Մեդիաինքնակրթություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այն ուսումնական հաստատությունն է, որտեղ անհնար է առանց մեդիաինքնակրթության: Արդեն իններորդ ամիսն է, ինչ կրթահամալիրում եմ աշխատում,և կարելի է ասել ամեն օր մի նոր բան եմ սովորում, ինչը ինձ շատ է ուրախացնում: Մայրենիի ուսուցչի իմ աշխատանքն է «ստիպել», որ սովորեմ թվային տեխնիկական միջոցների գործածում, համակարգչային ծրագրեր, այդ թվում` մոնտաժային, կայքի սպասարկում: Այստեղ մեդիան դարձել է իմ հավատարիմ և անբաժան ընկերը:  Զարմանալի է այս մեդիաաշխարհը, գրավիչ ու հետաքրքիր: Նա անընդհատ փոփոխվում է, թե կարող ես` հետևիր: Ու ինչքան բան կարող ես սովորել այստեղ: Մեդիայի միջոցով ինքնակրթվում են ոչ միայն դասավանդողները, այլ նաև սովորողները, ինչու չէ, նաև ծնողները:

Ինձ համար մեդիաինքնակրթության լավ աղբյուր է «Դպիր» էլեկտրոնային ամսագիրը, մի շարք ուսումնական կայքեր, սոցիալական ցանցերի գրական-մշակութային էջերը:

Սովորողների համար մեդիաինքնակրթության հնարավորությունը առաջին հերթին մեր` mskh.amուսումնական կայքն է իր ենթակայքերով: Նրանք սովորում են իրենց իսկ ստեղծած նյութերի միջոցով, քանի որ դրանք քննարկվում են, սխալները վերլուծվում և պարզաբանվում: Ամեն նյութ տեղադրվելուց հետո բացվում է 50-100 և ավելի անգամներ: Կարծում եմ, որ տեղադրված նյութերը նախ և առաջ կարդում են հենց իրենք` սովորողները:

Մեդիաինքնակրթության լավագույն միջոց էր գարնանային մեդիաօլիմպիադան: Սովորողներն ընդամենը ստանում էին որոշակի ցուցումներ, մնացածն իրենց ինքնուրույն աշխատանքն էր: Գարնանային օլիմպիադան ցույց տվեց, թե ինչպես է սովորողը պրպտում, փնտրում իրեն անհրաժեշտ ինֆորմացիան համացանցից, ինչպես է ինքնուրույն աշխատում և այդ ընթացքում ինչքան նոր բան սովորում:

Իսկապես սա լավագույն միջոց էր  սովորողի մեդիաինքնակրթության զարգացման համար: Եվ շատ ուրախալի է այն փաստը, որ այսուհետ մեդիաօլիմպիադաները լինելու են տարվա մեջ չորս անգամ:

Խոսելով մեդիաինքնակրթության մասին` չեմ կարող չանդրադառնալ  մեդիահանրակրթության մյուս կարևոր  ճյուղին`մեդիագրադարանին: «Տիգրան Հայրապետյան» գրադարանն արդեն ունի իր կայքը, որտեղ արդեն կան շատ թվայնացված գրքեր, դասագրքեր, որոնցից  սկսում են օգտվել մեր սովորողները: Մենք ևս պատրաստ ենք աջակցելու մեր գրադարանին, որպեսզի այն օր օրի էլ ավելի հարստանա թվայնացված գրքերով, իսկ սովորողները ավելի հաճախակի զբաղվեն մեդիաինքնակրթությամբ:

ԴՊԻՐ 41

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s