել կերպարները:

Բանաստեղծություններն անգիր սովորել, վերլուծել բլոգներում:

3. Գործնական քերականություն Գոյական, որոշյալ և անորում, ածական Վարժություններ՝ 155-162

4. Շաբաթվա ֆիլմը՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…». (ֆիլմի վերլուծությունը՝ բլոգներում)

Փետրվարի 24-28

  1. Շաբաթվա ընթերցանության նյութերը՝ Հ. Թումանյանի պոեմները, բանաստեղծությունը՝

Պոեմները  և բանաստեղծությունը կարդալուց հետո բլոգում ներկայացնել հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով, վերլուծել կերպարները:

2. Գործնական քերականություն Գոյականի հոլովումը Վարժություններ՝ 146-154

3. Շաբաթվա ֆիլմը՝

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք» (ֆիլմի վերլուծությունը՝ բլոգներում)

Փետրվարի 20

Փետրվարի 19

Դիտի՛ր ֆիլմը: Հովհաննես Թումանյան- Մաս 1 Պատմի՛ր ֆիլմի մասին:

Ստեղծի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ, «Իմ Թումանյանը» խորագրով, որտեղ կարող ես ներկայացնել-ընթերցել Թումանյանի նամակներից, հուշերից հատվածներ, կենսագրական հետաքրքիր տեղեկություններ կամ ընթերցել Թումանյանի ստեղծագործություններից (կարող ես կազմակերպել ընտանեկան ընթերցում):

Փետրվարի 18

Հ. Թումանյանի մասին կարդա՛  դստեր` Նվարդ Թումանյանի հուշերից :

Ըստ հուշերի բնութագրի՛ր Հովհաննես Թումանյանին: Ո՞ր հատվածը հավանեցիր: Ինչո՞ւ:

Փետրվարի 14

Փետրվարի 13

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 118, 119, 120, 120 վարժությունները:

Փետրվարի 12

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է:  Անպայման մասնակցի՛ր:

Փետրվարի 11

  • Անգիր սովորի՛ր Վ. Տերյանի «Fatum» բանաստեղծությունը:
  • Բացատրի՛ր վերնագիրը, բլոգումդ վերլուծի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծական ո՞ր պատկերն ամենաշատը հավանեցիր: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • Բանաստեղծության առաջին տունը  բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական , ածական , թվական ,դերանո ւն , բայ , մակբայ , կապ , շաղկապ , ձայնարկություն , վերաբերական բառեր:Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական , ածական , թվական ,դերանո ւն , բայ , մակբայ , կապ , շաղկապ , ձայնարկություն , վերաբերական բառեր:

Փետրվարի 10

Փետրվարի 7-ի առաջադրանքների բոլոր կետերը կատարի՛ր: Ներկայացրո՛ւ բլոգումդ:

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 118, 119, 120, 120 վարժությունները (ուրբաթ օրվա համար):

Փետրվարի 7

  1. Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծական շարքից ընտրածդ 5 բանաստեղծությունները ձայնագրի՛ր  կամ տեսագրի՛ր: Կարող ես կազմակերպել տերյանական ընտանեկան ընթերցում:
  2. Շարքից 1-2-ը անգի՛ր սովորիր (պարտադիր չէ՝ քո ընտրած 5-ից որևէ մեկը սովորես, կարող ես «Մթնշաղի անուրջներ» շարքից այլ բանաստեղծություն ընտրել):
  3. Ընտրածդ 5 բանաստեղծություններից դո՛ւրս գրիր՝
  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • թանձրացական և վերացական գոյականներ

(Ուշադրություն. փետրվարի 7-ի բոլոր առաջադրանքները երկուշաբթի օրվա համար են:)

Փետրվարի 6

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 114, 115, 116, 117 վարժությունները:

Փետրվարի 5

Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծական շարքից ընտրի՛ր 5 բանաստեղծություն, տեղադրի՛ր բլոգումդ՝ յուրաքանչյուրի տակ գրելով բանաստեղծության վերլուծությունը:

Փետրվարի 4

Հունվարի 31

Առաջադրանքներ հայոց լեզվից

  1. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր : Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս, միգո ւցե , կարծես , մի՞թե , երևի:
2. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ , կամաց կամաց , առավոտյան , շատ շատ , քիչ , երեկ , արագ , բարեկամաբար ,
օրեցօր , հեռու , կիսով չափ , նախօրոք , լրջորեն , ամենուր , տեղ տեղ

3. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական , ածական , թվական ,դերանո ւն , բայ , մակբայ , կապ , շաղկապ , ձայնարկություն , վերաբերական բառեր:

Քանդել, ու, երկրորդ, դու , դանդաղ, հաստատ,  տուն,  , հե՜յ ,  խոսել ,
ընկերություն , սպիտակ , ամենքը , երկրորդ , մաս-մաս, վրա , բայց , մենավոր , երեկոյան , դա, որովհետև, գուցե , հացատուն , որ,  պատրաստել ,  երկու հարյուր իննսուներեք,  տակ, աննկարագրելի, ոչ մի, համեստորեն, այս, որպեսզի, խմել, կարմրավուն, հեքիաթ, թե, բոցավառ, ինչպիսի՞:

4. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր

Մածունը, հրամանի , հրամաններ , ալիքով , ծովեր , ծովով , ծովում , երկրից , գնացինք, գնացեք , գտեք , գտավ , կարդում , կարդա , տեսա , տեսեք , մարդիկ , մարդկանց , այգու , այգով:

5. Բառ ե րի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական , գառան , ձկան , լեռնային , արքային , ուսում , պայուսակում , կարդում , հոսանք, հասանք , մատանի , սարեցի , գրեցի , սարից , հյուսք , երևանցիք , գրքեր , հասներ , երկակի , կրակի:

6. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով :
«Քավության նոխազ » ( ի՞նչը , արտահայտել ) հին հրեաների կրոնական մի ինչի՞ց , սովորել ) է առաջացել : Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում , որոնցից մեկին էին միայն զոհում : Մյուսի վրա մարդիկ ինչպ ե՞ս , հերթական ) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա : Հետո այդ այծին ի՞նչ , ազատ ) էին տալիս : Հիմա (« ինչի՞ , քավել ) նոխազ » անվանում են այն մարդկանց , որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը , ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ ինչ ի՞ , անել ) համար:

Հունվարի 17-24-ի առաջադրանքների փաթեթ

Առաջադրանքներ հայոց լեզվից

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

  1.   Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

 

  1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած … (լռել) չկա: Աղմուկը կարող է … (հիշել) … (կոչել) պատճառ դառնալ: … (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել): Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ: … (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած: Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

  1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

 

Դեկտեմբերի 20 

Սիրելի՛ 7-րդցի, մինչև հունվարի 8-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ»  նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:

2020 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:

Դեկտեմբերի 18

Լրացրո՛ւ ուսումնական առաջին շրջանի ամփոփման (սեպտեմբերից դեկտեմբեր) ձևաթուղթը (մինչև դեկտեմբերի 20-ը):

Դեկտեմբերի 17

1. Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին: Նախագծին ծանոթանալուց հետո որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ  գիրք ես քո ցան

կությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում: Վաղը դասարանում  ներկայացրո՛ւ գրքիդ անունը:

2. Շարունակիր կարդալ  Օ.Հենրիի «Մոգերի ընծաները» ստեղծագործությունը՝ 3-րդ և 4-րդ մասերը: Կատարի՛ր 3-րդ  և 4-րդ մասերի առաջադրանքները:

Դեկտեմբերի 16

Կարդա՛ Օ.Հենրիի «Մոգերի ընծաները» ստեղծագործության 1-ին և 2-րդ մասերը: Կատարի՛ր 1-ին  և 2-րդ մասերի առաջադրանքները:

Դեկտեմբերի 12

 Կրկնի՛ր մեդիաուրբաթի բանաստեղծությունները (վաղը հարցնելու եմ բոլորին)`

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

***

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

***

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Քառյակներ

Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։

***

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

***

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։

Դեկտեմբերի 11

Շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր մեդիաուրբաթի բանաստեղծությունները:

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh. am-ում: Անպայման մասնակցի՛ր:

Դեկտեմբերի 10

  • Վերհիշի՛ր-կրկնի՛ր Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» և «Պատրանք» բանաստեղծությունները:
  • Շատ լավ սովորի՛ր-կրկնի՛ր քառյակները (դեկտեմբերի 9-ին տեղադրածս):

Դեկտեմբերի 9

Անգիր սովորի՛ր, ապա բլոգումդ վերլուծի՛ր Հ. Թումանյանի այս 3 քառյակները՝

***

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

***

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

***

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Դեկտեմբերի 6

  • Շաբաթվա կիսատ թողած աշխատանքներդ լրացրո՛ւ:
  • Երկուշաբթի ընթերցողական նախագծի իրականացման օրն է. եթե ունես տանը գիրք, որը կարդում ես, հետդ բեր դպրոց, իսկ եթե ոչ, կվերցնես գրադարանից:
  • Սովորի՛ր-կրկնիր Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

Դեկտեմբերի 5

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Հրաշքի սպասումով
  • Փաթիլը
  • Ինչ կլիներ, եթե…
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

Դեկտեմբերի 4

  • Լ Շահնուրի  «Փաթիլը» պատմվածքից դո՛ւրս գրիր  պարզ  և բաղադրյալ (բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր) բառեր:
  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 81, 82, 83, 84 վարժությունները;

 

Դեկտեմբերի 3

Դեկտեմբերի 2

Նոյեմբերի 29

  • Կարդա՛ Լ Շահնուրի  «Փաթիլը» պատմվածքը:
  • Գրի՛ր  պատմվածքի վերլուծությունը:
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր  դարձվածքները:
  • Դուրս գրի՛ր նաև բարդ, ածանցավոր 5-ական բառ:
  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 81, 82, 83, 84 վարժությունները;

Նոյեմբերի 28

Դասարանական աշխատանք

1.Գտի՛ր սխալ  գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:

Բ. Դեղձ, դաղձ, դեդձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

 2 Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
Բ. ճեղքել կմաղք աղքատ կողպեք, վղտալ,եղբայր,սանդուղք:

  1. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նղհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր   դ կամ  թ:

Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ,  ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

5.Երես, մարտ բազմիմաստ բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

    6. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

 ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

  1. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկհրաշամանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:

բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

 

Նոյեմբերի 27

Դարձվածքների բառարանից ընտրի՛ր 10 դարձվածք, գրի՛ր  բացատրությունները, գործածի՛ր նախադասությունների մեջ:

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 76, 77, 78, 79 վարժությունները:

Նոյեմբերի 26

Կարդա՛ Վ. Սարոյանի «Վելվետե շալվարը»պատմվածքը:

Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Պատմվածքը վերլուծի՛ր  բլոգումդ:

Նոյեմբերի 25

  • Բլոգումդ պատմի՛ր գրադարանում անցկացրած մայրենիի դասի մասին:
  • Ուղարկիր աշնանային ստեղծագործական աշխատանքիդ հղումը:
  • Մխիթար Գոշի առակներից  2-3-ը քո ընտրությամբ բլոգումդ առանձնացրո՛ւ, կարդա՛, վերլուծի՛ր, գրի՛ր՝ ի՞նչ էր խրատում այդ առակը:

Նոյեմբերի 22

  • Շաբաթվա կիսատ թողած աշխատանքներդ լրացրո՛ւ:
  • Երկուշաբթի ընթերցողական ծախագծի իրականացման օրն է. եթե ունես տանը գիրք, որը կարդում ես, հետդ բեր, դպրոց, իսկ եթե ոչ, կվերցնես գրադարանից:
  • Կարդա՛ Մխիթար Գոշի առակներից մի քանիսը՝ քո ընտրությամբ:
  • Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած առակը, բլոգում գրի՛ր, թե ինչի՞ մասին էր այն, ի՞նչ խրատ ուներ այդ առակը:
  • Առակներից մեկը ընտրիր, որպեսզի ներկայացնես դասարանում: Թե ինչ ձևով այն կներկայացնես (կարող եք աշխատել խմբով, բեմականացնել կամ միասին ընթերցել…) որոշում ես դու:

Նոյեմբերի 21

Նոյեմբերի 20

  • Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ուշինարա» զրույցը: Պատրաստվի՛ր դատին: Վաղը կբաժանվենք երկու խմբի՝ անգղի պաշտպաններ և աղավնու պաշտպաններ: Անպայման պատրաստվեք՝ ընտրելով, թե որ կողմին եք արդարացնունելու:
  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր  70,71 վարժությունները:

Նոյեմբերի 19

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ուշինարա» զրույցը:
  •    Դու՛րս գրիր անծանոթ բառերը, գրի՛ր բացատրությունները և սովորի՛ր։
  • Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր։
  • Բնութագրի՛ր Ուշինարային:
  • Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ խտացված է զրույցի հիմնական ասելիքը։
  • Ա՛յլ կերպ վերնագրիր զրույցը։

Նոյեմբերի 18

1.Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Մշուշների շղարշի տակ
  • Աշնան մշուշում
  • Կուզեի, որ…
  • Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)

2. Կարդա՛ կրթահամալիրի տնօրենի «Մի բաց նամակ ամենքին» հրապարակումը: Պատրաստվի՛ր դասարանում բանավոր քննարկման:

 

Նոյեմբերի 14

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 67,68,69,70 վարժությունները:

Նոյեմբերի 13

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

Նոյեմբերի 12

  • Համո  Սահյանի բանաստեղծություններից մեկը քո ցանկությամբ ընտրի՛ր, կարդա՛, վերլուծի՛ր, անգիր սովորիր:
  • Հորինի՛ր պատմություն կամ առակ «Ինչպե՞ս են բարեկամանում» վերնագրով:

Նոյեմբերի 8

Համո Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունն անգիր սովորիր: Պատասխանի՛ր հարցերին, կատարի՛ր առաջադրանքները:

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ

1.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

  1. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
    3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:
    4.Ինչպե՞ս են ընկերներ ձեռք բերում. ի՞նչն ես կարևորում ընկերության մեջ:
    5.Ինչպե՞ս են բարեկամանում (պատրատվի՛ր բանավոր քննարկման):
    6.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Նոյեմբերի 7

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 59, 63, 64, 65 վարժությունները:

Նոյեմբերի 4

«Իմ ուսումնական աշունը»  վերնագրով  բլոգումդ  ամփոփի՛ր աշնանային արձակուրդների առաջադրանքները  (ամփոփելու համար ունես ժամանակ մինչև չորեքշաբթի, ժամը՝ 21:00-ն):

Հոկտեմբերի  25

Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ   «Ուսումնական աշուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ: Կսպասեմ բլոգիդ հղումին:

Հոկտեմբերի  23

Դասարանական աշխատանք

1.Ստուգի՛ր՝տրված բառաշարքերի  բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա, աղբյուր, եղպայր, ողբալ, աղբանոց, թուղտ:

Բ. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե, կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, ավաք:

Գ. Դրդել, զվարդ, արդյոք, որդի, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ, ընդհամենը, կենդանի, ընդհանուր,դադար, անօդևան:

 2.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: Օգտվի՛ր հոմանիօշների բառարանից:

Իջնել-

սահմանել-

հափշտակել-

շռայլել-

բզկտել-

թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

  1. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

 Ամառվա փուշը …:

Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:

Դուրսը քահանա, ….:

Գիտունին գերի եղիր, ……:

Գիտունի հետ քար քաշի, …..:

Իր աչքի գերանը չի տեսնում, ….:

 4. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

5. Մարտ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Հոկտեմբերի  22

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով՝

  • Ստի ոտքը կարճ է:
  • Սու՞տ, թե՞ ճշմարտություն:
  • Երբ իզուր հարց չեն տալիս` Սուտ պատասխան չեն ստանում:
  • Թեմա՝ քո ընտրությամբ:

Թարգմանի՛ր ստի մասին հետևյալ առակը:

Հոկտեմբերի  21

Բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ գիրք ես ընտրել աշնանային արձակուրդներին ընթերցելու համար: Պատմի՛ր նաև այսօրվա՝ գրադարանում անցկացրած մայրենիի դասի մասին:

Հոկտեմբերի  18

Հոկտեմբերի  17

  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր  50, 51,55 վարժությունները:
  • Կրկնի՛ր «Աշնանային շարք»-ից  ընտրածդ բանաստեղծությունը:
  • Պատրաստածդ տեսանյութը կամ ռադիոնյութը հրապարակի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի  16

Այսօր հայերենի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

Հոկտեմբերի 15

  • Ընտրի՛ր թարգմանության երեք տարբերակներից մեկը, թարգմանի՛ր կամ փոխադրիր, տեղադրի՛ր բլոգումդ՝
  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր
  3. գրաբարյան առակ

Հոկտեմբերի 14

«Աշնանային շարք»-ի բանաստեղծություններից  ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, վերլուծիր, անգիր սովորի՛ր (երեքշաբթի օրվա համար):

Շարքից ընտրի՛ր նաև մեկ-երկու բանաստեղծություն, աշնանային մի սիրուն տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՛ր ( տեղադրի՛ր բլոգումդ մինչև հինգշաբթի):

Հոկտեմբերի 11

  1. Շաբաթվա կիսատ թողած առաջադրանքներդ ավարտի՛ր:
  2. «Աշնանային շարք»-ից ընտրի՛ր 1-2 բանաստեղծություն, ձայնագրվի՛ր, վերլուծի՛ր, անգիր սովորի՛ր: Հիմնավորի՛ր ընտրությունդ:

Հոկտեմբերի 10

Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որը վերաբերում է քեռի Ալեքսանդրին: Նորից կարդա՛: Նորից բնութագրի՛ր  քեռուն: Ինչպե՞ս  կբացատրես քեռու այցը դպրոց: Ինչո՞ւ զղջաց Սարոյանը, որ քեռուն պատմել է դպրոցում կատարվածը:

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր  44, 45, 46 վարժությունները:

Հոկտեմբերի 9

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» պատմվածքը:

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:
  3. Բնութագրի՛ր Սարոյանին, ուսուցչին, տնօրենին, քեռուն:
  4. Պատմվածքում ո՞ր կերպարը  հավանեցիր, հիմնավորի՛ր պատասխանդ:
  5. Ըստ քեզ ի՞նչ է ընկերությունը, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը:

Հոկտեմբերի 8

Ընտրի՛ր գրաբարյան երեք առակներից մեկը և փոխադրիր՝

Հոկտեմբերի 7

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» պատմվածքը:

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:
  3. Բնութագրի՛ր Սարոյանին, ուսուցչին, տնօրենին, քեռուն:
  4. Պատմվածքում ո՞ր կերպարը  հավանեցիր, հիմնավորի՛ր պատասխանդ:
  5. Ըստ քեզ ի՞նչ է ընկերությունը, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը:

Հոկտեմբերի 4

Դիտի՛ր «Մատիլդա» ֆիլմը

Առաջադրանքներ

  1. Գրավոր պատմի՛ր ֆիլմը (10-15 նախադասությամբ):
  2. Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:
  3. Համեմատի՛ր դպրոցի տնօրենին քո դպրոցի տնօրենի հետ:
  4. Համեմատի՛ր Մատիլդայի ուսուցչին քո ուսուցչի հետ:

Հոկտեմբերի 3

  1. Կարդա՛  Աբրահամ Լինքոլնի նամակը մայրիկիդ կամ հայրիկիդ հետ:
  2. Խնդրի՛ր նրանց մի այսպիսի նամակ էլ քո ուսուցչին գրել` «Նամակ որդուս (դստերս) ուսուցչին»

Հոկտեմբերի 2

  1. Կարդա՛ Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին;
  2. Ի՞նչ իմացար Աբրահամ Լինքոլնի մասին:
  3. Ո՞ր հատվածն էր ամենաշատը հավանեցիր, ինչո՞ւ:
  4. Ըստ նամակի` ինչպիսի՞ հայր էր Լինքոլնը:

Հոկտեմբերի 1

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 33, 34, 35, 36 վարժությունները:

Սեպտեմբերի 30

Բլոգումդ պատմի՛ր այսօրվա՝ գրադարանում անցկացրած մայրենիի դասի մասին:

Կոմիտասյան օրերին ընդառաջ՝  Կարդա՛  Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Օրն ավետյաց» պատմվածքը:

Սեպտեմբերի 26

  • Ստեփան Զորյանի «Ցանկապատը» պատմվածքը հանգստյան օրերին կարդա՛ -ավարտի՛ր:  Բլոգումդ գրի՛ր պատմվածքի վերլուծութունը:
  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 33, 34, 35, 36 վարժությունները:

Լրացուցիչ աշխատանք

Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է՝ 150-ամյակը: Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես շնորհավորել Կոմիտասի ծննդյան օրը, ընթերցել, երգել Կոմիտաս ընտանիքիդ անդամների հետ միասին:

 

Սեպտեմբերի 25

  • Ամբողջությամբ կարդա՛ Ստեփան Զորյանի «Ցանկապատը» պատմվածքը:  Պատրաստ եղի՛ր  դասարանում պատվածքի քննարկմանը: Պատմվածքում հանդիպած անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 33, 34, 35, 36 վարժությունները:

 

Սեպտեմբերի 24

  • Ընտրի՛ր թարգմանության երկու տարբերակներից մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝
  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր
  3. գրաբարից փոխադրումներ՝ էջ 18

Սեպտեմբերի 23

Աշնան մի իրիկուն… ստեղծագործական աշխատանքն  ավարտի՛ր: 

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Ցանկապատը» պատմվածքը (հինգշաբթի օրվա համար):

Սեպտեմբերի 20

1.Շաբաթվա կիսատ-պռատ թողած աշխատանքներդ ավարտիր-ամփոփիր բլոգումդ (թարգմանություն, Հայոց լեզվից առաջադրանքներ, ստեղծագործությունների վերլուծություն):  Շաբաթ-կիրակի օրերին ստուգելու եմ բլոգները, հավաքելու եմ աշխատանքներիի հղումները, գնահատելու եմ շաբաթվա աշխատանքը:

2. Շարունակի՛ր… Աշնան մի իրիկուն…

Սեպտեմբերի 19

Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 27, 28, 29, 30, վարժությունները:

Սեպտեմբերի 17-ին կատարած թարգմանությունդ տեղադրի՛ր բլոգումդ:

Սեպտեմբերի 17

Ընտրի՛ր թարգմանության   տարբերակներից մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. ռուսերենից հայերեն՝ Ժամանակակից առակներ
  2. անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր
  3. գրաբարից փոխադրումներ՝ էջ 13

Սեպտեմբերի 16

Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքից ընտրածդ պատմվածքը կարդա՛-ավարտի՛ր (գրադարանում կարդացած): Ներկայացրո՛ւ-վերլուծի՛ր բլոգումդ:

Սեպտեմբերի 13

  • Ի՞նչ կարող ես ասել Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքի պատմվածքներից մեկի՝ «Ձմռան գիշեր» պատմվածքի վերնագրի մասին. ինչպե՞ս է այն լրացնում հեղինակի ասելիքը:
  • Ինչո՞ւ է պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ:
  • Բացատրի՛ր գուխ բերել դարձվածքի իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:
  •  Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 18, 19, 20, 22, վարժությունները:

Սեպտեմբերի 12

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Ձմռան գիշեր» ստեղծագործությունը:

Անծանոթ բառերը բացատրի՛ր:

Սեպտեմբերի 11

  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:
  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:
  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Գրի՛ր, թե հետևյալ բառերը քանի հնչյունից և քանի տառից են բաղկացած՝

արև- 3 տառ, 4 հնչյուն՝ ա,ր,է,վ

ուղևոր-

երկնային-

անգղ-

տնամերձ-

ամենաորակյալ-

արհամարհանք-

ճանապարհ-

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Երեկոյան բոլորս մասնակցում ենք մայրենիի ֆլեշմոբին: Ժամը 19:00-19:15-ի  սահմաններում ֆլեշմոբի առաջադրանքները կուղարկեմ  էլեկտրոնային հասցեներին: Անպայման մասնակցի՛ր:

Սեպտեմբերի 10

  • Բլոգումդ ներկայացրո՛ւ, թե «Չալանկը»  պատմվածքը կարդալուց հետո ինչ իմացար շների մասին:
  • Բնութագրի՛ր Չալանկին, արտահայտի՛ր վերաբերմունքդ:
  • Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 1,2,3, 4 վարժությունները:

Սեպտեմբերի 9

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:
  • Ներբեռնի՛ր Հայոց լեզու 7  գիրքը:

Սեպտեմբերի 4

Սիրելի՛ 7-րդցի.

1.Ներկայացրո՛ւ  ամառային արձակուրդների ընթացքում կարդացածդ գիրքը, քեզ դուր եկած հատվածը պատմի՛ր, գովազդի՛ր գիրքը, առանձնացրո՛ւ հերոսներին, պատմի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այդ գիրքը(այս ամենը պետք է նեկայացնել բանավոր, դասարանում): Ովքեր ամռանը չեն կարդացել, իրենք այսօր հնարավորություն ունեն ամառային ընթերցանության ցանկից որևէ ստեղծագործություն ընտրելու կամ այլ գիրք վերցնելու և  հենց այսօր սկսելու:

2. Շարունակի՛ր ամփոփել բլոգումդ «Իմ ուսումնական ամառը» նախագիծը: Հիշեցնեմ, որ նախագիծն ամփոփելու համար ունես ժամանակ մինչև սեպտեմբերի 6-ը:

Սեպտեմբերի 2  (2019-2020 ուստարի) 

  • Սիրելի՛ յոթերորդցի, ևս մեկ անգամ կարդա՛ «Ուսումնական ամառ 2019» նախագիծը, մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ը, բլոգումդ ամփոփի՛ր նախագիծը «Իմ ուսումնական ամառը» վերնագրով:

 

Մայիսի 24

Ամփոփիչ աշխատանք դասարանում

Հովհաննես Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝           լրացնելով բաց թողած տառերը:
_____________________________

_____________________________

_____________________________

_____________________________

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով  բառը.

ա/ ծիծաղելով

բ/ թռչկոտելով

գ/ ճչալով

դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

_____________________                      _____________________

_____________________                      _____________________

_____________________                      _____________________

_____________________                      _____________________

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ իրիկնապահ-բարդ

բ/անզգույշ-ածանցավոր

գ/փոքրիկ-պարզ

դ/այնտեղ-բարդ

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

6. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
ենթակա  ______________

ստորոգյալ ________________

7. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————

8. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

Մայիսի 23

  • Գրադարանում նախագծից ընտրածդ-կարդացածդ նյութը ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Նախորդ երեք թեստերն ավարտի՛ր-ամփոփի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  • Մայիսի 24-ին՝ վաղը, կգրենք վերջին՝ ամփոփիչ թեստը:

Մայիսի 22

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ակսել Բակունց. Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ  պար են խաղում  բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

———————————————————————

3. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս ————————————

բ/թաց       ————————————

գ/ջահել     ————————————
դ/կենդանի —————————————

4.Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ  բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

——————————————————————————————————————————

5. Ո՞րն է ագռավի ձայն  դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

6. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

—————————————

—————————————

—————————————

—————————————

7. Տեքստում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
————————————————————————

———————————————————————

8. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

9. Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մայիսի 21

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ուշադիր կարդա՛:

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ ————————————

բ/————————————

գ/  ————————————
դ/—————————————

3. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով`

ա/ավարիա ———————————
բ/աֆիցեր————————————
գ/դիրեկտոր———————————
դ/զիբիլ—————————————

5. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
———————————————————

———————————————————
———————————————————
———————————————————

6. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը,—————————————— քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, —————————————— էլ քեզ կօգնի:

/Աստված, ճշմարտությունը, /

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
————————————

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————9. Նկարագրի՛ր Կառլսոնին:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մայիսի 20

Առաջադրանք դասարանում և տանը կատարելու համար

Թեստ

Վախթանգ Անանյան. Քարակոփ կածան

Ուշադիր կարդա՛ :

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

 

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    ————————————  —————————————————

————————————          —————————————————

  1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
    ——————————————————

——————————————————

  1. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ —————————

բ/դաչա——————————

գ/մայկա—————————

դ/սումկա—————————

  1. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

 

  1.  Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ:

————————————             ——————————————

———————————            ———————————————

 

  1. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

————————————          ———————————————

————————————         ———————————————

  1. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

————————————————————

————————————————————

 9. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

10.  Ի՞նչը զարմացրեց որսորդին.

ա/ որսը հաջող չէր

բ/ վայրի պտուղներ գտնելը

գ/ քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

11. Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. —————————————

բ. —————————————

գ. —————————————

դ. —————————————

 12. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

——————————————————————————————————————————

Մայիսի 17

  • Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը կարդալուց հետո… Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Եթե ես լինեի տղայի փոխարեն» վերնագրով:

Մայիսի 16

  • Այսօր՝ մինչև երեկոյան ժամը 20:00-ը,  բլոգումդ ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ  «3-րդ ուսումնական շրջան» -ը:
  • Կարդա՛- վերհիշի՛ր Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը: Պատրա՛ստ եղիր ստեղծագործության քննարկմանը:
  • Տեքստում գտի՛ր աշնանային պատկերները, դո՛ւրս գրիր:
  • Բնութագրի՛ր տղային, հայրիկին, մայրիկին, հորեղբորը:
  • Գրի՛ր կարծիքդ տղայի մասին:
  • Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր նրան: Ի՞նչ խորհուրդ կտաս տղային:
  • Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:

Մայիսի 10

Հանգստյան օրերին բլոգումդ ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ «3-րդ ուսումնական շրջան» -ը: Վերնագրի՛ր «Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում»:

Մայիսի 8

  • Գրքից  կատարի՛ր   193, 194, 195  վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:
  • Կարդա՛- պատմի՛ր Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը:
  • Տեքստում գտի՛ր աշնանային պատկերները, դո՛ւրս գրիր:
  • Բնութագրի՛ր տղային, հայրիկին, մայրիկին, հորեղբորը:
  • Գրի՛ր կարծիքդ տղայի մասին:
  • Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր նրան: Ի՞նչ խորհուրդ կտաս տղային:
  • Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:

Մայիսի 7

  • Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երկրորդ մասը:
  • Բացատրի՛ր կապույտ գրված բառերը:
  • Գրի՛ր  թաքուն, թախծոտ, գեղեցիկ,  ուժեղ, մութ, ալարկոտ, ջինջ  բառերի հոմանիշները և հականիշները:
  • Նարնջագույն գրված նախադասութունները բացատրի՛ր:

Մայիսի 6

  • Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի առաջին մասը:
  • Բացատրի՛ր կապույտ գրված բառերը:
  • Տեսքստում հոմանիշ զույգե՛ր գտիր:

Մայիսի 3

  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Առավոտը» վերնագրով:
  • Կարդա՛ և բլոգում ներկայացրու՛ Ղազարոս Աղայանի մանկական պատմվածներից  որևէ մեկը:

Մայիսի 2

Գրադարանում կարդացածդ գրքի մասին պատմի՛ր բլոգումդ: Չմոռանաս նշել հեղինակի և գրքի անունը:

Ապրիլի 30

Գրքից  կատարի՛ր   180, 181, 183, 187, 188, 189  վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Ապրիլի 29

Գրքից  կատարի՛ր   169, 171, 172, 174 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ

Ապրիլի 23

  • Կարդա՛ Վախթանգ Անանյանի «Անձրևը» պատմվածքը: Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքները:
  • Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը տեղադրի՛ր բլոգումդ, անծանոթ բառերը բացատրի՛ր, բանաստեղծությունը փորձիր անգի՛ր սովորել:

Ապրիլի 22

Ապրիլի 19

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք այս վերնագրերից մեկով՝

  • Մայրամուտը
  • Անձրևը

Ապրիլի 18

  • Հ. Սահյանի բանաստեղծություններից մեկն ընտրի՛ր, անգի՛ր սովորիր,  պատճառաբանի’ր ընտրությունդ (այսինքն՝ գրի՛ր, թե ինչու ես հենց ա՛յդ բանաստԵղծությունն ընտրել):
  • Ընտրածդ բանաստեղծությունը բլոգումդ վերլուծի՛ր :
  • Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր:
  • Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը, մակբայները:

Ապրիլի 17

  • Հ. Սահյանի բանաստեղծություններից մեկն ընտրի՛ր, անգի՛ր սովորիր, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր, բլոգումդ բանաստեղծությունը վերլուծի՛ր:
  • Գրքից  կատարի՛ր  142, 143, 144, 145 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:
  • Կրկնի՛ր Հ. Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը:

Ապրիլի 15

  • 1914թ. ապրիլի 14-ին ծնվել է բանաստեղծ Համո Սահյանը: Փոքրիկ տեղեկություն դո՛ւրս գրիր Համո Սահյանի մասին:
  • Անգի՛ր սովորիր Հ. Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո’ւրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

2. Նկարի’ր այդ պատկերներից մեկը:
3. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմի՛ր այդ մասին:

Ապրիլի 12

  • Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Սիրել բաց աչքերով» կամ «Արահետը» վերնագրերից մեկով:

Ապրիլի 11

  • Բլոգումդ պատմի՛ր  գրադարանում անցկացրած մայրենիի դասի մասին:
  • Նորից կարդա՛-պատմի՛ր Խորխե Բուկայի  «Սիրել բաց աչքերով»  հեքիաթը:
  • Հեքիաթի միջից դո՛ւրս գրիր կապույտով գրված բառերը, գրի՛ր դրանց հականիշները:
  • Փորձի՛ր բացատրել, թե ինչու է հեղինակը քեզ նվիրել հեքիաթը: Ի՞նչ է ուզում ասել քեզ:
  • Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը:

Ապրիլի 10

Ապրիլի 9

Ընտրի՛ր թարգմանության երկու տարբերակներից մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

Ապրիլի 8

Գրքից  կատարի՛ր  133, 134, 135 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Ապրիլի 5

Գրքից  կատարի՛ր  121-130 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Ապրիլի 4 

Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքներ»-ից ընտրի՛ր  մեկը, կարդա՛, ստեղծի՛ր պատմվածքի բառարանը, պատմվածքի վերլուծությունը գրի՛ր բլոգումդ:

Ապրիլի 2

Ընտրի՛ր թարգմանության երկու տարբերակներից մեկը, թարգմանի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

Ապրիլի 1

Հորինի՛ր սուտ պատմություն կամ պատմություններ այս վերնագրերից  մեկով՝

  • Ով այնպիսի սուտ ասի…
  • Իմ սուտը
  • Այլ վերնագիր…

Մարտի 22

Գարնանային արձակուրդների առաջադրանքները տե՛ս  «Ուսումնական գարուն» նախագծում:

Մարտի 21 

Բլոգումդ պատմի՛ր  այսօրվա՝ գրադարանում անցկացրած մայրենիի դասի մասին:

Մարտի 20

  1. Ծանոթացի՛ր  «Ուսումնական գարուն»  նախագծին՝ գարնանային արձակուրդների առաջադրանքներին: (Վաղը՝գրադարանից վերցրո՛ւ կա՛մ իմ առաջարկած գիրքը, կա՛մ  էլ քո ընտրությամբ այն  գիրքը, որը ցանկանում ես կարդալ գարնանային արձակուրդների ընթացքում: Եթե ունես նախընտրած գիրք,  բեր դպրոց՝  գրադարանում վաղը կարդալու համար:)
  2. Գրքից  կատարի՛ր  121-130 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ (մինչև ապրիլի 3-ը ):

Մարտի 19

  • Գրքից  կատարի՛ր  111-120 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Մարտի 18

  1.   Կարդա՛ Հ. Թումանյանի «Արջաորս» պատմվածքի Ա, Բ հատվածները:
  2. Նարնջագույնով գրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Կապույտով գրված արտահայտությունները բացատրի՛ր:

Մարտի 15

  • Գրքից  կատարի՛ր  111-120 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ (մինչև մարտի 20-ը ):
  • Նորից կարդա՛, ապա պատմի՛ր Հ. Թումանյանի «Փարվանա» բալլադը:
  • Ստեղծի՛ր բալլադի բառարանը, անծանոթ բառերը սովորի՛ր:
  • Անգիր սովորիր բալլադի վերջին հատվածը՝

***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Մարտի 14

Ե. Չարենցի ռուբայաթներից ընտրի՛ր 2-ը, անգիր սովորի՛ր, գրի՛ր ընտրածդ ռուբայաթների վերլուծությունը, ձայնագրվի՛ր:

Գրքից  կատարի՛ր  111-120 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ (մինչև մարտի 20-ը ):

Մարտի 11

1.Համացանցից դուրս բեր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Եղիշե Չարենցի  մասին («Չարենց» անվան մասին, Չարենցի սերերի մասին, մահվան առեղծվածի մասին և այլն): Տեղեկություններդ ներկայացրո՛ւ տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով:

 2.Կրկնի՛ր Չարենցի այս հինգ բանաստեղծությունները  (Նրանք, ովքեր շարքի բանաստեղծությունները չգիտեն կամ 1-2-ը գիտեն, թող ընտրեն շարքից ևս մեկը և անգիր սովորեն:)՝ 

Ես իմ անուշ Հայաստանի

 Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

 

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Մարտի 7

  • Նորից կարդա՛, ապա պատմի՛ր Հ. Թումանյանի «Փարվանա» բալլադը:
  • Ստեղծի՛ր բալլադի բառարանը, անծանոթ բառերը սովորի՛ր: Համացանցից տեղեկություններ դո՛ւրս գրիր Ջավախքի, Աբուլ լեռան և Փարվանա լճի մասին:
  • Անգիր սովորիր բալլադի վերջին հատվածը՝

***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Մարտի 6

Գրքից  կատարի՛ր 99, 102,103, 104, 105, 106,107, 108, 109, 110 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ (մինչև մարտի 13-ը ):

Կարդա՛ Հ. Թումանյանի «Փարվանա» բալլադը:

Մարտի 5

Գրքից  կատարի՛ր 92, 93, 94, 95, 96, 97 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Մարտի 4

  • Մինչև վերջ կարդա Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը:
  • 12-րդ մասի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր դրանք:
  • Պոեմը բլոգումդ  պատմի՛ր 7-8 նախադասությամբ:
  • Ընտրի՛ր քեզ ամենաշատը դուր եկած հատվածը և ձայնագրիր (կարող ես ձայնագրել նաև ամբողջը):

Մարտի 1

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով այս վերնագրերից մեկը՝

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն
  • Դռները բացե՛ք, գարո՛ւն է եկել
  • Այլ…

Փետրվարի 28

  • Շարունակիր կարդալ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը. 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը:
  • 7-րդ մասի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր դրանք:

Փետրվարի 27

  • Շարունակիր կարդալ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը.2-րդ, 3-րդ, 4-րդ մասերը:
  • Նախերգանքն անգիր սովորի՛ր:
  • 4-րդ մասի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր դրանք:
  • Գրքից  կատարի՛ր 92, 93, 94, 95, 96, 97 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ(երկուշաբթի օրվա համար):

Փետրվարի 26

Գրքից  կատարի՛ր 88, 89, 90 վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 25

  • Կարդա՛ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքն ու 1-ին մասը:
  • Նախերգանքն անգիր սովորի՛ր:
  • 1-ին մասի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր դրանք:

Փետրվարի 22

  • Գրի՛ր շարադրություն «Իմ ընկերը» վերնագրով:
  • Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը, սովորիր պատմել:
  • Պատմվածքի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ:
  • Գրքից  կատարի՛ր 78, 79, 80, 81, 82, 83, 84,85,86, 87   վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ(վարժությունները հանձնարարել էի  դեռևս չորեքշաբթի՝  փետրվարի 20-ին):

Փետրվարի 21

Առաջադրանքներ դասարանում և տանը

  • Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը, սովորիր պատմել:
  • Պատմվածքի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 20

Առաջադրանքներ դասարանում և տանը

Գրքից  կատարի՛ր 78, 79, 80, 81, 82, 83, 84,85,86, 87   վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 19

Սիրելի՛ 6-րդցի, դիտի՛ր «Իմ նվերը Թումանյանին. իր տվածն եմ տալիս իրեն…»  ընտանեկան  նախագծի արդյունքները, հավանածդ նյութերի տակ՝  «Թողնել մեկնաբանություն» բաժնում, գրի՛ր կարծիքդ: Քո բլոգում էլ առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նյութերը, պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Փետրվարի 18

Փետրվարի 15

Փետրվարի 14

  • Գրադարանում կարդացած պատմվածքի հատվածը պատմի՛ր բլոգումդ:
  • Հ, Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունն  անգի՛ր սովորիր:
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Փետրվարի 13

  • Շարունակիր կարդա՛լ Հ. Թումանյանի «Գելը» պատմվածքը (6-րդ մասը):
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանների օգնությամբ բացատրի՛ր:
  • 3-5 նախադասությամբ բլոգումդ պատմի՛ր պատմվածքի 6-րդ մասը:
  • Գրի՛ր, թե ինչ իմացար գայլերի մասին պատմվածքի  4-րդ և 6-րդ  հատվածները կարդալուց հետո:
  • Համացանցից դո՛ւրս գրիր հետաքրքիր տեղեկություններ, փաստեր գայլերի մասին:

Փետրվարի 12

  • Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրքից  կատարի՛ր 74 և 77  վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 11

  • Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Դո՛ւրս գրիր  անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բացատրի՛ր  կուսական անտառ,  զրնգուն ձայներ  արտահայտությունները:
  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Գրքից  կատարի՛ր 71 բ), գ)  և 72  վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 8

Շարունակիր կարդա՛լ Հ. Թումանյանի «Գելը» պատմվածքը,  (3-րդ, 4-րդ մասերը), անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանների օգնությամբ բացատրի՛ր:

Շաբաթվա ընթացքում կիսատ թողած առաջադրանքներդ ավարտի՛ր:

Փետրվարի 7

Բառարանընթերման ֆլեշմոբ

Կարդա՛ Հ. Թումանյանի «Գելը» պատմվածքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը:Պատմվածքից դո՛ւրս գրիր թումանյանական բառերը, արտահայտությունները, անծանոթ բառերը:  Բառարանների օգնությամբ բացատրի՛ր: Չմոռանաս նշել, թե ինչ բառարաններից ես օգտվել:

Փետրվարի 6

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

1.Գրի՛ր տասը այնպիսի բառերորոնց մեջ հնչյունների և տառերի  քանակները չհամապատասխանեն:

ողորկ — 5տառ, 6հնչյուն:

2. Գրի՛ր տասը այնպիսի բառերորոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն:

ռադիո, եղբայր:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

4. Որտեղ անհրաժեշտ էը գրի՛ր (ը-ի ուղղագրությունը տես այստեղ)

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի, ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

5. Կետերի փոխարեն դ, տկամ  թ  գրի՛ր (ուղղագրությունը տես այստեղ)

Ըն.ացք, ըն.արձակ, անըն.հատ, ըն.միջել, ըն.հանուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.ելանալ, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

6. Կետերի փոխարեն գրի՛ր  մ կամ ն   (ուղղագրությունը տես այստեղ):

Ա.բնական, ա.բիոն, ա.բողջ, ա.պամած, ա.պայման, զա.բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

7. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.

ագահ, ադամաթուզ, ադամ, ալոջ, ահ, աղերսանք, աղոթատուն, անամոթ, ընչացք, ընկղմել

8. Գտի՛ր տրված բառերի հականիշները.

թախիծ, թանկ, ազատ, ամոթխած, անիծել, աշխատասեր, արդար, բարակ, բարեկամ, գագաթ, գեղանի

9. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ.
Բազուկ, զատիկ, փող

Փետրվարի 5

Գրքից  կատարի՛ր 67, 68, 69  վարժությունները: Գրի՛ր-մուտքագրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 4

  • Դո՛ւրս գրիր, մշակի՛ր, ապա սովորի՛ր Հովհաննես Թումանյանի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ:
  • Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր և երկյուղ  բառերի հոմանիշները:
  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը: