Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն Արագածոտնի մարզ, Կոշ գյուղ

Screenshot_20181015-163223_Maps.jpgՃամփորդության ընթացքում իրականացվող նախագծեր՝

Նախագծի իրականացման օրը՝  Հոկտեմբերի 20

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ:

  Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում,:

Նախագծի ընթացքը

Մինչ ճամփորդությունը՝  սովորողները  մայրենիի  դասաժամին  կարդում, բացատրում, անգիր են  սովորում նշված հեղինակների աշնանային բանաստեղծությունները, երաժշտության դասաժամին՝ նախատեսվող պարերգերն ու հոգևոր երգերը, աշնանային պատումներ, ընթերցումներ պատրաստում, ինչպես նաև ուսումնասիրում   այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին:

Մեկնում` Հյուսիսային դպրոցից, հոկտեմբերի 20-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 17:00

Երթուղի-  Երևան- Աշտարակ- Ուջան-Կոշ

Կանգառներ- Ագարակի բրոնզեդարյան հնատեղի

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • աղբի տոպրակ և ձեռնոց

Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`

  • Կոմիտասյան օրեր

Աշուն գիշեր(ստեղծագործական աշխատանքներ)

  • Սահյանական օրեր

Աշնանային հեքիաթներ, պատմություններ(4-րդ դաս.)

Անտառում (5-րդ դաս.)

  • Գրաբարյան օրեր

Վահագնի ծնունդը

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկություններըիրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգներում :

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s