5-րդ դասարան

Սովորողների անուն-ազգանուններ՝

  1. Միլենա Մարտիրոսյան

Էլեկտրոնային հասցեներ՝

  1. milena.m@mskh.am

Բլոգները՝

  1. Մարտիրոսյան Միլենա

Մայրենի առարկայի առաջադրանքների էջ

Մայիսի 15-19-ի առաջադրանքներ

1․ Կարդա Ջաննի Ռոդարիի «Հեռուստացույցի պատմությունը»։

Կատարի՛ր հեքիաթի տակ գտնվող առաջադրանքները։

2․ Կարդա՛-ծանոթացի՛ր «Գնում եմ Մայր դպրոց…» նախագծին, իրականացրո՛ւ  այն մինչև մայիսի 20-ը:

Մայիսի 8-12-ի առաջադրանքներ

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:
  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:
  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:
  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Մայիսի 11-ին կամ 12-ին մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։

Մայիսի 2-5-ի առաջադրանքներ

Կարդա՛, ապա փորձիր անգիր սովորել «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները(բանաստեղծության տակ են գտնվում)։ Բանաստեղծությունը տեսանյութով ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություն ես տեսնում Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի (4րդ դասարանում ենք անցել, հեքիաթը՝ Եղեգնուհին, նորից կարդա՛, վերհիշի՛ր) և «Վահագնի ծնունդը» բանաստեղծության միջև։

Ապրիլի 25-28-ի առաջադրանքներ

  • Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր։
  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Ապրիլի 17-21-ի առաջադրանքներ

  1.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքները։

Ապրիլի 10-14-ի առաջադրանքներ

  • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:
  • Մի գարնան առավոտ …   Շարունակի՛ր։
  • Ինքնաստուգում

Ապրիլի 3-7-ի առաջադրանքներ

  •  Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին:
  • Կարդա՛ Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Կատարի՛ր առաջադրանքները։
  • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:
  • Մի գարնան առավոտ …   Շարունակի՛ր։

Մարտի 27-31-ի առաջադրանքներ

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին։ Իրականացրո՛ւ այն արձակուրդների ընթացքում։

Մարտի 20-24-ի առաջադրանքներ

  • Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
  • Գրի՛ր դյութական, ապարանք, անսասան, խավար, ձյունափայլ, համառ բառերի հոմանիշները։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։
  • Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։
  • Բալլադը նկարի՛ր, մի քանի նախադասությամբ պատմի՛ր։

Լրացուցիչ առաջադրանք շաբաթվա համար

Մարտի 9-17-ի առաջադրանքներ

  • Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը կարդա՛:
  • Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։

——————————————————————————————————————

——————————————————————————————————————

——————————————————————————————————————

——————————————————————————————————————

——————————————————————————————————————

2021-2022 ուստարի


Սովորողի անուն ազգանուն՝ Դավիթ Հակոբյան

Էլեկտրոնային հասցե՝ davidhakobyan@mskh.am

Բլոգը՝ Հակոբյան Դավիթ

Մայրենի առարկայի առաջադրանքների էջ

Ապրիլի 15-22-ի առաջադրանքներ

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։
  • Հայոց լեզու 5 գրքից կատարի՛ր 184,185, 186, 187, 196, 197, 198, 199, 201, 202 վարժությունները:
  • Բլոգումդ պատմի՛ր, այն երկրի, քաղաքի մասին, որտեղ հիմա ապրում ես: Ինչպիսի՞ն է գարունը քո քաղաքում: Լավ կլինի նկարես, լուսանկարները կցես պատումիդ:

Ապրիլի 4-8-ի առաջադրանքներ

  • Կարդա՛ Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքը։ Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքները:
  • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:
  • Հայոց լեզու 5 գրքից կատարի՛ր 163,164, 165, 166,, 177, 178, 179. 180 վարժությունները:

Մարտի 21-25-ի առաջադրանքներ

Իրականացրո՛ւ «Ուսումնական գարուն» նախագիծը: Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ: 

Մարտի 14-18-ի առաջադրանքներ

  • Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը կարդա՛:
  • Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:
  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։
  • Կարդա՛ նաև Հ. Թումանյանի «Արծիվն ու կաղնին»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 118-130 վարժությունները:

——————__________—————__________———-__________———-__________———

Սովորողի անուն ազգանուն՝ Գոհար Հովհաննիսյան

Էլեկտրոնային հասցե՝ gohar_h@mskh.am

Բլոգի հասցե՝ https://goharh2021.wordpress.com/

Մայրենի առարկայի առաջադրանքների էջ

Նոյեմբերի 15-19-ի առաջադրանքներ

Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 9-րդ էջից մինչև 12-րդ էջի առաջադրանքները:

Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Նոյեմբերի 8-12-ի առաջադրանքներ

Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 6-րդ, 7-րդ և 8-րդ էջերի առաջադրանքները:

Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, կատարի՛ր առաջադրանքները:

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Հեքիաթը մասերի բաժանիր և վերնագրիր յուրաքանչյուր մասը:
  3. Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին:
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  5. Կարդա՛ այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
  6. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
  7. Շարունակի՛ր հեքիաթը:
  8. Նկարի՛ր հեքիաթից քեզ դուր եկած հատվածը:
  9. Կատարածդ աշխատանքները տեղադրի՛ր բլոգումդ:

Նոյեմբերի 1-5-ի առաջադրանքներ

 «Ուսումնական աշուն 2021» նախագծի ամփոփում

Հորինի՛ր աշնանային հեքիաթ, նկարի՛ր, վերնագրի՛ր:

Հոկտեմբերի 25-29-ի առաջադրանքներ

Աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ «Ուսումնական աշուն 2021» նախագիծը:

Հոկտեմբերի 18-22-ի առաջադրանքներ

Կարդա՛ Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:
  2. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:
  3. Ինչպիսի՛ն է ձեր բակի կամ այգու աշունը: Պատմի՛ր բլոգումդ:
  4. Գրի՛ր շարադրություն «Ամեն ինչ ոսկեզօծվել է…» վերնագրով:
  5. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզ.ծվել, տեր.,  .սկի, ծ.վ,  բ.ց

Հոկտեմբերի 11-15-ի առաջադրանքներ

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը։

  1. Բլոգում համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

բ) հետո:

4.Բնութագրի՛ր հորը:

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում: