Կարդում ենք Զահրատ

Без названия (1)

Մասնակիցներ՝ 4-7-րդ դասարաններ

Իրականացման ժամկետը՝ դեկտեմբեր

Նախագծի նպատակը՝

ծանոթանալ արևտահայ գրողներին, կարդալ- ուսումնասիրել նրանց ստեղծագործությունները

Բանաստեղծություններ

1.ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

Հաւատքը-հավատք

աղուոր-աղվոր

բաւէ-կբավե

հոգւոյս-հոգվույս

լրիւ-լրիվ

Առաջադրանքներ

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
  • Բանաստեղծության միջից գտի;ր և դո՛ւրս գրիր բարեմաղթանքը:
  • Ամանորյա բարեմաղթանքներ գտի՛ր համացանցից, մի քանիսն էլ դո՛ւ հորինիր:

2. Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ

Առաջադրանքներ

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:
  • Գտի՛ր անուշապուրի բաղադրատոմսը: Ե՛կ միասին պատրաստենք

3. Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞

Բառերը կարդա այսպես.

Ալիւր-ալյուր

կը շինուի— կշինվի

 

4.Կաղանդի գիշեր (կրճատած)

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

5. ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ
– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ
Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ
– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ
Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –

 

6. ԿԱՂԱՆԴՉԷՔ

Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Եթէ գիտնամ
Թէ վերջընթեր Կաղանդին
Պիտի նուէրս ընդունիս
Ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուոցած

Հարիւր Կաղանդ ալ կսպասեմ սիրելիս
Նուէրներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն իշխանականը զատած
Եթե գիտնաս թէ կը սպասեմ սիրելիս
Զոյգ ձեռքրըս սրտիս նման քո անունիդ երկարած

Հարիւր կաղանդ ալ կը մնամ առանց քեզի սիրելիս
Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին
ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս

Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ — սիրելիս
Գիտնամ միայն
Թէ անպայման
Կաղանդներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն եւ ամէնէն երազային հարիւրերորդ Կաղանդին
Մշտադալար եղեւինի մը տակ լուռ
Պիտի հալինք պիտի հատնինք անէանաք միասին
Անվերադարձ Կաղանդներուն պէս կեանքին

Հարիւր կաղանդ ալ կը սպասեմ
Գիտնամ միայն որ դուն գիտէս թէ կը սպասեմ սիրելիս –

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 6-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 7-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հաշվետվություններ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s