Իմ թաղը /ընտանեկան նախագիծ/

20160826_111922 Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական  11-րդ հավաքին  սովորողների հետ  համատեղ  ներկայացնում ենք «Իմ թաղը» ընտանեկան  նախագիծը:

Նախագծի մասնակիցներ` 4-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Նախագծի տևողությունը`  սեպտեմբերի 5-16

Նպատակը` Ճանաչել և ուսումնասիրել սեփական բակը, թաղը, անցկացնել փոքրիկ լրագրողական հետաքննություն:

 Նախագծի ընթացքը`

Սովորողն   իր  բակի, թաղի մասին հետաքննություն  է անցկացնում՝ հարցումներ անելով իր ծնողներից, թաղի բնակիչներից: Տեղի բնակիչները, ծնողները կարող են դառնալ այս փոքրիկ հաղորդման զբոսավարները (գիդ)` պատմելով թաղի մասին,  ծանոթացնելով պատմությանը, տեսարժան վայրերին, ցայտաղբյուրներին, քանդակներին, այգիներին կամ սովորողը հենց ինքն է ներկայացնում վերը նշվածները: Սովորողը հարցումներ անելիս, տեսաֆիլմ պատրաստելիս   պետք է անդրադառնա նաև հետևյալ կետերին`

  • Թաղի ամենասիրելի հատվածը
  • Թաղի հեքիաթը, անեկդոտը, կենացը, բամաբասանքները
  • Թաղի հայտնի դեմքերը
  • Թաղի կառույցները (կրպակ, կոշիկի վերանորոգման կետ և այլն…)
  • Թաղի ծագման և անվան պատմությունը
  • Թաղի խաղերը
  • Թաղի մեծերը, փոքրերը

Արդյունքում`

Սովորողն ստեղծում է փոքրիկ տեսաֆիլմ-հաղորդում իր բակի, թաղի մասին: Ավարտուն աշխատանքը տեղադրում է իր բլոգում «Իմ թաղը» խորագրով:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր, Սեպտեմբերյան հավաք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s