Նկարչական պլեներ Իտալական այգում

20160826_113103.jpg Ամառային  ճամբարի վերջին օրն ամփոփեցինք նկարչական պլեներով Իտալական այգում: Մեր բացօթյա պլեները գրավեց  այգում գտնվող շատ ու շատ մեծերի և փոքրերի: Հավաքվեցին մեր շուրջ, իհարկե ներգրավվեցին, հետաքրքրվեցին, նայեցին, մեզ  ու Բլեյանի դպրոցը մի լավ գովեցին ու գովազդեցին: Անգամ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ  թաղապետի և լրագրողի ուղեկցությամբ մոտեցան ու հետաքրքրվեցին  մեր պլեներով, մեզ լուսանկարեցին և բարևներ փոխանցեցին տիար Բլեյանին: Գունեղ ու գրավիչ պլեներ ստացվեց:

Մի փոքր Իտալական այգու մասին.

Այգու պատմությունը մեզ ներկայացրեց Բ2 թաղամասի բնակիչ, այգու սեփականատեր տիկին  Նադյան, ով տասնվեց տարի շարունակ ջրել, խնամել, բարեկարգել է այգին, մինչև որ թաղապետարանը, բնակիչները սկսել են նկատել այն: Տիկին Նադյան պատմում էր, որ տարիներ առաջ այդ հողատարածքը գնել է Հայաստանում Իտալիայի դեսպանը (այդ պատճառով էլ այգին կոչվում է Իտալական, թեև տեղի բնակիչներն այն անվանում են Նադյայի այգի), ապա  սկսվել են այգու «արարման» աշխատանքները: Բայց դրանք այդպես էլ ավարտին չեն հասցվել: Տիկին Նադյան է  ստանձնել այդ գործը:

Նկարչական պլեների լուսանկարներ Իտալական այգուց.

 

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ամառային ուսումնահետազոտական ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s