Մայրիկի հաշվետվություն

SAMSUNG CSC

Շուտով կլրանա երկու տարին, ինչ ֆիզարձակուրդում եմ:

Լուսանկարներում իմ փոքրիկ  չարաճճին է՝ Մարկր:

20140922_13392811035537_1639306972957763_1337434734783789474_n - копия (2)

SAMSUNG CSC20141230_110616

Այս երկու տարիներն ինձ իհարկե չբաժանեցին կրթահամալիրից՝ շնորհիվ ինտերնետի, mskh.am-ի: Իմ կապը կրթահամալիրի հետ անընդհատ է. ես հետևում եմ կրթահամալիրում իրականացվող բոլոր միջոցառումներին, իրադարձությունների ընթացքին: Կարծում եմ՝ բնական է, կրթահամալիր մուտք գործող, նրա առօրյայով թեկուզ մի փոքր ժամանակ ապրող  մարդը չի կարող չդառնալ այդ մեծ ընտանիքի անդամը: Էլ չեմ ասում ամեն առավոտ  և երեկո մեր տան մոտով անցնող սեբաստացիական ավտոբուսը, որը նորից ու նորից հիշեցնում է կրթահամալիրի մասին, և Աշոտիկի (ավագ որդուս) անընդմեջ հարցերը, թե երբ է նստելու այդ ավտոբուսը և գնա դպրոց:

Ազատ ժամանակ գտնելուն պես միացնում եմ համակարգիչը և առաջին մուտքը, բնականաբար, mskh.am-ն է, հետո  այլ ցանցեր, դե ընկերներս  էլ մեծ մասամբ սեբաստացիներ են: Վերջիններիս շնորհիվ էլ անընդհատ տեղեկացված եմ կրթահամալիրային եռուզեռին: Իսկ  տիար Բլեյանի օրվա գրերը իմ ամենօրյա ընթերցանության կարևոր  մասն են կազմում, իրենց հղումներով, լուսանկարներով, տեսաֆիլմերով:

Օգտվում եմ մի շարք կայքերից, որոնք վերաբերում են երեխայի ճիշտ խնամքին, առողջ  սննդին, զարգազմանը, դաստիարակությանը՝ Պարտեզ, Իմ փոքրիկՄայրիկների համար և այլն: Ուզում եմ առանձնացնել Դպիր մանկավարժական հանդեսը, որը վերջին շրջանում շատ եմ ընթերցում և խորհուրդ տալիս ընթերցելու իմ ընկեր-մայրիկներին: Նշեմ դրանցից մի քանիսը՝

·     Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին,

.    Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար,

.   Զարգացում իրական կյանքով, ինքնաճանաչողության միջոցով,

.   Աշնանային պարտեզ:

Այս ընթացքում առիթ եմ ունեցել նաև մի քանի անգամ լինել կրթահամալիրում: Մասնակցել եմ  «Ատամհատիկ-սեբաստացիկ»-ին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին`Դավիթ Բլեյանի ծննդյան օրը: Շատ գեղեցիկ  և անմոռանալի օր էր:

556Mark 2

markjjj

Մասնակցել եմ նաև մայրության և գեղեցկության տոնին նվիրված  միջոցառումներին:

aprili 7image

Իսկ վերջում Մարկի մասին մի փոքրիկ ֆիլմ՝ այստեղ:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s