Փետրվար ասվա ընթացքում իրականացրած նախագծեր և արդյունքներ.
- Թումանյանական օրերի նախագծեր
- Թումանյանն ընտանիքում — Թումանյան են կարդում, խաղում, երգում Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները։
- Իմ Թումանյանը — Ներկայացնում են 7-6 դասարանի սովորողները։
- Տերյանական օրերի նախագծեր
Կարդում ենք Տերյան — Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքից բանաստեղծություններ են կարդում, վերլուծում 7-րդ դասարանցիները:
- Աղայան 180. «Տորք Անգեղ» նախագծի արդյունքներ (նախագիծը շարունակվում է…)
- Տորք Անգեղ… — Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները Տորք Անգեղի առասպելը (Մ. Խորենացի) և Ղ. Աղայանի համանուն պոեմը կարդալուց-ուսումնասիրելուց հետո նկարում, պատմում, կերպարներին բնութագրում-նկարագրում են, իրենց դուր եկած հատվածները ձայնագրում կամ տեսագրում:
- Տորքն ու հսկան — Ղ. Աղայանի «Տորք Անգեղ» պոեմն ու Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը կարդալուց հետո հսկաների մասին պատություններ են հորինում 5-րդ դասարանցիները:
- «Հյուսիսափայլ»-ի գործունեությունը փետրվար ամսին
- Տեառնընդառաջ… — Հյուսիսային դպրոցում Տեառնընդառաջ ծեսի ընթացքի և տոնի խորհրդի մասին՝ «Հյուսիսափայլ»-ի եթերում:
- Հ. Թումանյանի ծննդյան օրը՝ Վերնատանը — Հյուսիսային դպրոցի սովորողները Քոլեջի Վերնատանը մասնակցեցին թումանյանական ընթերցումներին: