Արագածոտնի մարզի Կոշ գյուղում /ճամփորդական պատումներ/

20181020_131339.jpg Հոկտեմբերի 20-ին Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները «Ուսումնական Արագածոտն», բարձունքի նվաճում, կրթական ծրագրերի փոխանակում, երաժշտական, ընթերցողական և էկո նախագծերով Արագածոտնի մարզի Կոշ Գյուղում էին:

Ճամփորդությունը հագեցած էր ու հետաքրքիր: Թեև օրը շաբաթ էր, բայց մեզ Կոշի միջնակարգ դպրոցում սպասվում էր ջերմ ընդունելություն տնօրենի, փոխտնօրենի, ուսուցչական անձնակազմի և սովորողների կողմից: Դպրոցի բակում միասնական ընթերցողական, երաժշտական նախագծեր իրականացնելուց, փոխայցելության ու մի շարք այլ պայմանավորվածություններ ձեռք բերելուց  հետո դպրոցի մի խումբ սովորողների հետ շտապեցինք հաղթահարելու Կոշի բարձունքը, լինելու Սուրբ Գևորգ և Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

Մեր հաջորդ կանգառը գյուղի  Վարդան Մամիկոնյանի անունը կրող սառնաղբյուրն էր: Սառնաղբյուրի մոտ՝ ընկուզենու ծառի տակ, երգեցինք, ընթերցեցինք պարեցինք:

Հետադարձին էլ կանգնեցինք Ագարակի բրոնզեդարյան հնատեղիի մոտ. ուսումնասիրեցինք, բացահայտեցինք,  զարմացանք ու հիացանք:

 

Ճամփորդական պատումներ

Պատմում են Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները:

Սարգիս Մարտիրոսյան

Անի Հարությունյան

Կարեն Վարդանյան

Վաղարշակ Գրիգորյան

Սաթինե Սահակյան

Մաքսիմ Սահրադյան

Յուրա Սահակյան

Աշոտ Հովեյան

Դավիթ Խադիշյան

Մարգարիտա Դավթյան

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հաշվետվություններ, Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s