Է — Ե-ի ուղղագրությունը
Բառասկզբում լսվող է-ն է տառով է գրվում:
Օրինակ ՝ Էջմիածին, էջ, էկրան, էներգիա…
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են բառերը:
Բառամիջում է հնչյունը է տառով է գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառ է:
Օրինակ՝ լայնէկրան, վայրէջք, անէանալ, մանրէ, երբևէ …
Բառամիջում ե տառը է է կարդացվում, եթե դրան նախորդում է բաղաձայն հնչյուն:
Օրինակ՝ գետեզր, վերելք, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու…
Բառամիջում ե տառը յէ է կարդացվում, եթե դրան նախորդում է ձայնավոր հնչյուն:
Օրինակ՝ ամենաերկար, համաեվրոպական, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիսաեփ…
Օ — Ո-ի ուղղագրությունը
Բառասկզբում լսվող օ-ն օ տառով է գրվում:
Օրինակ՝ օր, օդաչու, օդապարիկ, օթյակ, օթևան, օղակ, օրական…
Բացառություն է կազմում ով (ովքեր) բառը:
Բառամիջում օ հնչյունը օ տառով է գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառ է:
Օրինակ՝ այսօր, կեսօր, մեղմօրոր, տնօրեն, անօթևան, բացօթյա …
Բառամիջում ո տառը օ է կարդացվում, եթե դրան նախորդում է բաղաձայն հնչյուն:
Օրինակ՝ անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի…
Բառամիջում ո տառը վօ է կարդացվում, եթե դրան նախորդում է ձայնավոր հնչյուն:
Օրինակ՝ ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ, եռաոստ…
Բացառություն՝ մի քանի օտար բառերի սկզբում լսվող վո-ն գրվում է վո, օրինակ՝ վոլտ,
Ը-ի ուղղագրությունը