Նախագծային ուսուցման շաբաթ. «Ուսումնական ամառ 2017»

20170823_122048 Նախագծի ընթացքը` սեպտեմբերի 4-8

Նախագծի մասնակիցներ`  4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը` ամառային առաջադրանքների միջոցով գրավոր և բանավոր խոսքի շարունակական զարգացում

Խնդիրները`

  • Ստեղծագործական, վերլուծական,  տրամաբանական, նկարագրական մտածողության զարգացում
  • Ինքնարտահայտման, ինքնադրսևորման  հմտությունների ձեռքբերում, զարգացում
  • Բառապաշարի հարստացում

Նախագծի նկարագրությունը`

Նախագիծը բաղկացած է երկու մասից՝ «Իմ ամառային հանգիստը» և «Ի՞նչ եմ ընթերցել»:

Նախապես ուղարկված  ամառային առաջադրանքներն ամփոփում ենք՝ իրականացնելով նախագիծը: Առաջադրանքներն ուղարկվել են և՛ 4-րդ, և՛ 5-րդ  դասարանների սովորողներին: Մինչև սեպտեմբերի 9-ը բոլոր սովորողներն իրենց բլոգներում ամփոփում են ուսումնական ամառ նախագիծը:

  1. «Իմ ամառային հանգիստը»

4-5-րդ դասարանների սովորողներ  

Սովորողները ներկայացնում են իրենց բլոգները, նախապես բլոգում տեղադրված ամառային հանգստի մասին պատումը,  ֆոտոշարը, ձայնագրությունը կամ  ֆիլմը (մինչև սեպտեմբերի 9-ը բոլոր 4-5-րդ դասարանների սովորողների  բլոգներում պետք է երևա առաջադրանքը):

2. «Ի՞նչ եմ ընթերցել»

 4-րդ դասարանի  սովորողներ

Իրականացվում է հետևյալ կերպ.

  5-րդ դասարանի սովորողներ

  •  Ընտրված գրքից հատվածների ընթերցում (հանձնարարված ցանկից սովորողների ցանկությամբ կընտրվի գրքերից մեկը),
  • գրքի քննարկում,
  • հերոսների բնութագրում , նկարագրում,
  • գրքի մասին կարծիք, գովազդ, տպավորություններ (աշխատանք բլոգում, ենթակայքում):

Նախագծի իրականացման ընթացքում  նախատեսվում են հանդիպումներ կրթահամալիրի մյուս կրտսեր դպրոցների  4-5-րդ դասարանցիների հետ, միասնական խաղերի միջոցով ամառային ընթերցանության ամփոփում:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s