Դեկտեմբերի 28-ից հունվարի 11
Առցանց ուսուցում
4-7-րդ դասարաններ
- Ֆիլմի, ռադիոլուրի կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն: Տեղադրի՛ր բլոգումդ:
- Վերցրո՛ւ հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու. կարող ես վերցնել բելոռուսական, չինական, հայկական, աշխարհի իմաստուն և այլ հեքիաթներ կամ որևէ հեղինակի հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու` Օսկար Ուայլդ, Հ. Ք. Անդերսեն, Գրիմ Եղբայրներ, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Վ. Սարոյան, Ավ. Իսահակյան, Ակսել Բակունց այլն: Ընտրածդ գրքից ընտրի՛ր 5 հեքիաթ կամ պատմվածք: Յուրաքանչյուր ստեղծագործություն կարդալուց հետո բլոգումդ ներկայացրո՛ւ՝
- Ի՞նչ հեքիաթներ կամ պատմվածքներ ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Ի՞նչ սովորեցիր կարդացածդ հեքիաթներից, պատմվածքներից:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: