Խոսքի մասեր: Բայ

ԲԱՅ

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ : Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր կամ ձևեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դիմավոր ձևերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռ : Նախադասության մեջ դառնում են ստորոգյալ:

Կազմվում են երկու ձևով՝

  • Ձևաբայերին ավելանում է օժանդակ բայ(եմ, ես, ենք, եք, են, էի, էիր, էր, ….)։
  • Բայի վերջավորություններով կամ եղանակիչով (կ, պիտի)։ Այս ձևերը պարզ են։

Անդեմ (միադիմի) ձևերն ունեն միայն սեռ: Անդեմ բայերը  դերբայներն են:

Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը              ե խոնարհման բայ                  ա խոնարհման բայ
անորոշ-                         նկարել                                           կարդալ
ենթակայական —            նկարող                                       կարդացող
հարակատար —               նկարած                                       կարդացած
համակատար —               նկարելիս                                     կարդալիս
անկատար —                    նկարում                                       կարդում
վաղակատար —               նկարել                                         կարդացել
ապակատար —                 նկարելու                                     կարդալու
ժխտական —                     նկարի                                           կարդա

Ինչպես տեսնում ենք, անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորու-
թյուններից։ Ըստ դրա՝  բայերը լինում են՝ խոնարհման  (կամ լծորդության) և
խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են
բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝  վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիր-
քը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործած-
վում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և
նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում
եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ։

Բայերի կազմությունը

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ յուրահատուկ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։ Բայածանցներն են՝ սոսկածանցներ (ան, են, ն, չ
հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել), պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն
հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տկտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել), կրավորական ածանց (վգրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և
անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածան-
ցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազ-
մությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածան-
ցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի
ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազ-
մությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի
ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝
պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի եղանակները

Ըստ եղանակի տարբերակում են՝ սահմանական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, հարկադրական եղանակ, պայմանական եղանակ։

Բայի սեռը

Բայն ունի երեք սեռ՝

  • ներգործական
  • կրավորական
  • չեզոք

Ներգործական սեռ

Այս սեռի բայերը պահանջում են այնպիսի առարկա, որի համար պահանջվում է կրող առարկա։ Ներգործական սեռի բայերը պահանջում են հայցական հոլովով դրած ուղիղ խնդիր: Պատասխանում է ու՞մ, ի՞նչը հարցերին։ Մեծ մասամբ կարող են ընդունել կրավորական ածանցը և վերածվել կրավորական բայերի։ Պատճառական ածանց ունեցող բայերը պատկանում են ներգործական սեռին։

Կրավորական սեռ

Ցույց են տալիս այնպիսի գործողություն, որի համար պահանջվում է ներգործող առարկա։ Պահանջում են բացառական կամ գործիական հոլովով դրված ներգործող անուղղակի խնդիր լրացում։ Կրավորական սեռի բայերը միշտ ունենում են վ ածանցը։ Որպեսզի ստուգեք բայի կրավորական սեռի լինելը, պետք է՝

  • Գտնել ենթական
  • Գտնել ստորոգյալը
  • Հանել վ-ն
  • Գտնել ներգործող անուղղակի խնդիր լրացումը։
  • Նախադասությունը փոխել ներգործական կառուցվածքի։

Չեզոք սեռ

Այս սեռի բայերը չեն պահանջում ուղիղ խնդիր կամ ներգործող անուղղակի խնդիր։ Պետք հիշել, որ եթե բնաձայնական բառերին ավելանում է պատճառական ածանց, այդ բառերը մնում են չեզոք։
Լինել, լալ, դառնալ, երևալ, կա բայերը միշտ չեզոք են։

Կարող է հանդիպել նաև կրկնասեռություն:

Որոշ լեզուներում պատահում են այլական բայեր: Սրանք այն բայական ձևերն են, որոնք ցույց են տալիս, որ ենթական գործողությունը կատարում է ոչ թե իր, այլ մի ուրիշի համար: Կազմվում է բայարմատին նախադասություններ կցելով[2]։

Կանոնավոր և անկանոն բայեր

Անկանոն բայեր

Բայերը, որոնք խոնարհվելիս այս կամ այն չափով շեղվում են խոնարհման ընդհանուր կանոններից անվանվում են անկանոն բայեր: Հայերենում անկանոն են տալ, գալ, լալ, լինել, ուտել և այլն: Ըստ Մխիթար Սեբաստացու՝ անկանոն են այն բայերը, որոնց խոնարհման ձևերում առկա է արմատի փոխարինում կամ ժամանակաձևի պակաս, կամ դեմքի պակաս. ըստ այդմ էլ այս հասկացության տակ ներառնված են արտուղի, պակասավոր և դիմազուրկ բայերը:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հայոց լեզու (քերականություն), Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s