Նախագծի մասնակիցներ՝ 4-6-րդ դասարաններ
Նախագծի ժամկետներ՝ նոյեմբեր
Նպատակը՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ընթերցում
Խնդիրները՝
- բանավոր և վերլուծական խոսքի զարգացում
- Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
- բառապաշարի հարստացում (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ, հոմանիշ-հականիշ)
- Պատկերավորման միջոցների ուսուցում (փոխաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ)
Արդյունքում՝
Ստեղծագործությունների վերլուծություններ, ռադիոնյութեր
4-րդ դասարան
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Հեքիաթը մասերի բաժանիր և վերնագրիր յուրաքանչյուր մասը:
- Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին:
- Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
- Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
- Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
- Շարունակի՛ր հեքիաթը:
- Նկարի՛ր հեքիաթից քեզ դուր եկած հատվածը:
Հարցեր և առաջադրանքներ
- Կանաչով նշված բառերը բառարանի գնությամբ բացատրի՛ր:
- Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
- Կարդա՛ այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
- Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
- Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
- Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
- Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
- Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Նկարագրի՛ր եղնիկին:
- Պատմվածքը համառոտ պատմի՛ր:
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
- Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
5-րդ դասարան
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրավորբացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
- Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
- Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
- Համամի՞տես աղավնու հետ: Ինչո՞ւ:
- Paint-ով նկարի՛ր առակը :
- Ձայնագրի՛ր առակը և նկարածդ նկարներով ֆիլմ պատրաստիր:
- Տեղադրի՛ր բլոգումդ:
- Նայի՛րայս ֆիլմը և գրավոր գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
- Գրի՛ր, թե որն է ամենաթանկ բանը քեզ համար:
- Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
- Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
- Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
- Ո՞րն է այս առակի ասելիքը:
- Հեքիաթիցդո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
- Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
- Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
- Բնութագրի՛րայս հեքիաթի թագավորին:
- Լույսնէ ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
- Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
Ես երգիչ եմ
Առաջադրանքներ
- Բանաստեղծությունը արձակ շարադրի՛ր:
- Փոխաբերությունները դո՛ւրս գրիր և բացատրի՛ր:
- Քնարական հերոսին բնութագրի՛ր:
- Ի՞նչ գույներ կլինեն բանաստեղծությունը պատկերող նկարում Paint-ով նկարի՛ր: Գետակի վրա
Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։
… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։
Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…
- Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:
- Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
- Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
- Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին:
- Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։
- Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը:
***
Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…
Առաջադրանքներ
- Բացատրիր հեգ, վշտատոչոր բառերը:
- Գտիր հեզ, ծամ, հուր բառերի հոմանիշները:
- Պատմիր ուռենու մասին /գրավոր/:
***
Առաջադրանքներ
- Հեքիաթից դու՛րս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
- Բացատրի՛ր վերնագիրը:
- Գրի՛ր կարծիքդ այս հեքիաթի մասին:
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
Խրճիթ-
ճամփորդ-
հրճվանք-
խավար-
անգութ-
ամուր-
- Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Քնքուշ-
խեղճ-
վերելք-
անվախ-
խավար-
խրճիթ-
6-րդ դասարան
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
- Բացատրի՛ր փոխաբերությունները. Ա. Նա մեծացավ բոլորի աչքի առաջ անտես ու անհայտ: Բ. Բոլորից ծածուկ՝ իր մատներով շոշափում ու զննում էր մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը, քար ու ապառաժից:
- Բնութագրի՛ր տղային:
- Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:
- Ստեղծագործության մեջ ի՞նչ հակադրություններ կան:
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Պատմվածքի միջից դո՛ւրս գրիր հականիշ զույգեր:
- Բնութագրի՛ր Սիմոնին:
- Մեղադրի՛ր կամ հակառակը՝ արդարացրո՛ւ նրա արարքը, վարմունքը:
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Գրի՛ր երդիկ, կտրիճ, գուռ, պարուսան, խնդումերես բառերի հոմանիշները:
- Բացատրի՛ր հույսը կտրել, բան ու գործ չունենալ, ապրուստը հող դառնալ դարձվածքների իմաստները:
- Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:
- Դու՛րս գրիր անծանոթ բառերը, գրի՛ր բացատրությունները և սովորի՛ր։
- Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր։
- Բնութագրի՛ր Ուշինարային:
- Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ խտացված է զրույցի հիմնական ասելիքը։
- Ա՛յլ կերպ վերնագրիր զրույցը։
4-6-րդ դասարաններ (Լրացուցիչ առաջադրանքներ)
- Ավետիք Իսահակյանի կենսագրությունը
- Առակներ
- Լեգենդներ, բալլադներ
- Բանաստեղծություններ