Սովորողի օրագիր

Այսուհետ այս վերնագրի ներքո կներկայացնեմ  սովորողների մասնակցությունն  ուսումնական գործընթացին:

11.01.2017

Կարապետյան Արսեն- Սովորում է Հյուսիսային դպրոցի 4.1 դասարանում: Արսենը մասնակցեց հունվարի 11-ի ճամբարային լուրերի ձայնագրման աշխատանքներին: Մասկակցեց նաև դիջիթխիկին` խմորով ստեղծելով  դիջիգործիքների  հետաքրքիր պատկերներ:

Զոյա Զոլյան- Սովորում է Հյուսիսային դպրոցի 4.2 դասարանում: Զոյան մշտապես ներառված է ուսումնական նախագծերին, գործընթացին: Հունվարի 11-ին Զոյան մասկակցեց  դիջիթխիկին` խմորով ստեղծելով  դիջիգործիքների  հետաքրքիր պատկերներ:

12.01.2017

Զոյա Զոլյան-Զոյան այսօր ինձ զարմացրեց իր թատերական խաղով. թատրոնի լաբորատորիայում մի խումբ ճամբարականների հետ «Սոււտլիկ որսկան» էինք խաղում, բեմադրում:

13.01.2017

Զոյա Զոլյան- Այսօր հետևում էի  ճամբարականների «Պարերգեր, երգ ու պար» նախագծին, լուսանկարում, ձայնագրում: Զոյան առանձնանում էր խմբում իր ակտիվությամբ, ոգևորությամբ:

16.01.2017

Լիլիթ Հարությունյան-Սովորում է Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում: Լիլիթն  այսօր դպրոց եկավ իր ընկերներին և ուսուցիչներին կարոտած, բարձր տրամադրությամբ:  Ինչպես  մայրն է ասում, Լիլիթը սիրում է իր դպրոցը, իր դասընկերներին և առավոտյան միշտ վաղ է արթնանում ու սիրով-անհամբերությամբ  դպրոց գալիս:

17.01.2017

Դավիթ Մելնիչենկո- Սովորում է Հյուսիսային դպրոցի 4.2 դասարանում:Դավիթը մտածում ու խոսում է ռուսերեն: Դավթի շնորհիվ դասընկերներից շատերն այսօր լավ ռուսերեն են խոսում: Այսօր փորձեցինք սովորել միավանկ մի քանի բառեր :

18.01.2017

Արսեն Կարապետյան- Այսօր Արսենն ինձ պատմում էր իր լողի պարապմունքի մասին. ի~նչ ոգևորություն ու ժպիտ… Իսկապես տպավորված էր: Նշեց նաև, որ անհամբեր սպասում է լողի մյուս պարապմունքին:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Դասավանդողի օրագիր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s