Մայրենի լեզու, 5-րդ դասարան /2016-2017 ուստարի/

Մայրենի լեզվի ծրագիր, 5-րդ դասարան

 Ժամաքանակը` շաբաթական  5 ժամ, տարեկան 180 ժամ:

Մայրենի լեզվի ուսուցումն իրականացվում է  ուսումնական նախագծերով` կրթահամալիրի, մասնավորապես հայերենի ուսումնական օրացույցի համաձայն:

Սովորողները դպրոց են հաճախում իրենց անհատական աշխատանքային գործիքներով` նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, բջջային հեռախոս:

Սովորողներն  ունեն իրենց անհատական  բլոգները, որտեղ  պարբերաբար նյութեր են թողարկում: Բլոգում պարտադիր պետք է լինի <<Մայրենի>> բաժին:

5-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են

  • Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Իմացածն ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  • Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
  • Բառարաններից` այդ թվում օնլայն, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու  հմտությյուններ:
  • Բառապաշարի հարստացում:
  • Մեդիահմտությունների ձեռքբերում, զարգացում:

Առարկայի նպատակները

  • Հասկանալ և ըմբռնել գրավոր և բանավոր տեքստը:
  • Վերլուծել և կարծիք արտահայտել:
  • Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել:
  • Զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:

Ուսումնական միջավայր

  • Լուսավոր, հարմարավետ դասարան անլար ինտերնետով, էլեկտրոնային գրատախտակով:
  • Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
  • Տեսական և գեղարվեստական գրականություն /նաև էլեկտրոնային տարբերակով/
  • Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը:
  • Կայքը և ենթակայքերը:
  • ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:
  • Նեթբուք, նոթբուք կամ պլանշետ

Ուսումնական գործունեության ձևեր

  • Ընթերցանություն:
  • Խմբագրական աշխատանքներ:
  • Գործնական աշխատանքներ:
  • Համագործակցային /խմբային / աշխատանք
  • Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Թարգմանություններ:
  • Ֆիլմերի պատրաստում:
  • Բանավեճերի կազմակերպում:
  • Որոնողական աշխատանք տարբեր թեմաներով:
  • Առցանց դասեր և քննարկումներ:

Գրականություն

Սուսան Մարկոսյան, Հայոց լեզու, 5-րդ դասարան 

Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, Ընթերցարան, 5-6-րդ դասարան

Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան-Մայրենիի ընթերցարան 5

Ուսումնական այլ կայքեր

Լրացուցիչ ընթերցանություն

Ռոդարի, Անտեսանելի Տոնինոյի արկածները

Օսկար Ուայլդ, Հեքիաթներ

Աստրիդ Լինդգրեն. Էմիլի արկածները

 

Պարտադիր ընթերցանության նյութեր

Կոմիտաս, բանաստեղծություններ

Սասունցի Դավիթ, հատվածներ

Սարոյան, պատմվածքներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ

Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց

Աղայան, պատմվածքներ, հեքիաթներ

Սահյան, բանաստեղծություններ

Զորյան, պատմվածքներ

Ռոդարի, հեքիաթներ, պատմվածքներ

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ուսումնական ծրագրեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s