Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Մեդիաօլիմպիադան մեդիաինքնակրթության լավագույն միջոցներից է: Գարնանային և ամառային օլիմպիադան ցույց տվեց, թե ինչպես է սովորողը պրպտում, փնտրում իրեն անհրաժեշտ ինֆորմացիան համացանցից, ինչպես է ինքնուրույն աշխատում և այդ ընթացքում ինչքան նոր բան սովորում: Նույնը կարող եմ ասել նաև աշնանային մեդիաօլիմպիադայի մասին: Մեդիամիջոցների կիրառումը սովորողներին էլ ավելի է ոգևորում, առավել հաճույքով են կատարում օլիմպիադայի առաջադրանքները: Ճիշտ է, «Աշուն» մեդիաօլիմպիադան դեռևս չի ավարտվել, բայց ես մի կարևոր փաստ եմ ուզում նշել, որ օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սովորողների մոտ առավել ակնհայտ է դարձել առաջադրանքները կատարելու պատրաստակամությունը: Պատճառը, կարծում եմ, մեր սովորողների համահարգչային գիտելիքների հարստացումն ու հմտությունների զարգացումն է, որն էլ նրանց մղում է ինքնագործունեության: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Դպրոց-պարտեզի 5-6-րդ դասարանցիները կարողանում են ինքնուրույն կայքում նյութեր տեղադրել, արձագանքել այս կամ այն նյութին, հետևել իրենց դասընկերների կողմից տեղադրվող նյութերին, ճիշտ և արդյունավետ օգտագործել թվային միջոցները: Այս բոլոր հմտությունները մեծացնում է սովորողի հետաքրքրությունը մեդիաօլիմպիադաների նկատմամբ: Աշնանային օլիմպիադայի ընթացքում մի հետաքրքիր փաստ էլ արձանագրեցի. սովորողներից շատերը չեն բավարարվում միայն իրենց ընտրությամբ գործունեության առաջադրանքներով. ըստ ցանկության կատարում են նաև իրենց հետաքրքրած այլ ընտրությամբ գործունեության առաջադրանքներ: Դպրոց-պարտեզի 5-6-րդցիները հատկապես հետաքրքրված են էկոլոգիայի առաջադրանքներով: Գուցե զարմանալի է, բայց շատերը կանգ էին առել հենց ծխելու, ծխախոտի հետ կապված էկոլոգիական առաջադրանքի վրա: Հետաքրքիր լուսանկարներ, տեսանյութեր… կարծում եմ` մրցանակների արժանի աշխատանքներ: Աշնանային օլիմպիադայի առաջադրանքներն առավել հետաքրքիր են դարձրել նախագծերը (թանգարանային, հայրենագիտական և այլն): Մեր 5-6-րդցիներն էլ կփորձեն աշնանային արձակուրդն օգտագործել թանգարանային նախագծերից մեկն իրականացնելով` օգտվելով Մ. Սարյանի տուն-թանգարան այցելած մեծ հնարավորութունից:

ԴՊԻՐ 46

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s