Ուսումնական ամառ 2019

img_0848 Ողջո՜ւյն, սիրելի 5-րդ դասարանցի:

Հուսով եմ՝ լավ հանգստանում ես… Կեցցե՛ս:

Առաջարկում եմ ամառը  միասին ավելի հետաքրքիր, ուսումնական և արդյունավետ դարձնենք: Ե՛կ անընդհատ լինենք կապի մեջ. ուր էլ որ լինես՝ քաղաքում, գյուղում, թե Հայաստանի սահմաններից դուրս:

Առաջարկում եմ  տիպի առաջադրանք:

  1.  Այս կետը վերաբերում է ամառային ընթերցանությանը: Համաձայնի՛ր ինձ հետ,  որ ամառը արկածային գրքերի աշխարհում թափառելու ամենահարմար ժամանակն  է: Ուրեմն կարդա՛, բացահայտի՛ր, ճանաչի՛ր, ծիծաղի՛ր և, ամենակարևորը, քո տպավորություններով, ապրումներով կիսվի՛ր` պատմելով  քո կարդացած գրքի մասին բլոգումդ: Ես անհամբեր կսպասեմ քո պատումներին:

Ահա իմ առաջարկած գրքերի ցանկը`

Աստրիդ Լինդգրեն

Գրքերը կարող ես կարդալ և՛ էլեկտրոնայինև՛ տպագիր տարբերակով:  Հիշեցնեմոր կրթահամալիրի գրադարանը բաց է լինելու ողջ ամառ:

 ՝Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգումդ  ներկայացրու, թե`

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

 

2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին( լավ կլինի` քեզ մոտ մի փոքրիկ նոթատետր ունենաս, որտեղ կարող ես գրառումներ անել, պատմել այդ պահին քո զգացողությունները, ապրումները ), լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցերանպայման գրի՛րսիրով կպատասխանեմ:

Մաղթում եմ արկածային, գունեղ և ստեղծական ամառ:

Սիրով՝ ընկեր Քրիստինե

Реклама

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s