Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

20150924_111756Հոկտեմբերի 8-19

Նախագծի մասնակիցներ՝  4-6-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Ծանոթացում հին հայերենին՝ գրաբարին
  • Թարգմանանչական կարողությունների ձեռքբերում
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն,, նախագծին

1.Գրաբարյան ասույթներ

                                      Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
  4. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
  5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

                    Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
  2. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
  3. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

                   Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

 

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

 զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

 

Հարց և առաջադրանք

  1. Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
  2. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

                                                Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

 

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
  2. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

 

                                 Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

 

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս            — լույս

Բառարան

 եղիցի     — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ        — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

 Նկատեցի՞ր` ինչպե´ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

                                                                      . . .

     2. Առասպելներ, հոգևոր երգեր

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

 Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
  2. Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
  3. Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):
  4. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:
  5. Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ  չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:
  6. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:
  7. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  8. Ձայնագրիր ինքդ քեզ և paint-ով արված նկարներովդ ֆիլմ պատրաստիր:
  9. Պատրաստածդ ֆիլմը հրապարակիր բլոգումդ:

 

Քրիստոս  ի մէջ մեր  յայտնեցաւ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջունի հրաման տուաւ:

Եկեղեցի մի անձն եղև,
Համբոյրս յօդ լրման տուաւ.
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ:

Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,
Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,
Միասնական Աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան:

Կարդա այսպես.

 յայտնեցաւ           – հայտնեցավ

յօդ                          – հօդ

յընդհանուրս        — հընդհանուրս

(Նկատեցի՞ ր` բառակսզբում ինչպես է կարդացվում յ տառը:)

համբոյրս               – համբույրս

թշնամութիւնն       – թշնամությունն

օրհնութիւն             — օրհնություն

Բառարան

 ի մէջ մեր               – մեր մեջ

յայտնեցաւ             – հայտնվեց

յօդ – օդում

յընդհանուրս        – ընդհանուրի մեջ

բարձեալ                – բարձրացնելով

տուք                       – տվեք

 3. Գրաբարյան առակներ

                                            Վարդան Այգեկցի

                                                  Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 

Բառարան

 

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս                — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց              — կանչեց

զորդիսն            — որդիներին

որդեակք           — որդյակներ

պահեալ            — պահված

ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին                — այգում

զտեղին              — տեղը

ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

որ                                       — ով, ով որ

խորագոյն                         — ավելի խոր

փորէ                                  — այստեղ` փորի

գտանէ                               — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին                              — վարում էին

իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի                                         — որ, որպեսզի

գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ                                        — տվեց

ելից                                      — լցրեց

զնոսա                                 — նրանց

գանձիւ                                — գանձով

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:

Աշխարահաբար դարձրու առակը:

Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

 

 Վարդան Այգեկցի

                                                       Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

 

Բառարան

 

Ի տես եւ յուրախութիւն                 — տեսնելու և ուրախանալու

Գայ                                                     — գալիս է

ի մէջ բազմամբոխին                       — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ                — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն                                             — առյուծին

ծնանիս                                               — ծնում ես

պատասխանի ետ                             — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ                                                      — ասում է

ծնանիմ                                               — ծնում եմ

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

    4. Թարգմանություններ՝

 

Реклама

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Առաջադրանքներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s