4-րդ դասարան

Սովորողների անուն-ազգանուններ՝

  1. Աննա Մկրտումյան
  2. Կամայ Աալիյահ Նուրեդդինի

Էլեկտրոնային հասցեներ՝

  1. mkrtumyan@mskh.am
  2. a.kamay@mskh.am

Բլոգները՝

  1. Աննա Մկրտումյան
  2. Կամայ Աալիյահ Նուրեդդինի

Մայրենի առարկայի առաջադրանքների էջ

Մայիսի 22-26-ի առաջադրանքներ

Մայրենիի ստուգատեսԱռաջադրանք 3

  • Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
  • Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:
  • Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Ինքնաստուգում— 4-3 դասարան (Մայիսի 25-ին մասնակցի՛ր ինքնաստուգմանը։)

Մայրենիի ստուգատես․ Առաջադրանք 4 (Այս առաջադրանքը կարող ես կատարել մինչև մայիսի 30-ը։)

Տարվա իմ ձեռքբերումները

Մայիսի 15-19-ի առաջադրանքներ

1․ Բլոգումդ բացի՛ր » Մայրենիի ստուգատես» բաժինը, տեղադրի՛ր ստուգատեսի նախագիծը, պիտի ստացվի այսպես։ Չմոռանաս նշել «Մայրենիի ստուգատես» բաժինը։

Կատարի՛ր ստուգատեսի առաջին առաջադրանքը՝

1․Առաջադրանք 1մայիսի 15-17

Ստեղծագործական աշխատանք

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

2. Առաջադրանք 2Մայիսի 19-22

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Մայիսի 8-12-ի առաջադրանքներ

Մայիսի 2-5-ի առաջադրանքներ

Ապրիլի 25-28-ի առաջադրանքներ

  • Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի«Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը, թեստային առաջադրանքները կատարի՛ր
  • Գրի՛ր-պատրաստի՛ր  երեք հարց առանձնացված հատվածի  վերաբերյալ։
  • Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
  • Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։ Բանաստեղծությունը տեսանյութով ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություն ես տեսնում «Եղեգնուհին» հեքիաթի և «Վահագնի ծնունդը» բանաղտեղծության միջև։

Ապրիլի 17-21-ի առաջադրանքներ

Կատարի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջադրանքները՝

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
  • Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

Մասնակցի՛ր ինքնաստուգմանը։

Ապրիլի 10-14-ի առաջադրանքներ

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Ապրիլի 3-7-ի առաջադրանքներ

Մարտի 27-31-ի առաջադրանքներ

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին։ Գարնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ այն։

Մարտի 20-24-ի առաջադրանքներ

  1. Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  2. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  3. Բանաստեղծությունը անգիր սովորելուց հետո տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։
  4.  Աշխատանք գիրք-տետրով․ բլոգումդ կատարի՛ր 27, 28, 29 և 30 էջերի առաջադրանքները (որը կդժվարանաս, բա՛ց թող)։ Եթե գիրք-տետրը քեզ մոտ է, կարող ես այնտեղ աշխատել, ապա նկարել և ինձ ուղարկել։

Մարտի 13-17-ի առաջադրանքներ

  1. Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝  4-5-րդ դասարաններ:
  2. Կարդա՛ Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  3. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
  4. Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
  5. Նկարի՛ր, ապա տեսագրի՛ր բանաստեղծությունը։
  6. Գրի՛ր թեստային աշխատանքը՝

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
  3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-

բ/ սիրուն-

գ/ բղավել-

դ/ դաշտ —

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ չար-գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը։

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

  1. Անահիտ Հովհաննիսյան
  2. Կամայ Աալիյահ Նուրեդդինի

Էլեկտրոնային հասցեներ՝

  1. h.anahit@mskh.am
  2. a.kamay@mskh.am

Բլոգները՝

  1. Հովհաննիսյան Անահիտ
  2. Կամայ Աալիյահ Նուրեդդինի

Մայրենի առարկայի առաջադրանքների էջ

Դեկտեմբերի 5-9-ի առաջադրանքներ

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
  • Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
  • Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը: Գրի՛ր բլոգումդ։
  • Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը»  և «Եղնիկը»  պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
  • Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:
  • Հորինի՛ր մի սիրուն ձմեռային հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր, վերնագրի՛ր , տեղադրի՛ր բլոգումդ:

Նոյեմբերի 21-25-ի առաջադրանքներ

1․ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքի առաջադրանքներ՝

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
  • Նկարագրի՛ր եղնիկին:
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  • Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել

2․ Հորինի՛ր աշնանային հեքիաթ։ Հեքիաթդ վերնագրի՛ր, ապա նկարի՛ր։ Տեղադրի՛ր բլոգումդ։

3․ (Լրացուցիչ առաջադրանք)

Աշխատանք գիրք-տետրով․ կատարի՛ր կատարի՛ր 14-րդ (ամբողջ էջը), 15-րդ(միայն էջի վերջին առաջադրանքը), 16-րդ(ամբողջությամբ) էջերի առաջադրանքները։ Որ առաջադրանքը դժվարանաս, բաց թող։ Լրացրածդ էջերը նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Նոյեմբերի 14-18-ի առաջադրանքներ

1․Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

2․ Հորինի՛ր երկու հանելուկ(հիշի՛ր, թե ինչպես էին նուկիմցիները խոսում հանելուկներով․․․)։

3․ Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: («Եղնիկը» պատմվածքի առաջադրանքները կհանձնարարեմ հաջորդ շաբաթ՝նոյեմբերի 21-25-ին):

4․ Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը։ Կատարի՛ր բանաստեղծության առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ։

Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին։ Նկարի՛ր բանաստեղծությունը քո պատկերացմամբ, ապա տեսանյո՛ւթ պատրաստիր:
  5. Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։

Նոյեմբերի 7-11-ի առաջադրանքներ

 Աշխատանք գիրք-տետրով․ կատարի՛ր 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ(միայն առաջին առաջադրանքը), 10-րդ(միայն երկրորդ առաջադրանքը), 11-րդ(միայն առաջին առաջադրանքը) էջերի առաջադրանքները։ Որ առաջադրանքը դժվարանաս, բաց թող։ Լրացրածդ էջերը նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Նոյեմբերի 1-4-ի առաջադրանքներ

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը։
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը ևբառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  5. Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
  6. Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
  7. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
  8.  Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

Թագավոր                       պատգամավորներ     

խելացի                           անխելք

Հոկտեմբերի 24-30-ի առաջադրանքներ

Ծանոթացի՛ր  «Ուսումնական աշուն» նախագծին։ Արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ նախագիծը, արդյունքները հրապարակի՛ր բլոգումդ։

Հոկտեմբերի 17-21-ի առաջադրանքներ

1․ «Անտառում» վերնագրով մի սիրուն հեքիաթ կամ պատմություն հորինի՛ր: Վերնագիրը կարող ես վերնագիրը փոփոխել:

2․ Մասնակցի՛ր մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին։

3․ Ծանոթացի՛ր «Ուսումնական աշուն 2022» նախագծին, մինչև շաբաթվա վերջ բլոգումդ գրի՛ր այն գրքի կամ ստեղծագործության անունը, որը պատրաստվում ես կարդալ աշնանային արձակուրդներին՝ հոկտեմբերի 24-30-ին։

4․ Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին մասնակցի՛ր ինքնաստուգմանը (կուղարկեմ էլեկտրոնային հասցեներին)։

Հոկտեմբերի 10-14-ի առաջադրանքներ

1.Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․» բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2.Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
  3. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
  5. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:
  6. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:
  7. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա։ Օրինակ՝ ոսկեզ․ծոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ) Ոսկեզ.ծվել, տեր.,  .սկի, ծ.վ,  բ.ց
  8.  Աշխատանքային գիրք-տետրով․ բլոգումդ կատարի՛ր 7-րդ,10-րդ և 11-րդ էջերի առաջադրանքները (որը կդժվարանաս, բա՛ց թող)։

Հոկտեմբերի 3-7-ի առաջադրանքներ

  1.  «Աշուն գիշեր» վերնագրով հեքիաթ կամ պատմություն հորինի՛ր: Կարող ես վերնագիրը փոփոխել:
  2. Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:
  3. Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
  4. Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:
  5. Նկարի՛ր. ապա խորհո՛ւրդ տուր Փիլոսին: Տեղադրի՛ր բլոգումդ:

Սեպտեմբերի 26-30-ի առաջադրանքներ

Կոմիտասյան շաբաթՍեպտեմբերի 26-ին (1869թ․) ծնվել է Կոմիտասը՝ Սողոմոն Սողոմոնյանը։

  1. Կարդա՛ Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։(բանաստեղծությունը և առաջադրանքները կարող ես գտնել սեպտեմբերի 19-23-ի առաջադրանքների մեջ
  2. Կարդա՛, ապա փորձիր անգիր  սովորել Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:

3. Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

4.  Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

5․ Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ:

6Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Նախագծի իրականացման վերջնաժամետը հոկտեմբերի 2-ն է։

Սեպտեմբերի 19-23-ի առաջադրանքներ

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի  «Նապաստակն ու առյուծը» առակը:
  2. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Բացատրի՛ր:
  3. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
  4. Paint ծրագրով նկարի՛ր առակը:
  5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ  սովորիր, ապա տեսագրի՛ր՝ պատմելով, թե որ հատվածը հավանեցիր, ինչու։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա 
ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ր այդ բառերի հոմանիշները:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

5.Ընտրի՛ր  Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սեպտեմբերի 12-16-ի առաջադրանքներ

Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Առաջադրանքներ

  1.  Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:
  2. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը)
  3. Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
  4. Բանաստեղծությունը  անգի՛ր սովորիր, ապա տեսագրի՛ր:
  5. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5  բաղաձայնով սկսվող բառեր։
  6. Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել):

Լրացուցիչ առաջադրանք

Ծանոթացի՛ր Աշխատանքային գիրք-տետրին։

Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի առաջադրանքները(կարող ես տպել, վրան աշխատել կամ բլոգում աշխատել):

Սեպտեմբերի 5-9-ի առաջադրանքներ

1․ Կարդա՛  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը(1-2 էջ): Կարդացածդ հատվածի համար 5  հա՛րց մտածիր,տեղադրի՛ր բլոգումդ։

2. Շարունակիր կարդալ Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը (3-րդ, 4-րդ էջեր): Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

 3. Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը կարդալուց հետո բլոգումդ  կատարի՛ր կետևյալ առաջադրանքները՝

  • դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը․
  • նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մանչուկին և Կառլսոնին․
  • պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել․
  • ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին։