Մենք հրաշքների աշխարհում(նախագիծ)

11212291_810058325744926_879429108_n-300x224

Նախագծի նպատակն է սովորողներին մղել ինքնագործունեության, ստեղծագործական մտքի զարգացման,  խմբային աշխատանքի կարողությունների, հմտությունների ձեռքբերման:

Դասարանը բաժանվում է երկու խմբի:
Յուրաքանչյուր խումբ դպրոցում կամ  պարտեզում ընտրում է իր գործունեության համար որևէ տարածք, որտեղ պետք է ստեղծի իր հրաշքների աշխարհը: Թե ինչպիսին այն պետք է լինի (այն կարող է պատրաստված լինել փուչիկներից, գլխարկներից, անձրևանոցներից, կոնֆետներից, թխվածքաբլիթներից և այլն),  սովորողներն իրենք են որոշում: Ստեղծելով, ձևավորելով իրենց հրաշքների աշխարհը՝  յուրաքանչյուր խումբ միասնական ջանքերով հորինում է իր հեքիաթը, որն էլ կարող է դառնալ խաղ-ներկայացում: Հորինելուց հետո խմբերն իրենց հրաշքների աշխարհում  հյուրընկալում են միմյանց՝ ծանոթացնելով  իրենց ստեղծած աշխատանքներին: Հյուրընկալվողները պատրաստում են ռադիոհաղորդում, ֆիլմ իրենց տեսածի լսածի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր ճամբարային  օր կայքում  լուսաբանում են իրենց ընթացիկ աշխատանքները:

Վերջում ընտրվում է լավագույն թիմային-ստեղծագործական  աշխատանքը:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s