«Կարդում ենք…» նախագիծը 4-5-րդ դասարաններում

20180213_121004

Կրթահամալիրի ուսումնական օրացույցում առանձնացված են նախագծային օրեր-շաբաթներ՝ ըստ գրող-հեղինակների անունների: Այդ օրերը-շաբաթները պայմանավորված են հեղինակի ծննդյան օրվա հետ:

 

Այս հոդվածով ուզում եմ ներկայացնել «Կարդում ենք…» նախագիծը 4-5-րդ դասարաններում 2017-2018-ին, առանձնացնել նախագծի՝ այս տարվա ձեռքբերումներն ու ձախողումները, խոսել նախագծի առանձնահատկությունների մասին:

Ըստ կրթահամալիրի 2017-2018  ուսումնական օրացույցի՝ ուստարվա սկզբին կազմել եմ իմ ուսումնական օրացույցը,  որից՝ որպես ուղեցույց,  օգտվել եմ ողջ տարվա ընթացքում:

Այժմ կներկայացնեմ տարվա ընթացքում գրանցած՝ «Կարդում ենք…» -ի շրջանակում  արդյունքները, ստեղծված ուսումնական նյութերը :

«Կարդում ենք…» նախագիծը սեպտեմբերին սկսեցինք Նախագծային ուսուցման շաբաթով, որի ընթացքում սովորողները ոչ միայն պատմում են իրենց ամառային հանգստի մասին, այլ նաև ներկայացնում՝ ինչ են կարդացել, գովազդում, պատմում  արձակուրդների ընթացքում իրենց կարդացած գրքի(գրքերի) մասին:

«Սարոյանական օրեր» նախագծի ընթացքում սովորողները կարդացին Սարոյանի պատմվածքները, իրենց մեկնաբանմամբ  ներկայացրեցին Սարոյանի առակները:

Առավել  հաջողված եմ համարում սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսների  «Կարդում ենք…»-ի Կոմիտաս և Սահյան նախագծերը:Այս նախագծերի արդյունքում ստեղծվեցին բազմաթիվ ուսումնական նյութեր՝ պատումներ, ռադիոնյութեր, տեսաֆիլմեր, ստեղծագործական աշխատանքներ, նամակներ և այլն:

Ահա դրանք՝

Դեկտեմբերին սկսեցինք «Սասունցի Դավիթ» նախագիծը, որը նույնպես համարում եմ 2017-2018-ի հաջողված նախագծերից մեկը: Այս նախագծում կարևորում եմ ընտանեկան գործոնը, քանի որ նախագծի իրականացմանն ակտիվորեն ներգրավված է ընտանիքը:  Սովորողներն իրենց բլոգներում ներկայացնում են տատիկ-պապիկների հայրիկ-մայրիկների հետ հարցազրույցներ, պատումներ էպոսի մասին: Իսկ նախագծի ամփոփումը տեղի ունեցավ մարտի 23-ին՝  Մեդիաուրբաթ-համերգի ժամանակ, որի ընթացքում Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները ներկայացրեցին Սասունցի Դավիթը էպոսը: 

Կարդում ենք – ի հաջողված նախագծերի շարքին ուզում եմ  ավելացնել փետրվար-մարտը՝ իր Տերյանով, Թումանյանով, Չարենցով:

Այս օրերը լի էին տերյանական լուսավոր թախիծով, թումանյանական անկեղծ ու ժպտուն բալլադներով, երգերով, չարենցյան անսահման սիրով: Այս ամիսների ընթացքում սովորողները ստեղծեցին բազմաթիվ ուսումնական նյութեր՝ ստեղծագործությունների վերլուծություններ, ռադիոընթերցումներ, ընտանեկան բեմադրություններ, յուրօրինակ  ծննդյան շնորհավորանքներ(Թումանյանի, Չարենցի ծննդյան օրը), ստեղծագործական աշխատանքներ, ճամփորդություններ:

Կարդում ենք -ի  իմ կարծիքով հաջողված նախագիծ է նաև Աղայանական օրերին  ստեղծված «Ընտանեկան ռադիո…, տեսանյութերի  մեդիափաթեթ»-ը, որին այս անգամ ավելի մեծ  թվով սովորողներ և ծնողներ  են մասնակցում:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ, Մայիսյան հավաք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s