Ուսումնական ամառ /նախագիծ/

Ողջո՜ւյն, սիրելի 5-րդ դասարանցի.

Հուսով եմ՝ ինձ չես մոռացել: Գիտեմ, որ հանգստանում ես, բայց առաջարկում եմ ամառը  միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք: Ե՛կ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Առաջարկում եմ  3  առաջադրանք: Կարող ես ընտրել առաջադրանքներից միայն մեկը, ցանկության դեպքում կարող ես բոլորն էլ կատարել:

  1. Ուղարկում եմ թեստային աշխատանքի մի տարբերակ:Ահա և թեստը: Այս առաջադրանքի կատարումը պարտադիր է հատկապես նրանց համար, ովքեր մայրենիի քննությունից ստացել են ցածրգնահատական կամ գտնում են, որ իրենց գնահատականը ցածր է: Առաջադրանքը լրացրո՛ւ, ուղարկի՛ր ինձ, իմ ստուգելուց հետո կարող ես տեղադրել բլոգումդ:
  2. Այս կետն էլ վերաբերում է ամառային ընթերցանությանը: Հուսով եմ, որ արդեն սկսել ես ընթերցել ընկեր Տաթևի առաջարկած ընթերցանության ցանկից, կամ քո ընտրությամբ որևէ  այլ գիրք: Իսկ եթե դեռ չես սկսել, ապա շտապի՜ր:

Խնդրում եմ ինձ ուղարկել՝

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

3.Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆիլմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ: Առաջադրանք(ներ)ը  ուղարկիր ինձ մինչև օգոստոսի 1-ը: Սիրով և անհամբերությամբ սպասում եմ…

Ձեր՝ ընկեր Քրիստինե

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Առաջադրանքներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s