«Ուսումնական աշուն» նախագիծ

6.45.11______.______.__________________________-400x300«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել՝

  • ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք վանական համալիր
  • Թեժառույքի բարձունքին՝ կարդում ենք Սահյան

Թեժառույքը  կամ  Տրդատավանքը  գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով…

Հաղթահարվող բարձունքը՝  Թեժառույք կամ Տրդատավանք

Նախագծի իրականացման օրը՝  Հոկտեմբերի 22

Ճամփորդողների խումբը` Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ:

  Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Նախագծի ընթացքը՝ Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները  մայրենիի, հայրենագիտության դասաժամերին ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Թեժայռուքի բարձունքը հաղթահարելուց հետո, տեղանքը  վանական համալիրն ուսումնասիրելուց,լուսանկարելուց  հետո սովորողները բարձունքում գտնվող բացատում իրենց համար ընտրում են հարմար վայր, նստում և սկսում

ստեղծագործել«Աշունն անտառում»  խորագրով:

Մեկնում Գեղարվեստի կրտսեր դպրոցից, հոկտեմբեր 22-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ, չիփսեր :  Արգելվում է նաև կեղտոտել տարածքը:  Արշավականը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկություններըիրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում :

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s