Սովորողի բլոգը` աշխատանքային գործիք, ինքնարտահայտման հարթակ

13450178_1031558060253622_6691077482644807137_n

Սկսած 3-րդ դասարանից` յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր  անհատական ուսումնական բլոգը: Արդեն 4-րդ դասարանում սովորողն  ակտիվորեն վարում է իր բլոգը` որպես աշխատանքային գործիք, բացում բաժիններ, մասնակցում նախագծային ուսուցմանը:

Նոր` 2016-2017 ուսումնական տարվա սկզբին 4-5-րդցիները ծանոթացան սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին:  Փորձեցինք կարգի բերել բլոգներն ըստ ներկայացված պահանջների,  շտկել կիսատ-պռատությունը, բացել բաժիններ և այլն: Հենց տարվա սկզբից կարևորեցի բլոգային ուսուցումը` նշելով, որ բլոգը սովորողի գրիչն է, գիրք ու տետրը, պատմելու, ներկայացնելու,  ստեղծագործելու, ուսումնական նախագծեր իրականացնելու,  ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու լավագույն  ուսումնական բաց տարածքը:  Հենց այդ ոգով էլ սկսեցինք նոր ուսումնական տարին:

Ըստ  իմ անհատական աշխատաժամանակի`  ամենօրյա գործունեությանս մեջ ներառված է բլոգային աշխատանքը` սովորողի, դասավանդողի(անձնական): Սովորողների ուսումնական  բլոգներ մուտք եմ գործում բլոգումս առանձնացրած «Սովորողների բլոգներ» հղիչի միջոցով: Յուրաքանչյուր  ուսումնական նախագիծ իրականացնելիս` սովորողների բլոգներից հավաքում-ամբողջացնում եմ  նախագծի արդյունքները` ամփոփելով  իմ բլոգում: Որպես օրինակ` ներկայացնեմ դեկտեմբերյան նախագծերից մեկը` «Բարև, ձմեռ»-ը: Ուսումնական-համագործակցային մի նախագիծ էր սա` Արմինե Աբրահամյանի նախաձեռնությամբ-առաջարկությամբ:  Հյուսիսային դպրոցի  4-5-րդ դասարանների սովորողների  ստեղծագործական աշխատանքների փաթեթը կարդացին, քննարկեցին Արևմտյան դպրոցի 4-5-րդցիները` իրենց ընտրությամբ լավագույն աշխատանքները տեղադրելով «Զատիկ» ամսագրում: Հյուսիսային դպրոցի 4-5-րդցիների հետ էլ կարդացինք, քննարկեցինք ամսագրի ձմեռային, ամանորյա հրապարակումները: Նշեմ, որ համագործակցային աշխատանքները կրթահամալիրի կրտսեր դպրոցների  4-5-րդցիների հետ շարունակական են լինելու:

Առանձնացրել եմ սովորողի բլոգային ուսուցման մի շարք առանձնահատկություններ:

  • Սովորողի բլոգը ուսումնական բաց տարածք է, որը հասանելի է ոչ միայն ծնողին և դասավանդողին, այլ բոլոր ցանկացողներին:

Ծնողը հնարավորություն ունի բլոգի միջոցով հետևելու  իր երեխայի առաջադիմությանը, դասավանդողի բլոգում ծանոթանալ իրականացվող նախագծին, օրվա առաջադրանքներին, մասնակցելու հասարակական, ընտանեկան նախագծերին, իր երեխայի  ստեղծած ուսումնական նյութերը տարածել սոցցանցերում, կայքերում:

  • Բլոգը սովորողի ստեղծագործական մտածողության զարգացման, ինքնադրսևորման, ինքնարտահայտման լավագույն հարթակ է:

Յուրաքանչյուր  ուսումնական նախագիծ ենթադրում է բլոգում սովորողի  աշխատանքը տվյալ նախագծի շուրջ: Նախագծային ուսուցման մի քանի օրինակներ բերեմ, թե ինչպես են  սովորողները բլոգներում ներկայացնում իրենց ստեղծագործական աշխատանքները, ընթերցանության նախագծերից հետո տպավորությունները, կարծիքները, իրենց իսկ  վարած ֆիլմ-հաղորդումները: Ընտանեկան «Իմ թաղը» նախագիծը լրագրողական փոքրիկ հետաքննություն է սովորողի բակի, թաղի մասին: Սովորողն ինքն է իր ֆիլմի հաղորդավարը: Մեկ այլ  նախագծում սովորողի ստեղծագործական մտքի դրսևորումն է: Ընթերցանության նախագծերում էլ արտացոլված է սովորողների վերլուծական մտածողությունը,  նորից ու նորից ստեղծագործելու  կարողությունը:

  • Ուսումնական բլոգը առցանց ուսուցում իրականացնելու անփոխարինելի հարթակ է:

Սովորողը բացակայության դեպքում դասավանդողի բլոգի միջոցով կարող է ծանոթանալ ուսումնական նյութին, կատարել առաջադրանքները, հետևել դասընկերների բլոգներին: Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորող Միլենա Դանիելյանը հեռավար ուսուցում է իրականացնում: Միլենան  առցանց հետևում է գրեթե բոլոր ուսումնական նախագծերին և ակտիվորեն  մասնակցում դրանց`  արդյունքները հրապարակելով իր բլոգում:

Առցանց ուսուցման հիանալի փորձ ունեցավ կրթահամալիրը 2016-ի հունվարին: Հյուսիսային դպրոցի սովորողներն ակտիվորեն ներառվեցին հունվարյան առցանց ուսուցման գործընթացին: Ներկայացնում եմ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների մայրենիի առցանց ուսուցման հունվարյան ամբողջական փաթեթը:

Ուսումնական արձակուրդները` գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային, առցանց-բլոգային ուսուցում իրականացնելու հիանալի շրջան են:

Բլոգը նաև բնորոշում է սովորողին, խոսում նրա էության, բնավորության որոշ գծերի մասին: Մտնելով բլոգ` ինքս ինձ համար պատկերացում եմ կազմում բլոգավարի մասին ոչ միայն ըստ բովանդակության, այլ նաև ըստ ձևի` ընտրած գույնի, դիզայնի, նկարների միջոցով: Սովորողներին հաճախ եմ ոգևորում, խրախուսում, որպեսզի իրենց բլոգները ավելի ու ավելի գրավիչ, գրագետ ու հետաքրքիր դարձնեն`  հնարավորինս զերծ մնալով համացանցային նյութերից, նկարներից:

Реклама

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s