Հիթեր Շումեյքեր «Չկիսելը նորմալ երևույթ է…և դաստիարակության այլ սխալ կանոններ խելամիտ և արձագանքող երեխաների համար» /հատված գրքից/

111  

Մի՛ զրկեք երեխային խաղից

Երբ ես փոքր էի, իմ մանկապարտեզի պատից մի պաստառ էր կախված , որի վրա գրված էր հեղինակ Ջ. Չ. Փիրսի «Կախարդական երեխա» աշխատությունից հետևյալ խոսքերը. «Յուրաքանչյուր զարգացման  փուլ համարվում է ավարտուն, — պնդում է նա: — Չի կարելի մտածել, որ երեքամյա երեխան անչափահաս հինգ տարեկան է: Երեխան թերի չափահաս  չէ»:

Սխալ կանոնների մասին այս գիրքը պատմում է, որ պետք է երեխային ընկալել-ընդունել  այնպիսին, ինչպիսին նա կա: Գիրքն այն մասին է, թե ինչպես պետք է բավարարել ձեր երեխայի սոցիալական եւ հուզական կարիքները, ոչ թե առաջին դասարանցու, որին պատրաստվում է դառնալ: Այն մասին,  թե ինչպես է երեխան մտածում, լուծում խնդիրները, կառավարում իր ակտիվ մարմինը: Երբ մենք բավարարում ենք երեխաների պահանջները, մենք տալիս ենք այն, ինչ անհրաժեշտ է նրանց ապագայում:

Եթե դուք նման եք ինձ, ապա ձեր «այսօրը» կարող է տարօրինակ  կերպով խառնվել «վաղվա» հետ: Հաճախ դա տեղի է ունենում, երբ մենք փորձում ենք տալ երեխաներին առավելագույնը: Օրինակ` գնում ենք դիդակտիկ քարտեր, իսկ նրանք ցանկանում են քայլել  ցեխի միջով, նրանց տալիս ենք ֆուտբոլի դասընթացի, իսկ նրանք պարզապես ցանկանում են ֆուտբոլ խաղալ բակում: Մանկապարտեզի դաստիարակների և մանկավարժների  հետ մենք հաճախ համոզում ենք երեխաներին հաշվել, կարդալ, գրել, հարցերին ճիշտ պատասխանել, լուռ նստել:

Վաղ մանկությունից (երկուսից վեց տարեկան ) երեխայի համար ամենաարժեքավորը խաղն է` ազատ, անկանոն,  ինքնուրույն: Սա հին գաղափար է, ժամանակակից նեյրոկենսաբանների կողմից  սահմանված: Երեխաները պարզապես պետք է շատ խաղան: Խաղը ֆորմալ դասերով փոխարինելու   կամ «հարստացնելու»  ջանքերը հսկայական դեր են խաղում  վաղ տարիքի երեխաների հետագա  զարգացման գործում: Ի դեպ, ակադեմիական գիտելիքները հաճախ հանգեցնում է հակառակ արդյունքի:

 

Սխալ կանոնների պատճառը

Ժամանակը, որն անցկացվում է երեխայի հետ խաղալիս, թանկ է: Խաղը զարգացնում է ուղեղը, այն անհրաժեշտ է մտածողության, ստեղծագործելու, կարեկցանքի և շատ այլ հմտություններ ձեռքբերելու համար, որոնք ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում:

Ժամանակակից ընտանիքները գտնվում են պարադոքսալ իրավիճակներում: Մենք դաստիարակում ենք երեխաներին  այնպիսի մի ժամանակներում, երբ գիտնականները ավելի հաճախ են կրկնում, որ ազատ խաղը շատ կարևոր է երեխայի առողջության համար, իսկ դպրոցներն ու մանկավարժները պնդում են հակառակը`վաղ ֆորմալ ուսուցման ճանապարհը: Քննարկումները, թե ինչ գիտենք երեխաների մասին և ինչպես ենք վերաբերում նրանց, տարեցտարի աճում են:

Բացի այդ, մենք կրթում ենք երեխաներին տեխնելեգիաների  դարաշրջանում: Բոլորովին վերջերս, մոտ երկու տարի առաջ, մանկապարտեզներում ժամանակի մեծ մասը տրամադրում էին խաղերին: Այսօր համաշխարհային մրցակցության  պատճառով և  այնպիսի կրթական նախագծերի, ինչպիսիք են  «No Child Left Behind»-ը, առաջին դասարանի ծրագիրը տեղափոխվեց վաղ մանկություն: Ամբողջ օրը մանկապարտեզում սահմանված մարապմունքներ են: Եվ դա տեղի է ունենում ամբողջ երկրում, բացառությամբ մի քանի նախադպրոցական հիմնարկների, որոնց ծրագրերը բխում են երեխայի շահերից: Որպեսզի պատրաստեն երեք  և չորս տարեկաններին մանկապարտեզի պահանջներին համապատասխան, երեխաներին սովորեցնում են կարդալ և գրել:

Եվ սա կոչվում է «նախապատրաստում  մանկապարտեզին», չնայած ավելի ճիշտ կլիներ անվանել «զրկում խաղից»: Շատ հաճախ մենք պատրաստում ենք մեր երեխաներին մանկապարտեզ նույն կերպ, ինչպես ինքներս պատրաստվում աշխատանքի: Խորացված դասընթացներ, օգտակար աշխատանքային հմտություններ , տարիների եռանդուն աշխատանք: Մենք չպետք է այս  հարցին նայենք չափահասի տեսանկյունից: Երեխան պատրաստվում է դպրոցին և  կյանքին բուռն, ինքնաբուխ խաղերի ընթացքում` վազք և աղբանոց, ընտանեկան կամ ծովահենների դերային խաղեր,գոռգոռոց, ողբ, լաց. առանց  այս ամենի անհնար է: Ինչպես նաև անհնար է առանց ընկերության (և մերժման), առանց ռիսկի գործոնի` ստեղծագործական, ֆիզիկական և սոցիալական, առանց հագուստը փոխելու և հեքիաթների,  առանց կեղտոտ և  անկարգ խաղերի,առանց հակամարտությունների և դրանք լուծելու: Երեխաներն ունեն խաղերի շատ հարուստ ու  հագեցած ծրագիր:

Ժամանակները փոխվել են, բայց երեխաները նույնն են: Նրանք զարգանում են նույն կերպ, ինչպես միշտ: Փոխվել են մեր սպասումները: Մենք փորձում ենք պատրաստել երեխային կյանքի հաջորդ փուլին ավելի շուտ, քան նրա պատրաստվելը բնական զարգացման ճանապարհով: Դա նույնն է, ինչ տաս տարեկան երեխաներից ակնկալել մեքենայի անվտանգ վարում կամ  մտածել, որ չորս ամսական երեխան վեր կկենա ու կքայլի:

«Պատրաստվել մանկապարտեզի՞ն, — ասել է Կոլումբոսի Օհայնո նահանգի փոքրերի համար ստեղծված դպրոցի իմ ուսուցիչ Յան Ուոթերսը ,-ինչո՞ւ են պահանջում դա երեխաներից: Նրանց պետք է բոլորովին այլ բան: Անհնար է «պատրաստվելը»: Երեխաները պատրաստ են: Բայց պատրաստ են  ներկայում, ոչ թե ապագայի համար: Դուք երեսուն տարեկանում  նախապատրաստվում եք  ծերությա՞ն, ոչ: Դուք դեռ այդ տարիքում չեք: Մենք պետք է երեխաներին ընկալենք այնպես, որ տարիքում նրանք գտնվում են:

Հատվածը ռուսերենից փոխադրեց Քրիստինե Շահբազյանը:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ, Ատեստավորում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s