Իմ փոքրիկ Երևանը /ընտանեկան, հասարակական-քաղաքացիական նախագիծ/

20171101_113428 

Նախագծի մասնակիցներ` 4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը`  հոկտեմբերի 22-27

Նպատակը` 

  • ճանաչել և ուսումնասիրել  Երևանը,
  • ներկայացնել, գովազդել քաղաքի իր ամենասիրելի հատվածը, վայրը,
  • անցկացնել փոքրիկ լրագրողական հետաքննություն:

 Նախագծի ընթացքը`

Սովորողը Երևան քաղաքի իր սիրելի հատվածի, վայրի մասին (այդ հատվածը, վայրը կարող է լինել իր բակը, մոտակա այգին, պուրակը, խաղադաշտը կամ Երևան քաղաքի՝ իր ընտրությամբ  որևէ այլ հատված, թաղ) փոքրիկ հետաքննություն  է անցկացնում՝ հարցումներ անելով իր ծնողներից, բնակիչներից, ծանոթներից, բարեկամներից, երևանցիներից տվյալ վայրի մասին, կամ ուղղակի ներկայացնելով այդ հատվածը, պատմել, թե ինչու է հենց այդ վայրը սիրում, ինչով է  դա պայմանավորված և այլն: Սովորողն իր նախագիծն իրականացնում է հետևյալ կերպ՝

  • Երևանում իր նախընտրած վայրի ընտրություն
  • Որպես իր հաղորդման հաղորդավար՝ տվյալ վայրի ներկայացում-տեսագրում
  • հարցազրույցներ այդ վայրում ապրող բնակիչներից, անցորդներից:

Արդյունքում`

Սովորողն ստեղծում է փոքրիկ տեսաֆիլմ-հաղորդում «Իմ փոքրիկ Երևանը» խորագրով: Ավարտուն աշխատանքը տեղադրում է իր բլոգում, տարածում, ներկայացնում իր ընկերներին:

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s