ԿՈՄԻՏԱՍ. ԱՇՈՒՆ ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը:  Փորձիր նկարե՛լ լուսինը:
  3. Բանաստեղծությունը սովորիր առոգանությամբ կարդա՛լ:
  4. Օրվա ո՞ր պահն է ներկայացված բանաստեղծության մեջ:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Առաջադրանքներ, Գրականություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s