Սովորողի անուն ազգանուն՝ Դավիթ Հակոբյան
Էլեկտրոնային հասցե՝ davidhakobyan@mskh.am
Բլոգը՝ Հակոբյան Դավիթ
Մայրենի առարկայի առաջադրանքների էջ
Ապրիլի 15-22-ի առաջադրանքներ
- Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական, 5 բայ։
- Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
- Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
- Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
- Հայոց լեզու 5 գրքից կատարի՛ր 184,185, 186, 187, 196, 197, 198, 199, 201, 202 վարժությունները:
- Բլոգումդ պատմի՛ր, այն երկրի, քաղաքի մասին, որտեղ հիմա ապրում ես: Ինչպիսի՞ն է գարունը քո քաղաքում: Լավ կլինի նկարես, լուսանկարները կցես պատումիդ:
Ապրիլի 4-8-ի առաջադրանքներ
- Կարդա՛ Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքները:
- Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ձեր ընտանեկան քննարկումը :
- Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:
- Հայոց լեզու 5 գրքից կատարի՛ր 163,164, 165, 166,, 177, 178, 179. 180 վարժությունները:
Մարտի 21-25-ի առաջադրանքներ
Իրականացրո՛ւ «Ուսումնական գարուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ:
Մարտի 14-18-ի առաջադրանքներ
- Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը կարդա՛:
- Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
- Բլոգումդ բնութագրի՛ր հսկային և իշխանին:
- Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
- Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։
- Կարդա՛ նաև Հ. Թումանյանի «Արծիվն ու կաղնին» բալլադը:
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
- Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 118-130 վարժությունները:
——————__________—————__________———-__________———-__________———
Սովորողի անուն ազգանուն՝ Գոհար Հովհաննիսյան
Էլեկտրոնային հասցե՝ gohar_h@mskh.am
Բլոգի հասցե՝ https://goharh2021.wordpress.com/
Մայրենի առարկայի առաջադրանքների էջ
Նոյեմբերի 15-19-ի առաջադրանքներ
Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 9-րդ էջից մինչև 12-րդ էջի առաջադրանքները:
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Նոյեմբերի 8-12-ի առաջադրանքներ
Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի առաջադրանքները:
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, կատարի՛ր առաջադրանքները:
Առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հեքիաթը մասերի բաժանիր և վերնագրիր յուրաքանչյուր մասը:
- Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա՛ այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
- Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
- Շարունակի՛ր հեքիաթը:
- Նկարի՛ր հեքիաթից քեզ դուր եկած հատվածը:
- Կատարածդ աշխատանքները տեղադրի՛ր բլոգումդ:
Նոյեմբերի 1-5-ի առաջադրանքներ
«Ուսումնական աշուն 2021» նախագծի ամփոփում
Հորինի՛ր աշնանային հեքիաթ, նկարի՛ր, վերնագրի՛ր:
Հոկտեմբերի 25-29-ի առաջադրանքներ
Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն 2021» նախագիծը:
Հոկտեմբերի 18-22-ի առաջադրանքներ
Կարդա՛ Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Առաջադրանքներ
- Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ բառերի հոմանիշները:
- Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով բառերի հականիշները:
- Ինչպիսի՛ն է ձեր բակի կամ այգու աշունը: Պատմի՛ր բլոգումդ:
- Գրի՛ր շարադրություն «Ամեն ինչ ոսկեզօծվել է…» վերնագրով:
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզ.ծվել, տեր., .սկի, ծ.վ, բ.ց
Հոկտեմբերի 11-15-ի առաջադրանքներ
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը։
- Բլոգում համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
- Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
- Ի՞նչ էր մտածում Ջիմը՝
ա) մինչ դպրոց գնալը,
բ) հետո:
4.Բնութագրի՛ր հորը:
5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:
7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
- Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում: