Դպրոցի կայքը` ուսումնական տարածք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործընթացը ամենուր է, նաեւ դպրոցի կայքում։ mskh.am -ը մեզ համար ուսումնական տարածք է, որտեղ մենք անընդհատ ենք` թե ուսումնական պարապմունքների ընթացքում, թե տանը: Յուրաքանչյուր դաս սկսվում կամ ավարտվում է կայքի քննարկմամբ: Կայքը մեզ եւ սովորողներին հնարավորություն է ընձեռում սովորելու, արտահայտելու մտքեր, կարծիքներ, ձեւավորելու գեղագիտական ճաշակ, հարստացնելու գիտելիքները, տեղեկանալու կրթահամալիրում իրականացվող իրադարձություններին` մնալով վերջիններիս կիզակետում, ձեռք բերել օր օրի համալրվող թվային միջոցներից օգտվելու կարողություններ եւ հմտություններ:

Դպրոց-պարտեզ ենթակայքում 5-6-րդ դասարանցիներն  իրենց անհատական էջերից տեղադրում են տնային հանձնարարություններ,  ամենամսյա, կիսամյակային, տարեկան հաշվետվություններ, ֆիլմեր, ռադիոլուրեր, կարծիքներ: Հանձնարարությունները կատարում են սիրով, քանի որ բխում է  իրենց ցանկություններից և հետաքրքրություններից:

Նշեմ, որ մեզ համար շատ հարազատ տարածք է  դարձել http://gradaran.mskh.am/-ը, որտեղից մենք էլեկտրոնային գրքեր, նյութեր ենք ընտրում, ընթերցում, սովորում, քննարկում:

Նոյեմբեր ամսին, օրինակ, 5-րդցիներն ընթերցեցին  Ռասպեի «Մյունհաուզենի արկածները»։ Եթե գիրքը թվայնացված չլիներ, ամբողջ դասարանը չէր կարող գտնել և միաժամանակ կարդալ։ Իսկ մեդիագրադարանից օգտվելով՝ ոչ միայն միասին ընթերցեցինք, այլ նաև որոշեցինք ստեղծել նոր ծիծաղաշարժ, հորինովի արկածներ՝ մեր մյունհաուզենյան արկածները: Պատմությունները կայքում տեղադրելուց հետո ներկայացրեցինք շարքը Հանրակրթական Դիջիթեք 2012-ին: Այս շարքով փորձելու ենք ցույց տալ սովորողի կողմից կայքի գործածումը որպես ուսումնական տարածք` սկսած էլեկտրոնային ընթերցանությունից, թվային միջոցների գործածումից, ստեղծագործելու կարողությունից մինչև անհատական  էջերից  աշխատանքների տեղադրումը կայքում, կայքի սպասարկման տեխնիկական կարողություններ:

Դպիր 50

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s