Ավետիք Իսահակյան

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b-2Հոկտեմբերի 26-ից

4-րդ դասարան

Նուկիմ քաղաքի խելոքները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Հեքիաթը մասերի բաժանիր և վերնագրիր յուրաքանչյուր մասը:
  3. Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին:
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  5. Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
  6. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
  7. Շարունակի՛ր հեքիաթը:
  8. Նկարի՛ր հեքիաթից քեզ դուր եկած հատվածը:

Երջանիկ խրճիթը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Կարդա՛ այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
  4. Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
  5. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
  6. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
  7. Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:

Եղնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
  3. Պատմվածքը համառոտ պատմի՛ր:
  4. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
  5. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  6. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

5-րդ դասարան

Կյանքից թանկ բանը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրավորբացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  3. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
  4. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
  5. Համամի՞տես աղավնու հետ: Ինչո՞ւ:
  6. Paint-ով նկարի՛ր առակը :
  7. Ձայնագրի՛ր առակը և նկարածդ նկարներով ֆիլմ պատրաստիր:
  8. Տեղադրի՛ր բլոգումդ:
  9. Նայի՛րայս ֆիլմը և գրավոր գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
  10. Գրի՛ր, թե որն է ամենաթանկ բանը քեզ համար:

Այդ ոչինչը ես եմ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
  3. Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
  4. Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
  5. Ո՞րն է այս առակի ասելիքը:

Ամենապիտանի բանը

  1. Հեքիաթիցդո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛րայս հեքիաթի թագավորին:
  3. Լույսնէ ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  4. Թվարկի՛րհեքիաթի հերոսներին:

Երգի հրապույրը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
  3. Բացատրի՛ր փոխաբերությունները. Ա. Նա մեծացավ բոլորի աչքի առաջ անտես ու անհայտ: Բ. Բոլորից ծածուկ՝ իր մատներով շոշափում ու զննում էր մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը, քար ու ապառաժից:
  4. Բնութագրի՛ր տղային:
  5. Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:
  6. Ստեղծագործության մեջ ի՞նչ հակադրություններ կան:

Ես երգիչ եմ

 Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունը արձակ շարադրի՛ր:
  2. Փոխաբերությունները դո՛ւրս գրիր և բացատրի՛ր:
  3. Քնարական հերոսին բնութագրի՛ր:
  4. Ի՞նչ գույներ կլինեն բանաստեղծությունը պատկերող նկարում Paint-ով նկարի՛ր:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Գետակի վրա

Գետակի վրա

Թեքվել է ուռին.

Ու նայում է լուռ

Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում

Ամեն բան հավետ

Գալիս է, գնում

Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`

Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…

Հին տարիների,
Նուշ հեքիաթներից,
Պատմում էր ուռին,
Այն վառ հուշերից:

Անցած գնացած,
Գարուն օրերին,
Մրմունջն էր կարդում,
Ծերացած ուռին:

Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  2. Ո՞վ է քնարական հերոսը. պատմիր նրա մասին:
  3. Ինչո՞ւ է հեղինակը ընտրել ուռենուն. ուռենու փոխարեն կարո՞ղ ենք ուրիշ ծառ դնել: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ էլի ինչո՞ւ:
  4. Գտի՛ր հավետ և ցնդել բառերի հոմանիշները:

 ***

Ամեն գիշեր իմ պարտեզում

Լալկան ուռին, հեզ ուռին

Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…

Առաջադրանքներ

  1. Բացատրիր հեգ, վշտատոչոր բառերը:
  2. Գտիր հեզ, ծամ, հուր բառերի հոմանիշները:
  3. Պատմիր ուռենու մասին /գրավոր/:

***

Արևի մոտ

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից դու՛րս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  3. Բացատրի՛ր վերնագիրը:
  4. Գրի՛ր կարծիքդ այս հեքիաթի մասին:
  5. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ-

ճամփորդ-

հրճվանք-

խավար-

անգութ-

ամուր-

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ-

խեղճ-

վերելք-

անվախ-

խավար-

խրճիթ-

4-5-րդ  դասարաններ (Լրացուցիչ առաջադրանքներ)

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Առաջադրանքներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s