Հեռավար ուսուցում. Ապրիլի 6-12

3123578C-1153-4E58-ABD6-5B8A204BE773

Իմ անհատական աշխատաժամանակը

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարաններ

Նախագծի տևողությունը՝  Ապրիլի 6-12

Իրականացվող նախագծեր՝

4-րդ դասարան

1.«Կարդում ենք Աղայան» նախագծից` 

  • Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը (1-ին տեսադասի համար՝ ապրիլի 7):
  • Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ, 5-րդ մասերը (2-րդ տեսադասի համար՝ ապրիլի 9):
  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
  • Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

2. Ապրիլի 8-ին՝ չորեքշաբթի օրը , մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

5-րդ դասարան

1.«Կարդում ենք Աղայան» նախագծից`

  1. Ղ. Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը:
  2. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  3. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  4. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  5. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  6. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  7. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

2. Ապրիլի 8-ին՝ չորեքշաբթի օրը , մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:

4-5-րդ դասարաններ

Ընտանեկան նախագծեր

. «Զատկածեսն ընտանիքում» նախագծի իրականացում  (մարտի 30-ապրիլի 12)

 

Հանրակրթական այլ դպրոցների 4-5-րդ դասարանների սովորողներին.

Սա իմ էլեկտրոնային հասցեն է: Պատասխանները կարող եք ուղարկել իմ էլեկտրոոնային հասցեին՝ q.shahbazyan@mskh.am:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s