Առցանց-հեռավար ուսուցման մասին

87372470_810734689338318_2607901474956509184_nԵրկար տարիներ է՝ դասավանդում եմ  «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում… Եվ տարիներն ինձ ավելի ու ավելի մեդիահմուտ են դարձնում…

Այսօր մենք ապրում ենք այնպիսի մեդիաժամանակաշրջանում, որից չօգտվելը, այս  լայն հնարավորությունը չօգտագործելը, մեդիագրագետ չլինելը արդեն իսկ մտահոգիչ է, լավ չէ…հատկապես, երբ հայտնվել ենք նման իրավիճակում…

Հիմա, երբ բոլորս փորձում ենք պաշտպանել մեզ ու մեր երեխաներին վտանգավոր վարակից, և ուսումնական պարապմունքներն իրականացնել առցանց-հեռավար, հարց է առաջանում. որքանո՞վ են  մեր հանրապետության դպրոցները, դասավանդողներն ու սովորողները պատրաստ դրան…Մտահոգիչ հարց… Կրթահամալիրը այն եզակի միջավայրերից է, որտեղ  հեռավար ուսուցումը խնդիր չէ: Մեր սովորողները, ծնողներն ու դասավանդողները շատ լավ գիտակցում են, որ պարապմունքները, մեր անվտանգությունից ելնելով, դադարեցվել են ֆիզիկական միջավայրում՝ տեղափոխվելով մեդիամիջավայր և, ամենակարևորը՝ պահպանելով սովորողի կրթության իրավունքի անընդհատությունը:

Այո, մենք կշարունակենք աշխատել հեռավար: Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողը կարող է մուտք գործել իր դասվարի, առարկայական դասավանդողի բլոգ, ու կատարի իր շաբաթվա առաջադրանքը, որը նախապես, մինչ նոր շաբաթվա սկիզբը, արդեն հրապարակված է: Դասավանդողն էլ շաբաթվա ավարտին ամփոփում է արդյունքները՝ մեկտեղելով սովորողների կատարած աշխատանքների հղումներն իր բլոգում: Այսպիսի հիանալի փորձ ունեցանք մարտի 2-6-ի՝ հեռավար-առցանց ուսուցման ընթացքում: Ահա հեռավար ուսուցման իմ փաթեթը՝ 4-5-րդ դասարանների և 7-րդ դասարանի. որտեղ ներկայացնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 4-5-րդ և Միջին դպրոցի 7-րդ դասարանների սովորողների առաջադրանքները մայրենիից (հայոց լեզու, գրականությունից) և  հավաքագրածս արդյունքները:

Հ.Գ. Մեր բլոգները բաց են հեռավար ուսուցումով հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի համար: Կարող եք օգտվել՝ պահպանելով հեղինակային իրավունքները:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ, Ստուգատես, Դասավանդողի օրագիր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s