Մայրենիի ֆլեշմոբ

20150917_105032

Սեպտեմբերի 24ժամը 11.00 –Մայրենիի ֆլեշմոբ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Թեմա՝ Վիլյամ Սարոյանի առակները

Նպատակը՝  Ընթերցանության, մեկնաբանության, վերլուծական և ստեղծագործական կարողությունների զարգացում, խմբով աշխատելու հմտությունների ձեռքբերում, սովորողին խթանելու ինքնարտահայտման, ինքնադրսևորման

Ֆլեշմոբի ընթացքը, նկարագրությունը

Նախապես կընտրվեն առակներ, որոնք տեղադրված կլինեն մայրենի դասավանդողի բլոգում և Գեղարվեստի ենթակայքում: Դասարանները կբաժանվեն  խմբերի: Յուրաքանչյուր խմբի կտրվի մեկ առակ: Միևնույն ժամին բոլոր չորս խմբերը կսկսեն ընթերցել առակները, ապա կտրվի 5-10 րոպե ժամանակ, որպեսզի առակը  վերածեն խաղ-թատրոնի: Խմբերում բացի սովորողներից կարող են ընդգրկվել ծնողներ, հյուրեր, դասավանդողներ: Յուրաքանչյուր խումբ կներկայացնի իր  խաղ-թատրոնը, որից հետո կսկսվի առակների քննարկումը: Խմբերը  կարող են հարցեր ուղղել, խորհուրդներ տալ միմյանց, առակների հերոսներին:

Անհրաժեշտ թվային միջոցներ

Նոթբուք-նեթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, բջջային հեռախոս:

Որպես տնային հանձնարարություն՝ սովորողներին ( նաև ծնողներին) կտրվի՝

  • առակների ներքո՝  »Կարծիքներ» բաժնում, գրել  կարծիք  մայրենիի ֆլեշմոբի վերաբերյալ,
  • արդյունքում արված ձայնագրություններով, լուսանկարներով պատում, ռադիոնյութ կամ ֆիլմ պատրաստել և հրապարակել բլոգներում :

Պատասխանատու՝  Քրիստինե Շահբազյան

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաք с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s