Հեռավար ուսուցում. Ապրիլի 20-24

a935fa5f-941c-4e88-80ee-60a850139f1e

Իմ անհատական աշխատաժամանակը

Նախագծի մասնակիցներ՝  7-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  ապրիլի  20-24

Բովանդակությունը՝ 

Ընտանեկան նախագծեր, ընթերցումներ, քննարկումներ, ստեղծագործական, քերականական աշխատանքներ

1.Շաբաթվա ընթերցանության նյութը (նյութերը)՝

Սահյանական ընթերցումներ — կայքէջից (եթե ձեռքի տակ ունես գրքեր, կարող ես օգտվել դրանցից) առանձնացնում ես բնությանը նվիրված, բնապատկերներով հարուստ ստեղծագործություններ, ընթերցում-ձայնագրում ես։ Կարող ես պատուհանից, պատշգամբից, շքամուտքից օրվա տպավորիչ կադրեր ֆիքսել, դարձնել տեսանյութ կամ ուղղակի տեսախցիկի առջև նստել և ընթերցել․․․Կարող ես նաև ընթերցումները դարձնել ընտանեկան: Շարքից առանձնացրու քեզ դուր եկած բանաստեղծությունները, վերլուծի՛ր (ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ պատկերներ կան, ի՞նչ տրամադրություններ, գույներ, մտքեր, այլ…):

2. Ստեղծագործական — Ընտրի՛ր վերնագրերից մեկը կամ երկուսը.

  • Երբ հանդիպեցին երազն ու իրականությունը…
  • Երբ բոլորս տանն ենք…
  • Երբ վերջանա կարանտինը…
  • Մի ֆիլմի պատմություն…
  • Կարդացածս վերջին գիրքը…
  • Արտակարգ գարունը…
  • Ինքս ինձ հետ…
  • Այլ…

3. Գործնական քերականություն`

Շարունակի՛ր ուսումնասիրել  բայ խոսքի մասը:

Գործնական քերականության՝  Հայոց լեզու 7  գրքից գրի՛ր 208-215 վարժությունները:

 

Հանրակրթական այլ դպրոցների 7-րդ դասարանների սովորողներին.

Սա իմ էլեկտրոնային հասցեն է: Պատասխանները կարող եք ուղարկել իմ էլեկտրոոնային հասցեին՝ q.shahbazyan@mskh.am:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s