Հյուսիսային դպրոցի ծնողները՝ հեռավար-առցանց ուսուցման մասին

39910174_vesna_goruy

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքը շարունակում է իր կարծիքը, վերաբերմունքն արտահայտել կրթահամալիրում իրականացվող հեռավար-առցանց ուսուցման մասին:

Հրապարակումները ներկայացնում եմ առանց խմբագրման:

1.Գրում է 5-րդ դասարանի սովորող Յուրա Սահակյանի մայրիկը՝ Ռայա Պետրոսյանը.

Դասերը հետաձգելու փոխարեն առցանց ուսուցում սկսեք։ 21-րդ դարում մարդիկ հեռակա թե սովորում են և թե աշխատում։ Երեխաներին փակել տներում ու թողել առանց կրթության անորոշ ժամանակով սխալ է, երբ բոլոր տներում առկա են համակարգիչներն ու համացանցը։ Տղայիս դպրոցում ՝ Մխիթար Սեբաստացու, նման ձև վարվեցին, երբ մի շաբաթ տանը մնացին։ Շատ հետաքրքիր անցավ, տղաս էլ հաճույքով դասերը անում էր և անմիջական կապ կար ուսուցիչների հետ։ Մեր դպրոցը ունի համապատասխան հարթակը, երեխաները գիտեն ինչպես օգտվել այդ հարթակից, էլեկտրոնային փոստարկղերից, գիտեն ինչպես ինքնուրույն տեղեկություն գտնեն, տեղադրեն բլոգներում և այլ շատ պետքական հմտություններ։ Ժամանակն է մի քայլ առաջ գնալ, զարգանալ ու նման իրավիճակներում պատրաստ լինել շարունակել ուսումը առանց իզուր ժամանակ կորցնելու!

Հ.Գ. Ի դեպ Մխիթար Սեբաստացու ողջ անձնակազմը պատրաստ է օգնել ու փորձի փոխանակում անել:

2. Գրում է 2-րդ դասարանի սովորող Մանան Հովհաննիսյանի մայրիկը՝ Զառա Հարությունյանը.

Ես ուրախ եմ, որ մեր դպրոցում զարգացած է նաև մեդիագրագիտությունը, ու երեխաները , բացի ձեռագրից, նաև աշխատում են համակարգչով։ Ու էսպիսի դեպքերում երեխաները ամբողջովին չեն կտրվում դասերից, ու մասնակի առաջադրանքներ են ստանում, կատարում, ուղարկում ինքնուրույն։ Շնորհակալություն

3. Գրում է 2-րդ դասարանի սովորող Արևիկ Թանգամյանի հայրիկը՝ Անդրանիկ Թանգամյանը.

Հայաստանում միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հնարավորություն ունի անցնելու առցանց ուսուցման: 21-րդ դարում նման հնարավորությունը օգտագործել չկարողանալը խոսում է ևս մեկ բացթողման մասին: Հիմա ԿԳՄՍ-ն ինչ հնարավորություն էլ քննարկի մեկ, կամ երկու ամիս բաց թողնված դասերը չի կարողանալու լրացնել: Կարծում եմ` պետք է Բլեյանի օրինակով նորամուծություն մտցնել բոլոր դպրոցներում: Իսկ Բլեյանի դպրոցները փնովողներ վերջապես համակերպվեք, որ մագաղաթի ժամանակները շուտ անցել են:

4. Գրում է 6 տարեկան Գագիկ Խաչատրյանի մայրիկը՝ Մարիամ Խաչատրյանը.

Լինելով կրթահամալիրի հետ երկարատև համագործակցության կրողը՝ ավելի քանի 10 տարի, լինելով արդեն 2-րդ Սեբաստացի երեխայի ծնող, շատ եմ կարևորում ընտանիք – պարտեզ-դպրոց միության անխախտ միասնությունը: Լինելով բավականին բազմազբաղ, սակայն բազմաթիվ անգամներ առչություն եմ ունեցել կրթահամալիրի առօրյային, ամեն մի իրականացվող նախագծերին, ու դա միմիայն առցանց հարթակի շնորհիվ: Այլապես ֆիզիկապես հնարավոր չէր լինի մասնակցել շատ խնդիրներին տեղում ծանոթանալու հնարավորությանը,  ինչպես արվում է  հանրակրթական դպրոցների պարագայում:

 Ուզում եմ հստակորեն ընդգծել ի թիվս կրթահամալիրի մի շարք առավելությունների՝ թերևս ամենաարդիականը, առցանց ուսուցման հնարավորությունն է: Ստեղված իրավիճակը գնահատելով ավելացնեմ, որ առցանց ուսուցումը դպրոցահասակ երեխաների զբաղմունքի ամենահետաքրքիր, ամենաուսումնական, ամենազբաղեցնող ուսուցման տեսակներից է: Երբ առցանց ուսուցման տնային առաջադրանքները կատարում ենք ընտանիքով, սիրով ու ոգևորությամբ՝ հաշվի չառնելով ոչ մի թագակիր վիրուս:

Մտահոգ լինելով հասարակության այն ստվար խմբի համար, ովքեր ունեն դպրոցահասակ երեխա, և չունեն հնարավորություն երեխային  տանը իզոլացնելու և զուգահեռ դրան երեխայի առօրյան ճիշտ կազմակերպելու, նաև  դասապրոցեսը չընդհատելու համար, ուզում եմ որ ԿԳՄՍ նախարարությունը ականջալուր լինի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կիրառվող հմտությանը հանրակրթական դպրոցների համար կիրառելու նպատակով, ինչու չէ նաև ԲՈՒՀ-ում կիրառելու համար:

5.Գրում է 1-ին դասարանի սովորող Ադելինա Նահապետյանի մայրիկը՝ Հասմիկ Նահապետյանը.

Ես շատ ուրախ եմ առցանց պարապմունքների համար: Նախ երեխաները ամբողջությամբ չեն կտրվում իրենց սովորական, դպրոցական կյանքից և հետևաբար հետո էլ կարիք չի լինում, որ մի քանի օր ադապտացվեն: Պատասխանատվության զգացումն է զարգանում առանց ճնշման: Ուղղակի գիտի, որ ամեն օր պետք է աշխատի, հենց ինքն է հիշեցնում: Եվ իհարկե այս օրերին շատ ակնհայտ երևաց մեր դպրոցի առավելությունը մյուսներից: Շնորհակալ եմ:

6.Գրում է 1-ին դասարանի սովորող Վաչե Կարոյանի մայրիկը՝ Աննա Ալեքսանյանը.

Այս պարագայում դա միակ ձևն է, որպեսզի երեխան չկտրվի իր ուսուցումից և տնային  առօրյան լցվի նաև իր դասերով: Ողջունելի է այս դեպքում  նման մոտեցումը Ձեր կողմից, շնորհակալություն: Նաև նշեմ, որ իմ  երեխան հաճույքով  է մասնակցում առցանց ուսուցմանը։

7.Գրում է 3-րդ դասարանի սովորող Գարիկ Մելիքյանի մայրիկը` Ռոզա Հակոբյանը.

Շատ եմ կարևորում, որ կրթական գործընթացի կազմակերպման հարցում մեր կրթահամալիրը վարում է հստակ քաղաքականություն՝ առաջնային գերնպատակ համարելով երեխաներին ճիշտ, գրագետ, իրավիճակային արագ կողմնորոշվելու և անհատական գործելու, ստեղծագործելու հնարավորության տրամադրումը: Երբ խուճապային իրավիճակներում այլ կրթական համալիրներում հարկադրված արձակուրդ էր, մեր կրթահամալիրը ուներ հստակ մշակված հեռահար ուսուցման տարբերակը, որից ես որպես ծնող շատ գոհ եմ, սա ևս մեկ ստեղծագործ մոտեցում էր, նորարական բոլոր հնարավորություների կիրառման ևս մեկ մեթոդ, որից կրթահամալիրը օգտվեց: Նախ երեխաս հստակ կրթական պրոցեսում էր, բոլորը հանձնարարությունները մեկ հարթակում էր, նաև գործում էր անհատական բլոգերը, որը երեխաների համար ոգեշնչող ռեակցիա ունի՝ մի կողմից բաց հարթակ, որտեղ կարող ես տեսնել ընկերներիդ կատարած աշխատանքը, մյուս կողմից մշակել նոր տարբերակներ, առավել լավ ներկայացնելու քո աշխատանքը, նկատել եմ, որ այս տարբերակով նաև դրական մրցակցություն էր ապահովում: Ամենակարևորը երեխան կրթական պրոցեսում էր, ծրագրային բացթողումներ չունեցավ: Գնահատելով բոլոր հնարավոր վտանգները կարծում եմ լավագույն լուծումը հենց այս տարբերակն է և շնորհակալ եմ լիովին գործընթացը ապահովելուն պատրաստ լինելու և հնարավորինս որակյալ կազմակերպելու համար:

8.Գրում է 3-րդ դասարանի սովորող Արփի Խալաթյանի մայրիկը՝ Անահիտ Հարությունյանը.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կրթահամալիրին երեխաներին անընդհատ ուսուցում ապահովելու համար։ Մի քանի նկատառում ունեմ՝ կապված դասերն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու հետ։ Այսօր բազմաթիվ հարթակներ կան, որոնք թույլ են տալիս առցանց դաս անցկացնել, և ոչ թե միայն առաջադրանքներ ուղարկել աշակերտներին։ Իմ երեխաներն, անկեղծ ասած, մեծ դժվարությամբ են կատարում առաջադրանքները, քանի որ մենակ աշխատելն այդքան էլ հետաքրքիր չէ։ Եթե կարողանայիք այնպես անել, որ ուսուցչի և դասարանի մասնակցությամբ խմբակային դասեր անցկացնել, օգտագործելով նաև վիդեո կապը, համոզված եմ, որ երեխաների մոտիվացիան մի քանի անգամ կավելանար ու հաստատ շատ ավելի արդյունավետ կստացվեր աշխատանքը։

9.Գրում է 3-րդ դասարանի սովորող Եվա Պապյանի մայրիկը՝Դիանա Պողոսյանը.

Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ու Հայաստանի մեծերը պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ փոքրերն, արձակուրդի մտքից ուրախացած, բակում կամ պլանշետով գնդակներ են գլորում, սեբաստացի փոքրիկները պայքարում են, որպեսզի հաղթահարեն բազմապատկման աղյուսակի, մետր-սանտիմետրի, պարագծի ու մակերեսի «հարուցած» խնդիրները:

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի աշակերտուհի Եվա Պապյանի մայրն եմ: Ինքս լրագրող եմ, հարկադիր արձակուրդում չեմ և խոստովանում եմ՝ պատահել է, որ մտածել եմ՝ «հոգնած եմ, լավ կլիներ, որ տնային հանձնարարություններ չունենային»: Բայց գիտակցել եմ նաև, որ դա ընդամենը պահի թուլություն է, և նույնիսկ մեկ շաբաթ անգործության մատնված աշակերտը կարող է մոռանալ ամբողջ սովորածը:

Մեր կրթահամալիրի աշակերտներին այդ խնդիրը չի սպառնում: Գրագետ մեխանիզմներով կառավարվող առցանց-հեռավար ուսուցմանը ծանոթ եմ արդեն 3 տարի: Մեր մանկավարժները աշակերտներին չեն պարտադրում դաս անել, այլ այնպիսի հետաքրքիր ծրագիր են մշակում և այնպես նրբորեն մատուցում, որ նույնիսկ տանը՝ բազմոցին նստած, երեխաները գերադասում են բացել իրենց փոստերն ու առաջադրանք կատարել, քան հեռուստացույց դիտել: Վստահեցնում եմ, որ չեմ չափազանցնում, տանն ավելի շատ ժամանակ ունենալով, ինքնակազմակերպվում են, ինքնուրույն բաշխում դասաժամերն ու հանձնարարությունները, հետևում դասընկերների բլոլգներում տեղադրված նյութերին, ավելի շատ կարդում ու ստեղծագործում:

Հեռավար ուսուցման մեջ միայն մեկ թերություն կարող եմ մատնանշել. երեխաները շա՜տ են կարոտում դասընկերներին ու ուսուցիչներին:

10.Գրում է 3-րդ դասարանի սովորող Արեգ Տոնոյանի մայրիկը՝ Լիանա Գևորգյանը.

Ես անկեղծորեն կհայտնեմ իմ կարծիքը հեռահար ուսուցման մասին։
Ուսուցումը ես կդիտարկեի հեռահար, եթե երեխաները օգտագործելով սկայպը կամ այլ վիդեո օնլայն պրովայդեր խմբակային տեսակապ կհաստատեին Ձեր հետ և Դուք դասերը կբացատրեիք նոր երեխաները հանձնարարություններ կկատարեին։ Իսկ հիմա սա իմ համար ուղղակի տնային հանձնարարություններ կատարել է։

11.Գրում է 3-րդ դասարանի սովորող Լեո և Ալեքս Մելիքյանների մայրիկը՝ Ռուզաննա Պետրոսյանը.

Ես՝ որպես 3 երեխայի մայր, ում բալիկները հաճախում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, անչափ գոհ եմ նման հնարավորության համար, որ տվել է մեր կրթօջախը։ Քանի որ խոսքը անորոշ ժամանակով դասերի դադարեցման մասին է, առավել հարմարավետ տարբերակ, քան հեռավար ուսուցումն է, չէր կարող լիներ.մենք եւ մեր երեխաները լավագույնս պաշտպանված կլինենք վիրուսից  և կրթությունը շարունակելու առավել անվտանգ պայմաններում, քանի որ մեկուսացումն է միակ ուղին, որ թույլ կտա արագ խոչընդոտել վիրուսի տարածմանը:

12.Գրում է 3-րդ դասարանի սովորող Լիլի Մինասյանի մայրիկը՝ Աննա Աղաջանյանը.

Հիմա ընդունելով երկրում համաճարակաբանական իրավիճակը(և ոչ միայն երկրում,  այլ ամբողջ աշխարհում բռնկված պանդեմիան) խելամիտ ենք համարում կառավարության որոշմանը ենթարկվելը,  պահպանել սանիտարական կուլտուրա: Իհարկե,  երեխաների համար հանգիստ ենք,  բայց և ստեղծված իրավիճակում ողջունելի է մեր դպրոցի մոտեցումը օնլայն ուսուցման հետ կապված:  Շնորհակալություն և առողջություն բոլորիս:

Գրում է 1-ին դասարանի սովորող Դավիթ Ենգոյանի ծնողը՝ Վարդուհի Հակոբյանը.

Շատ գովելի է առցանց ուսուցման գաղափարը, ես կողմ եմ, որ երեխան հետ չվարժվի հետաքրքիր նախագծերից, մանավանդ այս եղանակն ու երկրի դրությունը հաշվի առնելով,  երեխայի հետաքրքիր առօրյան պիտի կազմակերպել տան պայմաններում։ Ես կասեի, որ այս ուսուցման ձևը շատ մեծ օգնություն է նույնիսկ մի քանի բալիկ ունեցող մամաներիս արդյունավետ և հետաքրքիր կարանտին ունենալու համար։

Շարունակելի․․․

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s