Ատեստավորում

Վերապատրաստման ծրագիրը ունի երեք բաղադրիչ.

Առաջին

  • իրավական

Երկրորդ

  • տեխնոլոգիական

Երրորդ

  • մեթոդական

Վերապատրաստման ձևը հեռավարն է: Վերապատրաստումն իրականացվում է` որպես դասավանդողի ինքնակրթության նախագիծ։

Իրավական

ՀՀ օրենքը հանրակրթության մասին. փոփոխություններ, ավելացումներ

 Հոդված 15. Ուսումնական տարին

  1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1­ից:
  2. Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային արձակուրդներից:
  3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:
  4. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը։ Ուսումնական հաստատությունն այդ մասին որոշումը կայացնում է մինչև սեպտեմբերի 1­ը և առնվազն տասնօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է կրթության պետական կառավարման և տարածքային (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) կառավարման լիազորված մարմիններին:
  5. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  6. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային ուսումնական արձակուրդներ, որի ընթացքում սովորողներին տրվում է առցանց առաջադրանքներ, կազմակերպվում են ուսումնական մեկօրյա, բազմօրյա ճաամփորդություններ: Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը` այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։

 

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

  1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.-Կրթահամալիրում աշխատելու առավելություններից մեկն այն է, որ դասավանդողն ազատ է իր ուսումնական նյութերի ընտրության հարցում, հնարավորություն ունի ստեղծելու իր ուստարվա ծրագիրը(պետական կրթական չափորոշիչներին համապատասխան), ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի` իր ամսվա նախագծերը, անելիքները:

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան. 7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար. –Ունենալու մասնագիտական գործություն իրականացնելու համար համապատասխան միջավայր` անլար ինտերնետ, ուսումնական գործիքներ, ուսումնական առողջ, լուսավոր տարածք

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.-Մշակելու  և իրականացնելու`

  • դասընթացի ծրագիր
  • ուսումնական նյութեր
  • հոդվածներ
  • թարգմանություններ
  • ֆլեշմոբի առաջադրանքներ
  • ստուգատեսներին ներկայացված նյութեր
  • ուսումնական ճամբարների, պլեներների, ցուցահանդեսների, համերգների, մրցումների, հավաքների և այլ նախագծերի մշակում
  • անձնական բլոգի վարում

 

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների. 13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

  1. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային, հոգեբանական  առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.-Կրթությունը արդյունավետ  կազմակերպելու նպատակով  ընտրել և կիրառել մանկավարժական մեթոդներ, ժամանակակից տեխնոլոգիաներ .

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.-   Անընդհատ ինքնակրթվել.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն. –Սովորողներին  մղել ինքնակրթության,  ինքնագործունեության, զարգացնել  վերլուծական և ստեղծագործական մտածողություն, անընդհատ հարստացնել գիտելիքների զինանոցը` կիրառելով նորանոր մեդիահմտություններ:

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:  —Սովորողներին  մղել ինքնակրթության,  ինքնագործունեության, զարգացնել  վերլուծական և ստեղծագործական մտածողություն, անընդհատ հարստացնել գիտելիքների զինանոցը`  կիրառելով նորանոր մեդիահմտություններ:

Հոդված 28. Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

  1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը` առկա, հեռավար: 2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.-Մասնակցելու ծնողական սեմինար պարապմունքներին, ծանոթանալու դասավանդողի  ուսումնական նախագծերին, անելիքներին, առաջարկություններ, դիտարկումներ անելու, ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության  կազմակերպման վերաբերյալ:

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը. 2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

  1. Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ, ենթարկվել դպրոցի սահմանած կանոնակարգին:
Ծնողը, մինչ ուսումնառության պայմանագիր կնքելը, պարտավորվում է ծանոթանալ ուսումնառության պայմանագրի բոլոր կետերին, իրենց իրավունքներին և պպարտականություններին:

Տեխնոլոգիական

Ընտրել  և յուրացրել եմ համարակգչային երկու ծրագիր` Wondershare Video Editor և  AVS Video Editor, որոնք  այսուհետ կկիրառեմ  իմ աշխատանքում: Որպես վերջնական արդյունք՝ ներկայացնեմ այդ ծրագրերի յուրացման և օգտագործման կոնկրետ օրինակներ`

  1. Լրացուցիչ կրթության ճամբար. Հունիսի 20-24 — Wondershare Video Editor ծրագրով,
  2. Սևանի “Ժայռ” ճամբարում. Հունիսի 11-13 — AVS Video Editor ծրագրով:

Մեթոդական

Բլոգիս «Հոդվածներ, թարգմանություններ» բաժնում հրապարակված են իմ  մեթոդական աշխատանքները:

 

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ատեստավորում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s