Իմ վերլուծությունը. Ռեյ Բրեդբերի «Ժպիտը»

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f  Ժպիտը

Պատմվածքի սկզբում տիրում է մռայլությունը, խավարը.  քաղաքակրթությունը կորցրած քաղաքի ավերակները, գարշահոտությունը, ցնցոտիավոր բնակիչները էլ ավելի են մթնեցնում շուրջբոլորը:

Մարդկանց հոգում  էլ է նույն ծանր, մռայլ իրավիճակը, ինչ երկրում:  Մարդիկ կորցրել են հույսը, հավատը, գեղեցիկը տեսնելու  կարողությունը, ապրում են այդ մռայլ իրականություն մեջ առանց զգացումի, ապրումի: Լավ է, որ ոչ բոլորն են  այն կարծիքին, որ մի օր կփոխվի ինչ-որ բան` խավարի մեջ լույս կցոլցլա: Որ կհայտնվի մեկը, ով կտեսնի գեղեցիկը, ով կփոխի իրենց կյանքը` վերանորոգելով ջարդուփշուր եղած քաղաքակրթությունը:

Իմ կարծիքով Թոմն այս ստեղծագործության առաջմղիչ, խթանիչ ուժն է, ով իր գտած  կենսատու ժպիտի` գեղեցիկի միջոցով, հանում է մեզ այդ մռայլ իրականությունից, տեղափոխելով մի ուրիշ աշխարհ,  որտեղ ամեն  ինչ այլ  է, երկնակամարից կախված  լուսին,  լուսավոր գիշեր և, ի վերջո` մի բուռ ժպիտ, որում այնքան կյանք կա, ամեն ինչ այնքան  իմաստավոր ու գեղեցիկ է դառնում, հավատով ու կյանքով լի: Այստեղ հեղինակն ինձ ստիպեց  ապրել այն վախը, որ հանկարծ չկորչի այդ մի բուռ ժպիտը, որը փոխեց պատմվածքի հունը, դուրս բերեց սկբում ապրածդ, զգացածդ մռայլությունից:

Գեղեցիկն ամենուր է…, մեր շուրջը, մեր հոգում… Այն փնտրել, գտնել ու պահպանել է պետք:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Գրական ակումբ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s