Գարունը հեռավար գործունեություն է ծավալում…

5E38461F-163E-466F-8B58-8C30D36E3B48 Ըստ մայրենիի ֆլեշմոբի (4-5-րդ դասարաններ) վերջին կետի՝ սովորողները  պետք է ներկայացնեին, թե բացի մարդկանցից արտակարգ դրության այս պայմաններում ինչպես են  հեռավար աշխատում բնության երևույթները:

Ներկայացնում եմ սովորողների աշխատանքներից…

Գարնան աշխատանքը ներկայիս իրավիճակում

Քանի որ արտակարգ դրություն էր, և բոլորը պետք է ենթարկվեին դրա կանոններին, գարունը նույնպես որոշեց հեռավար աշխատել։ Նա սկսեց մտածել, թե՛ ինչպես կարող է կապ պահել ամիսների, եղանակի, բնության և կենդանական աշխարհի հետ։ Այդպես ինքն իրեն միտք անելով նստած էր,  հանկարծ հեռախոսին անընդմեջ հաղորդագրություններ եկան, բացեց և տեսավ, որ բոլորի հաղորդագրությունները միանման են․ «Մենք դուրս չենք գա գործի,  քանի որ արտակարգ իրավիճակ է, գարո՛ւն, մի բան մտածիր».  և այստեղ բուն բնությունից խոսք խնդրեց և ասաց․      » Ես մտածել եմ, մենք ցանց կստեղծենք և կաշխատենք հեռավար»։ Գարունը մտածեց այդ առաջարկի շուրջ և իր համաձայնությունը տվեց, ասելով․ «Ումի՞ց ենք պակաս, որ հեռավար չաշխատենք , համացանցը ունենք , հեռախոս և համակարգիչ նույնպես»։ Գարունը հրահանգներ տվեց բոլորին և նրանք անցան հեռավար աշխատանք։

                                                                                              Դանիել Մարկոսյան

                                                                         Հյուսիսային դպրոց, 4-2 դասարան

Հեռավար գարունը

Այս տարի գարունը մեր տուն մտավ պատշգամբով ու պատուհանով: Տաքացրեց համ մեզ, համ էլ բնությունը: Մենք ավելի հաճախ սկսեցինք բացել պատուհանը և հիանալ ծաղկած ծառերով ու կանաչ խոտերով: Գարունը ստիպեց, որ թռչունները ծլվլան ու խաղ բռնեն երկնքում: Վերջապես գարունը Զատիկ բերեց: Ուրեմն կունենանք ածիկով, զատկական ձվերով, չամչով փլավով ու կարմիր գինով սեղան:

                                                                                                           Լիա Լալայան

                                                                               Հյուսիսային դպրոց, 4-1 դասարան

Խորամանկ գարունը

Արդեն մի քանի օր է` երկրում արտակարգ դրություն է։ Մարդիկ և aշակերտները պետք է տանից դուրս չգան: Աշխատեն առցանց ու սովորեն հեռավար, սակայն մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանում մնալ տանը և պահպանել կարգ ու կանոն։ Արևի ջերմ շողերը, թռչունների դայլայլը, ծաղկած ծառերը ասես դուրս էին կանչում մարդկանց։
Գարունը,տեսնելով այս ամենը, որոշեց գնալ խորամանկության ՝գործի դնելով անձրևն ու ձյունը, քամին ու ցուրտը, և ասաց.

֊Իմ սիրելի զավակնե՛ր, ինքս էլ սիրելով ջերմություն ու լույս, զրկում եմ ինձ և ձեզ այս բարիքներից և անցնում հեռահար շփման, որպեսզի զերծ պահեմ ձեզ հիվանդությունններից և վարակներից։

                                                                                                     Դանիել Հովսեփյան

                                                                           Հյուսիսային դպրոց, 4-2 դասարան

Հեռավար գարունը

Արտակարգ դրության պատճառով մենք տնից դուրս չենք գալիս, հեռավար աշխատում ենք և սովորում։Եվ կարծես բնությունն էլ մեզ նման հեռավար է աշխատում։ Մենք կարողանում ենք հետևել բնության հեռավար աշխատանքին պատուհանից, համակարգչով, iPad-ի և հեռախոսի օգնությամբ։ Ծառերը փորձում են ավելի լավ մաքրել օդը, ավելի շատ պտուղներ տալ և գեղեցկացնել բնությունը։ Թռչունները գեղեցիկ բույներ են շինում, ծիտիկները էլ ավելի գեղեցիկ են ծլվլում, կարծես ուզում են մեղմացնել այս դժվարին պահերը։ Ես ուզում եմ, որ այս ամենը շուտ ավարտվի, և մենք նորից կարողանանք վայելել բնության գեղեցկությունը արդեն ոչ հեռավար կերպով։

      Կատրին Ղարիբյան

Հյուսիսային դպրոց, 4-2 դասարան

Գարունը Teams-ում

2020 թվականն էր, հերթական օրերից մեկը։ Բոլորը տանը նստած զբաղվում էին իրենց հեռավար գործերով։ Այդ օրը ես շատ տխուր էի, հոգնել էի այդ միապաղաղությունից։ Որոշեցի միացնել համակարգիչս և զբաղվել իմ ամենօրյա գործերով, դասերով։ Զարմանալի բան տեղի ունեցավ։ Teams ծրագրով մի հաղորդագրություն ստացա․ Գարուն անունով մեկն էր։
-Ողջույն, Դավիթ,-գրված էր հաղորդագրության մեջ։
Ես զարմացած մտածեցի․»Որտեղի՞ց նա գիտի իմ անունը, ո՞վ է նա»։ Այնուամենայնիվ ի պատասխան ողջունեցի։
-Ինչպե՞ս ես, լա՞վ են անցնում օրերդ,-ստացա 2-րդ հաղորդագրությունը։
Ես քարացած նստած էի համակարգչի դիմաց և ոչինչ չէի կարողանում պատասխանել։ Հետո ես ստացա շատ ու շատ հաղորդագրություններ։ Նա ինձ առաջարկում էր անձրև ուղարկել, ծաղկած ծաղիկների բույր, կանաչ խոտ, արևի ջերմություն․․․
Հանկարծ հնչեց զարթուցիչի ձայնը և ես արթնացա։ Հասկացա, որ դա երազ էր։ Ես շտապեցի պատուհանի մոտ, բացեցի այն և խորը շունչ քաշեցի։ Ինչ՜ լավ է, որ մենք դեռևս կարողանում ենք վայելել բնությունը, գարնան բույրը, թեկուզ պատուհանի մոտ կանգնած։

                                                                                                Դավիթ  Մարգարյան

                                                                     Հյուսիսային դպրոց, 5-րդ  դասարան

Վիրտուալ գարունը

 

Գարունը նույնպես վախեցավ կորոնավիրուսից և որոշեց առցանց այցելել մարդկանց տները։ Բնությունը չզարթնեց, բայց յուրաքանչյուրը, ով ուներ հեռախոս, պլանշետ կամ համակարգիչ, ամեն օր ստանում էր գարնան կողմից ուղարկված ձայնագրությունները։ Մարդիկ տեսնում էին՝ ինչ դժվար է բնության համար զարթնել մարդկանց կողմից ստեղծված պայմաններում։ Բայց միևնույն է, բնությունը պայքարում էր ու արթնանում։ Այդ ժամանակ բոլորը հասկացան, որ պետք է օգնել ու չվնասել բնությանը։ Ամեն մեկը սկսեց իր շենքից, բակից։ Գարունն էլ տեսավ ու հետ եկավ իրական կյանք։

Զատիկը մարդիկ նշեցին գարնանային պայծառ տրամադրությամբ։

                                                                           Յուրա Սահակյան 

Դասերի հետ մեկտեղ հեռավար — առցանց աշխատանքի անցավ նաև գարունն ու մյուս եղանակները։ Գարունը առցանց վեբինարների էր մասնակցում, որին միանում էին Օյմակոնից, որը ամենացուրտ տեղն է երկրագնդի վրա, Դաշթե-Լութից, որը ամենատաք տեղն է աշխարհում և Չերապունջիից, որը ամենաանձրևոտ տեղն է՝ հաշվարկված տեղումների քանակով։ Գարունը սկսեց իր ձեռք բերած գիտելիքները կիրառել Հայաստանում։ Եվ սկսեց մի տեղ առատ անձրև տեղալ, մի տեղ ջերմ արևն էր այրում, մի տեղ էլ՝ առատ ձյուն։ Այսպիսի խառնաշփոթ ստեղծվեց Հայաստանում, որը տխրեցրեց գարնանը։ Նա որոշեց, որ այս խառնաշփոթ առաջացրած «թագով» վիրուսին կհաղթի միայն ջերմ արևը։ Եվ հետևելով Դաշթե-Լութի օրինակին՝ սկսեց պատել Հայաստանը արևով ու ջերմությամբ…

                                                                                       Օլգա Ալեքսանյան

                                                      Հյուսիսային դպրոց, 5-րդ  դասարան

Գարունն ու իր ներկերը

Գարունը փակվել էր տանը ու դուրս չէր գալիս,իսկ առանց նրա անընդհատ ցուրտ էր ու անձրև. ոչ մարդիկ էին դուրս գալիս, ոչ թռչուններն էին հայտնվում ծառերին: Ու նա որոշեց մարդկանց մի քիչ ուրախացնել:Նա վերցրեց իր վրձիններն ու ներկերը, սպիտակով ջնջեց սև ամպերը ու արևին վառ դեղին ներկեց,հետո բողբոջներ նկարեց ու ծառերին տարբեր գույնի ծաղիկներ ներկեց,վերցրեց կանաչ գույնը ու խոտերը կանաչ ներկեց: Ու նա տեսավ,որ մարդիկ նորից ժպտում են, իսկ ծառերին երգում են թռչունները:

 

       Արամ Սարքիսսյան

 Հյուսիսային դպրոց, 4-2 դասարան

Վիրտուալ գարունը

red-jennie-samsung-1

Արսինե Բադալյան

                                                              Հյուսիսային դպրոց, 5-րդ  դասարան

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s