Առաջադրանքների փաթեթ 2

Առաջադրանք 1

Անուն — 

Ազգանուն —

  • Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակումվերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլունկոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

  • Իսկ հիմա նկարի՛ր հեքիաթը:
  • Ինչպե՞ս կվերնագրեիր այս հեքիաթը:

Առաջադրանք 2

Անուն — 

Ազգանուն —

  •  Գրի՛ր քեզ ծանոթ ծաղիկների անունները: Պտուղը տրված է գրի՛ր ծառը:
    Բալ-բալենի
    ծիրան-
    սալոր-
    դեղձ-
    ուռի-

     Յուրաքանչյուր տառով մեկ բառ գրի՛ր:
    մ
    ու
    ր

    ս
    ա
    գ

 

Առաջադրանք 3

Անուն — 

Ազգանուն —

  • Կարդա՛ հեքիաթը:

Մի անգամ աղվեսն ու շունը մի կտոր միս գտան և սկսեցին վիճել, թե ում պիտի այն պատկանի: Վիճեցին, վիճեցին, ոչ մի որոշման չեկան և դիմեցին կապիկին, ով կենդանիների մեջ ամենաիմաստունն էր համարվում, որպեսզի նա նրանց դատի: Կապիկն ուշադիր լսեց նրանց և ասաց.

 – Քանի որ դուք երկուսդ էլ այդ մսակտորը միաժամանակ եք գտել, ես այն կբաժանեմ երկուսիդ միջև և յուրաքանչյուրիդ կտամ հավասար կտոր: Կապիկը նրանց աչքի առաջ միսըերկու մասի բաժանեց և դրանք դրեց կշեռքի վրա: Իհարկե, մի կտորը մյուսից ծանր դուրս եկավ: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել: Այժմ մյուս կտորն էր ավելի ծանր: Կապիկը փոքր-ինչ դրանից կծեց և սկսեց նորից կշռել:  Դարձյալ առաջին կտորն ավելի ծանր դուրս եկավ, և կապիկը նորից փոքր-ինչ կծեց դրանից: Այդպես նա կտոր առ կտոր ամբողջ միսը կերավ, մինչև որ կշեռքի վրա ոչինչ չմնաց: Աղվեսն ու շունը դատարկաձեռն հեռացան:

  • Մուտքագրի՛ր հեքիաթը:
  • Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Առաջադրանք 4

Անուն-
Ազգանուն-

  • Պատասխանիր հարցերին:
    Տղան     ………. ի՞նչ է անում:
    Երեխան ………. ի՞նչ է անում:
    Աշակերտը …………….. ի՞նչ է անում:
    Բժիշկը ……………………. ի՞նչ է անում:
  • Բառերը գրված են վանկերով, կարդա՛ , միացրու վանկերը և գրի՛ր ամբողջական բառը:
    Գը-րա-դա-րան,  ձե-ռա-գիր, բա-րե-կամ, մե-ղե-դի:
  • Գրի՛ր առարկաներ, որոնք ամեն օր տեսնում ես քո դասարանում:

Առաջադրանք 5

Անուն-
Ազգանուն-

Կարդա՛ տեքստը:

Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո, այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամ հետո սատկեց։
Վշտից քիչ մնաց լաց լինեմ։ Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն։
Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն։
Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում, բաճկոնս ինձ քաշում, տանում է այնտեղ, ուր գայլ կամ նապաստակ է թաքնված։
Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում։ Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում։
Ահա այդ բաճկոնն ինձ վրա է։
Դուք, կարծեմ, չեք հավատում։ Դուք ժպտում եք։ Բայց նայեցեք բաճկոնիս և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում։
Մյուս որսորդները ո՜նց կնախանձեին ինձ…

 

  • Ո՞ր կենդանու մասին է խոսում այս հատվածում: 
  • Ո՞րն է քո սիրած կենդանին: Մի փոքր պատմիր:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Ներառական կրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s