Քայլք Կոնդով, ուսումնական ժամերգություն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ճամփորդության շրջանակում պատրաստվում ենք իրականացնել՝

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Նախագծի իրականացման օրը` նոյեմբերի 14

Նախագծի նպատակը՝

  • ճանաչել- ուսումնասիրել  Հին Երևանը
  • լրագրողական հետաքննություն անցկացնել Հին Երևանի «թանգարանային» թաղամասում
  • «Ուսումնական  ժամերգություն» նախագծի հանրայնացում, տարածում

Մեկնում` Հյուսիսային դպրոցից,նոյեմբերի 14-ին, ժամը 14:15

Վերադարձ՝  ժամը 16:30

Նախագծի արդյունքները՝

Քայլարշավ-ճամփորդությունից հետո  սովորողներն ընդհանրացնում են  իրենց հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում ռադիոնյութերի, տեսանյութերի, պատումների ձևով: 

Կոնդի մասին ՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգից

Երևանի արևելյան բարձրադիր մասում է սփռված հին ու բարի Կոնդ թաղամասը: Իսկ ինչու հին ու բարի: Հին, քանի որ այն Երևանի պատմական կորիզն է եղել, որը դարերի բովով անցնելով` քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղամաս, իսկ բարի, քանի որ ամենահին ու կենսունակ թաղերից մեկն է եղել: Մինչև օրս էլ այստեղ պահպանվել են միմյանց վրա կքած գետնահարկ տները և խորդուբորդ փողոցները: Բնակվելով այստեղ, այս փոքրիկ տարածքում, մարդիկ ստեղծեցին կոնդեցու յուրահատուկ մի կերպար:

Պատմական տարբեր  աղբյուրների  համաձայն,  Կոնդն իր  անվանումը  ստացել  է    բարձր  դիրքի  պատճառով: Ասում են, նույնիսկ, Գրիբայեդովի «Խելքից պատուհասը» առաջին անգամ բեմադրվել է այստեղ:

Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։

Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։

Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s