Ջանի Ռոդարի. Հին ասացվածքները


Մի քաղաքում, որի սովորույթների մասին ես ձեզ դեռ կպատմեմ, անհետաքրքիր,    հնաոճ մի շենք կա: Դա հին ասացվածքների Ասացվածք տունն է:  Այս ասացվածքների տանը  հանգստանում են հին Ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ էին, աշխույժ, չարաճճի: Բայց  հիմա ում է դա հետաքրքրում:  Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ավելի ճիշտ կլինի ասել՝ լեզվին են տալիս ու անընդհատ վիճում են:
_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,-հայտարարում է ասենք մի տիկին Հին ասացվածք:
_ Ո՞վ ասաց,- հակաճառում են   նրա ընկեր-հարևանները:
_ Խելքի բան է. Կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Ճիշտն ասած՝ որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես:
_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,- լուրջ-լուրջ մրթմրթում է մի ուրիշ ծեր Ասացվածք:
_ Ո՛վ է ասում,- մեջ է ընկնում  մի այլ հին Ասացվածք:_ Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:
_ Գեղ կանգնի, գերան կոտրի,- դանդաղ ասում է մի ձայն:
Սրա հետ էլ մի ուրիշ ծեր չի համաձայնում.
_ Ամեն մարդ իր բաժին գործն է անում, իր բաժին երկինքն է պահում:
_ Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է,-հազիվ լսվում է մի տիկին Ասացվածքի ձայնը:
Հին Ասացվածքները մի պահ  ձայները կտրում են: Հետո ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
_ Խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:
Տեսնո՞ւմ եք, Հին Ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Նրանց համար կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն ուրիշների հետ:
_Ճտերն աշնան են հաշվում,-ասենք ասում է ծեր ասացվածքներից մեկը:
Մյուսն անպայման չի համաձայնում.
_Լավ սկիզբը գործի կեսն է:
Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:
Մի հին, լուրջ Ասացվածք էլ հայտարարում է. «Ամեն մարդ իր տան թագավորն է»:
Սրան էլ հակաճառում են բոլոր հին Ասացվածքները.
_ Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:
Ես սկսում եմ նրանց խղճալ: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա, շատ բանի չես հասնի, որ կյանքը փոխում են երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելոք գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք: 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Գրականություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s