Բարձունքի նվաճում. ուսումնական նախագիծ

images

Ճամփորդողների խումբը՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Ամբերդ ամրոց

 

Նախագծի իրականացման օրը՝  Մայիսի  27

Ամբերդ ամրոցը  Արագածոտն գավառում՝ Բյուրականգյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։

 Նախագծի նպատակը՝ Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Նախագծի ընթացքը՝ Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները  մայրենիի, հայրենագիտության դասաժամերին ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Մեկնում Գեղարվեստի կրտսեր դպրոցից, ժամը 09:00

Վերադարձ՝  ժամը 16:30

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ, չիփսեր :  Արգելվում է նաև կեղտոտել տարածքը:  Արշավականը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:

Անհրաժեշտ գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ

Նախագծի ամփոփում

Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում   բլոգներում:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s