Ղ. Աղայանը 180 տարեկան է…
Նախագիծը նվիրվում է Ղ. Աղայանի 180-ամյակին:
Մասնակիցները՝ 4-5-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ հունվար
Նպատակը`ծանոթանալ պոեմին, անդրադառնալ պոեմում առկա համամարդկային և ազգային խնդիրներին, ուսումնասիրել պոեմի բառապաշարը:
Աշխատանքային ուղղությունները՝
- Տորք Անգեղը որպես հայ առասպելաբանության աստված կամ դյուցազն
- Տորք Անգեղի առասպելը
- «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմի ընթերցում
- անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում, պոեմի բառարանի ստեղծում
- առանձնացված մասերի վերնագրում
- դերային ընթերցումներ
- հերոսների բնութագրում, նկարագրում
- Տորք Անգեղին նկարագրող և բնութագրող բառերի, բառակապակցությունների ու տողերի դուրսբերում պոեմից
- դարձվածքները պոեմում
- հերոսների, հատված-տեսարանների պատկերների ստեղծում(Paint ծրագրով)
- հատվածների ձայնագրում, ընտանեկան ընթերցումներ
- Պոեմի բեմադրում. ներկայացում Հյուսիսային դպրոցի ուրբաթ-համերգին՝ Խաղերգով, խաղով՝ Անգեղյաց հարսանիք
Արդյունքում՝
Ռադիոընթերցումներ, տեսանյութեր, պոեմի բառարան, ներկայացում…: