Դասի պլան-19,09,2012

Մայրենի

5-րդդասարան

19.09.2012

Դասարանում

Թեմա –Համո Սահյան «Անտառում»

  1. Տեքստային աշխատանք`
  • Ինչո՞ւ է բանաստեղծությունը  վերնագրված «անտառում»:
  • Տարվա ո՞ր եղանակն է բանաստեղծության մեջ: Գտի´ր և կարդա´այդ տողերը:
  • Ի՞նչ գույներով կբնութագրես այս բանաստեղծությունը:
  • Գտի´ր այն տողերը, որտեղ ըստ քեզ շշուկներ, ձայներ են լսվում:
  • Դո´ւրս գրիր համեմատությունները (գրավոր):
  • Դո´ւրս գրիր փոխաբերությունները (գրավոր):
  • Քեզ դո´ւր եկավ այս բանաստեղծությունը: Ներկայացրո´ւ գրավոր:

(30  րոպե)

Բանաստեղծության ձայնագրում((10-15 րոպե)

Տնային առաջադրանք`

  • Քեզ դուր եկած բանաստեղծական տներից 2-3-ը սովորի´ր անգիր:
  • Գրավոր նկարագրի´ր քո տեսած անտառը(դաշտը, սարը, այգին):

6-դասարան

Դասարանում

Թեմա- Ստեփան Զորյան «Փորձանք»

Պատմվածքի ընթերցում (5-10րոպե)

  1. Պատմի´ր `ի՞նչ փորձանքների ես հանդիպել:
  2. Տրված նախադասությունները բացատրի´ր:

ա)Եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա:

բ)Եթե չնկատի, վա՜յն եկել է, իրեն տարել: (գրավոր)

3. Կատարված դեպքն ո՞ւմ համար է փորձանք. պատասխաններից մեկն ընտրի´ր և ընտրությունդ պատճառաբանի´ր.

ա )ծառայի

բ) տիրոջ

գ) և´ ծառայի, և´ տիրոջ

դ ) ոչ մեկի:

Տնային առաջադրանք`

  • Ստեփան Զորյանի «Փորձանք»-ը կարդալ, անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
  • Գտի´ր այն հատվածները, որոնցում երգիծանք կա:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s