Հավաքից հավաք հաշվետվություն. Նախագծային ուսուցումն իմ բլոգում

Նախորդ` ամենամյա   ստեղծագործական 10-րդ հավաքին դեռևս ֆիզարձակուրդում էի: Սպասումով… Կարոտած… 2015 թվականի հունիսի սկզբին նորից վերսկսեցի իմ աշխատանքը կրթահամալիրում: Իհարկե, լավ է ֆիզարձակուրդում գտնվելը, երեխաների խնամքով զբաղվելը, բայց էլ ավելի լավ է երկու երեխաների հետ կրթահամալիր վերադառնալը: Ամենաշատը սպասում էի ոչ թե իմ վերադարձին, այլ երեխաներիս մուտքը կրթահամալիր. մեկը դպրոց, մյուսը`պարտեզ:  Հպարտությամբ պետք է ասեմ, որ այսօր կրթահամալիրն իրենց տունն է. սիրում են ու լիարժեք վայելում իրենց յուրաքանչյուր օրը կրթահամալիրում…

Շուրջ մեկ տարի է, ինչ դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում, նաև նույն դասարանների կազմակերպիչն եմ:

Այստեղ ինձ օգնության կգա իմ բլոգը, որտեղ բաժիններով ներկայացված է իմ մեկ տարվա աշխատանքը`(բլոգս ստեղծվել է ավելի վաղ` 2012-ին, բայց շեշտն ուզում եմ դնել 2015-2016 ուստարվա իմ աշխատանքային գործունեության վրա) նախագծեր, գրականության մեդիափաթեթներ, առաջադրանքներ,  նախագծային ամփոփիչ աշխատանքներ սովորողների բլոգներում և այլն:

Այս մեկ տարվա  ընթացքում ինձ համար իսկապես բացահայտում–հայտնագործություն էր նախագծային ուսուցումը: Այն շատ ավելի արդյունավետ է և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար:  Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի` յուրաքանչյուր ամսվա անելիքները նախագծերի տեսքով ներկայացրել եմ բլոգումս, սովորողների հետ իրականացրել դրանք: Արդյունքներն ամփոփվել են  բլոգիս նախագծային ամփոփիչ աշխատանքներ բաժնում:

Ներկայացնեմ նախագծային ուսուցման մի քանի օրինակներ:

Ուսումնական տարին սկսեցինք կոմիտասյան նախագծով: Կոմիտասյան օրերին ուսումնասիրեցինք, կարդացինք, երգեցինք Կոմիտաս,  Հասմիկ Մաթևոսյանի «Յոթ անուն Կոմիտաս» նախագծի շրջանակներում,  կազմակերպեցինք ճամփորդություն Երևանում Կոմիտաս անուն ունեցող յոթ վայրերում: Ապա կոմիտասյան ստեղծագործությունները սովորողներն իրենց բլոգներում ներկայացրեցին ֆիլմերի տեսքով:

2015-2016 ուստարվա հաջողված նախագծերիցս մեկը  համարում եմ հունվարյան առցանց ուսուցումը: Ուղիղ մեկ ամիս սովորողների հետ աշխատեցինք առցանց: Այն հիանալի հնարավորություն էր սովորողներին էլ ավելի լավ ճանաչելու-բացահայտելու, նոր մեդիահմտություններ կիրառելու, ձեռքբերելու, արդյունքները գնահատելու, բացթողումները լրացնելու, շտկելու:

Լավ է, երբ կա   ուսումնական  մի մեդիատարածք, որտեղ ամփոփված է քո ողջ տարվա աշխատանքը:  Կարող ես անընդհատ թերթել բլոգիդ էջերը, ինքդ քեզ համար առանձնացնել հաջողված-չհաջողված աշխատանքները, իհարկե, հիանալ հաջողված նախագծերով` նորից ու նորից դիտելով, իսկ չհաջողվածների միջոցով հետևություններ անել, փորձել հասկանալ թերությունները` նոր ուսումնական տարում չկրկնելով միևնույն սխալները:

Ուզում եմ առանձնացնել հատկապես  մարտյան` Չարենցով ապրող-շնչող նախագծերը` սկսած Չարենցի կամարում Չարենցյան ֆլեշմոբից մինչև թափառումները Չարենցի քաղաքում: Անմոռանալի, ապրելու օրեր:

Խոսելով նախագծային ուսուցման մասին` չեմ կարող չանդրադառնալ ուսումնական ճամփորդություներին: Որպես 4-5-րդ դասարանների կազմակերպիչ` 2015-2016  ուստարում  կազմակերպել եմ մեկօրյա  և բազմօրյա ճամփորդություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի  իր նախագիծը: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Ուսումնական նախագծերս այսքանով իհարկե չեն սահմանափակվում: Նախագծային աշխատանքը ողջ տարվա ընթացքում եղել է անընդհատ: Փորձեցի ներկայացնել իմ կարծիքով քիչ թե շատ հաջողվածները:

Յուրաքանչյուր նախագիծ ստեղծելիս անչափ մեծ է եղել ոգևորությունն ու այն հաջողությամբ կենդանացնել-իրականացնելու անսահման ցանկությունը: Այժմ չեմ պատկերացնում իմ աշխատանքն առանց նախագծերի:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ, Ատեստավորում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s