Ուսումնական ամառ 2016

20160612_134249

Ողջո՜ւյն, սիրելի 5-րդ դասարանցի:

Գիտեմ, որ հանգստանում ես, բայց առաջարկում եմ ամառը  միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք: Ե՛կ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Առաջարկում եմ  2 տիպի առաջադրանք:

  1.  Այս կետը վերաբերում է ամառային ընթերցանությանը: Համաձայնիր ինձ հետ,  որ ամառը արկածային գրքերի աշխարհում թափառելու ամենահարմար ժամանակն  է: Ուրեմն կարդա, բացահայտիր, ճանաչիր, ծիծաղիր և, ամենակարևորը, քո տպավորություններով, ապրումներով կիսվիր ` պատմելով  ընթերցածդ բլոգումդ: Ես անհամբեր կսպասեմ քո պատումներին:

Ահա իմ առաջարկած գրքերի ցանկը`

Գրքերը կարող ես կարդալ և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակովՀիշեցնեմ, որ կրթահամալիրի գրադարանը բաց է լինելու ողջ ամառ:

 ՝Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգումդ  ներկայացրու, թե`

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

 

2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին( լավ կլինի` քեզ մոտ մի փոքրիկ նոթատետր ունենաս, որտեղ կարող ես գրանցումներ անել, պատմել այդ պահին քո զգացողությունները, ապրումները ), լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆիլմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ: Առաջադրանք(ներ)ը  ուղարկիր ինձ մինչև օգոստոսի 10ը: Սիրով և անհամբերությամբ կսպասեմ

Մաղթում եմ արկածային, գունեղ և ստեղծական ամառ:

Ձեր՝ ընկեր Քրիստինե

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Առաջադրանքներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s